վարման ասպարեզում, օրենքի ուժ տվեց
մի շարք սովորույթների և նորմերի, ստեղ–
ծեց գիտությունների և արվեստների զար–
գացումն ապահովող պայմաններ: Նախ–
նիների պաշտամունքի ուժեղացման ճա–
նապարհով Տիգրան Բ Մեծը ավարտին
հասցրեց քաղ. կրոնի կերտման գործը:
Նա Հ. մ–ի տարբեր կենտրոններից հրա–
վիրեց գիտնականներ, պատմաբաններ,
դերասաններ ու պետական գործիչներ
(Տիրան Հայկազնը հայկ. արիստոտե–
լիզմի նախակարապետներից էր: Մետրո–
դորոս Սկեփսացին «Տիգրանի մասին»
աշխատությունը նվիրել է Արտաշեսյան–
ների ծագումնաբանությանը և Տիգրան
Մեծի գործունեությանը: Այս խնդրին է
նվիրված նաև ճարտասան ու պատմա–
բան Ամփիկրատես Աթենացու «Տիգրանի
վարքը» գործը: Այդ երկու գործերն էլ
աղերս ունեն մեհենական պատմագրու–
թյան և Մովսես Խորենացու «Հայոց պատ–
մության» հետ): Հայաստանում Աղոնիս–
Թամուզ– Արագիսան^ի պաշտամունքում
առկա ողբերգության և կատակերգության
վերջնական բաժանումը իրականացել է
հայկ. հելլենիզմի ժամանակաշրջանում:
Տվյալ ընթացքի և հատկապես հայկ. հել–
լենիստական ողբերգության զարգացման
վրա ազդել է հուն, դասական ողբերգու–
թյունը: Արմավիրի տաճարին կան վիմա–
գիր հատվածներ (մ. թ. ա. III դ.) Հեսիո–
դոսի և Եվրիպիդեսի երկերից: Մ. թ. ա.
53-ին Արտաշատում բեմադրվել է Եվրի–
պիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությու–
նը: Թատրոն կար նաև Տիգրանակերտ
քաղաքում: Այդ դարաշրջանի հայ ողբեր7
գության երախտավորներից է Արտավազդ
Բ թագավորը:
Ուշ հելլենիզմի շրջանում հասարակա–
կան մտքի վրա ազդող գահակալներից
էր Տրդատ Ա (մ. թ. I դ.), որից, ըստ Պլի–
նիոս Ավագի, Ներոն կայսրը շատ բան է
սովորել: Նա պաշտպանել է այն տեսա–
կետը, որ պետ. իշխանությունը հիմնված
է ուժի վրա և չունի բարոյական արդարա–
ցում: Մ. թ. IT դ. Աոհեմոս–Տիգրան թագա–
վորը Հայաստան է հրավիրել Ցամբլիքո–
սին, որն այնտեղ գրել է «բաբելոնականի»
ֆանտաստիկ պատմագրության տիպին
պատկանող երկը: Անիի Արամազդ–Զես
տաճարի քուրմ Ողյումէկը, որի երկից
օգտվել է Մովսես Խորենացին, նկարագրել
է Երվանդյանների ու Արտաշեսյանների
հակամարտությունը և վերջիններիս հաղ–
թանակը: Մար Աբաս Կաաինան, հայոց
թագավորի պատվերով գրած պատմու–
թյան մեջ, հայ ժողովրդի ծագումնաբանու–
թյունը լուսաբանում է քաղդեական, ասո–
րա–բաբելական և հուն, աղբյուրների հի–
ման վրա և դիցաբանության մակարդա–
կով: Նա պաշտպանում է սոցիալական
իրականության աստիճանական վերըն–
թաց զարգացման գաղափարը: Իր գոր–
ծունեության նախաքրիստոնեական շըր–
ջանում Տրդատ Դ (մ. թ. Ill–IV դդ.) պաշտ–
պանում է այն տեսակետը, որ ենթական
պարտավոր է պաշտելու այն աստծուն,
որին երկրպագում է իր տերը: III–IV դդ.
