Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

IV դ.) մինչև Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դ.): Հելլենիստական աշխարհում ձևավոր– ված մշակույթը միակերպ չէր: Յուրաքան– չյուր վայրում այն ձևավորվում էր մշակույ– թի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից: Համա– դրության (սինթեզի) ձևերը պայմանա– վորված էին որոշակի հանգամանքներով՝ տարբեր էթնիկական խմբերի (բնիկների և եկվորների) թվային հարաբերակցու– թյամբ, նրանց տնտ. և մշակութային մա– կարդակով, սոցիալական կազմակերպու– թյամբ, քաղ. իրադրությամբ ևն: Եվ, այ– նուամենայնիվ, Հ. մ–ի տեղական տարբե– րակներին հատուկ են որոշ ընդհանուր գծեր, որոնք պայմանավորված են մի կողմից՝ ամբողջ հելլենիստական աշխար– հում հասարակության սոցիալ–տնտեսա– կան, քաղ. զարգացման միանման միտում– ներով և, մյուս կողմից, այդ համադրու– թյան մեջ հուն, մշակույթի տարրերի պար– տադիր մասնակցությամբ: Քաղաքների պո– լիսային կառուցվածքի զուգորդմամբ՝ հել– լենիստական միապետությունների առա– ջացումը նպաստել է մարդու և հասարա– կության նոր իրավական հարաբերություն– ների, սոցիալ–հոգեբանական նոր կեր– պարի, նրա գաղավւարախոսության նոր բովանդակության ստեղծմանը: Տնտ., քաղ. հ սոցիալական հակասությունների սրումը, անընդհատ զինված ընդհարում– ները, քաղաքային պատկանելության որո– շակի զգացումից անցումը կոսմոպոլիտ, ամորֆ մի մեծ աշխարհի պատկանելու զգացման իրենց կնիքն են դրել Հ. մ–ի վրա: Ուժեղացել է կրոնական և խորհըր– դապաշտական մտածելակերպի ու աշ– խարհայացքի տեսակարար կշիռը, ընդ– գծվել պրակտիցիզմի ու ուտիլիտարիզմի ոգին: Այդ ամենի ազդեցության տակ զար– գացել են կիրառական գիտությունները (բժշկություն, մեխանիկա, մաթեմատիկա), և Փաստորեն տեղի է ունեցել բնական գի– տությունների նախնական բաժանումը փիլիսոփայությունից: Կրոնը և դիցաբան ու թյու– ն ը: Հելլենիստական կրոնի և դիցաբա– նության առավել բնորոշ գիծը սինկրե– տիզմն է, չտարբերակվածությունը: Հուն, դիցաբանի աստվածները նույնացվել են հին արլ. աստվածությունների հետ՝ օժտ– վելով նոր գծերով: Փոփոխվել են նաև Տիգրան Բ–ի դիմա– նկարը դրամի վրա աստվածությունների պաշտամունքի ձևե– րը, միստերիաները ձեռք են բերել անա– ռակությամբ ուղեկցվող ցոփ ու շվայտ բնույթ: Աստիճանաբար մեծ տարածում են գտել մի քանի համընդհանուր աստվա– ծություններ: Պահպանելով տեղական պաշտամունքային առանձնահատկու– թյունները՝ դրանք մարմնավորել են նաև տարբեր ժողովուրդների առավել պաշտե– լի աստվածների համանման հատկանիշ– ները: Այդպիսի նշանակություն է ձեռք բերել Զևսից հետո առավել տարած– վածը Դիոնիսոսի պաշտամունքն էր: Կա– նացի աստվածություններից գլխավորը և ամենուր պաշտվողը եգիպտական Իզի– դան էր, որը մարմնավորում էր հուն, և ասիական բազմաթիվ աստվածուհիների գծերը: Հելլենիստական դարաշրջանի յու– րահատուկ ծնունդն էր Սերապիսի պաշ– տամունքը: Հույները գրեթե անփոփոխ ձևով ընդունեցին արլ. որոշ պաշտամունք– ներ: Հելլենիստական թագավորները, օգ– տագործելով արլ. ավանդույթները, ար– մատավորում էին թագավորի անձի պաշ– տամունքը: Կրոնների մեջ նկատելի է դառնում տե– ղական և մարդակերպ աստվածների պաշ– տամունքի թուլացումը, ձևավորվում է տիեզերական, հոգևոր, միասնական աստ– ծու գաղափարը: Այդ միտումը քրիստո– նեության առաջացման սուբյեկտիվ հիմ– քերից մեկն էր: Հակաստրկատիրական