Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շանում է էրիթրոցիտների ներանոթային զանգվածային քայքայման դեպքում: Տես նաև Հեւէպիզ:

ՀԵՄՈԳԼՈ£ԻՆՈՒՐԻԱ (< հեմոգԼոբին և հուն, oupov – մեզ), հեմոգլոբինի առկա– յությունը մեզում: Առաջանում է անհամա– տեղելի արյան փոխներարկման, քիմ. և կենս, որոշ թույների, դեղորայքների ազ– դեցության, վարակիչ հիվանդությունների, ծավալուն վնասվածքների դեպքում՝ էրիթ– րոցիտների ներանոթային քայքայման հետևանքով:

ՀԵՄՈԼԻԶ (հեւէո… և հուն, Xuau; – քայ– քայում, լուծում), ա ր յ ու ն ա լ ու ծ ու մ, էրիթրոցիտոլիզ, էրիթրոցիտնե– րի քայքայման և դրանցից հեւէոգչոբինի անջատման պրոցես: Տ. լինում է ֆիզիո– լոգիական և ախտաբանական: Ֆիզիո– լոգիականը էրիթրոցիտների կեն– սական ցիկլի (մոտ 120 օր) ավարտն է, որը տեղի է ունենում մարդկանց և կեն– դանիների օրգանիզմում: Ֆիզիոլոգիա– կան բնականոն պայմաններում օրական Տ–ի է ենթարկվում էրիթրոցիտների ամ– բողջ զանգվածի 0,8% –ը, սովորաբար «ծերացողները», որոնց վերջնական քայ– քայումը կատարվում է առավելապես փայ– ծաղում: էրիթրոցիտներից անջատված հե– մոգլոբինից, բարդ փոխարկումների շնոր– հիվ, առաջանում է բիլիռուբին լեղապիգ– մենտը: Արյան մեջ բիլիռուբինի, իսկ կղանքում և մեզում դրա ածանցյալների քանակությամբ հնարավոր է պարզել Տ–ի արտահայտվածության աստիճանը: Տե– մոգլոբինի քայքայման պրոցեսում ան– ջատված երկաթը պահեստավորվում է լյարդի և փայծաղի ռեթիկուլո–էնդոթելա– յին բջիջներում: Բարդ փոխարկումների շնորհիվ երկաթը կապվում է արյան սպի– տակուցի |3-գլոբուլինային ֆրակցիաների հետ և մասնակցում նոր հեմոգլոբինի առաջացման պրոցեսին: էրիթրոցիտները քայքայող գործոնի և ինհիբիտորների (կենսաբանական պրոցեսներն արգելա– կող նյութեր) հաշվեկշռի շեղումները կա– րող են առաջացնել արյան քայքայման պրոցեսների գերակշռություն և հանգեց– նել ախտաբանական Տ–ի: Վեր– ջինս նկատվում է հեմոլիտիկ սակավար– յունության, հեմոգլոբինոպաթիաների, հեմոլիտիկ թույների (բակտերիաների տոքսիններ, կապար, մկնդեղ, նիտրոբեն– զոլ),քիմ. որոշ գործոնների, ցածր ջերմաս– տիճանի ազդեցության, անհամատեղելի արյան փոխներարկման, ռեզուս–կոնֆլիկ– ւոի (նորածինների հեմոլիտիկ հիվանդու– թյուն), ինչպես նաև որոշ դեղորայքների ընդունման դեպքերում: Ախտաբանական Տ. ընթանում է ռեթիկուլո–էնդոթելային համակարգի (լյարդ, ոսկրածուծ, ավշա– հանգույցներ) բոլոր բջիջներում և կարող է նկատվել նաև անոթային հունում: Վեր– ջինիս դեպքում քայքայված էրիթրոցիտ– ների հեմոգլոբինի մեծ մասը կապվում է յուրահատուկ սպիտակուցի՝ հապտոգլո– բինի հետ, իսկ ավելցուկը, անցնելով երի– կամային ֆիլտրով, հայտնվում է մեզում (տես Հեւէոգւոբինուրիա): էրիթրոցիտնե– րի մեծ զանգվածի քայքայումն ուղեկցվում է ախտաբանական ծանր երևույթներով (հեմոլիտիկ շոկ) և կարող է հասցնել մահ– վան: Տ–ի ենթարկված պահածոյացված ար– յունը պիտանի չէ օգտագործման համար: Ռ. Մաւէիկոնյան

