թյունը փոփոխվում է համարյա այնպես, ինչպես էլեկտրահաղորդականությունը: Հ. մ. քիչ սեղմելի են, այդ պատճառով ձայնի արագությունը դրանցում ավելի մեծ է, քան մյուս հեղուկներում:
ՀԵՂՈՒԿ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, հանքային նյութեր, որոնք թողարկվում և օգտագործ– վում են հեղուկ վիճակում: Հ. պ–ից են ազո– տականը (հեղուկ անջուր ամոնիակը, ամո– նիակաջուրը, ամոնիակի միացություննե– րը, միզանյութի և ամոնիակի բորակի կոնցենտրացված ջրային լուծույթները), բարդ պարարտանյութերը, որոնք տար– բեր համամասնությամբ պարունակում են բույսերի հիմնական սննդատարրերից (ազոտ, ֆոսֆոր, կալիում) 2-ը կամ 3-ը: Ազոտականի, պ. պարունակում են հիմնականում ազոտ (ամոնիակաջուրը՝ 16,5–20,5%, հեղուկ անջուր ամոնիակը՝ 82,2% , ամոնիակի միացությունները՝ 35– 45% , կամ միայն ամոնիակ (NH3): Ամո– նիակի բորակի և միզանյութի լուծույթ– ները (մինչև 30–32%) ազատ ամոնիակ չեն պարունակում և օգտագործվում են այն ցրելով հողի մակերևույթին: Հ. պ–ի դոզաները (ըստ ազոտի) նույնն են, ինչ–որ պինդ ազոտական պարարտանյութերինը: Ազոտական Տ. պ. պահում և փոխադրում են հերմետիկ, փակ, չժանգոտվող պող– պատե, ալյումինե տարաներում և ցիս– տեռններում: Բարդ Հ. պ. մինչև 27% ազոտ, ֆոս– ֆոր և կալիում պարունակող ջրային լու– ծույթներ են: Լուծույթը բյուրեղացումից պահպանելու նպատակով կայունացնող նյութեր, (բենթոնիտ, կոլոիդ, կավ) ավե– լացնելիս, պարարտանյութում սննդանյու– թերի կոնցենտրացիան կարելի է բարձ– րացնել մինչև 40% : Բարդ Տ. պ. հող են մտցնում վարի, կուլտիվացման կամ տա– փանման ժամանակ:
ՀԵՂՈՒԿԱՆԱՎ, ցիստեռններովհեղուկկամ կիսահեղուկ բեռներ (նավթ, բենզին, հա– լած ասֆալտ, սպիրտ, ճարպ, կաթ, գինի, ձեթ, հեղուկ գազ ևն) փոխադրող նավ: Տ–ի Երկու երկայնական միշնորմերով լցնովի նավ բեռնումը կատարվում է փակ խողովակա– շարով, իսկ բեռնաթափումը՝ նավային պոմպերով: Տ–ի բեռնատարողությունը ավելի քան 500 հզ. m է:
ՀԵՂՈՒԿԱ–ՀՐԹԻՈԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, հեղուկ հրթիռային վառելիքով աշխատող ոեակ– աիվ շարժիչ: Սխեման մշակել է Կ. է. Ցիուկովսկին (1903): Առաջին Տ–հ. շ–ները ստեղծել և փորձարկել են ամերիկյան գիտնական Ռ. Դոդարտը (1923) և գերմ. գիտնական Տ. Օբերտը (1929): Տ–հ. շ. բաղկացած է ծայրափողակով այրման խցից, վառելիքի բաղադրիչները մատուցող համակարգից, կարգավորման և բռնկման օրգաններից և օժանդակ ագրե– գատներից (ջերմափոխանակիչներից, խառնիչներից ևն): Տ–հ. շ. զարգացնում է Մն–իզ մինչև մի քանի Մն քարշուժ, տեսա– կարար իմպուլսը երկբաղադրիչ վառելիք– ների համար հասնում է մինչև 4500 ն Կգ իսկ եռաբաղադրիչների համար՝ մինչև 5000-––- : Շարժիչի զանգվածի հարա– բերությունը քարշուժի միավորին 0,7– 2 գ/ն է: Ըստ նշանակման Տ–հ. շ–ները լի– նում են. հիմնական, ճշտող, արգելակա– յին և ղեկային: Տ–հ. շ. հրթիռների հիմ– նական շարժիչն է (տես Հրթիոային շար– ժիչ):
ՀԵՂՈՒՅԱ, ամրակման դետալ, սովորա– բար գլխիկով և իր ողջ երկարությամբ կամ նրա մի մասով պարուրակված գլա– նաձև ձող: Ծառայում է մեքենաների և կառույցների մասերի երկատվող միացում– ների համար: Տ–ի վրա պտուտակելով հագցվում է ամրակման մանեկը: Տ–ի կոնստրուկցիաները շատ տարբեր են՝ կախված հեղուսային միացման նշանա– կումից: Ստանդարտ Տ–ները լինում են 6–48 till տրամագծով և 14– 300 ՃՎ եր– կարությամբ: Պատրաստում են ածխած– նային, ցածրածխածնային կամ հատուկ պողպատից, արույրից: «ՀԵՄ», գրական–հասարակական եռամսյա հանդես: Պաղեստինի հայ երիտասարդնե– րի միության (ՏԵՍ) միջմասնաճյուղային մարմնի հրատարակություն: Լույս է տե– սել 1940–45-ին, Երուսաղեմում: խմբա– գիր՝ Ա. Սանճյան: Արտացոլել է հայ մշա– կութային կյանքի իրադարձությունները, լուսաբանել տեղական ազգային կազմա– կերպությունների գործունեությունը և հայրենասիրական նախաձեռնություննե– րը: Լայն տեղ է հատկացրել Սովետական Տայաստանի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, մասնակցել Տայրենական մեծ պատերազմի տարիներին հօգուտ ՍՍՏՍ–ի կազմակերպված ձեռնարկումնե– րին, հրապարակել ՏՍՍՏ կառավարու– թյան կոչերն ու ուղերձները՝ ուղղված սփյուռքահայությանը: Տպագրել է համաշ– խարհային (Շիլլեր, Մոպասան, Ս. Դոր– կի) և հայ (Տ. Թումանյան, Մ. Մեծարենց, Վ. Թեքեյան և ուրիշներ) դասականների գործերից, նյութեր դաստիարակության, կենցաղավարության մասին, մարզական լուրեր, տեղեկություններ: ժ. Ծերունյան ՀԵՍ (հուն. օս|ա – արյուն), հեԱոգչոբինի ոչ սպիտակուցային, գունավորող մասը: Ըստ քիմ. բնույթի Տ. պրոտոպորֆիրինի և երկարժեք երկաթի միացություն է: Ողնա– շարավոր կենդանիների օրգանիզմում Տ. սինթեզվում է ավելի պարզ ազոտային միացություններից (գլիցին, սուկցինատ) և փայծաղում, լյարդում, ոսկրածուծում առկա երկաթ ու սպիտակուց պա բունա~ կող համալիրից՝ ֆերիտինից: Տարբեր կենդանիների արյունից անջատված Տ. ունի նույն քիմ. կազմը: Ազատ Տ. օդում հեշտությամբ օքսիդանում է և վերածվում հեմատինի, որտեղ երկաթը եռարժեք է: Սինթեզվել է հեմին՝ աղաթթվային հեմա– տին (Գ. Ֆիշեր, 1929):
ՀԵՄԱԳԼՈՒՏԻՆԱՏԻԱ (<հեմո… և ագՀՈՆ– աինացիւս), արյունազանգվա– ծ ու մ, արյան Էրիթրոցիտների սոսնձման և նստման պրոցես, առաջանում է էրիթ– րոցիտների մակերեսին ադսորբվելու հատկությամբ օժտված ագենտներով՝ հե– մագլուտինիններով, բակտերիաներով և վիրուսներով: Տ–ի դեպքում առաջանում են էրիթրոցիտների աչքով տեսանելի կու– տակումներ՝ կույտերի, բեկորների և գըն– դիկների ձևով: Տ. որոշվում է էրիթրոցիտ– ներում գտնվող ագլուտինոգենների և պլազմայի ազլուտինինների փոխազդե– ցությամբ. յուրաքանչյուր ագլուտինոգեն ունի համապատասխան ագլուտինինը: Տ–ի ռեակցիայի վրա են հիմնված արյան փոխներարկման և արյան խմբերի որոշ– ման օրինաչափությունները: Անհամատե– ղելի արյան փոխներարկման ժամանակ Տ. կարող է առաջանալ արյան հունում և հանգեցնել ծանր (երբեմն՝ մահացու) բար– դությունների: Դատական բժշկության մեջ Տ–ի ռեակցիան կիրառվում է արյան բծերի պատկանելությունը որոշելու համար և որ– պես լրացուցիչ մեթոդ՝ վիճելի հայրու– թյունը պարզելու հարցերում: Տարբերում են ա կ տ ի վ Տ., որն առաջանում է էրիթ– րոցիտների վրա համապատասխան գոր– ծոնի անմիջական ներգործությունից և պ ա ս ս ի վ Տ., որը տեղի է ունենում էրիթրոցիտների մակերեսին նախօրոք ադսորբցված անտիգենի և հատուկ իմուն շիճուկների փոխազդեցությունից (աես Հակածին): Տ. կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի, ժանտախտի, տ ուլար ե– միայի բակտերիաների, աղիքային ցու– պիկի պոլիսախարիդների, ինչպես նաև գրիպի, խոզուկի, դեղին տենդի ևն վի– րուսների ու ծաղկի վակցինայի ազդե– ցությունից: Ա. Քեշիշ յա՛ս
ՀԵՄԱՏԻՏ ( < հուն. ai|ua , սեռական հո– լովում alnaxoc; – արյուն), երկաթի փայլ, կարմիր երկաթաքար, երկաթի լայնորեն տարածված միներալ: Քիմ. կազմը՝ Fe203: Պարունակում է մինչև 70% երկաթ: Բյուրեղագիտական համա– կարգը տրիգոնային է: Առաջացնում է թիթեղաձև, ռոմբոեդրիկ, սակավ՝ պրիզ– մաձև բյուրեղներ: Դույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական: Կարծրությունը՝ 5– 6, խտությունը՝ 5256 կգխ3: Տանդիպում է մետամորֆոգեն, հիդրոթերմալ, սկառնա– յին հանքավայրերում և երկաթով հարուստ տարբեր տիպի ապարներում: Տ. երկաթի կարևոր հանքանյութ է:
ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵ–
ՐԱՐԿՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետա– զոտական պրոֆ. Ռ. Տ. Յոլյանի անվան, հիմնադրվել է 1947-ին, արյան փոխներարկման հանրապետական կա– յանի բազայի վրա: Դիրեկտորներ են եղել Ռ. Տ. Ցոլյանը, Ք. Ա. Անտոնյանը, 1974-ից՝ Ա. Մ. Եղիկյանը: Ինստ–ն ունի կլինիկական, դիսպանսերային, արյան խմբերի ուսումնասիրման և ստանդարտա– վորման, արյան սպիտակուցների ֆրակ– ցիոնացլքան (մասնաբաժանման), արյան երկարատև պահպանման, արյան պատ– րաստուկների և բաղադրամասերի բա– ժանմունքներ, դոնորական, արյան պա– հածոյացման, կազմ, մեթոդական բաժին– ներ, ինչպես նաև ձևաբանական, կենսա–