Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ցության, ոբ ձուն բոլոր կենդանիների ու բույսերի սկզբնաղբյուրն է, նրանից են առաջանում ոչ միայն ձվածինները, այլե կենդանածինները՝ կաթնասուններն ու մարդը: ՀԱՐՑ (Harz), լեռնազանգված Գերմանա– կան Դեմոկրատական և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություններում: Բարձրությունը 1142 մ է (Բրոկեն լեռ): Կազմված է պալեոզոյի քվարցիտներից, գրանիտներից և թերթաքարերից, գա– գաթային մասը սարավանդատիպի է: Լանջերը մասնատված են էլբա և Վեգեր գետերով: Տարեկան տեղումները 1650 ւէմ են: Ծածկված է անտառներով: Նախալեռ– ները հերկված են: Կան պղնձի, արծաթի, ցինկի, կապարի հանքավայրեր: Զարգա– ցած է տուրիզմը:

ՀԱՐՑԱ&ՐՈՒՅՑ, հրապարակախոսական ժանր: Լրագրողի զրույցը մեկ կամ մի քանի անձանց հետ՝ հասարակական հրա– տապ նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Ստորաբաժանվում է երկու տեսակի, ա. հարցազրույց–հաղորդագրություն, որը հիմնականում հետապնդում է տեղեկատու նպատակ, և բ. հարցազրույց–կարծիք, որը մեկնաբանում է հայտնի փաստերն ու իրադարձությունները:

ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ, դեպուտատի ներկայաց– րած պահանջը ենթակա պետական մար– միններին ու պաշտոնատար անձանց՝ պարզաբանումներ տալու իրենց գործու– նեության մասին: ՍՍՀՄ–ում և սոցիալիս– տական մյուս երկրներում Հ. պետ. մար– մինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ձևերից է: ՍՍՀՍ Գերա– գույն սովետի դեպուտատն իրավունք ունի Հ–ով դիմելու ՍՍՀՍ Մինիստրների խորհրդին, մինիստրներին և Գերագույն սովետի կազմած մյուս մարմինների ղե– կավարներին, որին պարտավոր են պա– տասխանել ոչ ավելի, քան եռօրյա ժամ– կետում՝ ՍՍՀՍ Գերագույն սովետի տվյալ նստաշրջանում: Հայկ. ՍՍՀ դեպուտատը Հ–ով դիմում է համապատասխան մարմին– ներին՝ Հայկ. ՍՍՀ տնօրինությանը վե– րաբերող հարցերով: ՀՍՍՀ տեղական սո– վետի դեպուտատի՝ տվյալ գործադիր կո– միտեի, նրա մարմինների ու պաշտոնա– տար անձանց տնօրինությանը վերաբե– րող հարցերով պատասխան տալու պար– տավորություն է առաջանում տվյալ սովե– տի առաջիկա նստաշրջանում, իսկ պա– տասխանի նախապատրաստման համար ավելի շատ ժամանակ պահանջվելու դեպ– քում՝ սովետի սահմանւսծ ժամկետում: Բուրժ. պետություններում Հ. օգտագոր– ծում են ընդդիմադիր կուսակցություննե– րը: Խաչատրյան

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ քրեական և քա– ղաքացիական դատավարությունում քննչա– կան կամ դատական գործողություն, որով ձեռք են բերվում և արձանագրվում գործի համար նշանակություն ունեցող տվյալ– ներ (ցուցմունքներ): Քրեական դատավա– րությունում Հ–յան իրավունքը վերապահ– ված է քննիչին, հեաա&նություն կատա– րող անձին, դատախազին, ղւսաւսկան քննության փուլում և քաղաքացիական դատավարությունում՝ դատարանին: Եթե անձը չի տիրապետում այն լեզվին, որով կատարվում է դատավարությունը, նրա Հ. կատարվում է թարգմանչի միջոցով: Մինչև 14, իսկ քննիչի հայեցողությամբ՝ մինչև 16 տարեկանների Հ–յանը հրավիր– վում է մանկավարժ: Անհրաժեշտության դեպքում Հ–յանը կարող են հրավիրվել նաև ծնողներն ու անչափահասի այլ օրի– նական ներկայացուցիչները: Նախաքննու– թյան փուլում յուրաքանչյուր Հ–յան մասին կազմվում է արձանագրություն, իսկ դա– տական քննության արդյունքներին վերա– բերող մասում՝ դատական նիստի արձա– նագրո ւթյուն:

ՀԱՐՈՒԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խիզանի գավառի Մամըռ– տանքի գավառակում: 1909-ին ուներ 9 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Արճեշի գավա– ռում: 1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՍ ԴՈ ՄԵՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտա– կերտի շրջանում, շրջկենտրոնից 44 կմ հարավ–արևմուտք, Թարթառ գետի ձախ ափին: Միավորված է Վերին Հոռաթաղի կոլտնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Հ–ի շրջակայքում պահպանվել են հին գյուղա– տեղիներ, զերեզմանատներ, կիսավեր եկեղեցիներ, XII–XIII դդ. խաչքարեր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի (ծն, 28.9.1920, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: ՍՍՀՍ ժող. արտիստ (1970): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատո– րիայի ստեղծագործության (դասատու– ներ՝ Ա. Բարխուդարյան, Վ. Տալյան) և դաշնամուրի (դասատու՝ Օ. Բաբասյան) բաժինները: 1946–48-ին կատարելագործ– վել է Մոսկվայի Հայ մշակույթի տանը կից ստուդիայում Գ. Ի. Լիտինսկու, Ն. Ի. Պեյկոյի, Վ. Ա. Ցուկերմանի մոտ (այդ տարիներին գրել է պոլիֆոնիկ սոնատ, 1946, լարային կվարտետ, 1947, «Ձոն և քայլերգ» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1947): 1954-ից Հայֆիլհարմոնիայի գեղ. ղեկավարն է: 1962-ից Երևանի կոնսեր– վատորիայում դասավանդում է ստեղծա– գործություն (պրոֆեսոր՝ 1977-ից): Առա– ջին ծավալուն երկերից են դաշնամուրի կոնցերտը (դիպլոմային աշխատանք, 1941, որը Ա. Խաչատրյանի ստեղծագործության որոշ առանձնահատկություններին առընչ– վելով հանդերձ, կրում է ինքատիպության գծեր) և «Մեր գործն արդար է» նախերգան– քը սիմֆոնիկ նվագախմբի համար (1942): Հ–ի ստեղծագործական սկզբունքները առավել ցայտուն դրսևորվեցին սովետա– կան երաժշտության տվյալ ժանրի նշա– նավոր նմուշներից, մեկում՝ «Հայրենիք» հնգամաս կանտատում (խոսք՝ Ա. Գրա– շու և Սարմենի, 1948, ՍՍՀՄ պետ. մրցա– նակ, 1949), որը առանձնանում է ազգա– U. Գ. Հարությունյան յին դասական երաժշտության, գեղջկա– կան և գուսանական երգի հետ սերտ կա– պով, մեղեդիական լայն շնչով, ճկուն, յուրահատուկ ռիթմով, ազգային վառ կո– լորիտով, կառուցվածքի հստակությամբ: Հ–ի խոշոր կտավի երկերից են՝ «Տոնական նախերգանք»-ը (1949), ձայնի (1950), շե– փորի (1950), վալդհոռնի (1962) և հոբոյի (1977) կոնցերտները, «Հայկական ռապ– սոդի ա»-ն երկու դաշնամուրի համար (հա– մահեղինակ՝ Ա. Բաբաջանյան, 1950), «Մեր հին երգերը» ռապսոդիան դաշնա– մուրի և նվագախմբի համար (1975), «Հա– յաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը (1952), Սիմֆոնիան (1957), «Ասք հայ ժո– ղովրդի մասին» քառամաս վոկալ–սիմֆո– նիկ պոեմը մենակատարի, ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի հա– մար (1961), Սիմֆոնիետը կամերային նվագախմբի համար (1966), «Սայաթ–Նո– վա» օպերան (1966–68, առաջին բեմ.՝ 1969, Երևան, 1973-ին՝ Բաքու, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1971), «Մեծապատիվ մուրաց– կաններ» երաժշտական կոմեդիան (1972), «Թեմա և վարիացիաներ» շեփորի և նվա– գախմբի համար (1974), «Պոեմ» թավջու– թակի և նվագախմբի համար (1974), կոն– ցերտինո՝ դաշնամուրի (1951) և թավջու– թակի (1973), Կոնցերտ–ֆանտազիա 5 փողային նվագարանների համար (1964): Հայկ. սիմֆոնիզմի զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հ–ի Սիմֆոնիան, որտեղ ազգային սիմֆոնիկ երաժշտության, մասամբ՝ Ա. Ապենդիար– յանի ավանդույթներին միահյուսվել են բեթհովենյան սիմֆոնիզմի առանձնա– հատկություններ (երաժշտ. մտքի նպատա– կասլաց զարգացում ու հակիրճ շարա– դրանք ևն), աչքի է ընկնում մոնումենտա– լությամբ, դրամատիկական հագեցվածու– թյամբ: Դրամատիզմը հատուկ է նաև «Ասք հայ ժողովրդի մասին» երկին, որը հայ ժողովրդի փորձություններով լի անցյալի և վերածնված ներկայի մի յուրահատուկ պատում է՝ արտահայտված խորապես տպավորվող կերպարների վառ կոնտ– րաստների միջոցով: «Սայաթ–Նովա»-ն քնարական–դրամատիկական օպերա է, որտեղ հեղինակը ստեղծագործաբար օգ– տագործել է մեծ աշուղի մի քանի երգեր: Օպերային բնորոշ է մեղեդիական հարըս– տությունը, մասսայական տեսարանների գունագեղությունը, երաժշտական լեզվի պարզությունը: Սիմֆոնիետում Հ. դիմել է նեոկլասիցիգմի սկզբունքներին, գտնե– լով նոր արտահայտչամիջոցներ: Փոքր կտավի երկերից են՝ «Ձոն Լենինին» (խոսք՝ Լ. Դուրյանի, 1967, ՀՍԱՀ պետ. մրցանակ, 1971), «Հայրենիքիս հետ» (խոսք՝ Հ. Թումանյանի, 1969), «Ռուս