իշխող Աբլղարիբ Արծրունին Օշինին պար–
գեեց Լամբրոն բերդը՝ շրջակա հողերով ու
գյուղերով հանդերձ, որտեղ նրա հաջորդ–
ները, գործակցելով Բյուզ. կայսրությանը,
ժառանգաբար իշխեցին մինչև XIII դ.
սկիզբը: Օշինին հաջորդեց որդին՝ Հե–
թում Բ իշխանը (XII դ. առաջին կես), որը
Լամբրոնը, որպես ժառանգություն, թողեց
ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պապեոոն
բերդը և շրջակայքը՝ կրտսերին՝ Սմբատ
Նաթանայելյանին: Դստերը կնության
տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահ–
լավունու (1113–1166) եղբորը՝ Վասիլին
(Գրիգոր Մագիստրոս Բջնեցու թոռը):
Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ
Բյուզանդիային զինակցող Սմբատը մար–
տում սպանվեց (1152), իսկ Օշին Բ գերե–
վարվեց: Պապեռոնում Սմբատին հաջոր–
դեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռի–
թային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղ–
բայր Ստեփանե իշխանին: Վերջինիս սպա–
նությունից (1165) հետո նրա զավակներ
Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բա–
կուրանի խնամատարությամբ՝ Պապեռո–
նում: Բակուրանին հաջորդեց եղբայրը՝
Վասակ իշխանը: Օշին Բ ազատվեց Թո–
րոսին 40 հզ. ոսկի փրկագին վճարելուց
և մանկահասակ որդի Հեթումին (ծն. 1151)
պատանդ թողնելուց հետո: Օշին Բ–ի
կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին
(ծն. 1153), դուստրերը՝ Տալիթան և Շու–
շանը: Հեթում Գ իշխանը, ամուսնանալով
Թորոս Բ–ի դաոեր հետ, ազատվեց պա–
տանդությունից և 1175-ին հորից ժառան–
գեց Լամբրոնի իշխանությունը: Ռուբին–
յան իշխաններ Սլեհի և Ռուբեն Բ–ի՝ Լամ–
բրոնը գրավելու փորձերն ավարտվեցին
անհաջողությամբ: 1201-ին Լևոն ԲՄեծ թա–
գավորը խնամիանալու պատրվակով Հե–
թում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակա–
լեց նրան և առանց մարտի գրավեց Լամբ–
րոնը: Հեթում Գ այնուհետև նվիրվեց
կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անու–
նը (մահ. 1212-ի և 1218-ի միջև): Պապե–
ռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոսաան–
դինը դարձավ Հայոց բանակի սպարա–
պետը, իսկ Լևոն Բ Մեծի մահից (1219)
հետո՝ պետության խնամակալը (պայլ):
1126-ին Կոստանդինը որդուն՝ Հեթումին
(տես Հեթում Ա) պսակելով Լևոն Բ–ի
գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան
հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ
Հ–ի արքայատան հիմնադիրը: Կոստան–
դինի ավագ որդի Մմբատը նշանակվեց
սպարապետ (տես Սմբաւո Սպարապետ),
մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի
սպառազինման և մատակարարման հրա–
մանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և
Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Մսի ար–
քեպիսկոպոս և Դրազարկի վանահայր:
Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոսաան–
դին Լամբրոնացուն, շնորհվեց թագադրու–
թյան գործակալությունը: Սրա որդու՝
Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան
(Կեռան) ամուսնացել էր Հեթում Ա թագա–
վորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ
Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենես–
կալ Փիլիպպոս Իբլինացու հետ: Հեթում
իշխանի եղբայր Օշինը 1274–94-ին վարել
է մարաջախտության գործակալությունը:
Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վա–
րեցին նաև նրա որդիներ Հեթումը (1294–
1307) և Սմբատը (1307–14): Հ–ի իշխան–
ներից այնուհետև հիշատակվում են Հե–
թում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին
Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին
պայլը, որոնք 1329-ին սպանվեցին Լևոն և թագավորի հրամանով:
Հ–ի արքայատան գահացանկը.