ժող. շարժումների արմատական հեղա– փոխական թևի պարտությունը նպաստեց նրա միստիկական տարբերակի ուժեղաց– մանը, որը նույնպես օժանդակեց հելլե– նիզմի պայմաններում քրիստոնեության սաղմնավորմանը: Փիլիսոփայությունը: Հելլե– նիզմի դարաշրջանում իրենց գործունեու– թյունն են շարունակում պչատոնյան ակադեմիան, պերիպատետիկյան դպրոցը, կինիկները և կիրենյան դպրոցը: Ծագում են Փիլ. նոր դպրոցներ՝ սկեպտիցիզմը, «Ալեքսանդր Մակեդոնա– ցու ճակատամարտը Դա– րեհի դեմ» (մ. թ. ա. IV դ. վերջի խճանկարի պատ– ճեն՝ գտնված Պոմպեյում, Ազգային թանգարան, Նեապոլ) էպիկուրականությունը (տես Էպիկուր, էպիկուրյան դպրոց) և ստոիցիզմը, որոնք վիճարկում էին իրենց ազդեցությունը հելլենիստական աշխարհի վրա տարածե– լու առաջնությունը: Փիլ. այս ուսմունք– ների ուշադրության կենտրոնում մարդ անհատն էր, այդ պատճառով գոյաբանա– կան հարցերին Փոխարինելու է գալիս բա– րոյագիտականը: Մ. թ. ա. II դ. կեսից սկսվում է սակրալիզացիայի՝ Փիլիսովւա– յությունը Հունաստանի և Արևելքի կրո– նադիցաբանական ավանդույթներին մեր– ձենալու պրոցեսը: Հելլենիստական փի– լիսոփայությունը սկսում է էկլեկտիկորեն միավորել տարբեր համակարգեր: Այդ պրոցեսի կենտրոնական դեմքը Պոսիդո– նիոսն է: Նա պյութագորասյան, պլատոն– յան և ստոիկյան փիլիսոփայությունը հա– մադրել է պլատոնյան ստոիցիզմի մանրա– մասն մշակված ու ընդհանրացված հա– մակարգում, որը մեծ ազդեցություն է ունեցել անտիկ փիլիսոփայության վրա՝ ընդհուպ մինչև Պչոտինոսը: Բնագիտական հայացքն ե– ր ը: Հելլենիստական աշխարհի խոշո– րագույն գիտական կենտրոնը Ալեքսանդ– րիան էր՝ Աչեքսանդրիայի մուսեյոնով և Աչեքսանդրիայի գրադարանով: Մյուս կա– րևոր գիտական կենտրոններից էին Պեր– գամոնը, Անտիոքը, Հռոդոս կղզին: Այդ կենտրոններում գործում էին հիմնակա– նում հույն գիտնականներ: Մաթեմատիկայի և աստղ ա– գիտության նվաճումները (մ. թ. ա. Ill–II դդ.) կապված են էվկչիդեսի, Ար– քիմեդ)ւ, Ապոչւոնիոս Պերգացու, Արիս՜ տարքոս Սամոսացու, Հիպարքոսի անուն– ների հետ: Նրանց աշխատություններով հելլենիստական գիտությունը մոտեցավ մի շարք խնդիրների (դիֆերենցիալ և ին– տեգրալ հաշիվ, կոնական հատույթների տեսություն, աշխարհի արևակենտրոն հա– մակարգ ևն), որոնք հետագա զարգա– ցում գտան միայն նոր ժամանակներում: Որպես Արիստարքոսի արևակենտրոն հա– մակարգի հետևորդ հանդես է եկել Սելև– կոս Աելևկացին (մ. թ. ա. II դ.)» որը բա– ցահայտել է Լուսնի դիրքից կախված ծովային մակընթացությունների և տեղատ– վությունների օրինաչափությունները: Տե– սական մեխանիկայի նվաճումնե– րը կապված են առաջին հերթին Արքիմեդի անվան հետ: Կիրառական մեխանիկայի զարգացմանը նպաստեցին Կտեսիբիոսի բազմաթիվ հայտնագործությունները: Այդ բնագավառի նվաճումները ամփոփ– վեցին Հերոն Ալեքսանդրացու աշխատու– թյուններում: Աշխարհագրական գիտելիքների զարգացման գործում մեծ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանք– ների դերը: Արիստոտելի աշակերտը՝ Դի– կեարքոսը (մ. թ. ա. մոտ 300), կազմել է այն ժամանակ հայտնի ամբողջ էյկումենի քարտեզը և Փորձել որոշել երկրագնդի չավւերը: Նրա արդյունքները ճշտել է էրատոսթենես Կիրենացին, որն արդյու– նավետ աշխատել է գիտելիքների տարբեր ոլորտներում: Դարաշրջանի աշխարհա– գրական գիտելիքները ամփովւվել են Ստրաբոնի «Աշխարհագրություն» գրքում: Հելլենիստական մտավորականները մեծ հաջողությունների են հասել բուսաբանու–