Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարր հաջորդաբար փոխակերպում է որո– շակի տևողության էլեկտրական ազդա– նշանի: Ելքի սարքը ձևավորում է անհրա– ժեշտ հզորության, բևեռայնության և ձևի էլեկտրական ազդանշաններ, իսկ տվիչը հաղորդում է ծառայական ազդանշաննե– րը: Ինֆորմացիայի հաղորդման արագու– թյունը պայմանավորված է հաղորդակով: Նկ. 2. հեռագրական ապարատի ընդունիչի կառուցվածքային սխեման. /. մուտքի սարք, 2. ընդունող բաշխիչ, 3 . հավաքաշարող սարք, 4. վերծա– նիչ, 5. տպագրող սարք, 6. հաղորդակ, 7. կառավարող սարք Հեռագրական ընդունիչը (նկ. 2) ընդունում է էլեկտրական ազդանշան– ները, որոշում յուրաքանչյուր տարրական ազդանշանի բևեռայնությունը, վերծա– նում կոդային կոմբինացիան և տպում ըն– դունված նշանը: Մուտքի սարքից տարրա– կան ազդանշաններն ընդունող բաշխիչի միջով ուղարկվում են հավաքաշարող սարքը, որտեղ դրանք կուտակվում և հա– ղորդվում են վերծանիչին, ապա՝ տպա– գրական մեքենային, որը ժապավենի կամ փաթթոցի վրա գրի է առնում հաղորդա– գրությունը: Ընդունիչի համաժամանակա– ցումն ու փուլավորումը իրագործվում են ընդունող բաշխիչով և կառավարող սար– քով, իսկ ընդունիչի աշխատանքի արագու– թյունը որոշվում է հաղորդակով: Տ. ա–ի կազմի մեջ կարող են մտնել նաև ավտո– մատացման կցիչներ (ռեպերֆորատորա– յին, տրանսմիտերային), ինքնապատաս– խանիչ և ինքնարգելակ, որոնք հնարավո– րություն են տալիս ավտոմատ կերպով հաղորդել և ընդունել հաղորդագրությու– նը, միացնել–անջատել հաղորդակը ևն: Վ. Բեգւարյան

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, տես Մամոնչի գործակաչությոէն:

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊ, ռադիո– կամ էլեկ– տրական ազդանշաններով տառա–թվային հաղորդագրությունների՝ հեռագրերի հա– ղորդումը հեռավորության վրա. ընդ որում պարտադիր է ընդունման կետում դրանց գրառումը: Տ. կ–ի կարևոր առանձնահատ– կությունը փաստաթղթայնությունն է. հա– ղորդումը հասցեատիրոջն է հանձնվում տպագիր, երբեմն՝ ձեռագիր տեքստով: Այդ հանգամանքը, ինչպես նաև հեռագրե– րի հաղորդման արագությունը պայմանա– վորեցին Հ. կ–ի զարգացումը հատկապես կառավարման ոլորտում, գործնական և առևտրական կապի ասպարեզում: Բացի հեռագրերի հաղորդումից, Հ. կ. օգտա– գործվում է նաև փաստաթղթային խոսակ– ցությունների, թվային տեղեկությունների, ռադիո՜հեռուստատեսային նորություն– ների, պատկերների հաղորդման համար: Հ. կ–ի հնագույն տեսակը՝ էլեկտրական կապը, երևան է եկել դեռևս XIX դ. 30-ական թթ.: Մինչ այդ, սկսած վաղեմի ժամանակներից, ինֆորմացիայի հաղորդ– ման համար փոստային կապի հետ մեկ– տեղ օգտվել են նաև լուսային և ձայնա– յին ազդանշանման միջոցներից: Ռուսաս– տանում հեռագրության հիմքը դրել է Պ. Լ. Շիլլինգը, որը 1832-ին ստեղծել է էլեկտրական կապի սարքավորումների առաջին համալիրը: Հ. կ–ի հետագա կա– տարելագործումը կապված է եղել արդյու– նաբերության զարգացման և երկաթուղա– յին ցանցի ընդլայնման հետ: Հետազոտու– թյունները գլխավորապես տարվել են գծերի օգտագործման արդյունավետու– թյունը բարձրացնելու ուղղությամբ, որով– հետև Հ. կ–ի զարգացման ծախսերը կա– տարվում են հիմնականում հեռագրային նոր գծերի կառուցման համար: Դեռևս 1869-ին ռուս գյուտարար Դ. Ի. Մորոզովը մշակել է կապի գծերի հաճախային խտաց– ման սարքավորում: Բազմահաճախային, բազմանցուղային կապի սարքերի օգտա– գործման շնորհիվ հնարավորություն ըս– տեղծվեց միևնույն զույգ լարով իրակա– նացնելու հեռագրերի, տվյալների, պատ– կերների 44 միաժամանակյա հաղորդում: Հեռագրական գծերի օգտագործման ար– դյունավետությունն աճում է նաև ծակա– տիչի օգնությամբ հեռագրերի հաղորդման արագության բարձրացման միջոցով: XX դ. 50–60-ական թթ. իբրև Հ. կ–ի միջոց օգտագործվել են հեռուստակոդային կապը, «Մոլնիա–1?};, «Մոլնիա–3» արբան– յակները: 1960-ից ՄՍՀՄ–ում գործածու– թյան մեջ է մտել տիեզերական թռիչք– ների կառավարման տվյալների հաղորդ– ման համակարգը: Ըստ հաղորդվող ինֆորմացիայի նշա– նակության և բնույթի՝ ՍՍՀՄ–ում տարբե– րում են Հ. կ–ի հետևյալ տեսակները, ընդ– հանուր օգտագործման կապ, բաժանոր– դային հեռագրություն, գերատեսչական Հ. կ., լուսահեռագրային կապ (տես Ֆաք– սիվիւային կապ): Ընդհանուր օգ– տագործման Հ. կ. ծառայում է հե– ռագրերի, դրամական փոխանցումների, հեռախոսային ծանուցումների հաղորդ– ման համար: Բաժանոր դային հեռագրության օգնությամբ բա– ժանորդը կարող է վարել Փաստաթղթա– յին խոսակցություն կամ միակողմանի հա– ղորդում՝ օգտվելով հենց իր մոտ տեղա– դրված հեռագրական ապարատից: Դ ե– րատեսչական Հ. կ. կազմակերպ– վում է ժողովրդական տնտեսության տար– բեր բնագավառներում, որտեղ պահանջ– վում է մեծ քանակությամբ փաստագրա– կան տեղեկությունների հաղորդում, ըն– դունում: Լուսահե ռագրային կապը ծառայում է որոշակի տարածու– թյան վրա անշարժ պատկերների, ձեռա– գրերի, գծագրերի հաղորդման համար: Հայաստանում կենտրոնական թերթերի էջերը «Ռադուգա» արբանյակի օգնու– թյամբ ստանալու համար օգտագործվում է «Օրբիտա–2» կայանը: Ըստ հաղորդման կազմակերպման եղա– նակի տարբերում են միակողմանի (սիմպլեքս) և երկկողմանի (դուպլեք^) Հ. կ.: Միակողմանի կապի դեպքում երկու հեռագրակայանների (բաժանորդների) միջև հաղորդումը տարվում է հաջորդա– բար, իսկ երկկողմանի կապի դեպքում՝ միաժամանակ: Գրկ. H P Օ I* K H H. A B.# OCHOBHbie 9Ta- ւա pa3BHTHH Tejierpacf)nn, 1963; HayMOB Il.A., KoraH B.C., Ochobm Tejierpa<|>HH, 2 H3fl., a on., M., 1969; Ochobm TejierpatimH: js Tejierpa<i)Hbie CTamjHH, M., 1970. Վ. Բեգչարյան

