Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համար, եթե հեղափոխության համար ձևա– վորված հասարակական ուժերը ունենան այդ պայքարը ղեկավարող ու կազմակեր– պող կուսակցություն, ստրատեգիական ու տակտիկական ճիշտ ղեկավարություն: Հ. ի–յան առաջացումը, ձևերն ու զարգաց– ման տեմպերը կախված են տվյալ հասա– րակարգի սոցիալ–քաղ. պայմաններից: Պատմական Փորձը ապացուցում է, որ առանց Հ. ի–յան անհրաժեշտ գործոնների ոչ մի հեղափոխություն հաջողության հասնել չի կարող: Գրկ. տես Հեղափոխություն, սոցիալա– կան հոդվածի գրականությունը:

ՀԵՂԱՓՈՒԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ (հեղկոմ– ներ), սովետական իշխանության ժամա– նակավոր արտակարգ մարմիններ, որոնք գործել են հիմնականում օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի և քաղաքա– ցիական պատերազմի շրջանում (1918– 1920): Ստեղծվել են ինտերվենտներից և սպիտակգվարդիականներից ազատա– գրված վայրերում, ինչպես նաև այնտեղ, ուր առկա է եղել թշնամական ուժերի անմիջական վտանգ և անհրաժեշտու– թյուն է զգացվել իշխանությունների ար– տակարգ և վճռական գործողությունների ձեռնարկում: Հ. կ–ի հիմնական պարտա– կանությունն է եղել տեղերում հաստատել հեղափոխական կարգ ու .կանոն, կազմա– կերպել իշխանության տեղական մարմին– ների ընտրություններ: Առաջին Հ. կ. ստեղծվել են 1918-ին: Դրանց կազմակեր– պումը լայն տարածում է ստացել 1919-ին: Որպես իշխանության կենտրոնական մարմիններ, եղել են հանրապետական և երկրամասային Հ. կ. [Համաուկրաինա– կան հեղկոմ (գործել է 1919-ի դեկտեմ– բեր -1920-ի փետրվար), ԲՍՍՀ հեղկոմ (1918-ի նոյեմբեր–1920-ի դեկտեմբեր), Բաշկիրական ԱՍՍՀ–ի հեղկոմ (1919-ի մարտ –1920-ի հուլիս), Կիրգիգիայի և Ղազախստանի երկրամասերը կառավա– րող հեղկոմ (1919-ի հուլիս –1920-ի հոկ– տեմբեր) ևն]: Դործել են նաև նահանգա– յին, գավառային, շրջանային ու գյուղա– կան Հ. կ.: Դրանք իրենց ձեռքում կենտրո– նացնում էին քաղաքացիական և զինվո– րական ամբողջ իշխանությունը: Կուսակ– ցական ղեկավարությունն իրականացվում էր նրանցում ընդգրկված կոմունիստների և տեղական կուսակցական կազմակեր– պությունների միջոցով: Հայաստանի հեղկոմը ըս– տեղծվել է 1920-ի նոյեմբերին, որից հետո Հ. կ. են ստեղծվել գավառներում, գավա– ռամասերում և գյուղերում: Դրանց նպա– տակն էր, ինչպես և Ռուսաստանում, ամրապնդել նորաստեղծ սովետական իշ– խանությունը տեղերում, անխնա պայքար ծավալել հակահեղափոխական ուժերի դեմ և նախապատրաստել իշխանության տեղական մարմինների՝ սովետների ընտ– րությունները: Նշանակվում էին ՀԱԽՀ հե– ղափոխական կոմիտեի, իսկ 1921-ի մա– յիսից՝ նրան փոխարինած ՀՍԽՀ ժող– կոմխորհի կողմից: 1920-ի սկզբներին Հ. կ. հիմնականում լուծարքի ենթարկվե– ցին (Հայաստանում և Վրաստանում՝ 1921-ի վերջերին): Դրանք պահպանվե– ցին միայն այն վայրերում, որտեղ դեռևս անհրաժեշտություն կար ամրապնդել նո– րաստեղծ սովետական կարգերը (Սիբիրի Հ. կ. գործում էր նաև 1925-ին):

ՀԵՂԱՓՈՒԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱ–

ՐԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, Ա խ ՌՌ (AXPP- AcCOIjaiJHH XyAOaCHHKOB peBOJTOIJHOHHOii Pocchh) (192$-ից՝ Հեղափոխության նկա– րիչների ասոցիացիա, Ա Ի» Ռ), մասսա– յական գեղարվեստական միավորում, որը կարևոր դեր է խաղացել սովետական նկարիչների համախմբման և արվեստը մասսաների մեջ տարածելու գործում: Հիմնվել է 1922-ին: Միավորման անդամ– ները, հետևելովպերեդվիժնիկների ավան– դույթներին, ձգտել են ստեղծել սովետա– կան իրականությունը ճշմարտացիորեն արտացոլող և ժողովրդին հասկանալի արվեստ: Նրանք առաջ են քաշել «գեղար– վեստական վավերագրության»– և «հերո– սական ռեալիզմի» լոզունգները: Նրանց գործերում ռեալիստական միտումների ու հերոսական–ռոմանտիկական ձգտումնե– րի կողքին որոշ դեպքերում ի հայտ են եկել կենցաղագրության ու նատուրա– լիզմի միտումներ: ԱԽՌՌ–ում առաջատար դեր են խաղացել նկարիչներ Ֆ. Ս. Բոգո– րոդսկին, ի. Ի. Բրոդսկին, Ա. Մ. Դե– րասիմովը, Մ. Բ. Դրեկովը, Բ. Վ. Իոգան– սոնը, Ս. Վ, Մալյուտինը, Դ. Դ. Ռյաժս– կին և ուրիշներ: Միավորումը ՌՍՖՍՀ–ում և մյուս հանրապետություններում ունե– ցել է մոտ 40 մասնաճյուղ, հրատարակել է «Արվեստը մասսաներհն» հանդեսը (1929–30): Կազմակերպել է մոտ 70 ցու– ցահանդես Մոսկվայում և այլ քաղաքնե– րում: Գոյատևել է մինչև 1932-ը: Միավոր– ման մասնաճյուղ է եղել (հիմն. 1926-ին) նաև Սովետական Հայաստանում: Նրա կազմի մեջ են մտել Դ. Դյուրջյանը, Ա. Սարգսյանը, Մ. Արուտչյանը, Վ. Դայ– ֆեճյանը և ուրիշներ, որոնք իրենց ստեղ– ծագործություններում պատկերել են նոր իրականությունը:

ՀԵՂԱՓՈԻՈհԹՅՈՒՆ սոցիալական, պատմականորեն իրեն սպառած հասարա– կական–տնտեսական ֆորմացիայից ավե– լի առաջադիմականին անցնելու եղանակ, հասարակության սոցիալ–տնտ եսական կառուցվածքի արմատական որակական հեղաշրջում: Սոցիալական Հ. ունի բարդ կառուցվածք և բովանդակություն: Նրա հիմքում ընկած են էվոլյուցիոն փոփոխու– թյունները, որոնք ի վերջո հանգեցնում են սոցիալական կոնֆլիկտի, որի լու– ծումն իրականանում է Հ–յամբ: Հ–յան առաջացման սոցիալ–տնտ. նախադրյալնե– րի վերլուծությունը և նրա բովանդակու– թյան դասական բացատրությունը տվել է Կ. Մարքսը. «Իրենց զարգացման որոշ աստիճանի վրա հասարակության նյու– թական արտադրողական ուժերը հակա– սության մեջ են մտնում գոյություն ունե– ցող արտադրական հարաբերությունների, կամ, ինչ որ դրանց իրավաբանական ար– տահայտությունն է միայն–սեփականու– թյան հարաբերությունների հետ, որոնց ներսում զարգանում էին մինչև այժմ: Ար– տադրողական ուժերի զարգացման ձևե– րից այդ հարաբերությունները վեր են ածվում նրանց կապանքների: Այն ժամա– նակ սկսվում է սոցիալական հեղաՓոխու– թյան դարաշրջանը: Տնտեսական հիմքի վւոՓոխվելու հետ միասին շատ կամ քիչ արագ հեղաշրջում է տեղի ունենում ամ– բողջ վիթխարի վերնաշենքում: Այդպիսի հեղաշրջումները քննության առնելիս միշտ պետք է տարբերել արտադրության տնտեսական պայմաններում տեղի ունե– ցող նյութական, բնագիտական ճշտու– թյամբ հավաստվող հեղաշրջումը իրավա– բանական, քաղաքական, կրոնական, գե– ղարվեստական կամ փիլիսոփայական հե– ղաշրջումներից, կարճ՝ գաղափարական ձևերից, որոնցում մարդիկ գիտակցում են այդ կոնֆլիկտը և պայքարում նրա դեմ» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 1, 1972, էջ 689–90): Հ–յան տնտ. հիմքն արտադրողական ուժերի և զարգացմանն այլևս չնպաստող պահպանողական ար– տադրական հարաբերությունների հակա– դրությունն է, որի ընթացքում ավելի է խորանում շահագործող և շահագործվող դասակարգերի հակամարտությունը: Այն դասակարգերը և սոցիալական շերտերը, որոնք արտադրական հարաբերություն– ներում ունեցած օբյեկտիվ դրությամբ շա– հագրգռված են տապալել գոյություն ունե– ցող հասարակարգը և ունակ են պայքա– րելու ավելի առաջադիմական հասարա– կարգի համար, հանդես են գալիս որ– պես Հ–յան շարժիչ ուժեր: Հ–յան բնույթը, մասշտաբը և կոնկրետ բովանդակությունը որոշվում են այն հա– սարակական–տնտ. ֆորմացիայի պայման– ներով, որը նա կոչված է վերացնել, ինչ– պես նաև այն հասարակարգի սոցիալ– տնտ. առանձնահատկությամբ, որի հա– մար այն ստեղծում է հիմքեր: Հասարա– կության զարգացման համապատասխան, փովւոխվում են Հ–յան բովանդակությունն ու հետապնդած նպատակները: Հասա– րակության պատմության վաղ փուլերում (նախնադարյան հասարակարգից անցու– մը ստրկատիրականին, ստրկատիրակա– նից՝ ֆեոդալականին) Հ–ները մեծ մա– սամբ տեղի են ունեցել տարերայնորեն, երբեմն նաև ուղեկցվել են տեղայնացված մասսայական շարժումներով ու ապստամ– բություններով: Ֆեոդալիզմից կապիտա– լիզմին անցման շրջանում Հ. ձեռք է բե– րել համազգային պրոցեսի գծեր, որի մեջ առավել մեծ դեր է կատարել քաղ. կուսակ– ցությունների և կազմակերպությունների գիտակցական գործունեությունը (տես Բուրժուական հեղափոխություն): Կապի– տալիզմից սոցիալիզմին անցումը վերած– վում է համաշխարհային հեղափոխական պրոցեսի, առաջադիմական դասակար– գերի գիտակցական քաղ. գործունեու– թյունը դառնում է Հ–յան զարգացման ու հաղթանակի անհրաժեշտ պայման: Հ–յան բարձրագույն արտահայտությունը սո– ցիաւիսաական հեղափոխությունն է, որով սկիզբ է դրվում կոմունիստական հասա– րակարգին (տես Կոմունիզմ), որտեղ, ըստ Մարքսի, սոցիալական էվոլյու– ցիաները դադարում են քաղ. Հ–ներ լինե– լուց: Հ–յան առաջացումը պատմական օրինա– չափություն է, անմիջականորեն կապված է տվյալ հասարակարգի քաղ–տնտ. վի– ճակի հետ և կարող է իրականանալ, երբ դասակարգերի հասունացող հակամար– տությունը հանգեցնում է հեղափոխական իրադրության: Սոցիալական Հ–յան հիմ–