Նկ. 1. երկրաչափա– կան հեռ աչ ափի գործող ու թյան սկզբունքը, բացա– ւոըրող սխեմա. AB – բազա, 0 – պարա– լաքս ային անկյուն, հ – չաՓվող հեռավորություն հակադիր b սուր անկյան՝ պարալաք– սային անկյուն) հիման վրա: 1 և b մեծու– թյուններից մեկը սովորաբար հաստա– տուն է, իսկ մյուսը՝ վւովւոխական, ըստ այդմ էլ տարբերում են հաստատուն ան– կյունով և հաստատուն բազայով Հ–եր: Հաստատուն անկյունով թելային Հ. (հարաբերական սխալը՝ – 0,3–1%) տե– սադաշտում երկու զուգահեռ թել ունեցող դիտակ է: Որպես բազա ծառայում է հա– վասարահեռ նշումներով շարժական ձո– ղաքանոնը: Բազայի հեռավորությունը համեմատական է երկու թելի միջե երևա– ցող նշանների թվին: Թելային Հ–ով հան– դերձված են գեոդեզիական շատ գործիք– ներ (թեողոչիա, հարթաչափ ևն): Օպտի– կական ավելի բարդ, երկրաչափական տիպի Հ–երն ունենում են սեփական հաս– տատուն բազա և բաժանվում երկու խմբի՝ միօկուլյար և երկօկուլյար (ստերեոսկո– պային): Միօկուսար Հ. (նկ. 2) կառուց– ված է այնպես, որ օբյեկտի պատկերը Նկ. 2. մ ի օ կ ու լ յ ա ր հեռաչափի կա– ռ ու ց վ ա ծ ք ը. Bf և B2–բազայի ծայրերին տեղադրված տնդրադարձիչներ, 04 և Օշ–պատ– կերներ կառուցող օպտիկական համակարգեր, C-–հատուկ անդրադարձիչ (պրիզմա), որը երկու պատկերն էլ համատեղում է մի ընդհա– նուր կիզակետային F հարթության մեշ, Օկ– օկուլյար: ա շրջանում ցույց է տրված օկուլյա– րում երևացող պատկերը նախքան համատե– ղելը, բ շրջանում՝ համատեղելուց հետո ՕԿ օկուլյարում երևում է հորիզոնական գծով՝ երկու մասի բաժանված: Պատկերի առանձին մասերը ստացվում են տարբեր օպտիկական համակարգերով (Օւ և Օշ) անցնող ճառագայթներով: Հեռավոր օբ– յեկտի դեպքում, երբ Հ. մտնող Ai և A2 ճառագայթները գործնականորեն զուգա– հեռ են, պատկերի երկու կեսն էլ գտնվում է նույն տեղում, և պատկերը ստացվում է ամբողջական: Օբյեկտը մոտենալիս Ai և A2 ճառագայթների զուգահեռությունը խախտվում է, և պատկերի կեսերը տեղա– շարժվում են բաժանման գծի երկարու– թյամբ: Հեռավորությունը չավւելու հա– մար օպտիկական կոմպենսատորի օգ– նությամբ պատկերի երկու կեսերը ի մի են բերվում, որից հետո չաֆման արդյուն– քը կարդացվում է հատուկ սանդղակի վրա: Մինչև 1 կմ չափելիս այս տիպի Հ–երի սխալը 0,1% է: 3–10 սմ բազա ունեցող միօկուլյար Հ–երը լայնորեն օգտագործ– վում են լուսանկարչական ապարատնե– րում: Օբյեկտից եկող ճառագայթների լուսանկարչական Հ–ում (նկ. 3) անցնում են երկու տարբեր օպտիկական համա– կարգերի միջով, և օկուլյարում երևում են օբյեկտի երկու չհամընկնող պատկերներ: Հատուկ լուսանկար ստանալու համար օպտիկական կոմպենսատորի (որը կապ– ված է ապարատի օբյեկտիվի ֆոկուսաց– ման մեխանիզմի հետ) օգնությամբ այդ երկու պատկերը համատեղում են: Հաստատուն բազայով ստերեոսկոպա– յին Հ. (նկ. 4) երկու օկուլյարով կրկնակի դիտակ է: Գործողությունը հիմնված է ստերեոէֆեկտի վրա՝ յուրաքանչյուր աչ– քով դիտվող պատկերները ձուլվում են, և ստացվում է ամբողջական՝ ծավալային պատկեր: Օբյեկտի հեռավորությունը որո– շելու համար նրա պատկերը -«համատե– ղում»– են Հ–ի կիզակետային հարթության մեջ գտնվող հատուկ նշանի պատկերի հետ: Օբյեկտի ու այդ նշանի կարծեցյալ հեռավորությունները դիտողից պետք է նույնը լինեն: Օպտիկական կոմպենսա– տորի տեղաշարժը, որն անհրաժեշտ է օբյեկտն ու նշանը «համատեղելու» հա– մար, համեմատական է որոշվող հեռավո– րությանը: Ստերեոսկոպային Հ–ի ճշգըր– տությունը մի կարգով բարձր է միօկուլ– յար Հ–ի ճշգրտությունից: Ֆիզիկական տիպի Հ–երով հեռավորու– թյունը չափում են ազդանշանի՝ մինչև օբյեկտը գնալու–ետ գալու տևողությունը որոշելու միջոցով: Լուսահեռաչա– Փ և ր ը, կամ էլեկտրաօպտիկական Հ–երը, բաժանվում են իմպուլսայինի և Փուլայինի: Առաջին տիպի Հ. չափում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում լուսային իմպուլսն անցնում է օբյեկտի հեռավորության կրկնակին՝ 2Լ, այնպես որ Լ= 4p+k (k-ն Հ–ի հաստատունն է): Փուլային Հ–ում օգտագործվում է ան– ընդհատ լուսային հոսք, որի ինտենսի– վությունը մոդուլում (Փոփոխում) են մեծ հաճախականությամբ: Մոդուլման հա– ճախականությունը սահուն Փոփոխելիս վւոՓոխվում է ուղարկվող և անդրադարձ– վող լուսային հոսքերի Փուլերի տարբե– րությունը: Արդյունքում ստացվում են լույսի ինտենսիվության մաքսիմումներ և մինիմումներ, որոնց թվով էլ որոշվում են լույսի անցման x ժամանակը, հետո՝ Լ հեռավորությունը: Ռադիոհեռա– չ ա փ և ր ու մ սովորաբար օգտագոր– ծում են սանտիմետրային և միլիմետրային դիապազոնի էլեկտրամագնիսական ալիք– ներ: Տարբերում են անընդհատ ճառա– գայթող և իմպուլսային ռադիոհեռաչա– փեր: Կոնդենսացված միջավայրերը (հե– ղուկներ, պինդ մարմիններ) խիստ կլա– նում և ցրում են լույսն ու ռադիոալիքները, ուստի լուսա– և ռադիոհեռաչափերը օգ– Նկ. 3. լուսանկարչական հեռա– չափ. Ci և C2–պրիզմաներ, B–լուսանկար– չական ապարատի օբյեկտիվ, K–լծակ: Տեսարան որոնող հարմարանքում նախքան ֆոկուսացումը երևում է երկու պատկեր (ա), ֆոկուսացումից հետո՝ մեկ պատկեր Հբ) տա գործվում են միայն մթնոլորտում և տիեզերքում: Զրի մեջ հեռավորությունը որոշում են ակուստիկ Հ–երով, որովհետև ջուրն ուլտրաձայնը կլանում է աննշան չափով (տես էխուոա): Ֆիզիկական Հ–ի գործողության շառավիղը որոշվում է ուղարկվող ազդանշանի հզորությամբ և անդրադարձող ազդանշանն ընդունող սարքի զգայնությամբ: Հ–ի հնարավորու– Նկ, 4. ստերեոսկոպային հեռա– չափի արտաքին տեսքը (ա) և կ ա– ռուցվածքի սխեման (p). Alf A2–պա– տուհաններ, Bi, B2–տնդրադարձիչներ (պրիզ– մաներ), 0lf 02–պատկեր կառուցող օպտիկա– կան համակարգեր, K–հատուկ նշանը պատկե– րի հետ համատեղող կոմպենսատոր, Ci, Շշ– պրի զմաներ, Օկ–օկուլյար թյունները շատ մեծ են. «Վեներա–7» միջ– մոլորակային կայանի թռիչքի ժամանակ Երկիր–Վեներա հեռավորությունը (մոտ 60 մլն կմ) չափվել է 1 կմ ճշտությամբ: <Լուսնագնաց–1»-ի վրա տեղադրվել է լա– զերային լուսահեռաչավփ անդրադարձիչ՝ նախատեսված Երկիր– Լուսին հեռավո– րությունը մի քանի մետր ճշգրտությամբ չափելու համար:
ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԾԼՔ, Ասիայի արևել– քում գտնվող պետությունների ու տարա– ծությունների ընդհանուր անվանումը: Սո– վորաբար Հ. Ա. անվան տակ հասկանում են Չինաստանը (արլ. մասը), Կորեան, ճ.ապոնիան, Ֆիլիպինները, ինչպես նաև ՍՍՀՄ ծայր արլ. մասը:
ՀԵՌԱՎՈՐ ԿԱՊ, միմյանցից մեծ (գործ– նականում անսահմանափակ) հեռավորու– թյան վրա գտնվող երկու կետերի միջև մալուխներով և ռադիոռելեային գծերով իրագործվող հեռախոսահեռագրային կապ: «Հ. կ> տերմինը ծագել է կապի հաղորդագծերով էլեկտրական ազդա– նշանների հաղորդման տեխնիկայում