Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVI կոնֆերանսի դիմումն ընդունելուց հեւոո: Հ–յան գլխավոր հատկանիշն ար– տադրական նորմաների գերակատարումն է, որը ժողտնտեսության վերականգնման և սոցիալիստական վերակառուցման տա– րիներին հիմնականում ապահովվում էր աշխատանքի լարունության բարձրաց– մամբ, ԱԴԿ–ի պարզագույն տարրերի ներ– դրմամբ: ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1930-ի ապրիլի 28-ի որոշման մեջ հարվածային շարժման հիմնական նպատակ համար– վեց նաև արտադրության ամբողջ պրոցե– սի համակողմանի բարելավումը, աշխա– տանքի լավագույն կազմակերպումը, ար– տադրության և կառավարման ռացիոնա– լացումը, գյուտարարության զարգացումն ու արտադրության կուլտուրայի արմա– տավորումը: Հետագայում Հ. ծավալվեց և հարստացավ նոր ձևերով՝ հանդիպա– կան արտֆինպլանների ընդունում, իզո– տովյան, ստախանովյան շարժում, տնտ– հաշվարկային բրիգադներ, երկհարյուրա– կաններ, հազարականներ ևն: 1950-ական թթ., երբ առաջացավ աշխատանքի նկատ– մամբ կոմունիստական վերաբերմունքի շարժումը, Հ. ծավալվեց առավել մեծ չա– փերով: Զարգացած սոցիալիզմի փուլում այն նպատակամղված է հանրային ար– տադրության արդյունավետության և աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացմանը, գիտատեխնիկական առաջըն– թացի տեմպերի արագացմանն ու մրցու– թյան մասնակիցների կոմունիստական դաստիարակությանը: Հ. ՀՍՍՀ–ում ևս սկզբնավորվել է 20-ական թթ. կեսերին: Արդեն 1931-ին հանրապետության արդ. ձեռնարկություն– ների բանվորների 98,3–99,5% –ը ընդ– գրկված էր հարվածային շարժման մեջ: Իզոտովյան շարժման առաջամարտիկ– ներ էին Երևանի կարբիդի, մեխանիկա– կան գործարանների բանվորները, Ալա– վերդու և Ղափանի հանքագործները: 30-ական թթ. Հայաստանում ծավալվեց ստախանովյան, Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին՝ կոմերիտական– ճակատային բրիգադների և բազմահաս– տոցայինների, ետպատերազմյան վերա– կանգնման շրջանում՝ արտադրանքի գե– րազանց որակի բրիգադի կոչմանն արժա– նանալու, արտադրության շահութաբերու– թյան բարձրացման, շրջանառու միջոցների շրջանառելիության արագացման և այլ շարժումները: 1950-ին ՀՍՍՀ արդյունա– բերության մեջ կար արտադրանքի գե– րազանց որակի 1200 բրիգադ՝ 15 հզ. բանվորով, իսկ 1980-ին՝ կոմունիստական աշխատանքի հարվածայինի կոչման հա– մար պայքարում էր ավելի քան 300 հզ. մարդ: Տես նաև Կոմունիստական աշխա– տանքի կոչեկտիվներ և հարվածայիններ: Լ. Մսանյան.

ՀԱՐՎԱԾԻ ԿԵՆՏՐՈՆ, պտտման անշարժ առանցք ունեցող մարմնի կետ, որին ուղղված և մարմնի պտտման առանցքով ու իներցիայի կենտրոնով անցնող հարթու– թյանն ուղղահայաց հարվածը առանցքին չի հաղորդվում ՝և առանցքի ամրացման առանցքակալների վրա հարվածային ազ– դեցություն չի գործում: Հ. կ. մարմնի պտտման առանցքից գտնվում է հ= հեռավորության վրա, որտեղ M-ը մարմնի զանգվածն է, I-ն՝ իներցիայի մոմենտը պտտման առանցքի նկատմամբ, /-ը՝ առանցքից մարմնի իներցիայի կենտրոնի հեռավորությունը:

ՀԱՐՎԱՀԱՆԱԳԵՂՁԵՐ (glandulae pa- rathyreoideae), մարդու և ողնաշարավոր կենդանիների (բացառությամբ ձկների), ներքին սեկրեցիայի օրգաններ: Արտա– դրում են պարաթիրեոիդին հորմոն (պա– րաթհորմոն), որն օրգանիզմում մասնակ– ցում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակու– թյան կարգավորմանը: Հ–ի գերֆունկցիա– յի (հիպերպարաթիրեոզ) դեպքում ոսկրե– րը կակղում են, դառնում փխրուն և ան– նշան հարվածից կոտրվում: Թերֆունկ– ցիայի դեպքում նկատվում է ատամների զարգացման դանդաղում: Հ–ի հեռացումը առաջ է բերում ջղաձգության երևույթներ (տետանիա), որը պայմանավորված է արյան մեջ կալցիումի կոնցենտրացիայի կտրուկ նվազմամբ:

ՀԱՐՎԱՐԴԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, Հարվար– ղի համաչսարանի (ԱՄՆ) գիտական հիմ– նարկ: Հիմնվել է 1839-ին: 1955-ին Հ. ա–ի հետ միավորվել է Սմիթսոնյան աստղա– ֆիզիկական դիտարանը (Քեմբրիջ): Հիմ– նական գործիքներն են՝ 1,5 մ ռեֆլեկտո– րը, Շմիդտի 60 և 80 սմ դիտակները, 18 մ ռադիոաստղադիտակը ևն: Հետազոտու– թյունների հիմնական ուղղություններն են՝ փոփոխական աստղերի ուսումնասիրու– թյունը, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների լուսաչափական և սպեկտրալուսաչափական հետազոտու– թյունները, ռադիոաստղագիտական հե– տազոտությունները, աստղերի ներքին կառուցվածքի պրոբլեմի ուսումնասիրու– թյունը, կոսմոլոգիան: Հ. ա–ում գո– յություն ունի եզակի «ապակեդարան» (պարունակում է ավելի քան 500 հզ. աստղագիտական թիթեղ):

ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Harvard Uni– versity), ԱՄՆ–ի հնագույն համալսարան, Քեմբրիջ քաղաքում (Մասսաչուսեթսի նա– հանգ): Հիմնադրվել է 1636-ին որպես կոլեջ: 1639-ից կրում է արվեստների բա– կալավր Ջ. Հարվարդի (1607–38) անու– նը, որը կոլեջին է կտակել իր ունեցված– քի կեսը և գրադարանը: Մինչև XVIII դ. վերջը Հ. հ–ի ուս. դասընթացում հիմնա– կան տեղը գրավում էին Աստվածաշունչն ու հին լեզուները, XVIII դ. վերջից ուս– ման ծրագրի մեջ մտան նոր լեզուներ և մաթեմատիկա: Մինչև XIX դ. սկիզբը կո– լեջը ըստ էության միջնակարգ դպրոց էր, ընդունվում էին 14 տարեկան երեխաներ: Համալսարանի է վերածվել XIX դ. 1–ին քառորդում: Դասավանդվել են պատմու– թյուն, քաղաքատնտեսություն, քիմիա, երկրաբանություն և այլ առարկաներ: Նրա զարգացման մեջ կարևոր դեր է խա– ղացել մանկավարժ Չ. էլիոտը (Հ. հ–ի պրեզիդենտ, 1869–1909): 1969/70-ից անի (բացի հանրակրթական կոլեջից) հումա– նիտար և բնական գիտությունների, իրա– վաբանական, բժշկական, առողջապահա– կան, աստվածաբանական, կոնստրուկ– տորական, պետ. կառավարման, պրակ– տիկ ղեկավարման, մանկավարժության ֆակուլտետներ, ինժեներական և կիրա– ռական ֆիզիկայի բաժանմունք, հումա– նիտար և բնական գիտությունների, ատամնաբուժական և այլ դպրոցներ: Հ. հ–ում 1954-ից գործում է հայագիտա– կան ամբիոն (վարիչ՝ Ռ. Թոմսոն): Հա– մալսարանն ունի աստղադիտարան (տես Հարվարդի աստղադիտարան), թանգա– րաններ, գրադարան (հիմն. 1638-ին, մոտ 8 մլն գիրք և բրոշյուր), ավելի քան 15 հզ. ուսանող, շուրջ 5000 դասավանդող:

ՀԱՐՎԱՐԴՅԱՆ ԴՊՐՈՑ, ամերիկյան բուր– ժուական քաղաքատնտեսության ուղղու– թյուն, հետազոտության ոլորտը կապիտա– ւիստական ցիկչի բնույթի ուսումնասիրու– թյունն ու տնտ. կոնյունկտուրայի կանխա– տեսումն է՝ մաթեմատիկական և վիճա– կագրական վերլուծության մեթոդների կի– րառման միջոցով: Նպատակը՝ լրիվ զբաղ– վածության, անճգնաժամ զարգացման ապահովումն է, ինֆլյացիայի կանխումը ևն: Ձևավորվել է Հարվարդի համաւսարա– նին առընթեր Տնտ. հետազոտություննե– րի կոմիտեի ստեղծմանը (1917) զուգըն– թաց: Հետագայում ուղղությունը տարած– վել է Եվրոպայի կապիտալիստական եր– կը բներում: Հ. դ. կապիտալիստական էկո– նոմիկայի զարգացման ցիկլային տատա– նումների գլխ. պատճառը համարում է դրամատնտեսության համակարգում կա– տարվող փոփոխությունները, բացառում ցիկլի անբաժանելի ու կարևորագույն փուլը՝ ճգնաժամը: Բացի այդ, ցիկլերը պատկերում է որպես տնտ. վերելքների ու անկումների՝ հեշտությամբ հաշվառվող ու կանխատեսվող հերթափոխություն: Հիմնվելով ինքնակամ ընտրված վիճա– կագրական հաշվումների վրա, Տնտ. հե– տազոտությունների կոմիտեն մշակում ու տարիներ շարունակ հրատարակում է «տնտ. ծանրաչափեր», որոնցով, իբր, վաղօրոք գնահատում է կոնյունկտուրան, նախորոշում տնտ. վերահաս անկումը: Սակայն Հ. դ–ի կանխատեսումները ան– հիմն են ն. բազմիցս դրսևորել են իրենց սնանկությունը: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմից հետո առաջարկվում են Հ. դ–ի գաղափարների նոր տարբերակ– ներ. ճգնաժամերի վերացման հնարւսվո րությունն այժմ դիտվում է պետության տնտ. միջամտության ոլորտների ընդլայն– ման և «ւկչանային կամ կարգավորվող կա՜ սքիտաւիզմ» ստեղծելու մեջ:

ՀԱՐՎԵՅ Վիլյամ (Harvey William) (1.4. 1578, Ֆոլկստոն, Քենթ կոմսություն –3.6. 1657, Լոնդոն), անգլիացի բժիշկ, ֆիզիո– լոգ, սաղմնաբան: 1597-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանի բժշկական ֆա– կուլտետը, աշխատել Պադուայում (Իտա– լիա): 1602-ին ստացել է Պադուայի հա– մալսարանի բժշկության դոկտորի դիպ– լոմ: Անգլիա վերադառնալուց հետո ըն– տըրվել է բժիշկների Թագավորական կո– լեգիայի անդամ (1607): Աշխատել է Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ: Հ. արյան շրջանառու– թյան ուսմունքի, ինչպես նաև ժամանա– կակից գիտական ֆիզիոլոգիայի և սաղմ– նաբանության հիմնադիրն է: Առաջինն է նկարագրել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները: Հետազոտությունները նվիրված են ողնաշարավոր և անողնա– շարավոր կենդանիների սաղմնաբանու– թյան հարցերին: Հ. հանգեց այն եզրակա–