Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դեցության պատճառով Հ. ավելի ցածր ջերմաստիճանում է հեղուկանում, քան ցանկացած այլ գազ: Առավելագույն ջեր– մաստիճանը, որից ցածր նա կարող է հեղուկացվել (կրիտիկական ջերմաստի– ճանը՝ Tk) 5,20K է: Բնականոն ճընշ– ման պայմաններում Հ. միակ հեղուկն է, որ չի պնդանում հնարավոր ամենացածր ջերմաստիճաններում, պնդանում է միայն 25 ւ/թն–ից բարձր: TX=2,19K ջերմաստի– ճանի U բնականոն ճնշման դեպքում տեղի է ունենում երկրորդ սեռի ֆազային ան– ցում: Այդ ջերմաստիճանից բարձր Հ. կոչվում է He I, ցածրի դեպքում՝ He II: Ֆա– զային անցման ջերմաստիճանի տիրույ– թում նկատվում են ջերմունակության անո– մալ աճ և այլ բնորոշ երևույթներ: 1938-ին Պ. Լ. Կապիցան հայտնաբերեց He II-ի գերհոսունության երևույթը, որը բացատրեց Լ. Դ. Լանդաուն (1941) քվան– տամեխանիկական պատկերացումների հիման վրա: Հեղուկ Հ. օգտագործվում է գիտական զանազան հետազոտություն– ներում՝ որպես սառեցնող միջոց: էլեկ– տրոնի նկատմամբ խնամակցություն չու– նի: Հ. քիմ. կայուն միացություն չի առա– ջացնում. արդյունաբերության մեջ ստա– նում են Հ. պարունակող բնական գազե– րից՝ անջատելով այն խորը սառեցմամբ (բոլոր գազերը հեղուկանում են, բացի Հ–ից): Բարձր ջերմահաղորդականության, քիմ. իներտության և նեյտրոնների հետ միջուկային ռեակցիայի մեջ մտնելու շատ քիչ ունակության շնորհիվ Հ. օգտագոր– ծում են ատոմային ռեակտորները սա– ռեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրե– լիության շնորհիվ՝ օդապարիկները լցնե– լու համար: Շնորհիվ իներտության, Հ. լայնորեն օգտագործում են պաշտպանա– կան մթնոլորտ ստեղծելու՝ ակտիվ մե– տաղները հալելիս, կտրելիս և եռացնե– լիս: Հ. ավելի պակաս էլեկտրահաղորդիչ է, քան արգոնը, այդ պատճառով Հ–ի մըթ– նոլորտում էլեկտրական աղեղը տալիս է ավելի բարձր ջերմաստիճան, որով նշա– նակալիորեն բարձրանում է աղեղային եռակցման արագությունը

ՀԵԼԼԱԴԱ, Հ և լ լ ա ս (՝EXXag), հնում, սկզբնական Թեսալիայում, քաղաքի և մարզի (Հոմերոսի մոտ), հետագայում ամբողջ Հունաստանի (Հեսիոդոսի, Դե– մոսթենեսի ու ուրիշների մոտ), 1833-ից հուն, անկախ պետության անվանումը:

ՀԵԼԼԵՆԻԶՄ, Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած Արևելյան–Միջերկրածովյան, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության շուրջ երեքհարյուրամյա ժա– մանակաշրջանը (մ. թ. ա. Ill–I դդ.): «Հ.» տերմինը գիտական շրջանառության մեջ է դրել գերմ. պատմաբան Ցո. Դրոյզե– նը (1808–84)՝ դրա տակ հասկանալով «հուն, պետականության ու կրթվածության տարածումը» արլ. ժողովուրդների մեջ, անտեսելով Հ–ի սոցիալ–տնտ. էությունը: Այնուհետև տերմինը մեկնաբանվել է որ– պես միայն մշակութային (Չու. Կերստ) կամ քաղ. (Ու. Տառն), կամ տնտ. (Մ. Ռոս– տովցև) ևն ազդեցություն: Սովետական պատմագիտության (Ա. Ռանովիչ, Կ. Զել– յին