մաքայինի: Հունվարի միջին ջերմաստի– ճանը –9,7°C է, հուլիսինը՝ 16,8°C, տա– րեկան տեղումները՝ մոտ 700 մմ: Տարա– ծությունը 181,2 կմ2 է (ջրային տարածու– թյան հետ՝ 448 կմ2), բնակչությունը՝ 515 հզ. (1978), արբանյակ քաղաքների (էսպո, Վանդա, Կաունիայնեն) հետ կազ– մում է Հ. մայրաքաղաքային մարզը (2623 կմ2): Հ. երկրի առավել խիտ բնա– կեցված քաղաքն է, տնտեսական, մշակու– թային և առետրաֆինանսական կենտրո– նը: Պատմական տեղեկանք: Հ. հիմնադրվել է 1550-ին, շվեդական թագավոր Գուսաավ Վազայի հրամանով: XVIII դ. 2-րդ կեսին քաղաքն ընդարձակվել է շվեդների կա– ռուցած Ծվեաբորգ ամրոցի հաշվին: 1809-ին Ֆինլանդիայի Ռուսական կայս– րությանը միանալուց և Ֆինլանդական մեծ իշխանության ստեղծումից հետո ցա– րական իշխանությունները Ֆինլանդիայի մայրաքաղաքը Տուրկուից 1812-ին ւոեղա– փոխեցին Հ.: XIX դ. վերջին Հ. դարձավ կարևոր առևարա–արդ. և մշակութային կենտրոն: 1905-ի նոյեմբերին, 1906-ի հուն– վար–փետրվարին, մարտ–ապրիլին, 1907-ի նոյեմբեր–դեկտեմբերին Հ–ում է ապրել Վ. Ի. Լենինը: 1917-ին այստեղ էր գտնվում Ցենարոբաչաը: Հ. երկրի բան– վորական ու դեմոկրատական շարժման խոշոր կենտրոն է. քաղաքի բանվորները ակտիվորեն մասնակցել են 1905–07-ի, 1917-ի հեղափոխական ելույթներին, 1918-ի ֆինլանդական հեղափոխությա– նը: Ֆինլանդիայի անկախության հռչա– կումից (1917-ի դեկտեմբեր) հետո Հ. Ֆին– լանդական հանրապետության մայրա– քաղաքն է: խաղաղության համաշխարհա– յին խորհրդի քարտուղարության նստա– վայրն է: Հ–ում են տեղի ունեցել XV օլիմ– պիական խաղերը (1952), բազմաթիվ մի– ջազգային համաժողովներ՝ Խաղաղու– թյան, ազգային անկախության և ընդհա– նուր զինաթափման համար 1965-ի հա* մաշխարհային կոնգրեսը, Եվրոպայի ան– վտանգության և համագործակցության խորհրդակցության I (1973-ի հուլիս) և III (1975-ի հուլիս–օգոստոս) փուլերը, Սպա– ռազինությունների մրցավազքի դադա– րեցման, զինաթափման և լարվածության թուլացման համար 1976-ի համաշխարհա– յին կոնգրեսը ևն: Տնտեսությունը: Հ–ում են գտնվում երկ– րի խոշոր բանկերը, ապահովագրական ընկերությունները, առևտրական ֆիրմանե– րի գրասենյակները, պահեստները, արդ. ձեռնարկությունների ավելի քան 1/7-ը: Առաջատար ճյուղերից են մեքենաշինու– թյունը, նավաշինությունը, սարքաշինու– թյունը: Զարգացած է քիմ., տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի–կոշիկի, կա– հույքի, թղթի, պոլիգրաֆ, սննդհամի ար– դյունաբերությունը: Հ. երկրի գլխավոր նավահանգիստն է: Երկաթուղային և ավ– տոմոբիլային ճանապարհների հանգույց է: Ունի միջազգային օդանավակայան, մետրոպոլիտեն, ԱԷԿ: Գործում են Հել– սինկիի համալսարանը, 10 այլ բուհեր, գրադարաններ, թանգարաններ, օպերա– յին և դրամատիկական թատրոններ: Կա բուսաբանական այգի: Զարգացած է տու– րիզմը: Սենատի հրապարակը ճարտարապետությունը: Քաղաքի պլա– նաչափ կառուցապատումը սկսվել է XIX դ. սկզբին, ըստ Ի. էրենստրյոմի գլխավորու– թյամբ մշակված գլխավոր հատակագծի: ճարտ. հուշարձաններից են. նախկին Սե– նատը (1818–22), Ս. Նիկոլայի տաճարը (1830–Տ2), Հելսինկիի համալսարանը աստղադիտարանով և գրադարանով (1828–45, բոլորն էլ՝ ճարտ. Կ. Էնգել), ֆիննական ազգային թատրոնը (1901, նոր կողաշենքը՝ 1954), Ազգային թանգարանը (1906–09, ճարտ. է. Սաարինեն և ուրիշ– ներ), Կենտրոնական կայարանը (1904– 1914, ճարտ. է. Սաարինեն), պառլամեն– տը (1927–31), Օլիմպիական ստադիոնի (1934–40) և ավանի (1938–40) համալիրը, Բանվորների մշակույթի տունը (1955–58), «Ֆինլանդիա» պալատը (1967–71, եր– կուսն էլ՝ ճարտ. Ա. Աալտո): Հ–ի նոր գըլ– խավոր հատակագծով (1970) նախատես– վում է գոյություն ունեցող գլխավոր կենտ– րոնից բացի ստեղծել 3 ծայրամասային կենտրոններ, որոնցից խոշորը լինելու է Պասիլան: Նախատեսվում է Հ–ի պատմա– կան կենտրոնի վերակառուցում (նախա– գծի հեղինակ՝ Ա.Ռուսուվուորի), տարվում է բնակելի շենքերի ինտենսիվ շինարա– րություն Մաունուլա (1951–56), Մունկկի– վուորի (1962–65), Տապիոլա, Օւոանիեմի և ուրիշ շրջաններում: Հ–ում են է. Լյոն– րոտի (1902, քանդակագործ՝ է. Վիկստ– րյոմ), Ցա. Սիբելիուսի (1961–67, քան– դակագործ՝ է. Հիլտունեն) ևն հուշարձան– ներ:
