Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ցիայով (1453-ի հոկտ. 19): Ֆրանսիայում Անգլիային մնաց (մինչե. 1558) միայն Կալեն: Հ. պ. առժամանակ կասեցրեց ֆրանս. պետության կենտրոնացման ընթացքը, սակայն վերջում նպաստեց ազգ. ինքնա– գիտակցության բարձրացմանը: Անգլիա– յում ժամանակավորապես ուժեղացրեց ֆեոդ, արիստոկրատիայի և ասպետների քաղ. ազդեցությունը, դանդաղեցրեց պե– տության կենտրոնացումը: Գրկ .Contamine P., La guerre de Centans, P., 1968; The Hundred Years War, [L.-N. Y.], 1971.

ՀԱՐՈՆԻԱ, Հարոնիե (լատ. Haro- nia, Haronie, Aronie, Airone), բերդ Կի– լիկյան Հայաստանում, Զահան գետի ստո– րին հոսանքի ձախ ափին: XII դ. Հ–ի բերդատեր իշխան են հիշատակվում Լևո– նը և Կոփրետը (ճոֆրին): 1220-ական թթ. Հ. վերածվել է արքունի բերդի: 1236-ին Հ., շրջակա կալվածներով, վանքերով ու գյու– ղերով հանդերձ, Հեթում Ա թագավորը պարգեել է Տևտոնյան օրդենի ասպետնե– րին, որպեսզի նրանց ուժերն օգտագործի երկրի հվ–արլ. սահմանները (Ամանոսյան լեռների կապանները) մամլուքների ներ– խուժումներից պաշտպանելու համար: Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով Տևտոնյան ասպետների անվճռականու– թյունից, 1337-ին զավթեց Հ.: ՀԱՐ ՍԱՆ ԵԿԱՆ ԵՐԳԵՐ, ժողովրդական հնագույն ավանդական ծեսի՝ հարսանիքի առանձին դրվագներին հատկացված հա– տուկ երգերի ու պարերգերի շարք, որ տարբեր ժողովուրդների մոտ, նրանց պատմական կենցաղի ու սովորույթների համեմատ, ունի իր մեջ ընդգրկվող միա– վորների քանակի, նրանց բնույթի ու հերթականության տեսակետից որոշակի առանձնահատկություններ, միաժամա– նակ՝ ընդհանրություններ: Տարբեր ժողո– վուրդների մոտ պահպանվել է տարբեր չափով: Հայկական Հ. ե–ի շարքը, ըստ Կոմիտասի կազմված է շուրջ 100 միավո– րից. դրանք «…թերևս բեկորներն են հայ բնապաշտական շրջանեն մնացած՝ քրիս– տոնյա քողով պարուրված», քանի որ «Բոլոր երգերու մեջ գիրկընդխառն կերթա մարդկային ու բնության կյանքը: Կերգվին ամուսնության ու բնության գարունը, որ լուսնեկի ցողով ու արևի շողով կծլի» (Կ ո– մ ի տ ա ս, Հայ գեղջուկ երգերու համա– ռոտ ամփոփումը, 1913, էջ 2): Խիստ բազ– մազան են այդ երգերի բանաստեղծական թեմաները՝ վերաբերելով փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակա– տարներին», պարզապես հանդիսականնե– րին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) ևն: Հատ– կապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ «երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախըն– թաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ» (Ն ու յ ն ի, Հոդ– վածներ և ուսումնասիրություններ, 1941, էջ 12): Ընդարձակ է Հ. ե–ի հուզական տրա– մադրությունների դիապազոնը՝ ջերմե– ռանդ աղոթքից ու ծանրաբարո բարեմաղ– թությունից մինչև սրամիտ կատակը, խո– րունկ վշտից (հարսի՝ հորական տնից բա– ժանվելու կապակցությամբ) մինչև անկա– շառ ուրախությունն ու խրախճանքը: Բազ– մազան են նաև Հ. ե–ի կոմպոզիցիոն մի– ջոցներն ու կատարողական հատկանիշնե– րը՝ ընդգրկելով ռեչիտատիվ ու եղանակա– վոր երգեցողության բոլոր տեսակներով կատարվող արական ու իգական մեներ– գեր, մեներգչի և խմբի, նաև երկու խմբի հարց ու պատասխանային զուգերգեր ևն: իյոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի եր– գերը, լրջությամբ են առանձնանում փե– սային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագ– վորամեր» երգերը, անկեղծ հումոր է պա– րունակում «էն դիզան, տեսեք էն որն ի» երգ–հանելուկը, որի միջոցով ծաղրում են գյուղի հասարակության անարժան ան– դամներին և գովերգում փեսային ու հար– սին, նրանց մեծարելով որպես «թագավոր» և «թագուհի»: Հարսանիքի երաժշտությու– նը ընդգրկում է նաև նրա առանձին դըր– վագներին հատկացված հատուկ պարեր– գեր և նվագարանային եղանակներ (սրան– ցից մեկը Շիրակի շրջանում «Կալոսի պռկեն» սրամիտ անվանումով տարած– ված զուռնայի հանդիսավոր եղանակն է): Հայկական Հ. ե. դեռևս լրիվ հավաքված– գրառնված չեն, դրանք ունեն բազմաթիվ տեղային տարբերակներ: Կոմիտւսսը, Հ. ե–ից կազմելով երկու երգաշար (սյուիտ), մշակել էա կապելլա երգ– չախմբի համար (Երկ. ժող., հ. 3) (տես նաև ժողովրդական երգ): Գրկ. Կ ո մ ի տ ա ս, Հայ գեղշուկ երգեր ու համառոտ ամւիոփումը, ԿՊ, 1913: Ն ու յ ն ի, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Բ ր ու տ յ ա ն Մ. Ա., Հայ ժողովրդա– կան երաժշտական ստեղծագործություն, Ե., 1971: KyniHapeB X.C., Bonpocw hc- TOpHH H TeOpHH apMHHCKOH MOHOflHHCCKOH My- 3biKH, JI., 1958, c. 61–65; A t a a h P., Ap- MHHCKan HapoflHan necHS, M., 1965. Ռ. Աթայան