ընդարձակվում է հայ մտավորականների
գործունեությունը Հռոմում, Աթենքում,
Անտիոքում, Ալեքսանդրիայում և մշակու–
թային այլ կենտրոններում: ճարտասա–
նության և փիլիսոփայության ասպարե–
զում նշանավոր է Պարույր Հայկազնը,
որը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդե–
սացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկա–
վարը: Նրան աշակերտել են Բարսեղ
Կեսարացին, Դրիգոր Նազիանզացին,
Հուլիանոս Ուրացողը, Եվնավփոսը, Լի–
բանիոսը և ուրիշներ: Լիբանիոսի հայ
աշակերտները (մոտ 20) մշակութային,
կրթական և քաղ. աշխատանք են ծավա–
լել Միջին Արևելքում և Կովկասում: Այդ
նեոպլատոնականների տեսակետների
քննական վերլուծությունը տվել է Եզնիկ
Կողբացին:
Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում
առկա էր նաև քրիստոնեական մշակույթի
ազդեցությունը: II–III դդ. նկատելի են
վաղ ջատագովությանը և հակագնոստի–
ցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու
գաղափարներ: Բարդածան Եդեսացին,
որն ըստ Հիպոլիտի հայ է, հայոց պատմու–
թյանը նվիրված և «ճակատագրի կամ
Երկրների օրենքների մասին» երկասի–
րության հեղինակը, Հայաստանում ստեղ–
ծել է իր անունով աղանդը (բարդածանա–
կանությունը), որն ունեցել է հակամար–
կիոնական և հակաճգնավորական ուղըղ–
վածություն: Այդ աղանդը, կապված լի–
նելով նեոպլատոնական փիլիսոփայու–
թյան հետ, որոշ դեր է խաղացել իմաստա–
սիրական այդ դպրոցի տարածման գոր–
ծում: Բնագիտական միտքը հելլենիստա–
կան Հայաստանում ունեցել է երկու հիմ–
նական ուղղություն՝ մոգական և կիրառա–
կան: Առաջինը կապված է եղել առավե–
լաբար աստղաբաշխության ու թվերի տե–
սության հետ, իսկ երկրորդը՝ գործնական
բժշկության, դեղաբանության, կառուցո–
ղական մաթեմատիկայի, ֆիզիկայի և
ռազմավարության հետ:
Հայաստանում Հ. մ. ակնառու հաջողու–
թյուններ ունեցավ: Հին Հայաստանի մշա–
կույթը կապվեց հին աշխարհի երկրների
մշակույթների հետ, յուրացրեց նրանց
նվաճումները և ընթացավ զարգացման
այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով:
Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական
կամ անտիկ բնույթի իր սեփական, ինք–
նատիպ, բարձր զարգացած մշակույթը և
կանգնեց հին աշխարհի առաջավոր ժո–
ղովուրդների շարքում:
Պատկերազարդումը տես 304–305-րդ
էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V:
Գրկ. Ասաքելյան Բ.Ն., Ակնարկներ
Հին Հայաստանի արվեստի պատմության
Ե., 1976: M a p k c K%, H3 noaroTOBHTejibHMX
pa6oT no hctophh annicypckoh , CTOHqecKOH h
CKenTHnecKOH <J)HJioco<imH, MapKC K., 3h-
rejibct, Coh., t. 1; T a p h B., 3jijihhhcth-
- iecKaH n;HBHJiH3aii;HH, nep. c aHivi., M., 1949;
EjiaBaTCKHH B. ,tKyjibiypa 8jijihhh3- Ma, «CoseTCKafl apxeojrornji», t. 22, M., 1955; Bceo6ma« hctophh hckycctb, t. 1, M., 1956, TJI. «3jL7IHHHCTHHeCKOe HCKyCCTBO». Ր.Աոաքեչյան, Գ. Խրչոպյան
ՀԵԼԼԵՆՆԵՐ ("EXXTives), հույների ինք– նանվանումը: Հոմերոսը Հ. անվանել է Հարավային Թեսալիայի Հեչւադա մարզի բնակիչներին: Ծագումնաբանական պոե– զիայում Հ–ի նահապետը համարվել է Հել– լենը՝ ջրհեղեղից հետո մարդկային ցեղը վերածնած Դևկալիոնի որդին, Ամփիկտիո– նի եղբայրը: Ամփիկտիոնը համարվում էր մի շարք ցեղերի կրոնա–քաղ. միավորման անվանահայրը: Հավանաբար այդ միա– վորման անդամներն իրենց կոչել են Հ. և այդ անունը աստիճանաբար տարածել Միջին և Հյուսիսային Հունաստանում, իսկ դորիացիները՝ Պելոպոնեսում: Ընդ– հանուր անվանում ունենալու անհրա– ժեշտությունը հույների մոտ առաջացել է, հավանաբար, հուն, գաղութացման ժա– մանակաշրջանում (մ. թ. ա. VIII –VI դդ.) այլ ժողովուրդների հետ շփվելու կապակ– ցությամբ: Բոլոր հույների համար Հ. ան– վանումն առաջին անգամ հանդիպում է բանաստեղծ Արքիլոքոսի (մ. թ. ա. VIII դ. վերջ –VII դ. սկիզբ) մոտ: ՀոնիայուԱ բնակվող Հ–ի՝ հոնիացիների անունով հա– յերը Հ–ին անվանել են հույներ: Գրկ. Օ JI H B a Ո., K BOnpOCy Օ B03HHKH0- BeHHH H pa3BHTHH 9JIJIHHCK0H HapOflHOCTH B flpeBHen rpeijHH, «BecTHHK flpeBHeii hctophh», 1954, JSfo 1; Ո y ji տւ h o c A. H., AHTponojio- rcraecKHH cocTaB HacejieHHH rpeijHH, b kh,: AHTponojioraqecKHH c6., [ .] 3, M., 1961.
ՀԵԼԼԵՆՈՍ (հուն. "EAAtivoc;), հեչչենների (հույներ) առասպելական նախահայրն ու անվանադիրը: Համարվել է Պրոմեթեոսի թոռը, Դևկալիոնի և Պիռեի որդին:
ՀԵԼԼԵՍՊՈՆՏՈՍ (f՝El՝kronovxoc>), Դա]I- դանեփ նեղուցի հին հուն, անվանումը: Հ. անվանվել է նաև նեղուցի փոքրասիա– կան ափը: ՀԵԼՄիՆԹՈձՆԵՐ, տես ճիճվային հիվան– դություններ:
ՀԵԼՄԻՆԹՈԼՈԳԻԱ (< հուն. eX|iivg և eX|iiv6o£–որդ Կ…ւոգիա), գիտություն մա– կաբույծ որդերի, մարդու, կենդանիների ու բույսերի օրգանիզմում դրանց առաջացրած ճիճվային հիվանդությունների մասին: Հ. կապված է կենդանաբանության, բժշկա– գիտության, անասնաբուժության և բույ– սերի ախտաբանության (ֆիտոպաթոլո– գիա) հետ: Հ–ի 3 հիմնական բաժիններն են. բժշկական, անասնաբուժական և բու– սական: Հ. ուսումնասիրում է մակաբույծ որդերի ձևաբանությունը, կենսաբանու– թյունը, կարգաբանությունը, էկոլոգիան, դրանց պաւոճաւաւծ ախաաբաՆա^յանւ կլինիկան, ինչպես նաև բուժումը, հա– մաճարակը, պայքարն ու կանխարգելու– մը: Մակաբույծ որդերի մասին առաջին տեղեկությունները մեգ հասել են հին ժա– մանակներից, սակայն որպես գիտություն Հ. սկսել է ձևավորվել XVIII դ. II կեսե– րից: Հիմնադիրը գերմ. գիտնական Կ. Ռու– դոլֆին է: Հ. Ռուսաստանում զարգացել է սովետական կարգեր հաստատվելուց հետո: ԱԱՀՄ–ում ստեղծվել է աշխարհի խոշորագույն Հ–ի դպրոց, որի հիմնադիրը Կ. Սկրյաբինն է: Մեծ ծառայություններ ունեն նաև Ե. Պավլովսկին ու Վ. Դոգելը: 1940-ին ԱԱՀՄ ԴԱ կից հիմնադրվել է Հելմինթոլոգների համամիութենական ընկերությունը: Հայկական ԱԱՀ–ում Հ–ի հիմնադիրը Ե. Հ. Քալանթարյանն է, որն աշխարհում առաջինն է նկարագրել Tri- chostrongylus axei (1924), Skrijabini Ka- lantarian (1932) մակաբույծ որդերի տե– սակները: Նա 1927-ին առաջարկել է Հ–կան հետազոտության նոր մեթոդ, որը կոչվում է իր անունով: Ե. Քալանթարյանը, Ա. Բադալյանը, է. Դավթյանը և ուրիշներ մեծ ավանդ են ներդրել ասկարիդոզի,