Կենտրւ՜նական հեռուստատեսությունը, «Մոսֆիլմ» և Դորկու անվան, ինչպես նաև Լենինգրադի, Մինսկի, Կիևի, Ավերդլովս– կի, Օդեսայի, Տաշքենդի և այլ քաղաք– ների կինոստուդիաները: ՍՍՀՄ Հ. ափ գործերի փոխանակում է կատարում սո– ցիալիստական այլ երկրների հետ, որոնց <տ. ա–ի լավագույն նմուշներին բնորոշ են գաղափարական դիրքորոշման հստակու– թյունը, հանդիսատեսին մատչելի գեղար– վեստական լեզվի կատարելագործման ձգտումը: Կապիտալիստական *ե ր– կըրներում Հ. ա. կապիտալիստա– կան մոնոպոլիաներին ծառայող մասսա– յական հաղորդակցման ընդհանուր հա– մակարգի մասն է: Հ. ա. զարգացել է կինո– պրոկատի հետ ուժեղ մրցակցության պայ– քարում և մասսաներին գրավելու նպա– տակով գլխավորապես ուշադրություն է դարձրել ավանդական շահութաբեր կինե– մատոգրաֆիայի ու թատրոնի ոգով բեմա– դրված երկերի՝ վեստերնների, «սարսա– փելի ֆիլմերի», «տարազային», պատմա– կան ֆիլմերի, «դրությունների կատակեր– գությունների» ստեղծմանը: Հեռուստա– տեսության ներսում միաժամանակ ծնունդ է առել սոցիալական լայն խնդիրների ար– ծարծման ձգտող վարպետների նորարա– րական արվեստը, հեռուստատեսության համար սցենարներ են գրել Զ. Բ. Պրիստ– լին, Ջ. Օսբոռնը (Մեծ Բրիտանիա), Ֆ. Մո– րիակը, Ա. Մորուան (Ֆրանսիա), Պ. Չաևսկին, Ա. Միլլերը, Ռ.Ռոուզը (ԱՄՆ), Ֆ. Հարդին (Ավստրալիա) և ուրիշներ: Արևմուտքի Հ. ա–ում մեծ տեղ են գրավում քաղ., պատմա–քաղաքական և սոցիալա– կան խնդիրներին նվիրված երկերը, ինչ– պես և միջին բուրժ. ընտանիքի մասին պատմող շարային հատուկ ձևերը՝ «սե– րիալները»: Հայաստան ու մ Հ. ա–ի երկերն ստեղծվում են Երևանում, հայկ. հեռուս– տատեսությամբ, <Երեան> ստուդիայում, ինչպես և «Հայֆիլմ» և Հայաստանի վա– վերագրական ֆիլմերի ստուդիաների մի– ջոցով: Հայկ. Հ. ա. օգտվում է ստեղծված բոլոր ձևերից ու ժանրերից («Մեր լեզուն, մեր խոսքը», «Բյուրակն», «Ոսկե էկրան», «Երաժշտական Փոստարկղ», «Արվեստի աշխարհում», «Մպորտլանդիա» ևն): 1957-ից ստեղծվել են հեռուստատեսային ներկայացումներ: խաղացանկում նախ գե– րակշռել են Հայրենական մեծ պատերազ– մում սովետական ժողովրդի տարած հաղ– թանակին [Մ, Շոլոխովի «Մարդու ճակա– տագիրը» (ռեժ. Մ. Մարինոսյան), Վ. Եժո– վի «Երբ սոխակներն են երգում» (ռեժ. Ռ. Աարգսյան) են], ապա սովետական մարդու աշխատանքային սխրանքներին, նոր մարդու ձևավորմանը նվիրված գոր– ծերը [Վ. Ռոզովի «Ավանդական հավաք» (ռեժ՝. Ե. Ղազանչյան), Ռ. Օտկոլենկոյի «Բարև, հայրիկներ», Մ. Ռոշչինի «Վալեն– տին և Վալենտինա» (ռեժ. Թ. Բիտյուտս– կայա–էլիբեկյան)]: Ուշագրավ են ազգային դասական և ժամանակակից մի քանի գոր– ծերի բեմադրություններ՝ Ե. Օտյանի «Միջ– նորդ տեր պապան» (ռեժ. Կ. Արզուման– յան), պարոնյանական շարքը (ռեժ. Գ. Արզումանյան), Ա. Արաքսմանյանի«Պտու– տակ», Ռ, Հակոբջանյանի «Որոնում», Ռ. Մարուխյանի«ՀեղաՓոխության ասպետը» (ռեժ. Հ. Դսապարյան), Զ. Դարյանի «Օր առանց մայրամուտի» (ռեժ. Հ. Աշուղյան), Ա. Պետրոսյանի «ՍիզիՓոսի քարը» (ռեժ. Կ. Վարժապետյան) ևն: Արդյունավետ աշխատանք է կատարվել մանկական (ռեժ. 0. Մելիք–Վրթանեսյան, Ռ. Շիրին– յան) և երգիծական (ռեժ. Ա. Թորոսյան) ներկայացումների ուղղությամբ: Բեմադըր– վել են նաև արտասահմանյան ժամանա– կակից առաջադեմ հեղինակների գործեր, է. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպիելլոյի յաանը», Ֆ. Դյուրենմաթի «Ֆի– զիկոսներ», «Ծեր տիկնոջ այցը», Մ. Պան– յոլի «Տոպազ», Մ. Աովաժոնի «Չաո» ևն: Հայկ. Հ. ա–ի զարգացմանը նպաստել են օպերատորներ Գ. Տիրոսյանը, Վ. Ղարիբ– յանը, Ռ. Գալստյանը, Ս. Դավթյանը, Ֆ. Մկրտչյանը, Ռ. Կարիկյանը, Ս. Մու– րադյանը, Դ. Համբարձումյանը, Ռ. Բաղ– դասարյանը, Մ. Կճանյանը, հնչյունային ռեժիսորներ՝ Մ. Պետրոսյանը, Զ. Հովհան– նիսյանը, է. Շահնազարյանը, Ա. Սարաֆ– յանը, Ա. Հակոբյանը և ուրիշներ: Հայկ. Հ. ա. 1973-ից կիրառում է նաև տեսագըր– ման տեխնիկան, 1975-ից՝ գունավոր տե– սագրությունը (առաջին ներկայացումը՝ Ի. Շտոկի «Սատանայի ջրաղացը», ռեժ. Ռ. Հախվերդյան): Գրկ. CannaK B., TejieBHfleime h mm, M., 1963; H ji b h h P., TeJieBH3H0HH0e H3o6- pajKemie, Mt, 1964; Be3Kay6eHKo C.^., TejieBH3H0HH0e khho. O^epK TeopHH, KneB, 1975. Վ, ԳրիգորյաԱ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ, հ ե– ռուստակենտրոն, տեխնիկական սարքավորումներով հագեցած կառույց– ների համալիր, ապահովում է հեռուստա– տեսային ծրագրերի պատրաստումը և ազ– դանշանների հաղորդումը եթեր: Հ. կ. հեռուստատեսային ցանցի կարևոր օղակ՝ ներից է: Նրա տեխ. բազան ապարատա– ստուդիական համալիրն է, որի մեջ մըտ– նում են՝ հեռուստատեսային ստուդիան ապարատային տեխ. հարմարանքներով ու կինոսարքերով, հեռուստատեսային գրանցման և վերարտադրման սարքերով (տեսամագնիտոֆոն), այլ Հ. կ–ներից ըս– տացվող ծրագրերի միացումն ապահովող t սրքերը, ինչպես նաև տվյալ Հ. կ–ի ծրա– գրերը մյուս կենտրոններին հաղորդող սարքավորումը: Հեռուստատեսային ստու– դիան ձայնամեկուսացված շինություն է, որի մակերեսը կարող է կազմել մի քանի տասնյակից մինչև հազար մ2: Ստուդիա– յում տեղադրվում են ծրագրային կառա– վարման լուսարձակներ, որոնք ապահո– վում են ծրագրին համապատասխանող լուսավորություն: Ստուդիային կից, սո– վորաբար երկրորդ հարկի մակարդակի վրա, գտնվում է ռեժիսորական ապարա– տային սենյակը: Ռեժիսորները ստուդիա– յում կատարվող գործողությունները դի– տում են ստուդիան ապարատային սեն– յակից առանձնացնող ձայնամեկուսաց– ված լուսամուտից: Ասիստենտների և հաղորդման խցիկների օպերատորների աշխատանքը ղեկավարվում է դիսպետչե– րական կապի միջոցով: Ռեժիսորականին կից գտնվում է տեխ. ապարատային սեն– յակը, որտեղ տեղադրվում են ուժեղաց– ման և ազդանշանների փոխակերպման սարքերը: Մտուդիայում և ապարատային սենյակներում են գտնվում հեռուստատե– սային ազդանշանին ուղեկցող ձայնի ըս– տացման համար անհրաժեշտ սարքերը: Դերասանների նախապատրաստման և հաղորդումների գեղարվեստական մասի ապահովման հարմարանքների համար ստուդիային կից հատկացվում են օժան– Հէռուստատեստյին կե ետ րոնի կառուցված– քային սխեման. /. հեռուստատեսային հաղորդիչ խցիկ, 2, տեսսաեժիսորի պուլտ, 3. միկրոֆոն, 4. ձայնային ռեժիսորի պուլտ, 5. ուժեղացման և ստուգողական սարքեր, 6. հեռուստա– տեսային սյրոյեկտոր, 7. տեսամագնիտոֆոն, 8. կոմուտացման սարք, 9. միջքաղաքային ռադիոռելեային ընդունիչ–հաղորդիչ սար– քավորում, 10. ռադիոռելեային գծի անտենա, //.միջքաղաքային մալուխային գծերի ընդունիչ–հաղորդիչ սարքավորում, 12. ձայնա– յին ազդանշանների հաղորդիչ, 13. տեսազդանշանների հաղորդիչ, 14. ազդանշանների գումարման սարք, 15. հաղորդիչ անտենա, 16* շարժական հաղորդիչ հեռուստատեսային կայան (ՀՀԿ), 17, շարժական ՀՀԿ–ի անտենա, 18, շարժական ՀՀԿ–ի ընդունող ան– տենա, 19. շարժական ՀՀԿ–ի ընդունիչ, 20. դյուրատար ՀՀԿ, 21. դյուրատար ՀՀԿ–ի ընդունող անտենա դակ սրահներ: Կինոսարքավորումները նույնպես տեղադրվում են առանձին սեն– յակներում, իսկ կինո– և մագնիսագրման ժապավենները պահվում են հատուկ կա–