և ուր.) մեջ Հ. բնորոշվում է որպես պատմական կոնկրետ երևույթ, որը բնու– թագրվում է հուն, և տեղական սոցիալ– տնտ., քաղ. և մշակութային տարրերի Փո– խազդեցությամբ: Հելլենիստական ժամա– նակաշրջանի ավարտը ընդունված է հա– մարել մ. թ. ա. 30, երբ վերջին հելլենիս– տական պետությունը՝ Եգիպտոսը, նվաճ– վեց Հռոմից: Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ. թ. ա. 323) հետո, նրա հսկայածավալ տե– րությանը տիրանալու համար նրա զորա– վարների (դիադոքոսների) միջև պայքար սկսվեց, որի հետևանքով առաջացավ (մ. թ. ա. III դ. սկզբին) հելլենիստական երեք խոշոր պետություն: Եգիպտոսում զորա– վար Պտղոմեոսը հիմնեց Պտղոմեյանների պետությունը, Ասիայում զորավար Աելև– կոսը՝ Աելևկյանների պետությունը, Մակե– դոնիայում Անտիգոնոսը՝ Անտիգոնյան– ների պետությունը: Ամենամեծը Սելևկյան– ների պետությունն էր, որի կենտրոնը բարեբեր ու վաճառաշահ Սիրիան (Ասո– րիք) էր: Հետագայում առաջ եկան (մեծ մասամբ Սելևկյանների պետության տա– րածքի հաշվին) ավելի փոքր հելլենիստա– կան պետություններ, արմ–ում՝ Պերգա– մոնը, Հռոդոսը, արլ–ում՝ Բակտրիան, որտեղ իշխանության գլուխ էին կանգնած հունա–մակեդոնացիները: Հելլենիստա– կան աշխարհի պետություններ են համար– վում նաև այն երկրները, որոնք թեև չեն եղել հունա–մակեդոնական իշխանության տակ և ունեցել են իրենց տեղական իշ– խողները, բայց կրել են հուն, ազդեցու– թյունը քաղ., տնտ. և մշակութային բնա– գավառներում, դրանցից են Պոնտոսը, Կապադովկիան, Բութանիան, Կոմմագե– նեն, որոշ իմաստով նաև Հայաստանը (Մեծ Հայք, Ծոփք, Փոքր Հայք), Վրաս– տանը (Իբերիա) ևն: Հ–ի պատմական նշանակությունը Արև– մուտքի և Արևելքի միջև աննախադեպ եռանդուն Փոխհարաբերությունների ար– դյունքի մեջ է: Տնտ. բնագավառում հուն, զարգացած տնտեսաձևերը ներթափան– ցեցին արևելյանի մեջ՝ առաջացնելով սո– ցիալ–տնտ. որոշ տեղաշարժեր: Հելլե– նիստական հասարակարգի տնտ. զար– գացման բնորոշ հատկանիշը առևտրի և ապրանքարտադրության աճն էր, որը խթանեց արտադրության հին ճյուղերի աշխուժացումը և նոր ճյուղերի առաջացու– մը: Աննախընթաց վերելք ապրեց քաղա– քային կյանքը, քաղաքաշինությունը, առաջացան հարյուրավոր նոր, մեծ մա– սամբ հելլենիստական միապետների հիմ– նադրած և նրանց անունը կրող քաղաք– ներ (Ալեքսանդրիա, Անտիոք, Սելևկիա ևն): Զարգացավ ստրկատիրությունը՝ ստրուկների քանակի և նրանց օգտագործ– ման աճի առումով: Պետ. կառավարման ասպարեզում ըս– տեղծվեց նոր տիպի պետություն՝ հելլե– նիստական միապետություն, որը զուգոր– դում էր արլ. բռնապետության (իշխանու– թյան միապետական ձև, մշտական բա– նակ և կենտրոնացած վարչական ապա– րատ) և հուն, քաղաք–պետությունների՝ պուիսների ավանդույթները: Արլ–ում հուն, քաղաք–պետությունները վերածվեցին «պետության քաղաքների», և նրանց փոխ– հարաբերությունները միապետի հետ ըն– թացան այն ուղիներով, որոնք