ՀԵՄՈՖԻԼԻԱ (< հեւէո… և հուն. cpiMa – սեր, կապվածություն, հակում), ժառանգա– կան հիվանդություն, որն արտահայտվում է հյուսվածքների բարձր արյունահոս ե– լիությամբ: Տ–ի ժառանգումը պայմանա– վորված է կանանց սեռական քրոմոսոմ– ների զեների ախտահարմամբ, որոնք ապահովում են արյան մակարդման VIII գործոնի (անտիհեմոֆիլային գլոբուլի– նի, և IX գործոնի (Կրիստմասի) գոյա– ցումը: Տ–ով հիվանդանում են գլխավո– րապես տղամարդիկ, սակայն հիվան– դության փոխանցողը կանայք են: Ար– յան մեջ VIII գործոնի անբավարարու– թյունն առաջացնում է S. A (հիվանդների 80–90%-ը), IX գործոնինը՝ S. B (10– 15%–ը), XI-ինը՝ S. C, նկարագրվել է 5% և հանդիպում է նաև կանանց մոտ: Արյունահոսության երևույթը նկատվում է դեռևս վաղ մանկական հասակում և տա– րեցտարի դառնում է թույլ արտահայտ– ված: Նույնիսկ թեթև վնասվածքներից ար– յունազեղումներ են առաջանում մաշկում, մկաններում, հոդերում (հեմարթրոզ): Ատամների հեռացումը, մարմնի որևէ մասի քերծվածքները ուղեկցվում են կյան– քին վտանգ սպառնացող արյունահոսու– թյամբ և նպաստում սակավարյունության զարգացմանը: Արյունահոսությունը եր– բեմն առաջանում է վնասվածքից կամ վի– րաբուժական միջամտությունից մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր անց: Տ–ի ախտորոշիչ հիմնական նշաններն են՝ արյան մակարդման դանդաղումը և ան– տիհեմոֆիլային գլոբուլինի պակասու– թյունը: Բ ու ժ ու մ ը. արյունահոսության դեպ– քում՝ արյան, պլազմայի փոխներարկում, արյունահոսությունը դադարեցնող միջոց– ներ, անտիհեմոֆիլային գլոբուլին (ԱՏԴ), թարմ չորացրած պլազմա, արյունահոսու– թյան տեղական դադարեցում: Կան– խարգել ու մ ը. Տ–ով հիվանդների մոտ վիրաբուժական միջամտությունը կա– տարել միայն հատուկ ցուցումների դեպ– քում: Տարկավոր է խուսափել վնասվածք– ներից: Տ–ով տառապող երեխաները հըս– կողության են ենթարկվում դիսպանսերա– յին տիպի հատուկ հիմնարկներում:

ՀԵՄՓՇԻՐՅԱՆ Ո2Ի*ԱՐ, մսա–բրդատու ցեղ: Ատացվել է Անգլիայում, Տեմպշիր, Ուիլւոշիր և այլ կոմսություններում XIX դ. 1-ին կեսին՝ տեղական կոպտաբուրդ ու սևագլուխ խառնացեղերի և սաուտդաուն– յան ոչխարների տրամախաչումից: Ոչխար– ներն անեղջյուր են, խոշոր, իրանը լայն և խոր, գլուխը մուգ բրդածածկով: Վաղա– հաս է: Տոհմային հոտերում հասուն խո– յերի կենդանի զանգվածը՝ 90–110, մա– քիներինը 65–75 կգ է: Բրդատվությունը համապատասխանաբար՝ 5–G և 3–4 կգ: Բուրդը՝ 50–58 որակի, 7–8 սՎ երկարու– թյան: Պտղատվությունը 150%: Տ. ո. լավ հարմարվում է տարբեր կլիմայական պայ– մաններին: ՍՍՏՄ–ում օգտագործվել է գորկովյան և լիտվական սևագլուխ ոչ– խարի ցեղերի բուծման ժամանակ:

