Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրությունը, որն ընդգրկում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և ասիա– կան ու եվրոպական պետությունների 1096–1307 թթ. շրջանի պատմությունից: Երկ. Հեթում Պատմիչ, [Պատմու– թյուն] թաթարաց, Վնտ., 1951: Գբկ. Ալի շան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: A6rapHHl B., Apxeran «TaTapcicoH xpoHHKH» TeTyMa, Hcii0Jib30BaHHi>ra b <JIio6eK- CKofi xpomnce» .ZIeTMapa, «ՊԲՀ», 1978, N° 1.

ՀԵԹՈՒՄ Ա (1213–1270), Հայոց թպգավոր Կիլիկիայում, 1226–69-ին: Հեթումյաննե– րի արքայատան հիմնադիրը: Ֆիլիպ թա– գավորին 1225-ին գահընկեց անելուց հե– տո, Հայոց իշխանական խորհրդի համա– ձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդի Հ–ին պսակել է Զաբել թա– գուհու հետ և հունիսի 14-ին հռչակել թա– գավոր (մինչե Հ–ի չափահաս դառնալը երկիրը շարունակեց կառավարել Կոս– տանդին թագավորահայրը): Հ–ի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշ– խանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները: Հզորացնելով ռազմ. ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հ. վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայ– մաններում վերելք է ապրել տնտ. և մշա– կութային կյանքը: Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու հա– մար Հ. 1243-ին խաղաղության և փոխօգ– նության պայմանագիր է ստորագրել մոնղ. Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254-ին, մոնղ. մայրաքաղաք Կարակորումում, ան– ձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ (տես Հայ–մոնդուական դաշինք 1254): Հեթում Ա–ի պատկե– րով դրամ 1256–59-ին մոնղոլների զինակցությամբ Հ. սանձել է Հալեպի ամիրայության, Իկո– նիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակ– լեա, Մանիոն բերդերը, Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հվ. շրջանները, առժա– մանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղ– թանակներով ամրապնդել պետության մի– ջազգային հեղինակությունը: Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղ. աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30-հազարանոց բա– նակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր (այդ թվում՝ Սիս մայրաքաղաքը): 1268-ի հուլիսին Հ. մի քանի սահմանային բեր– դերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթա– նության հետ, գերությունից ազատել որ– դուն՝ Լևոնին, և 1269-ին գահը նրան հանձ– նելով, մտել է վանք, ուր և մահացել է: Հ–ի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ: Գրկ. Հեթում Պատմիչ, [Պատմու– թիւն] թաթարաց, Վնտ., 1951: Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956: Կիրակոս Գանձակեցի, Պատմու– թիւն Հայոց, Ե., 1961: Микаелян Г. Г., История Kиликийскoro apмянскoro rocy- дaрствa, E., 1952.

ՀԵԹՈՒՄ Բ (ծն. թ. անհւռ.–-1307, Անար– զաբա), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289-ից: Հեթումյան արքայատոհմից: Հա– ջորդել է հորը՝ Լևոն Գ–ին: Հ–ի լատինա– մոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշ– րաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285-ին Կիլիկյան Հայաստանի հետ կըն– քած 10-ամյա հաշտության պայմանագիրը և 1292-ին պաշարել ու գրավել է կաթողի– կոսանիստ Հռոմկլա քաղաքը: Սուլթա– նության զորքերի հետագա առաջխաղա– ցումը կանխվել է հայկ. որոշ բերդերի զիջ– ման գնով: 1294-ին Հ., գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք: Հայ ավա– գանու պահանջով 1295-ից կրկին գահա– կալելով՝ Հ. փորձել է վերանորոգել դա– շինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ: Դժգոհելով Հ–ի քաղաքականությունից, 1296-ին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հ–ին բանտարկել Բարձրբերդում: 1298-ին Սմբատից գահը խլել է մյուս եղ– բայրը՝ Կոստանդինը: Օգտվելով Կիլի– կյան Հայաստանում տիրող գահակալա– կան կռիվներից, 1298-ի գարնանը Եգիպ– տոսի սուլթանության ու հարևան ամիրա– յությունների զորքերը նվաճել են երկրի հվ–արլ. շրջանները՝ մի շարք բերդաքա– ղաքներով: 1299-ին հայ իշխանները դարձ– յալ գահ հրավիրեցին Հ–ին: Նույն թվա– կանին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները: 1301-ին Հ. Հայոց թագավոր օծելով ման– կահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ–ին, դար– ձավ նրա խնամակալը («թագավորա– հայր»): 1307-ին թաթար զորավար Փիլար– ղուն Հ–ին և Լևոն Դ–ին (40 հայ ականավոր իշխանների ուղեկցությամբ) բանակցու– թյան պատրվակով հրավիրելով Անտր– զաբա՝ խաչակրաց նոր արշավանք կազ– մակերպելու մեղադրանքով կոտորեց նը– րանց: Գրկ. Ալիշան Ղ.» Սիսուան, Վնտ., 1885: Տեր–Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: Микаелян Г. Г., История Kиликийскoro apмянскoro rocy- дaрствa, E., 1952.