մշակվել էին արլ–ում դեռևս նախահելլենիտոական շրջանում՝ Արևելքի արտոնյալ քաղաք– ների ու թագավորական իշխանության առնչությունների պրակտիկայում: Միա– ժամանակ, պոլիսի առավել մշակված քաղաքական–վարչական ձևերը՝ քաղաքա– յին սահմանադրություն, քաղաքացիա– կան իրավունք, կոլեգիալ ղեկավարու– թյուն, աստիճանավորություն, քաղաքի ագրարային գոտու շահագործման կազ– մակերպում, իրենց ազդեցությունն ունե– ցան արլ. քաղաքի զարգացման վրա: Արևմուտքի և Արևելքի միջև ամենամեծ Փոխազդեցությունը մշակույթի բնագավա– ռում էր: Դա հուն, և տեղական, հատկա– պես արլ., մշակույթների տարրերի բեղմ– նավոր միաձուլումն էր, որն ունեցավ բազ– մաթիվ և բազմապիսի արտահայտություն– ներ՝ մեխանիկական զուգորդումից մինչև խոր օրգ. միաձուլում: Հեւչենիստական մշակույթը ընդգրկեց իր ժամանակի ար– վեստի (մեծ չափով՝ կիրառական արվես– տի), գրականության, գիտության (փիլի– սոփայություն, մաթեմատիկա, աստղա– բաշխություն, բժշկություն ևն), կրոնի ևն բնագավառներ: Հուն, մշակույթի ներթա– վւանցման կարևորագույն միջոց էր հու– նարենը, որը լայնորեն տարածվեց հել– լենիստական աշխարհում: Թեև առաջա– ցած նոր մշակույթը հիմնականում տա– րածվեց քիչ թե շատ հելլենականացած բարձր խավերի մեջ, առավելապես ընդ– գրկելով քաղաքները և գրեթե չթափան– ցելով Արևելքի հասարակության բուն խորքերը, այնուամենայնիվ, այն բավա– կան հարստացրեց համապատասխան ժո– ղովուրդների մշակույթը: Հայաստանի վրա հելլենիստական աշ– խարհի ազդեցությունը կարևոր հետևանք– ներ ունեցավ նրա պատմության համար: Միջազգային բազմապիսի կապերի, մա– նավանդ առևտրի աշխուժացումը, խթա– նեց Հայաստանի մինչ այդ էլ վերելք ապ– րող տնտեսությունը: Առավել զարգացավ քաղաքային կյանքը, հիմնադրվեցին տասնյակ նոր քաղաքներ: Ստեղծվեց ուժեղ պետականություն, Հայաստանը դարձավ ժամանակի հզորագույն տերություններից մեկը: Հելլենիստական մշակույթի ներթա– փանցումը Հայաստան, որը սկսվել էր Հ–ի դարաշրջանի սկզբից, ուժեղացավ մ. թ. ա. I դ.: Հուն, դարձավ Հայաստանի վարչական լեզուներից մեկը: Սկզբնավոր– վեց տեղական հունալեզու պատմագրու– թյունը: Գրկ. p օ Ց յ e h H. ., Hctophh 3jtjih- HH3Ma, t. 1–3, M., 1890–93; TapH B., 3j|JIHHHCTHHeCKaH EtHBHJIH3aiJHH, M., 1949; PaHOBHi A.B., 3JIJIHHH3M h ero hctopii- qecKan pojib, M.–JI., 1950. 9-. Սարգսյան

ՀԵԼԼԵՆԻՄՏէԱԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, հասկա– ցությունն օգտագործվում է երկու իմաս– տով. ժամանակագրական՝ հկչհնիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպա– բանական՝ մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով: Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժա– մանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ «Հ. մ.» հասկա– ցության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա.