են նաև հավանականությունների տեսու– թյունը և բուլյան հանրահաշիվը: Պատմա– կանորեն Հ–յան բնագավառը մտած առանձնահատուկ ուղղություն է նաև լու– սահեռագրությունը, որի ուսումնասիրու– թյան առարկան ֆաքսիմիլային կապի սկզբունքներն են:
ՀԵՌԱԴԻՏԱԿ (լատ. Telescopium), հա– մաստեղություն երկնքի հարավային կի– սագնդում: Գտնվում է Սիրամարգ, Զոհա– սեղան, Հարավային թագ, Աղեղնավոր, Հնդիկ համաստեղությունների միշև: Պայ– ծառ աստղեր չի պարունակում: Հս. մի– ջին լայնություններից մասամբ երևում է միայն ամռանը:
ՀԵՌԱԴԻՏԱԿ, երկու զուգահեռ դիտակ– ներից բաղկացած օպտիկական սարք՝ հեռու առարկաները զույգ աչքով դիտելու համար: Լինում է երկու տեսակի. Գ ա– լիլեյի հեռադիտակ (նկ. 1), որը տալիս է առարկայի ուղիղ պատկերը և օժտված է մեծ լուսաուժով, ու պ ր ի զ– մայավոր հեռադիտակ (նկ. 2), որը մի շարք առավելությունների (զգա– լիորեն մեծ տեսադաշտ, ստերեոսկոպի– Նկ. 1. Գալիլեյի հեռադիտակ: Նկ.2. պրիզ» մայավոր հեռադիտակ կություն ևն) շնորհիվ ավելի լայն տարա– ծում է գտել: Վերջինիս օբյեկտիվի կիզա– կետային՛ հարթության մեջ հնարավոր է տեղադրել ցանց՝ առարկաների գծային և անկյունային հեռավորությունները որո– շելու համար: Հ., ինչպես և դիտակը, բնու– թագրվում է խոշորացումով, տեսադաշտի անկյունով, մուտքի բիբի տրամագծով (օբյեկտիվի տրամագծով), ինչպես նաև պլաստիկությամբ: Ըստ խոշորացման աս– տիճանի տարբերում են՝ փոքր (2–4 ան– գամ), միջին (5–8 անգամ) և մեծ (10– 22 անգամ) խոշորացման Հ–ներ: Պրիզ– մայավոր Հ–ի տարատեսակներից է թա– տերական Հ., որի խոշորացումը հավասար է 3-ի: Աստղագիտական հեռա– դիտակը երկնային լուսատուները դի– տելու համար նախատեսված սարք է: Ըստ օպտիկական առանձնահատկու– թյունների տարբերում են՝ հայելային (ռեֆփկտոր), ոսպնյակային (ռեֆրակտոր) և հայելա–ոսպնյակային Հ–ներ: Ըստ նշա– նակության Հ–ները ւինում են՝ աստղա– ֆիզիկական, արեգակնային, աստղաչա– փական, արբանյակային ֆոտոխցիկներ: Տես նաև Աստղադիտակ: ՀԵՌԱ&ԴԱՅՈԻԹՅՈհՆ (տելեպաթխս), մարդկանց միջև մտքերի փոխանակու– թյան ձևերից: Հ–յան ժամանակ ինֆորմա– ցիան ընկալողը (պերցիպենտը) առանց զգայարանների և հատուկ սարքերի օգ– նության պետք է իմանա, թե ինչի մասին է մտածում ինֆորմացիան առաքողը (ին– դուկտորը): Ենթադրվում է, որ Հ–յան ըն– դունակության հիմքում ընկած են հոգեբա– նությանն ու ֆիզիոլոգիային անհայտ մար– դու հոգեֆիզիոլոգիական մեխանիզմներ, ֆիզիկային անհայտ մատերիայի հատկու– թյուններ: Հ. պարապսիխոչոգիայի երե– վույթներից է:
ՀԵՌԱԽՈՍ, 1. էլեկտրական տատանում– ները ձայնայինի փոխակերպող էլեկտրա– ձայնագիտական սարք: Գործածվում է հեռախոսային ապարատներում, հեռա– խոսային կոմուտատորներում, ռադիո– տեխնիկական տարբեր սարքերում, չա– փիչ կամրջակներում ևն: Ըստ փոխակերպ– ման սկզբունքի՝ Հ–ները լինում են էլեկ– տրամագնիսական, էլեկտրադինամիկա– կան և պիեզոէլեկտրական: Ըստ կառուց– վածքի ժամանակակից բոլոր Հ–ները պա– տիճավոր են: 2. Հեռախոսային ապարա– տի՝ կենցաղում գործածվող, սակայն տեխ– նիկապես ոչ ճշգրիտ անվանումը: 3. Առօրյա խոսակցության մեջ՝ հեռախոսա– յին ապարատի (աբոնենտի հեռախոսա– յին կայանքի) համարը: 4. Հեռախոսային կապի տարածված կրճատ անվանումը:
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՊԱՐԱՏ, հեռախոսա– յին կապի համակարգի մեջ մտնող սարք, որը ծառայում է խոսքային ինֆորմացիա– յի հաղորդման և ընդունման համար: Բաղ– կացած է խոսելու (միկրոֆոն, լսափող, հեռախոսային տրանսֆորմատոր, բա– լանսային կոնտուր) և կանչող (գանգ, համարահավաքիչ) սարքերից ու կոմու– տացիոն հարմարանքից: Հ. ա–ի անցումը կանչ ընդունող վիճակից խոսակցություն վարելու վիճակին կատարվում է լծակա– յին փոխանջատիչի միջոցով: Գոյություն ունեն կենտրոնական և տեղական մարտ– կոցով Հ. ա–ներ, որոնք տարբերվում են միկրոֆոնային շղթայի սնման եղանակով: նա. կիրառվում է գյուղական կապի հեռա– խոսային ապարատներում՝ կանչի և ավար– տի ազդանշաններ ուղարկելու համար: Գրգռում է 18–21 հց հաճախականության, 60–70 վ լարման և 3,8 վտ հզորության փոՓոխական հոսանք (2,5 կօհմ դիմա– դրության բեռնվածքի դեպքում): Լինում են 2 տեսակի, երկու անշարժ ուղղանկյու– նաձև մագնիսներով, պտտվող խարիս– խով (Փաթույթով), ռեդուկտորով ու հո– սանքահան զսպանակներով իևդուկտոր (նկ. 1) և անշարժ խարիսխով (փաթույթով) ու պտտվող օղակաձև բազմաբևեռ մագ– նիսով ինդուկտոր (նկ. 2): Հոսանքի ան– հրաժեշտ հաճախականությունը ձեռք է բերվում բռնակի պտտման 3–3,5 պտ/վրկ հաճախականության դեպքում: Նկ. 1. պտտվող խարիսխով ի ն– դ ու կ տ ո ր. /. հաս– տատուն մագնիսներ, 2. բևեռի կցան, Յ.հո– սանքահան զսպանակ (կոնտակտով) Կենտրոնական մարտկոցով հ ա– կատեղական հեռախոսային ապարատի պարզեցված սխե– ման. Լ–լաաիող, Տր–հեռախոսային տրանսֆորմատոր, Zp–բալանսային կոնտու– րի դիմադրություն, Մ–միկրոֆոն, Փ–փոխան– շատիչ, C–ունակություն, Զ–զանգ, Գ––գիծ Ըստ խոսակցական սխեմաների կառուց– ման սկզբունքի տարբերում են տեղական, հակատեղական և Փոփոխական էֆեկտով Հ. ա–ներ: Տեղական սխեմայով աշխատող Հ. ա–ի լսափողում լսվում է սեփական խո– սակցությունը, հակատեղական սխեմա– յով աշխատող Հ. ա–ում (նկ.) միջոցներ են ձեռք առնված լսափողում սեփական խոսակցության և տեղական աղմուկների թուլացման համար: Փոփոխական սխեմա– յով աշխատող Հ. ա–ում հաղորդման ժա– մանակ գծին միացվում է միկրոֆոնը, իսկ ընդունման ժամանակ՝ լսափողը: Ս. Հունանան
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԻՆԴՈԻԿՏՈՐ, ձեռքէ հա– ղորդակով մագնիսաէլեկտրական մեքե– Նկ, 2. անշարժ Փաթույթով ի ն– ղ ու կ տ ո ր. ա–ընդհանուր տեսքը, բ– կտրվածքը. 7. պտտվող բազմաբևեռ հաստա– տուն մագնիս (ռոտոր), 2. Փավւուկ պողպատե ստատոր, 3, պտտվող սկավառակ, 4. բռնակ, 5. ստատորի փաթույթ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՅԱՆ, հեռախո– սակայան, հեռախոսային ցանցի կա– պուղիների կոմուտացման համար նախա– տեսված տեխնիկական միջոցների համա– լիր: Հ. կ–ում կատարվում է հեռախոսա– յին որոշակի կապուղիների միացում և անջատում, այդ նպատակով միավորվում և բաշխվում է հեռախոսային հաղորդում– ների հոսքը՝ ըստ կապի ուղղությունների: Հ. կ. կապի հանգույցի մի տարատեսակն է. սովորաբար այն տեղավորվում է հա– տուկ շենքում: Ըստ կոմուտացման եղա– նակի՝ Հ. կ–ները լինում են ձեռքի (ԶՀԿ) և ավտոմատ (ԱՀԿ): ԶՀԿ–ում կապուղի– ների կոմուտացումը կատարում է օպերա– տոր–հեռախոսավարուհին՝ հեռախոսա– յին կոմուտատորով, ԱՀԿ–ում միացում– ները կատարվում են ավտոմատ կերպով, կառավարվելով էլեկտրական հոսանքի իմպուլսներով, որոնք ձևավորվում են կանչող աբոնենտի հեռախոսային ապա– րատի համարա հավաքիչով: Քաղաքային ԱՀԿ (նկ.) կազմված է կրոսից, ավտոմատ– ների սրահից, գեներատորային, կուտա–