ներում քննադատել է բուրժ. հասարակու– թյան բարոյական հիմքերը: Աշխատա– վորության պայքարին են նվիրված «Բարի հույս» (1901), «Գլյուքաուֆ» (1911) պիես– ները:
ՀԵՅԼԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՆԵՐ, Մաունթ Վիչսոնի աաողւսղիէոարանի և Մաունթ Պաչոմարի աստղադիտարանի միասնա– կան անվանումը, ամերիկացի աստղա– գետ Զ. Հեյլի (Hale G. E., 1868–1938) անունով: ՀԵՅ ԼՈհՆՏձՅԱՆ, նահանգ Չինաստանի հյուսիս–արեելքում, Ամուրի ավազանում: Տարածությունը 710 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 23,2 մլն (1973): Վարչական կենտ– րոնը՝ Դարբին: Հ–ի տարածքի մեծ մասը հարթավայրեր են (100–400 ?/ բարձրու– թյամբ): Հս–արմ–ում Մեծ Իփնգանն է, միջին մասում՝ Փոքր 1սինգանը, հվ– արլ–ում՝ Արևելա–Մանջուրական լեռները: Կլիման ցամաքային է: Գլխավոր գետը Ամուրն է՝ Սունգարի վտակով, հս–ում տա– րածված է տայգան, հվ–ում՝ լայնատերև անտառները, անտառատափաստանները և տափաստանները: ~ Հ. ագրարային–ինդուստրիալ շրջան է: Մշակում են հացահատիկ, սոյա, կարտո– ֆիլ, երկարաթել վուշ, շաքարի ճակնդեղ ևն: Արդյունահանվում է նավթ (Չինաս– տանի նավթի 40% –ը), ածուխ, ոսկի: Զար– գացած է բազմաճյուղ մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնային, փայտամշակման, քիմ., սննդի, ծխախոտի արդյունաբերու– թյունը: Երկաթուղիների երկարությունը ավելի քան 4 հզ. կմ է: Նավարկելի են Ամուր, Սունգարի, Ուսսուրի գետերը: ՀԵՅՍ (Haise) Ֆրեդ (ծն. 14.11.1933, Բի– լոքսի, Միսսիսիպիի նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու: Ավարտել է Օկ– լահոմայի համալսարանը (1959) և աերո– տիեզերական հետազոտությունների հա– մար օդաչուների պատրաստման դպրոցը (1964): Հ. ավիացիայի և տիեզերագնա– ցության վերաբերյալ մի շարք աշխատանք– ների հեղինակ է: ԱՄՆ–ի տիեզերագնաց– ների խմբում է 1966-ից: ’1970-ի ապրիլի 11–17-ը Ջ. Լովեփ և Զ. Սուիջերաի հետ թռիչք է կատարել դեպի Լուսին, որպես «Ապոլլոն–13» տիեզերանավի լուսնախցի– կի օդաչու: Թռիչքը տևել է 142 ժ 55 ր:
ՀԵՅՐՈՎՍ ԿԻ (Heyrovsky) Ցարոսլավ (1890– 1967), չեխոսլովակցի քիմիկոս: Բևեռագրության (պոլյարոգրաֆիայի) հիմնադիր: Չեխոսլովակիայի ԳԱ անդամ (1952): 1910– 13-ին սովորել է Լոնդոնի համալսարանի կոլեջում, 1913–14-ին աշ– խատել նույն տեղում: 1918-ին ավարտել է Պրագայի համալսարանը: 1922-ից ղե– կավարել է Պրագայի համալսարանի ֆի– զիկական քիմիայի ինստ–ը: 1926-ից աշ– խատել է Սորբոնում (Փարիզ): 1950-ից Պրագայի բևեռագրության պետ. ինստ–ի (1964-ից կրում է նրա անունը) դիրեկտոր: ՍՍՀՄ ԳԱ (1966) և այլ ակադեմիաների արտասահմանյան անդամ: 1922-ին, հետազոտելով էլեկտրոլիզի պրոցեսը, հաստատել է նյութերի վերա– կանգնման և օքսիդացման պոտենցիալ– ների ու բնույթի, ինչպես նաև դիֆուզիոն հոսանքի և էլեկտրոլիտում նյութերի կոն– ցենտրացիաների միջև եղած կախվածու– թյունը, որը բևեռագրության համար հիմք է ծառայել: 1925-ին իր աշակերտ Մ. Շի– կատայի հետ ստեղծել է բևեռագրիչ (պոլ– յարոգրաֆ), որը հնարավորություն էր տալիս ավտոմատորեն գրանցել բևեռաց– ման կորերը հոսանքի լարման և ուժի կոորդինատներում: Բևեռագրական մե– թոդի, հետազոտությունների տեսության և տեխնիկայի մշակման համար 1959-ին արժանացել է նոբելյան մրցանակի:
ՀԵՅՔԵԼԵԿՅԱՆ Հովհաննես Նազարի (ծն. 12.11.1899, Կ. Պոլիս), հայ մանրէա– բան, կենսաքիմիկոս: 1925-ին ավարտել է Նյու Բրանսուիքի Ռութջերսի համալսարա– նը և ստացել մանրէաբանության, քիմիա– յի ու կենսաքիմիայի դոկտորի կոչում: Եղել է նույն համալսարանի էկոլոգիայի ֆակուլտետի դեկան ու պրոֆեսոր: Գի– տական աշխատանքները վերաբերում են հոսող կեղտաջրերի ախտազերծման և մաքրման կենսաբանական մեթոդների մշակման հարցերին: Արժանացել է Հա– րիսոն Պրեսկոթ էդիի և Չարլզ Ագարի մրցանակների:
ՀԵՆԱՍ՜ԻձԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ կ UI- մըրջի, տես Կամուրջ:
ՀԵՆԱՆ, նահանգ Չինաստանում, Հուան– հե և Հուայհե գետերի միջին և ստորին հոսանքների ավազանում: Տարածությու– նը 160 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 50,3 մլն (1975), վարչական կենտրոնը՝ Չժենչժոու: Հ–ի արլ. մասը գտնվում է Չինական մեծ հարթավայրում, նահանգի արմ. մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները: Գետային ցանցը խիտ է: Հ. Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է: Հիմնա– կան պարենային կուլտուրաներն են ցո– րենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդե– ղենը, բրինձը, պալարապտուղները: Երկու տարում հավաքում են դաշտային կուլտու– րաների 3 բերք: Մշակում են նաև բամ– բակ, գետնընկույզ, ծխախոտ, քնջութ, թեյ: Զբաղվում են այգեգործությամբ: Հա– մեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը: Ծանր արդյունա– բերության հիմնական ճյուղը ածխի ար– դյունաբերությունն է: Կա մետաղաձուլու– թյուն, մեքենաշինություն, քիմ., ցեմենտի, թղթի արդյունաբերություն, արհեստա– գործական արտադրություն: Հիմնական արդ. կենտրոններն են Չժենչժոուն, Լո– յանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը ևն:
ՀԵՆԱՊԱՏ, իր ետևում գտնվող գրունտի զանգվածը փլուզումից պահող կոնստրուկ– ցիա: Հ–երը կիրառվում են հիդրոտեխ., ճանապարհային, արդ. և քաղաքացիա– կան շինարարությունում: Հ–երն առավել տարածված են հիդրոտեխ. շինարարու– թյունում (առափնյա փողոցներ, նավա– մատույցներ, ջրարգելակների խցեր, ջրանկումներ ևն): Հ–երի համար որպես շինանյութ օգտագործում են բնական քար, բետոն, երկաթբետոն, հազվադեպ՝ մե– տաղ և Փայտ: Հ–ի լայնական հատվածքի չափերը և պրոֆիլը որոշում են սահքի նկատմամբ Հ–ի ամրության և կայունու– թյան հաշվարկի հիման վրա: Հ., որի կայունությունը ապահովվում է իր սե– փական զանգվածով, կոչվում է զանգվա– ծային:
ՀԵՆԱՐԱՆ», քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1959–62-ին, Նիկոզիայում (Կիպրոս): Խմբագիր՝ Ս. Կեպենլյան: Պրոպագանդել է առաջադիմական գաղա– փարներ, որոշիչ դեր կատարել կիպրա– հայության հայրենասիրական տրամա– դրությունների ձևավորման և քաղ. կողմ– նորոշման գործում: Արտացոլել է գաղթա– վայրի առօրյան, Կիպրոսի Հանրապետու– թյան ստեղծման շուրջը տեղի ունեցած միջազգային իրադարձությունները: Լու– սաբանել է ՍՍՀՄ, Սովետական Հայաս– տանի նվաճումները, սովետական խաղա– ղասիրական արտաքին քաղաքականու– թյունը: Մերկացրել է դաշնակցական կու– սակցության դիրքորոշումը հայրենիքի հանդեպ: Աջակցել է հայրենադարձության կազմակերպմանը, պաշտպանել հայ եկե– ղեցու միասնությունը: Մ. Հակոբյան
ՀԵՆԱՐԱՆՆԵՐ, կառույցների կրող կոն– ստրուկցիաները պահող և ամրակցող հար– մարանքներ: Հ. կառույցի մի մասից ճի– գերը փոխանցում են այլ մասերի կամ հիմնատակին: Հ–ի կոնստրուկցիաների բազմազանությունը պայմանավորված է փոխանցվող ճիգերի մեծությամբ ու բնույ– թով, կրող կոնստրուկցիաների չափերով և ձևերով, օգտագործվող նյութերով, կլի– մայական և այլ պայմաններով: Բնակելի, հասարակական և արդ. շենքերում հեծան– ների ու ֆերմաների Հ. են ծառայում պա– տերը, սյուները, կանգնակները, ինչպես նաև տարրերի (օրինակ, երկրորդական և գլխավոր սյուների) կցորդվող տեղամա– սերը: Կամարները և շրջանակները մեծա– մասամբ անմիջականորեն են ամրացվում շենքերի և կառույցների հիմքերին: Կա– մուրջներում, հենամիջային կառույցնե– րը պահելու համար, որպես Հ. ծառայում են կամրջակալները և կամրջասյուները: Շինարարական մեխանիկայում Հ. ան– վանում են կառույցների իրական Հ–ի հաշ– Հարթ ձողային համակարգերի հենարաններ, ա. հոդակապային շար– ժական, բ. հոդակապային անշարժ, գ. ամրա– կցված շարժական, ղ. ամրակցված անշարժ վարկային սխեմաները: Առավել տարած– ված հարթ ձողային համակարգերում (տես Հարթ համակարգ) տարբերում են Հ–ի չորս հիմնական սխեմաներ (նկ.). հոդակապային (կամ գլանային) շարժա– կան, հոդակապային անշարժ, ամրակըց– ված շարժական, ամրակցված անշարժ: Հոդակապային շարժական Հ. ամրացվող համակարգին թույլատրում են պտույտ՝ որոշակի առանցքի շուրջը և համընթաց տեղաշարժ մեկ ուղղությամբ (օրինակ, կամրջի գլանվակավոր Հ.): Այս Հ. պատրաստվում են հոդակապով միա– ցած երկու հենարանային սալի տեսքով: Սալերից մեկի և հենարանային հարթու– թյան միջև տեղադրված են գլանվակները