ՀԵՅԵՐԴԱԼ (Heyerdahl) Թուր (ծն. 6.10. 1914) * նորվեգացի ճանապարհորդ, ազգա– գրագետ, հնագետ և գրող: Երկրորդ հա– մաշիւարհային պատերազմի տարիներին՝ Դիմադրության նորվեգական շարժման մասնակից: 1937–38~ին ապրելէՄարկիզ– յան կղզիներում, ուր պոլինեզացիների ա– ռասպելները՝ Արևելքից իրենց նախնինե– րի գալու վերաբերյալ, Հ–ի մեջ ծնեցին նրանց էթնոգենեզն ուսումնասիրելու գա– ղափարը: Քանի որ նրա ենթադրությանը (թե Պոլինեզիայի արլ. կղզիները նախա– պես բնակեցրել են պերուական լաստա– նավերով Ամերիկայից եկածները) գիտ– նականները վերաբերվեցին թերահավա– տորեն, նա 1947-են, հինգ ուղեկիցների Հեյերդալ Թուր հետ 101 օրվա ընթացքում լաստանավով անցավ Պերուից մինչև Թուամոտո կղզիա– խմբի Ռարորիա կղզին (մոտ 8000 կմ): 1953-ին Հ. ղեկավարել է հնագիտական արշավախումբը Գալապագոսյան կղզի– ներում, ուր հայտնաբերել է մինչինկա– կան դարաշրջանի հնդկացիների բնակա– տեղերի գոյության ապացույցներ: 1955– 1956-ին հնագիտական արշավախումբ է ղեկավարել Զատկի, Ռապա–իտի և Մար~ կիզյան կղզիներում և ապացույցներ գտել մ. թ. IV դ. դրանց բնակեցված լինելու վե– րաբերյալ: Հետագա տարիներին Հ. ուսումնասիրել է Պերուի, Բոլիվիայի, Մեք– սիկայի, Եթովպիայի, Չադ Հանրապետու– թյան հնարավոր փոխադրամիջոցները (եղեգից և կաշվից նավակներ), որոնք հնում կարող էին ծառայել անդրատլանտ– յան գաղթի համար: Այդ նպատակով էլ Հ. 1969-ին և 1970-ին 2 պապիրուսե նավակ– ներով (Ռա I և Ռա II), կազմակերպել է գիտարշավ Մարոկկոյի արմ. ափերից Բարբադոս կղզի: 1971–74-ին Մերձավոր Արևելքում Հ. ուսումնասիրել է այդ շրջա– նի հնագույն մշակույթների պատմական հաջորդականությունը: 1977-ին գիտար– շավ է կազմակերպել «Տիգրիս» նավով: Երկ. ճանապարհորդություն «Կոն–թիկի»-ով, Ե., 1958: Ակու–ակու, Զատիկ կղզու գաղտնի– քը, Ե., 1959: Դրախտի որոնումները, Ե., 1965: Գրկ. Ahoxhh IH., Typ Xenepflaji, b kh.: CKaHflHHaBCKHH cdopHHK, t. 8, TajumH, 1964.

ՀԵՅԵՐՍ՚ԱՆՍ (Heijermans) Հերման (Աա– մուել Ֆալկլանդ, Samuel Falkland, 1864, Ռոտերդամ–1924, Զանդվորտ), նիդեր– լանդացի գրող: Նիդերլանդների ս–դ. բան– վորական կուսակցության անդամ 1895-ից: Հիմնադրել և խմբագրել է «Դե Ցոնգ Գիդս» («De, Jonge Gids», 1897–1901) հանդեսը: Հ–ի արձակ գործերին, առանձ– նապես «Ադամանդների քաղաք» (1904) վեպին բնորոշ է սոցիալ–քննադատական, հակաբուրժ. ուղղվածությունը: «Գետտո» (1899), «Ցոթերորդ պատվիրանը» (1900), «Բոլոր վշտացյալներին» (1905) դրամա–