ՀԵԹՈՒՄ Բ ԹԱԳԱՎՈՐԻ ՃԱՇՈՑ», հայ– կական մանրանկարչության հուշարձան (ձեռագիր ճաշոց): Գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում (ձեռ. N* 979): Գրվել և պատկերա– զարդվել է 1286-ին, Կիլիկիայում (հավա– նաբար Սսի գրչատներից մեկում), բարձ– րորակ մագաղաթի վրա, Հեթում թագա– ժառանգի համար (հետագայում Հեթում Բ թագավոր): Գրիչը և մանրանկարիչը ան– հայտ են: ճաշոցը գործածվում է եկեղեցա– կան ծիսակատարությունների ժամանակ: Հին և Նոր կտակարաններից ընտրված առանձին հատվածների ու աղոթքների, հոգևոր շարականների ժողովածու է: Դա էլ նպաստել է ձեռագրի պատկերազարդ– ման բազմազանությանը: «ճաշոցի» բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող բազմաթիվ մանրանկարներում դրսևոր– վել են XIII դ. 2-րդ կեսի Կիւիկիայի ման– րանկարչության դպրոցի լավագույն առանձնահատկությունները: Ձեռագրի բազմաթիվ էջեր զարդարված են գլխա– զարդերով, լուսանցա զարդե ր ով ու թեմա– տիկ տերունական մանրանկարներով: Դրանք էջի երկարությամբ ձգված լուսան– ցազարդերի հետ մեկտեղ ամբողջացնում են էջի դեկորատիվ հարդարանքը («Երեք մանուկները հնոցում», սրբերի պատկեր– ներ, լուսանցազարդ): Հաճախ ամբողջ էջը ծածկող մանրանկարներին հաջորդում են տեքստի հետ զուգորդված ավելի փոքր մանրանկարներ ու ճոխ լուսանցա զարդեր: Ձեռագրի մանրանկարներն աչքի են ընկ– նում բարդ հորինվածքով: Անհայտ ման– րանկարիչը պատկերագրությանը բնորոշ կանոնի վերածված կառուցվածքը տրոհե– լով ինքնուրույն, սակայն միմյանց հետ շաղկապված դրվագների, մանրանկար– ներին հաղորդել է պատմողական բնույթ: Այսպես՝ «խաչից իջեցնելը» մանրանկա– րում զուգակցել է Քրիստոսի խաչելու– թյան և թաղման հետ կապված մի քանի դրվագներ (Հովսեփ Արմեթացին Պիղա– տոսից խնդրում է Քրիստոսի դիակը, խա– չից իջեցնելը, թաղումը), ստեղծել բազ– մաֆիգուր, շարժումով հագեցված հորին– վածք: Բուսական մոտիվներով ճոխ զար– դարված շրջանակների մեջ ամփոփված մանրանկարներում մարդկային ֆիգուր– ները իրենց ձգված համամասնություննե– րով, էքսպրեսիվ շարժումներով վերար– տադրում են պատկերվող իրադրության ներքին դրամատիգմը («Տեսան ընդ առաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»): Ձեռա– գրին առանձին ճոխություն են հաղորդում անվանաթերթերը: Վարպետորեն միա– հյուսված ամենատարբեր զարդամոտիվ– ներով (ֆանտաստիկ կենդանիներ, թըռ– չուններ, բուսական մոտիվներ) գլխազար– դերը, լուսանցազարդերն ու գլխատառե– րը էջի հարթության վրա տեղավորվում են ռիթմի արտակարգ զգացողությամբ: Մանրանկարների գեղանկարչական ար– տահայտչականությունը ուժգնանում է հա– րուստ ու հնչեղ գունաշարի շնորհիվ (կա– պույտ, կանաչ, կարմիր, փայլուն ոսկի, շագանակագույն երանգներ): «Հեթումի ճաշոցի» մանրանկարներում կատարյալ ձևով են դրսևորվել հայկ. մանրանկարչու– թյան հիմնական նվաճումները: Պատկերազարդումը տես 328-րդ էջից հետո՝ ներդիրում: Գրկ. Ազարյան L.H*., Կիլիկյան ման– րանկարչությունը XII–XIII դդ., Ե., 196*: հայկական մանրանկարչություն, [Ալբոմ, կազմ., խմբ. և աոաշաբան1 Դուռնովո Լ. Ա.], Ե., 1967: flypHOBO JI. A., IIop- TpeTHoe H3o6pa5KeHHe Ha nepBOM 3arjiaBH0M jiHCTe «^amoma» 1286 r., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1946, Ms 4; Նույնի, KpaTKaa hctophh apeBHeapMHHCKOH hchbo- hhch, E., 1957; Der-Nersessian S., L’ Art Armenien, [P.], 1977. Լ, Ազարյան

ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիչիկյան Հայաս– տանում: Հ–ի իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Ա, խույս տալով սել– ջուկյան թուրքերի հալածանքներից, 1073-ին իր ազգատոհմով Կիլիկիա էր տեղափոխվել Մեծ Հայքի Արցախ նահան– գի Մայրյաց ջուրք ավանից: Կիլիկիայում