քից, որն արտաքին կառավարման հրա– հանգները փոխակերպում է կոդավորված ազդանշանների, գծային կամ ռադիոկապ ապահովող սարքավորումից և վերծանի– չից: Հ–ման համակարգերը տարբերվում են ըստ կապուղիների քանակի: Հ–ման համակարգերի մեծ մասում ընդունված է ազդանշանների հաղորդման երկաստի– ճան եղանակ, սկզբում հաղորդվում է օբ– յեկտի հասցեն, ապա կառավարման ին– ֆորմացիան՝ հասցեի համապատասխա– նության հավաստումից հետո: Կառավար– ման ինֆորմացիան կարող է լինել ան– ընդհատ և ընդհատ: Անընդհատ ինֆոր– մացիայի համակարգերը կազմում են հե– ռուստակարգավորման համակարգեր: Սո– վորաբար Հ. ուղեկցվում է հրահանգների կատարման վերահսկումով՝ հեոոնաոա– ազղանշանման և հեռուաոավերահսկման միջոցների օգնությամբ: Ռադիոկապուղի– ներով իրագործվող Հ. կոչվում է ռադիոկա– ռավարում:
ՀԵՌՈՒՄՏԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, կարգավո– րում հեռավորության վրա, որն իրագործ– վում է հեռուստամեխանիկայի միջոցնե– րով. հեռուստակառավարման տեսակ: Կարգավորվող պարամետրի ընթացիկ ար– ժեքի մասին ինֆորմացիան հեռուստա– չափման անցուղիով հաղորդվում է կառա– վարման պունկտ, որտեղ համեմատվում է այդ պարամետրի տրված արժեքի հետ, իսկ ստացված տարբերությունը հեռուս– տակառավարման անցուղիով հաղորդ– վում է վերահսկման պունկտ, որտեղ փո– խակերպվում է կառավարող ներգործու– թյան: Ըստ որում օպերատորը հեռուստա– չափման սարքերով հետևում է կարգավոր– ման պարամետրի փոփոխման ընթացքին: Այն պահին, երբ պարամետրի ընթացիկ արժեքը համընկնում է նախօրոք տրված արժեքին, օպերատորը կառավարման օբ– յեկտի վրա ազդեցությունը դադարեցնե– լու հրահանգ է ուղարկում: Մեծ թվով կար– գավորման պարամետրեր ունեցող օբ– յեկտների դեպքում հեռուստակառավար– ման անցուղիով հաղորդվում են պարա– մետրերի պահանջվող արժեքները, իսկ ազդանշանների շեղման հայտնաբերումը և վերացումը կատարվում է վերահսկման պունկտում: Այդ դեպքում հեռուաոաչափ– ման անցուղին օգտագործվում է համա– կարգի աշխատանքի ճշգրտությունը հըս– կելու համար: դ. Մեէքոէմյան
ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ, գիտության և տեխնիկայի բնագավառ, որի առարկան հեռավորությունից օբյեկտների կառա– վարման և վերահսկման նպատակով ազ– դանշանների ձևավորման, հաղորդման և ընդունման մեթոդների ու տեխնիկական միջոցների մշակումն է: Հ. հարակից բնա– գավառներից (հեռուստատեսություն, հե– ռախոսություն, հեռագրություն) տարբեր– վում է խիստ դանդաղ փոփոխվող տվյալ– ների հաղորդման հնարավորությամբ, ավ– տոմատացման բարձր աստիճանով, ին– ֆորմացիայի մշակման կենտրոնացմամբ ևն: Հ. սովորաբար օգտագործվում է մեծ տարածքում բաշխված և միմյանց հետ ընդհանուր տեխնոլոգիայով կապված օբ– յեկտները միավորելու համար, ինչպես նաև արտադրության այն պրոցեսներում, որտեղ մարդու ներկայությունն անցան– կալի է կամ անհնար: Հ–ի հիմնական խըն– դիրներն են ինֆորմացիայի հաղորդման հավաստիության, կապուղիների օգտա– գործման արդյունավետության բարձրա– ցումը, հուսալի և եկամտաբեր սարքավոր– ման ստեղծումը: Հ–ի տեսական հիմքը ավտոմատ կառավարման, ինֆորմացիա– յի և կոդավորման տեսություններն են: Հ–ի միջոցներով օբյեկտների կառավա– րումն ու վերահսկումն իրագործվում է կառավարման կամ դիսպետչերական պունկտից, որտեղ գտնվում է օպերատորը (դիսպետչեր): Կառավարման օբյեկտնե– րը կենտրոնացած են լինում մեկ կամ մի քանի վերահսկման պունկտերում: Դիս– պետչերական և վերահսկման պունկտե– րի հեռավորությունը կարող է լինել մի քանի ւ/-ից մինչև հազարավոր կմ: Ինֆոր– մացիան հաղորդվում է կապի գծերով (լա– րային, մալուխային ևն): Վերահսկման պունկտի սարքավորումը կապուղիներին միացվում է զուգահեռ, հազվադեպ՝ շըղ– թայաձև: Եթե ինֆորմացիայի հաղորդման համար օգտագործում են ռադիոկապուղի, ապա Հ. անվանում են ռադիոհեռուստա– մեխանիկա: Սարքերի համախումբը, որոնց միջոցով օպերատորը հեռավորու– թյունից կառավարում և վերահսկում է օբյեկտները, կոչվում է հեռուստամեխա– նիկական համակարգ: Միայն կառավար– ման և միայն վերյսհսկման ֆունկցիա կա– տարող համակարգերը համապատասխա– նաբար կոչվում են հեռուստակառավար– ման և հեռուստավերահսկման համա– կարգեր: Հրահանգների հաղորդման բարձր հուսալիությունն ապահովվում է ազդանշանների կրկնմամբ՝ հակադարձ կապուղիով: Հրահանգները կապուղի են մտնում կոդավորված ազդանշանների ձե– վով և ընդունման ժամանակ փոխակերպ– վում կառավարող ազդանշանների: Վե– րահսկման դեպքում օբյեկտի պարամետ– րերի փոփոխությունները գրանցող չա– փիչ սարքերից (տվիչներից) ստացվող ինֆորմացիան օբյեկտից հաղորդվում է օպերատորին: Հաղորդելիս ինֆորմա– ցիան կոդավորվում և մոդուլվում է, իսկ ընդունման պունկտում ենթարկվում հա– կառակ ձևափոխությունների՝ վերարտա– դրելով օբյեկտի վիճակը: Վերահսկման հաղորդագրությունները լինում են երկու բնույթի՝ ազդանշանային և չափիչ, իսկ համապատասխան պրոցեսները կոչվում են հեռուստաազդանշանում և հեռուստա– չափում: Երբեմն անհրաժեշտ է լինում կա– ռավարման պարամետրի սահուն, ան– ընդհատ Փովւոխության. այդ դեպքում օպերատորն ուղարկում է անընդհատ ազ– դանշաններ: Կառավարման այդ տեսակը կոչվում է հեոուսաակարգավորում: Հե– ռավորությունից մեքենաների աշխատան– քը կառավարելու և չափումներ կատարե– լու առաջին Փորձերն արվել են XIX դ. վերջին: «Հ.» տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական է. Բրանլին, 1905-ին: Ազդանշանմամբ կառավարումն առաջին անգամ 1927-ին իրագործվել է ԱՄՆ–ում (Օհայո)՝ երկաթուղային ճանա– պարհի 65 կմ երկարության տեղամասում: 1930-ին ՍՍՀՄ–ում արձակվել է առաջին ռադիոզոնդը՝ հեռուստաչափման սարք ե– րով: էլեկտրոնային առաջին հեռուստա– չափիչ համակարգը ՍՍՀՄ–ում մշակվել է 1955–56-ին: Ներկայումս նախագծվում և ստեղծվում են ինտեգրալային միկրոսխե– մաներով հեռուստամեխանիկական հա– մակարգեր: Գրկ. T y t e b H զ B. H», TeJieMexaHHKa, M., 1973; MaKapoB B.A., TeopeiiraecKHe OCHOBM TejieMexaHHKH, JI., 1974. Դ. Մեւըումյան.
ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, հեռուստամեխանիկայի և կապի կանալնե– րի սարքերի համախումբ, նախատեսված է հեռավորության վրա կառավարման հրա– մանների և կառավարվող օբյեկտների վի– ճակի մասին ինֆորմացիայի ավտոմատ հաղորդման համար; Հ. հ. ներառնում է կառավարման կետը (ԿԿ), որ– Հեռուստամե– խա նիկական համակարգի կ ա ռ. ու ց վ ա ծ– բային սխե– ման. ա. կենտ– րոնացված օբյեկտ– ների համար, բ, գ. ապակենտրո– նացված օբյեկտ– ների համար, Կկ– կառավարման կետ (դիսպետչերական կետ), Վկ–վերա– հսկիչ կետ, Կգ– կապի գիծ, 7, 2, 5,…, ո–կառավար– ման (վերահսկման) օբյեկտներ