նական հաականիշը քաղաքական
Հ. է, որի նպատակը տիրող դասակար–
գի քաղ. իշխանության (պետական կար–
գի) տապալումը և նորի հաստատումն է,
այսինքն, հեղափոխական դասակարգի
կողմից իշխանության գրավումը: Քաղ.
իշխանության հարցը ցանկացած Հ–յան
գլխավոր հարցն է՝ «Պետական իշխանու–
թյան անցումը մի դասակարգից
մ յ ու ս ի ձեռքը հեղափոխության
առաշին, գլխավոր և հիմնական հատկա–
նիշն է…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 24, էշ
31): Քաղ. Հ–յան միշոցով կամ տվյալ հա–
սարակարգի երկու հիմնական դասակար–
գերը վերանում են և նրանց փոխարինում
է նորը (օրինակ, ստրկատերերին և ստրուկներին փոխարինում են ճորտերը և ճորտատերերը), կամ հակամարտ դասա–
կարգերից մեկը վերանում է, իսկ մյուսը
դառնում է նոր հասարակարգի կառուցման
հիմնական ուժ (օրինակ, բանվոր դասա–
կարգը սոցիալիստական հեղափոխության
ժամանակ):
Հ. բացահայտ դասակարգային պայքար
է, որը կարող է ընդունել տարբեր ձևեր
(զինված ապստամբություն, քաղ. հե–
ղաշրջում, քաղաքացիական պատերազմ,
պայքարի խաղաղ ձեեր): Հ. զարգանում է
հակահեղափոխության դեմ մղվող հա–
կամարտությունում: Հասարակության
առաջադիմության օբյեկտիվ պահանջնե–
րը վերջին հաշվով կանխորոշում են Հ–յան
հաղթանակը:
Այն դեպքում, երբ հեղափոխության
հիմնական ուժերը անկարող են լուծել
հեղափոխության օբյեկտիվորեն հասու–
նացած խնդիրները, Հ. կարող է ձեռք բե–
րել վերնախավային բնույթ (1908-ի թուրք, և 1910-ի պորտուգալական բուրժ. հեղափո–
խությունները): Ի հակադրություն ժողո–
վըրդական հեղափոխությունների, վեր–
նախավային Հ–ները անհետեողական են և սովորաբար ավարտվում են դասակար–
գային փոխզիջումներով:
Մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրները
վճռականորեն հանդես են եկել ընդդեմ
այն կուրադավան պատկերացումների,
որոնց համաձայն Հ. արտադրողական
ուժերի աճի ինքնաբերական արդյունք է և կատարվում է միայն այն ժամանակ,
երբ բուն օբյեկտիվ զարգացումն առանց
համառ պայքարի, առանց կորուստների
ու ժամանակավոր պարտության վտան–
գի երաշխավորում է հարյուրտոկոսանի
հաջողություն: Այնինչ իրականում «…հե–
ղափոխության մեջ, ինչպես և պատերազ–
մում, անհրաժեշտ է միշտ արիաբար դի–
մավորել թշնամուն երես առ երես, և հար–
ձակվողը միշտ ավելի շահավետ վիճակում
կլինի, հեղափոխության մեջ, ինչպես և պատերազմում, վերին աստիճանի ան–
հրաժեշտ է վճռական պահին ամեն ինչ
բախտախաղի դնել, ինչպիսիք էլ լինեն
շանսերը» (Մ ա ր ք ս Կ. և Էնգելս Ֆ.,
նույն տեղում, էջ 489):
Հասարակական զարգացման մեջ Հ–յան
դերի հարցը գաղափարական պայքարի
առարկա է: Հեղափոխության բուրժ. «սո–
ցիոլոգիայի» ներկայացուցիչները գտնում
են, որ Հ., որպես սոցիալական զարգաց–
ման ձե, անարդյունավետ է և անպտուղ,
կապված է հսկայական «ծախսերի» հետ
ե բոլոր տեսակետներից զիջում է զար–
գացման էվոլյուցիոն եղանակին: Հետևե–
լով այդ գաղափարախոսությանը՝ Հ–յան
դերը ժխտում կամ նվազեցնում են Ոե–
ֆորմիզմի և աջ ռևիզիոնիզմի տեսաբան–
ները: Իսկ մանրբուրժ. ձախ հեղափոխա–
կանության ներկայացուցիչները ժխտում
են հեղաՓոխական պրոցեսի օբյեկտիվ
օրինաչափությունները և գտնում, որ հե–
ղափոխական ավանգարդը, «ակտիվ փոք–
րամասնությունը», ցանկացած պայման–
ներում կարող է Հ. կատարել:
Ընդհանրացնելով պատմական Փորձը՝
մարքս–լենինյան տեսությունն ապացու–
ցում է, որ Հ. հասարակական–քաղ. առա–
ջադիմության հզոր շարժիչ է: Մարքսը
Հ–ները անվանել է «պատմության շոգե–
քարշեր»: Հեղափոխական դարաշրջա–
նում հասարակական զարգացման տեմ–
պերը անհամեմատ արագանում են, տեղի
է ունենում թռիչք, անցում սոցիալական
կյանքի նոր, առաջադիմական ձևի: Հ.
ժող. զանգվածներին ներգրավում է ակ–
տիվ, քաղ. գործունեության մեջ. հարըս–
տանում է սոցիալական ստեղծագործու–
թյան բովանդակությունը, մեծանում ծա–
վալը:
Մարդկության պատմության մեջ հատ–
կապես մեծ է պրոլետարական Հ–յան
դերը, որը սկզբնավորվեց Հոկտեմբերյան
սոցիաչիստական մեծ հեղափոխությամբ:
(Տես նաև ժողովրդա–դեմոկրատական հե–
ղափոխություն , Ազգայ ին–ազատագրա–
կան հեղափոխություն, ինչպես նաև առան–
ձին հեղափոխությունների մասին հոդ–
վածները):
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կո–
մունիստական կուսակցության մանիֆեստը,
Ե., 1973: Մարքս Կ., Դասակարգային
պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850
թվականը: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր
երկ., հ. 1, Ե., 1972: Նույնի, Քաղա–
քատնտեսության քննադատության շուրջը,
Առաշաբան, նույն տեղում: Էնգելս Ֆ.,
■՝ՀեղաՓոխությունը ն հակահեղափոխությունը
Գերմանիայում, նույն տեղում: Լենին Վ. Ի.,
Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան
դեմոկրատական հեղափոխության մեշ, Երկ.,
հ. 9: Ն ու յ ն ի, II Ինտերնացիոնալի կրախը,
Երկ., հ. 31: Նույնի, Պետություն և ռևո–
լյուցիա, Երկ., հ. 25: Ն ու յ ն ի, «Ձախու–
թյան» մանկական հիվանդությունը կոմու–
նիզմի մեջ, Երկ., հ. 31: ՍՄԿԿ ծրագիրը, Ե.,
1974: Կոմունիստական և բանվորական կու–
սակցությունների միջազգային խորհրդակցու–
թյան նյութերը, Ե., 1969: K օ b a ji e b A.M.,
CoD,HajibHaa peBojnoijHH, M., 1969; C e ji e 3-
HeB M.A., CoijHajibHas: peBOJiK)n;HH, M.,
1971; JleHHHCKaa TeopHH coijHajracTHqecKOH
peBOJIK>U,HH H COBpeMeHHOCTb, 2tflOII.,
M., 1975.
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բնության, հասա– րակության երևույթների կամ իմացու– թյան զարգացման մեջ կատարվող ար– մատական–որակական վւոՓոխություն (օրինակ, երկրաբանական Հ., գիտատեխ– նիկական հեղափոխություն, կուչտուրա– կան հեղափոխություն, Հ. ֆիզիկայում, Հ. փիլիսովւայությունում ևն): Հ. առավել լայն հասկացությունը կիրառվում է հա– սարակական զարգացումը բնորոշելու հա– մար (տես Հեղափոխություն սոցիա– լական): Հ. զարգացման դիալեկտիկա– կան բնույթն արտահայտող մեթոդաբանա– կան կարևոր հասկացություն է, և անմիջա– կանորեն բացահայտում է քանակական Փոփոխություններից որակական փոփո– խություններին անցման օրենքի ներքին մեխանիզմը: Հ. նշանավորում է անընդհա– տության ընդհատում, զարգացման մեջ որակական թռիչք՝ որակապես տարբեր– վելով և՝ էվոչյուցիայից, ե՝ ռեֆորմից:
ՀԵՂԵՂԱՅԻՆ ՈՌՈԳՈԻՍ տես Ոռոգում:
ՀԵՂԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի խիանքի գավառակում: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:
ՀԵՂԻՆԱԿ, գեղարվեստական, հրապա– րակախոսական ստեղծագործության, գի– տական հետազոտության, նախագծի, գյու– տի ևն ստեղծողը:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, քաղաքա– ցիական իրավունքի բաժին, որը կարգա– վորում է գիտության, գրականության և արվեստի երկի ստեղծման և օգտագործ– ման կապակցությամբ առաջացած հա– րաբերությունները: Հ. ի. սովետական քաղաքացիների սահմանադրական իրա– վունքներից է: ՍՍՀՄ–ում Հ. ի–ի նորմերն ամփոփված են ՍՍՀ Միության և միութե– նական հանրապետությունների քաղաքա– ցիական օրենսդրության հիմունքներում, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերում, ՍՍՀՄ, միութենական հանրապետությունների մի– նիստրների խորհուրդների և համապա– տասխան գերատեսչությունների ակտե– րում: ՍՍՀՄ օրենսդրությամբ հեղինակ– ներն ստանում են ինչպես անձնական ոչ գույքային, այնպես էլ գույքային իրա– վունքներ: Անձնական ոչ գույքային է երկի հրապարակման, վերարտադրման, հեղինակ ճանաչվելու և հեղինակային ան– վանման (մասնավորապես երկը կեղծա– նունով կամ անանուն հրապարակելու), երկի անձեռնմխելիության իրավունքը (ըստ որի երկի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավունքը պռանց հեղինակի արգելվում է): Գույքա– յին է երկի օգտագործման դեպքում վար– ձատրություն ստանալու իրավունքը: Հա– սարակության շահերից ելնելով՝ որոշ դեպքերում երկն օգտագործվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրության կամ առանց հեղինակի համաձայնության, բայց վարձատրու– թյամբ: Հեղինակի մահից հետո, հեղի– նակային իրավունքների մի մասը (հրա– պարակման, վերարտադրման, տարած– ման և վարձատրություն ստանալու իրա– վունք) ժառանգում են նրա իրավահաջորդ– ները՝ 25 տարի ժամկետով: Օտարերկ– րացիների հեղինակային իրավունքը ՍՍՀՄ–ում ճանաչվում է երկը առաջին անգամ ՍՍՀՄ տերիտորիայում հրապա– րակելու կամ ՍԱՀՄ տերիտորիայում գտնվելու դեպքերում: Մնացած դեպքե– րում օտարերկրացիների հեղինակային իրավունքը պաշտպանվում է ՍՍՀՄ–ի կող– մից կնքված միջազգային համաձայնա– գրերով: Գիտական, մշակութային արժեք– ների փոխանակման նպատակով ՍՍՀՄ–ը