ՀԱՐՍԱՆԻՔ, ամուսնությանը վավերաց– նող ծիսակատարություն: Հասարակական զարգացման վաղ՝ մայրիշխանության շըր– ջանում կատարվել է պարզ արարողու– թյուններով: Որպես ամուսնության սովո– րութային ձևակերպում՝ զարգացել է հատ– կապես հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը և կնոջ բնակությունը ամուսնու տանը: Բո– լոր ժողովուրդների մեջ ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունն է ծնողների տնից հարսի՝ ամուսնու տուն տեղափոխելու թատերականացված արտահայտությունը: Հ., որպես կանոն, ուղեկցվում է խնջույք– ներով, նվերների Փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով: Հ–ին մասնակցում են փեսայի և հարսի ազգա– կանները, մերձավորները և ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր– ներ, քահանա ևն): Հաճախ թատերակա– նորեն ներկայացվում են ամուսնու և նրա ընկեր–բարեկամների կողմից հարսի առևանգման, հարսնացուի և նրա հարա– զատների ընդդիմացման ու այլ տեսա– րաններ: Հ. բոլոր ժողովուրդների մոտ դրսևորվում է ազգային և սովորութային յուրահատկություններով: Հայաստանի ազգագրական յուրաքան– չյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հար– սանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնա– ցել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր մի շարք արարողություններ: Ազգագրական բոլոր շրջաններում Հ–ից առաջ որոշվել է հրավիրվող հյուրերի թիվը, որոնք պետք է մասնակցեին ճաշկերույ– թին, թեև գյուղի կամ թաղի բոլոր բնակիչ– ները առանց հրավերի կարող էին գնալ հարսանքատուն՝ պարելու: Հ–ները կա– տարվել են հիմնականում աշնանը՝ գյու– ղատնւո. աշխատանքներից հետո: Տևել են 3–7 օր: Գերադասել են սկսել ուրբաթ կամ հինգշաբթի օրը և ավարտել կիրակի: Բուն հարսանեկան նախապատրաստու– թյուններն սկսվել են հարսին լողացնե– լով, որը որոշ շրջաններում ընթացել է երգ ու պարի ուղեկցությամբ: Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արա– րողությունը, որին մասնակցել են նրա ազգականներն ու շքախմբի անդամները (մակարներ, եղբայրներ ու պահապան երիտասարդներ), նույնպես կատարվել է մեծ հանդիսավորությամբ: Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայու– թյամբ, տեղի է ունեցել գինու կարասները բացելու և ամանների մեջ լցնելու արարո– ղություն: Նույն ժամանակ տղայի հայրը, տերտերի ուղեկցությամբ, գերեզմանա– տունը օրհնել է տվել իր նախնիների ու մեռած հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է իր և հարսնացուի ազգականներին՝ այդ տարվա ընթացքում մահացած մարդկանց ընտանիքներից Հ. սկսելու թույլտվություն ստանալու: Միև– նույն օրը թե՝ հարսի և թե՝ փեսայի տանը պատրաստվել է հարսի նստելու տեղը, որը հարսի տանը վարագուրվել է խորհըր– դավոր նախշակարերով, աչքի ուլունքնե– րով, թալիսմաններով զարդարված՝ հմա– յական պահպանակի նշանակություն ունե– ցող վարագույրով: Երեկոյան տեղի է ունեցել «հինադրեք»: Հաց ու հարսանե– կան գաթա թխելուն, որը նույնպես ուղեկց– վել է երգ ու պարով, մասնակցել են կա– նայք ու աղջիկները: Առավոտյան, փեսա– յի տան կտուրից զուռնան կանչի եղանա– կով ազդարարել է Հ–ի սկիզբը: Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան մակարներով շրջապատված, նվագի ներ– քո սկսել են մսացուի համար եզ մորթե– լու արարողությունը: Քավորը, որ մեծ ու պատվավոր դեր է ունեցել Հ–ում, մատը թաթախելով մորթված կենդանու արյան մեջ, փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա թել է թաթախել արյան մեջ ու հան– գուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբրև թե՝ կապելու չար ոգիներին, որոնք կարող են «վնասել» փեսային): Այնո՜ւհետև հանդիսավորու– թյամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ շրջաններում քա– վորը փեսային սպիտակ, կանաչ թաշկի– նակներով ուսկապ («ուսբանդ») է կապել: Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակ– ներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ–կար–