ՀԵԼՎԵՅԻՈհՍ (Helvetius) Կլոդ Ադրիան (1715, Փարիզ–1771, Փարիզ), ֆրանսիա– կան մատերիալիստ փիլիսոփա, XVIII դ. Ֆրանս, բուրժուական հեղափոխության գաղափարախոս, լուսավորիչ: Ծնվել է պալատական բժշկի ընտանիքում: Կըր~ թուրքյունը ստացել է էուի–լե գրան ճիզ– վիտական կոլեջում: Մինչև 1751-ը եղել է հարկերի գլխ. կապալառու, ապա զբաղ– վել է միայն փիլիսոփայությամբ: 1758-ին լույս է տեսել «Մտքի մասին» նրա աշխա– տությունը, որը արգելվեց ու այրվեց (1759): 1773-ին Հաագայում հրատարակ– վեց «Մարդու, նրա մտավոր ընդունակու– թյունների և նրա դաստիարակության մասին» Հ–ի մյուս կարևոր երկը: ժխտե– լով աստծու գոյությունը և արարչագոր– ծությունը՝ Հ. մետաֆիզիկական–մեխա– նիստական մատերիալիզմի սահմաննե– րում հիմնավորել է մատերիայի օբյեկ– տիվությունն ու սուբստանցիոնալությու– նը, ընդգծել աշխարհի նյութականությու– նը, շարժման, ժամանակի ու տարածու– թյան ատրիբուտային նշանակությունը: Հ. մատերիալիզմի դիրքերից քննադատել է Ջ. Լոկի սենսուալիզմի անհետևողակա– նությունը: Հակադրվել է ագնոստիցիզմին: Նրա ուշադրության կենտրոնում սոցիալ– քաղ., սոցիոլոգիական և բարոյագիտա– կան պրոբլեմներն էին: Պատմության ըմ– բըռնմաև հարցում Հ. իդեալիստ էր: Սա– կայն, հասարակական կյանքի առաջա– դիմական վերափոխման իր պահանջով ու ֆեոդալիզմի քննադատությամբ, նա հանդես է գալիս որպես հասարակագի– տական մտքի առաջավոր ներկայացուցիչ: Ընդունել է հասարակական միջավայրի վճռական դերը մարդու դաստիարակու– թյան գործում, հիմնավորել ֆեոդ, հա– րաբերությունները կապիտալիստականով փոխարինելու անհրաժեշտությունը: Հա– սարակության զարգացման գործում վճռա– կան դեր է հատկացրել գիտակցությանը, դաստիարակությանը, լուսավորությանը: Անձնական և հասարակական շահերի ներ– դաշնակ զուգակցման, մտավոր ընդունա– կությունների հավասարության նրա գա– ղափարները կարևոր դեր խաղացին ուտո– պիական սոցիալիզմի զարգացման գոր– ծում: Բնութագրելով Հ–ի հայացքները՝ Կ. Մարքսն ու Ֆ. էնգելսը նշել են. «Զգա– յական տպավորությունները, եսասիրու– թյունը, հաճույքը և ճիշտ հասկացված անձնական շահը ամբողջ բարոյականու– թյան հիմքն են կազմում: Մարդկային մտավոր ընդունակությունների բնածին հավասարությունը, բանականության հա– ջողությունների ու արդյունաբերության հաջողությունների միասնությունը, մարդու բնածին բարությունը, դաստիարակու– թյան ամենազորությունը – ահա նրա սիստեմի գլխավոր մոմենտները» (Կ.Մարքս և Ֆ. էն գելս, «Սուրբ ընտանիք», 1967, էջ 215): Հ–ի հայացքները մեծ ազդեցություն են ունեցել XVIII դ. վերջի և XIX դ. փիլ. մտքի վրա: Նրա մշակած գաղափարները շրջա– նառություն են ունեցել նաև հայ փիլիսո– փայության մեջ: Դրանց նկատմամբ վե– րաբերմունքը հաճախ տեղիք է տվել բա– խումների XIX դ. հայ լուսավորական և կղերա–ֆեոդալական մտքի ներկայացու– ցիչների միջև: Երկ. CEeuvres completes, v. 1–14, P., 1795; Co*., t. 1-2, M., 1973–74. Դ/ւ^.Մարքս Կ., Էնգելս Ֆ., Սուրբ ընտանիք, Ե., 1967: Նույնի, –HeMemtaa HfleojiorHH, Coh., 2 t. 3; Լենին Վ. Ի., Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին, Երկ., հ. 33: Պ լ և խ ա ն ո վ Գ. Վ., Մատերիալիզմի պատմության ուրվագծեր,