Փիլ. ընտ. երկ., հ. 2, Ե., 1962: Mom^kah X.H., ՓաւօշօՓ***! rejihBeijHH, M., 1955; C h ji h h M. A., Kjiofl AflpHaH rejibBeu;Hn– BbiflaiomHHca ՓբծւայՅօւաՑ HJioco<i)-MaTe- pHajiHCT 18 b., M., 1958. Մ. Քոչարյա՚ս
ՀԵԾԱՆ, գլխավորապես ծռման տակ աշ– խատող, սովորաբար չորսուի տեսքով կառուցվածքային տարր: Այն լայնորեն օգտագործվում է շինարարության և մե– քենաշինության մեջ. շենքերի, կամուրջ– ների, ուղանցների, մեքենաների, հաս– տոցների կոնստրուկցիաներում: Հ. Հեծանների սխեմաներ պատրաստվում է հիմնականում երկաթ– բետոնից, մետաղից և փայտից: Ըստ հե– նարանների թվի և հենարանային միակ– ցումների բնույթի տարբերում են միա– հենամեջ, բազմահենամեջ, բարձակային, ամրակցած ծայրերով, խզովի, անխզովի (նկ. ), իսկ ըստ լայնական հատվածքի՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրա– յին, արկղաձև Հ–ներ: Հ. կարող է ունենալ հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածքներ, որը կատարվում է Հ–ի զանգվածը փոքրացնելու համար: Տար– բերում են հիմնական (երկայնական) և օժանդակ (լայնական) Հ–ներ: Երկայնա– կան և լայնական Հ–ների համակարգն ան– վանում են հեծանավանդակ: Եր– կաթբետոնե Հ–ները պատրաստվում են միաձույլ (հիմնականում բազմահենա– մեջ՝ անխզովի, ուղղանկյունաձև կամ տավ– րային հատվածքով) և հավաքովի (առա– վելապես միահենամեջ՝ ուղղանկյունաձև, տավրային, երկտավրային և այլ հատ– վածքներով): Մետաղական Հ–ները գլխավորապես կիրառվում են մեծ բեռն– վածքների դեպքում: Առավել արդյունա– վետ են երկտավրային և արկղաձև հատ– վածքով մետաղական Հ–ները: Փայտե Հ–ները (միահենամեջ և խզովի կոնստրուկ– ցիաների տեսքով) ծառայում են սովորա– բար ոչ մեծ հենամեջեր ծածկելու համար: Դրանք պատրաստվում են տախտակնե– րից, չորսուներից, գերաններից:
ՀԵԾԱՆԻՎ, Հ–ի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, XYII դ. համար– յա միաժամանակ ստեղծվել են Գերմա– նիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Առաջին երկանիվ Հ–ները երևացին XIX դ. սկզբներին: Դրանք չունեին ղեկ, անիվ– ները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում էին ոտքերով գետնից հրելու միջոցով: Հետագայում ավելաց– վեց ղեկ, առաջին անվին ամրացված շար– ժաթև և ոտնակ: Փայտե անիվները Փո– խարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվ– ներով, արագությունը մեծացնելու նպա– տակով մեծացվեց տանող անվի տրամա– գիծը (հասավ նույնիսկ 180 սմ): XIX դ. վերջում Հ–ի կառուցվածքին ավելացվե– ցին շղթայական փոխանցում, գնդառանց– քակալներ (1877), պնևմատիկ դողեր (1889), ագատ ընթացք (1894), փոխան– ցումների փոխարկման մեխանիզմ (1899): Սկսվեց Հ–ի արդյունաբերական արտա– դրությունը: Այդ նույն ժամանակ Հ. սկսեց կիրառվել ռազմ, գործում՝ որպես վիրա– վորներ, թեթև զենք և հանդերձանք Փո– խադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հե– ծանվային վաշտեր: Հ–ները ըստ նշանակման և կառուց– վածքի առանձնահատկությունների լի– նում են ճանապարհային, դեռահասների, մարզական, մանկական և հատուկ: Դը– րանք միմյանցից տարբերվում են չափե– րով, կմախքի ձևով և ամրությամբ, զանգ– վածով, դողերի լայնությամբ, արգելակ– ների տիպով և առկայությամբ (տրեկային մարզական Հ–ները չունեն արգելակ և ազատ ընթացք): Հ. հանդերձվում է նաև շարժիչով: Առաջին սովետական Հ–ները թողար– կել է յսարկովի հեծանիվի գործարանը, 1924-ին: 1969-ին ՍՍՀՄ–ում արտադրվել Սպորտա–մրցարշավային հեծանիվ Վ–555 (1»ՎԶ) է ավելի քան 4 մլն Հ.: Տարբեր մակնիշի մանկական Հ–ներ է թողարկում Լենինա– կանի հեծանիվի գործարանը: «Մալիշ» մանկական Հ., որն արժանացել է որակի պետ. նշանի, արտահանվում է արտասահ– մանյան մի շարք երկրներ:
ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ, վելոդրոմ, կառույց (բաց կամ փակ), ուր անցկացվում են հեծանվային սպորտի մարզումներ ու մրցումներ: Բաղկացած է մրցուղիներից (տրեկ), հարկաբաժիններից (տրիբուն– ներ) և վարչական օժանդակ շենքերից (բժշկ., տեխ., ուսումնա–մեթոդական և մրցավարական սպասարկման համար): Երևանում առաջին անգամ Հ. կառուցվել է 1927-ին: 1977-ին վերակառուցված Հ. նախատեսված է 5000 հանդիսատեսի հա– մար, մրցուղու երկարությունը՝ 250 մ: Երևանի Հ–ում անցկացվում են հեծանվա– յին սպորտի միութենական, միջազգային հավաքներ ու մրցումներ:
ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ, մարզաձև, ընդ– գրկում է հեծանվով մրցարշավները կը– տըրտված տեղանքում (կրոս), խճուղի– ներում, մրցուղիներում (տրեկ) և ձևավոր երթը: Հ. ս–ի պաշտոնական առաջին մըր– ցումները կայացել են Ֆրանսիայում (1869), Ռուանի և Փարիզի (120 կմ) միջև՝ փայտյա հեծանիվներով: Աշխարհի առաջ– նությունն անցկացվել է 1893-ին, Չիկա– գոյում և 1921-ին՝ Կոպենհագենում: 1896-ից Հ. ս. ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Ռուսաստանում հե– ծանվորդների աա՚ւտփն մրցումներն անց– կացվել են 1883-ին՝ Մոսկվայում: ՍՍՀՄ առաջին առաջնությունը կայացել Է 1923-ին: Հ. ս–ի մրցումների մասնակից– ները բաժանվում են տարիքային խմբերի, մանկական (կրտսեր և ավագ), երիտա– սարդական (պատանիներ և աղջիկներ), չափահասների (տղամարդիկ և կանայք): Խճուղային մրցարշավները լինում են մեկ– օրյա և բազմօրյա, անհատական և խմբա– կային: Մրցուղիներում անցկացվում են սպրինտերային, տանդեմներով (երկտեղ հեծանիվ), զույգային և խմբակային մըր– ցարշավներ՝ միջանկյալ ֆինիշներով: Հե– ծանվահրապարակում կազմակերպվում են նաև միայնակ (գիտ) և հետապնդումով (անհատական և խմբակային) մրցելույթ– ներ, հանդիկապներ, մրցարշավներ առաջ– նորդումներով: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են խճուղային և մրցուղային մրցարշավները: 1900-ին հիմ– նըվել է Հեծանվորդների միջազգային միությունը (ՈւՍԻ), որն ընդգրկում Է ավելի քան 100 երկրների ազգային ֆե– դերացիաներ: 1952-ից այդ միության ան– դամ են դառնում նաև ՍՍՀՄ հեծանվորդ– ները: Արտասահմանում Հ. ս. առավել զարգացած է Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Դանիայում: Հայաստանում Հ. ս. հիմ– նադրվել է 1926-ին, անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ: Տար– բեր ժամանակներում Հ. ս–ի միութենա– կան հավաքականի կազմում ընդգրկվել են Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայ– րապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հով– հաննիսյանը և Հ. Քոչարյանը:
ՀԵԾԵԼԱԶՈՐ, զորատեսակ: Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Միջագետքի երկրների բանակներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև Հ–ի երևան գալը կիրառվել են ձի լծած մար– տակառքեր: Հ. որպես զորատեսակ երե– վան է եկել Ասորեստանում, Ուրար– տուում և ստրկատիրական այլ պետու– թյուններում: Մ. թ. ա. VI դ. Պարսկաստա– նում այն հիմնական զորատեսակ Էր (ծանր և թեթև): Կանոնավոր Հ. Հին Հու– նաստանում առաջին անգամ օգտագործ– վել է մ. թ. ա. IV դ. և ավելի կատարելա– գործվել Ալեքսանդր Մակեդոնացու բա– նակում (ծանր, միջին, թեթևՀ.): Իր մար– տունակությամբ և հզորությամբ հռչակ– ված էր հայկ. Հ. (տես Այրուձի): Հին հռոմ. բանակում Հ. օժանդակ զորատե– սակ էր ղեգեոնի կազմում: Արևմտյան Եվրոպայում ֆեոդ, զորքերի գլխ. ռազմ, ուժը կազմել է ասպետական Հ. (ծանրազեն, զրահակիր): IX– X դդ. Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանա– կան դրուժինաները կազմված էին Հ–ից: Իր բարձր մարտունակությամբ XIII– XIV դդ. աչքի է ընկել թաթար–մոնղ. թեթև Հ.: XIV դ. հրազենի երևան գալով և հե– տևազորի դերի ուժեղացմամբ ասպետա– կան ծանր Հ. կորցրել է իր նշանակու– թյունը: XVI դ. սկսած մեծ դեր է խաղացել թեթև Հ., որը զինված էր հրազենով: