կանությունը («Լաոկոոն», նկ. տես հ. 4, էջ 486): Հելլենիստական պլաստիկային բնորոշ դրա մա տիղմը, արտահայտչականությունն ու պաթետիկ կրքոտությունը, որոնք կոչ– ված էին ակտիվորեն ներգործելու դիտո– ղի վրա, կերպարների ներքին լարվածու– թյունն ու ձևերի արտաքին տպավորչու– թյունը, անսպասելի կրճատումներն ու դի– նամիկ ժեստերը, կոմպոզիցիայի բարդ գծանկարն ու լուսաստվերի համարձակ հակադրությունները առավել վառ արտա– հայտվել են Պերգամոնի Զևսի մեծ զոհա– րանի գոտու բարձրաքանդակներում («Աստվածների մարտը հսկաների դեմ», մարմար, մ. թ. ա. մոտ 180, Անտիկ հա– վաքածու, Բեռլին), Սամոթրակյան Նիկեի արձանում (մարմար, մ. թ. ա. IV դ. կամ II դ., Լուվր, Փարիզ): Հելլենիստական ք ւսնդակա գործության բ ա զմապ լանայնու– թյունն ու հակասականությունը գոյակցեւ են միապետների իդեալականացված դի– մաքանդակների, առավելագույնս մոնու– մենտալացվտծ արձանների («Հռոդոսի կոլոսը»՝ Հելիոսի արձանը 30 Վ բարձրու– թյամբ), դիցաբանական գրոտեսկային կերպարների (սիլեններ, սատիրներ) կամ ծերունիների սուր բնութագրական պատ– կերումների, դրամատիզացված «փիլիսո– փաների դիմաքանդակներ»-ի մեջ: Լայ– նորեն զարգացել է հանգստի տրամադրու– թյուն ստեղծող պարտեզա–պուրակային քանդակագործությունը: Խճանկարչու– թյան մեջ առկա են ագատ, գեղանկարչա– կան և ավելի խիստ դասակարգված եղա– նակները: Հ. մ–ի ընդհանուր միտումներն առկա են սափորանկարչության մեջ, գլիպ– աիկայում, ապակե գեղարվեստական անոթների ստեղծման ոլորտում: Հ. մ. Հ ա յ ա ս տ ա ն ու մ: Միջերկրա– կան ծովի արլ. ավազանի և Առաջավոր Ասիայի երկրների պատմական զարգաց– ման մեջ տեղի ունեցած բեկումը, որը նշա– նավորվեց հելլենիզմի ձևավորմամբ, իր արտահայտություններն ունեցավ նաև Հա– յաստանում: Երկիրը գտնվում էր հելլե– նիստական աշխարհի ոլորտում: Հայկ. պետությունը Արտաշես Ա–ի, մանավանդ Տիգրան P-ի և Արտ ավազդ P-ի օրոք, հել– լենիստական միապետության բնույթ ստա– ցավ: Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին: Նշանակալից էր հայկ. մշակույթի առաջա– դիմությունը: Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջա– ցավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառնե– րում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դ.: Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկըզ– բունքների համադրությամբ: Երևան եկան ճարտ. նոր տիպի պալատական, տաճա– րային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխար– հի ճարտ–յան ազդեցությունը: Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբեր– վել են Արտաշատում, Վաղարշապատում: 9առնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Դառնիի հեթա– նոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստա– կան ճարտ–յան եզակի կոթող է: Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան: Պատերի շարված– քում քարերն իրար հետ միացնելու հա– մար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղա– խով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգ– տագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառ– նուրդով շաղախը: Հելլենիստական շըր– ջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջըր– մուղի կառուցումը քաղաքներում ու ամ– րոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը: Գառնիում, վա– ղարշապատ ում և Արտաշատում հայտնա– բերված բաղնիքներն ունեն կրկնակի հա– տակ և տաքացվել են հատակի տակից: Զրմուղները կառուցվել են կավե խողո– վակներով: Շենքերն սկսել են ծածկել կղմինդրով: Կատարյալ նորույթ էր նաև շենքերի հարդարումը անտիկ բնույթի քանդակներով, գունագեղ որմնանկարնե– րով ու խճանկարներով: Դառնիի բաղնիքի հատակին հայտնաբերված խճանկարը կա– տարված է հունա–հելլենիստական բո– վանդակությամբ ու արվեստով: Քարի բազ– մերանգ հատիկներով ծովի մակերեսին պատկերված են հուն, առասպելաբանու– թյան մեջ հայտնի աստվածություններ, առասպելական արարածներ, ձկներ ու ձկնորսներ, կազմելով մի հարուստ հո– րինվածք, որն արտահայտում է կյանքի առաջացումը ծովում, սեր, ամուսնություն և սերունդների հարատևության կենսա– հաստատ գաղափարը: Քանդակագործության բնագավառում երկար պահպանվել են քանդակների կերտման ավանդական կանոններն ու պայմանական ձևերը, սակայն դրանք կրել են նաև զգալի փոփոխություններ՝ կապ– ված հայ ժողովրդի կ ր սնապաշտ ա մուտքա– յին պատկերացումների մեջ տեղի ունե– ցած փոփոխությունների հետ: Հայկ. հե– թանոսական աստվածությունները համա– դրվել են հունականների. Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Տիրը՝ Ապոլ– լոնի–Հելիոսի, Վահագնը՝ Հերկուլեսի, Միհրը՝ Հեփեստոսի, Նան են՝ Աթենասի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի հետ: Դրսից՝ հու– նա–հելլենիստական երկրներից բերվե– ցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններ, որոնք դրվեցին հայկ. տա– ճարներում: Մեզ են հասել Արւոեմիս– Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը, որը պահվում է Բրիտանական թանգարա– նում, Աֆրոդիտե–Աստղիկի մարմարե արձանը, որը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում: Հունա–հելլենիստական բնույթի արձան– ներ պատրաստվել են նաև տեղում՝ Հա– յաստանում: Քաղաքները դարձել էին տնտ. և մշա– կութային խոշոր կենտրոններ, որտեղ նշա– նակալից զարգացում ունեցան արհեստ– ները, առաջացան արհեստային արտա– դրության նոր ճյուղեր՝ կղմինդրի, ան– տիկ տիպի ջնարակած խեցեղենի, ապա– կեղենի արտադրությունը: Արհեստային արտադրանքի, մանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղից, քարից, կավից և այլ նյութերից պատրաստ– ված առարկաներ, զարդեր ստացան հել– լենիստական կամ անտիկ ժամանակնե– րին բնորոշ ձևավորում: Առաջացավ ար– վեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների ար– տադրությունը՝ կորոպլաստիկան: Արտա– շատում գտնված կավե արձանիկները հել– լենիստական բնույթի են, բայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ: Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգ– րան P-ի, Արտավազդ P-ի և նրանց հա– ջորդների կտրած արծաթե և պղնձե դրամ– ները: Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեական, մանավանդ հուն, գրերը, ծանոթացան հունա–հելլե– նիստական գիտությանն ու գրականու– թյանը: Հայաստանում ևս, հելլենիստական ար– վեստի ձևավորման ու զարգացման ըն– թացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը: Որպես ան– միջական–զգայական և զգացմունքային արտացոլում, այն, ըստ էության ու գոյա– բանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գե– ղագիտական գործունեության ընդգծված տարրեր: Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դի– ցաբանական գաղափարներ, կերպարներ, թեմաներ, սիմվոլներ: Բացի դիցաբանու– թյունից, որը ժամանակաշրջանի բանա– հյուսության կրոնականացված ձևն էր, Հայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձև, որը կրոնա– կանացված չէ և հայտնի է որպես հին հայկ. ւլեպ՝ «վիպասանք»: Այդ երկերը ունեն գրական, գեղարվեստական պատ– մագիտական ու իմաստասիրական արժա– նիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առա– ջացման ու ամրապնդման, ժամանակա– շրջանի կենցաղի մասին: Այդտեղ պատ– կերված է ցանկալի թագավորի ու ղեկա– վարի իդեալը: Դիցաբանականից դեպի տեսական– տրամաբանական մտածողությունը կա– տարված անցումով Հայաստանում ձևա– վորվում ու զարգանում են իմացության տարբեր ճյուղեր: Այդ ընթացքին, բացի բանահյուսությունից, նպաստում են նաև հույն հեղինակների գործերի տարածումը, հայ և օտարազգի թափառաշրջիկ մտավո– րականները, հայ գահակալներն ու պա– լատականները, ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա քրիստոնեական և աղանդավորական շարժումները: Հելլենիստական Հայաստանում ավելի զարգացած էին հումանիտար և հասարա– կական գիտությունները: Արտաշես Ա թա– գավորը, որն արդյունավետ բարեփոխում– ներ մտցրեց երկրի քաղ. ու տնտ. ղեկա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/338
Արտաքին տեսք