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ, պետության տա– րածքում գտնվող հեռագրական ձեռնար– կությունների և դրանք միացնող կապու– ղիների (տես Կանաչ կապի) համախումբ: Տարբեր պետությունների Հ. ց–երը միա– վորվում և կազմում են միջազգային Հ. ց.: ՍՍՀՄ–ում Հ. ց. ընդգրկում է ընդհանուր օգտագործման, բաժանորդային հեռա– գրման, վարձակալական և ֆաքսիմիլա– յին կապի ցանցերը: Հ. ց. կառուցվում է համակցված սկզբունքով, որը համատե– ղում է կապի հեռագրական հանգույցնե– րի ուղղակի և շառավղա–հանգուցային միացումները: Նման միացումներն ապա– հովում են կապուղիների կայուն, ճկուն և արդյունավետ աշխատանքը:

ՀԵՌԱԳՐԱՀԱՎԱՀՍ՚ԱՆ ՄԵՔԵՆԱ, տպա– գրական շարվածքը հեռագրակապով կամ ռադիոյով հեռավորության վրա հաղորդե– լու կայանք: Կազմված է ծակոտահանիչ, հաղորդիչ և ընդունիչ սարքերից, որոնք կառուցվածքով նման են տառատպիչ հե– ռագրական ապարատներին, ինչպես նաև տողաձույլ շարող մեքենային միացված ապարատից: Հ. մ. գլխավորապես կիրառ– վում է կենտրոնական հաղորդագրություն– ների շարվածքը տեղական թերթերին հա– ղորդելու համար:

ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ, հեռա– գրական թույլ ազդանշաններ ընդունող և կապի գծի հաջորդ տեղամասը ավելի մեծ հզորության ազդանշաններ հաղոր– դող սարք: Տրանսլյացիայի ենթարկելուց բացի, աղավաղված հեռագրական ազդա– նշաններն ուղղելու հատկությամբ օժտ– ված Հ. տ. կոչվում է ուղղիչ (ռեգեներա– տիվ):

ՀԵՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտության և տեխնի– կայի բնագավառ, ընդգրկում է հեռա գրա– կապի կառուցման սկզբունքների ուսում– նասիրումը, հեռագրաազդանշանների հա– ղորդման եղանակների և այդ եղանակ– ներն իրականացնող սարքավորման մշա– կումը, ինչպես նաև հեռագրական կա– պուղիներով ինֆորմացիայի հաղորդման որակի գնահատումը: Հ., իբրև գիտատեխ. առարկա, կազմված է հետևյալ բաժիննե– րից՝ հեռագրական կոդեր, ծայրային հե– ռագրական սարքավորում, հեռագրական կապուղիներ, հեռագրական ցանցեր: Հա– ղորդման բարձր որակ ապահովելու նպա– տակով Հ. ուսումնասիրում է հեռագրա– ազդանշանների աղավաղումները, դրանց պատճառներն ու օրինաչափությունները, ինֆորմացիայի հաղորդման ժամանակ ծա– գող սխալները և դրանց վերացման եղա– նակները: Հ., ի տարբերություն կապի մյուս տեսակների, գործ ունի ընդհատ հա– ղորդագրությունների հետ, որոնք կազմ– ված են վերջավոր թվով սիմվոլներից՝ տա– ռերից, թվերից և կետադրական նշաննե– րից: Այդ հաղորդագրությունները հաղոր– դող ազդանշանները նույնպես ընդհատ են: Հ–յան տեսական հիմքը կապի ընդհա– նուր տեսությունն է և ինֆորմացիայի (տես Ինֆորմացիայի տեսություն) ու պոտենցիալ խանգարումակայունության տեսությունները: Հ–յան մեջ կիրառվում