Հեթում Ա (1226-69), Լևոն Գ (1269-89),
Հեթում Բ (1289–96, 1299–1301), Սմբատ
(1296–98), Կոստանդին Բ (1298–99),
Լևոն Դ (1301-08), Օշին (1308–20),
Լևոն և (1320–42): Վերջինիս մահից հետո
ընդհատվեց Հ–ի իշխող տոհմաճյուղը
(արական գծով): Իշխանների խորհրդի
որոշմամբ թագավոր հռչակվեց Հ–ի հեռա–
վոր ազգական, Նղրի բերդապետ և մեծ
մարաջախտ Կոստանդին Դ, որին հաջոր–
դեց հորեղբորորդի Կոստանդին Ե:
Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ–, Սիսուան, Վնւո., 1885:
Տեր–Ղ ազարյան Հ., Հայկական Կիլիկիա,
Անթիլիաս, 1966: MuicaejiHH T. I*., Hcto-
pHa KHjiHKHHCKoro apMHHCKoro rocyaapcTBa,
E., 1952. Մ. Կատվաչյան
ՀԵԼԻԱԴԵ–ՌԸԴՈհԼԵՍԿՈՒ Ցոն (Heliade- Radulescu Jon, 1802–1872), ռումին լու– սավորիչ, գրող, բանասեր, պատմաբան: Հիմնադրել է ռում. թատրոնը, տպագրա– կան գործը, սկզբնավորել լրագրությունը: Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինա– կան գրական ընկերության (1866) հիմնա– դիրը, Ռումինիայի ակադեմիական ընկե– րության (1867, 1879-ից՝ Ռումինական ակադեմիա) առաջին պրեզիդենտը: Գրել է «Մի գիշեր Տըրգովիշտեի ավերակնե– րում» (1836) չափածո եղերերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվեր– ները» (1844) պոեմները ևն: Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժող. բանահյուսու– թյունից: Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»-ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դաս– ընթաց»^ (հ. 1–3, 1868–70), «Ռումինա– ցիների պատմությունը» (1870): Հ–Ռ. սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինա– հայ հեղափոխականների հետ, իր հրա– տարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին: Երկ. KpbiJiaTbm pyx, b c6.: AHTOJioraa py- MbiHCKon no33Hii, M., 1958. Ս, Քոչանշյան
ՀԵԼԻԿՈՊՏԵՐ (< հուն. eU£, սեռական հոլով eXiKog – պարույր, պտուտակ և jttepdv ~ թև), ուղղաթիոի հնացած ան– վանումը:
ՀԵԼԻՈ… (< հուն. rjXiog –արեգակ), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս առնչությունը Արեգակի, արեգակ– նային էներգիայի հետ (օրինակ, Հեչիո– ւոեխնիկա):
ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻ&ԻԿԱ (հեփո… և երկ– րաֆիզիկա), գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է Արեգակի վրա տեղի ունեցող պրոցեսների ազդեցությունը երկ– րաֆիզիկական երևույթների վրա: Հան– դարտ Արեգակի (նրա վրա ակտիվ պրո– ցեսների բացակայության դեպքում) ճա– ռագայթումը բաղկացած է սպեկտրի բո– լոր դիապազոններում (ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, տեսանելի, ին– ֆրակարմիր և ռադիո), ըստ ժամանակի հաստատուն էլեկտրամագնիսական ճա– ռագայթումից և կորպուսկուլների (հիմ– նականում էլեկտրոնների ու պրոտոննե– րի) թույլ հոսքից՝ այսպես կոչված արե– գակնային քամուց: Թվարկված բաղադրիչ– ներից Երկրի մակերևույթ են հասնում միայն տեսանելի և ռադիոճառագայթում– ները: Առաջինը կրում է տրոպոսֆերա ու ջրոլորտ մտնող և դրանց ջերմային ու դինամիկական ռեժիմը որոշող էներգիա– յի հիմնական քանակությունը: Ուլտրա– մանուշակագույն և ռենտգենյան ճառա– գայթումներն իոնացնում են մթնոլորտի վերին շերտերը (ստեղծում են իոնոսֆե– րան) և այդպիսով հնարավոր դարձնում կարճալիք ռադիոկապը մեծ հեռավորու– թյունների վրա: Կորպուսկուլային ճառա– գայթումը մասնիկներով համալրում է Երկ– րի ճառագայթային գոաիները և Արեգակի հակադիր կողմում ձգվող Երկրի մագնի– սոլորտի պոչը: Արեգակի վրա ակտիվ պրոցեսների երե– վան գալուն զուգընթաց ուժեղանում է սպեկտրի ռենտգենյան, ուլտրամանուշա– կագույն ու ռադիոդիապազոններում ճա– ռագայթումը, և արտանետվում են (նեղ մարմնային անկյունով) մի քանի հարյուր կմ/վրկ և ավելի արագությամբ կորպուս– կուլային հոսքեր: Կարճալիք ճառագայթ– ման ուժեղացումը մեծացնում է իոնոսֆե– րայի շերտերի խտությունը, որը Երկրի լու– սավորված կողմում հանգեցնում է կար– ճալիք ռադիոկապի թուլացման կամ ընդ– հատման և երկարալիք ռադիոկապի բա– րելավման: Հագեցնելով ճառագայթային գոտիները, կորպուսկուլները դրանց ում արագանում են և թափանցում Երկրի մթնոլորտ՝ մինչև իոնոսֆերայի խորքերը (մերձբևեռային շրջաններում): Ընդ որում տեղի է ունենում անոմալ իոնացում, որը հանգեցնում է ռադիոկապի ուժեղ խաթա– րումների, բևեռափայլերի, ուժեղացնում է գիշերային երկնքի լուսարձակումը (կոր– պուսկուլներով օդի ատոմների գրգռվելու հետևանքով), առաջացնում մագնիսական փոթորիկներ: Իրենց հերթին, մագնիսա– կան դաշտի տատանումների հետևանքով տարբեր սարքերի հաղորդիչներում առա– ջանում են երկրային և ինդուկցիոն հո– սանքներ, որոնք խանգարում են այդ սար– քերի աշխատանքին:
ՀԵԼԻՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՏՈհն (հեփո… և կենսաբանություն), կենսաֆիզիկայի բա– ժին. ուսումնասիրում է Արեգակի ակտի– վության փոփոխությունների ազդեցու– թյունը երկրային օրգանիզմների վրա: Հ–յան հետազոտություններն ընդգրկում են. 1. կենսաբանական որոշակի ցուցա– նիշն երի Փոփոխությունների և Արեգակի ակտիվության տատանումների կոռելյա– ցիայի ուսումնասիրությունները, 2. արե– գակնային ակտիվության առանձին գոր– ծոնները մոդելավորող պայմանների ազ– դեցության փորձարկումը կենսաբանա– կան տարբեր օբյեկտների վրա: Հ–յան առաջին լաբորատորիան կազմակերպվել է 1968-ին, ՍՍՀՄ–ում (Իրկուտսկ): Հ. սեր– տորեն առնչվում է կենսաբանության մյուս ճյուղերի, բժշկագիտության, տիեզերա– կան կենսաբանության, աստղագիտու– թյան և ֆիզիկայի հետ: Հիմնական խնդիր– ները կենդանի օրգանիզմի վրա ազդող