Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


աադիր չէ: Նախաքննությունը պարտա– դիր համարվող գործերով Հ–յան մարմին– ները հանցագործության կապակցությամբ անհետաձգելի քննչական գործողություն– ներ (քրեական գործի հարուցում, զննու– թյուն, խուզարկություն, կասկածյալի, տու– ժողի հարցաքննություն են) կատարելուց հետո, գործը հանձնում են (ոչ ուշ քան 10 օր անց) քննչական մարմիններին: Այնուհետև քննչական և հետախուզական գործողությունները (օպերատիվ հետա– խուզական միջոցառումներից բացի) կա– տարվում են քննիչի հանձնարարությամբ: Նախաքննությունը պարտադիր չհամար– վող գործերով Հ–յան մարմինները կատա– րում են քրեական գործի լրիվ քննություն, ընդհուպ մինչև գործը դատաքննության հանձնելը: ՍՍՀՄ–ում Հ. վերապահված է միլիցիայի մարմիններին, զորամասերի, զորամիավորումների հրամանատարնե– րին, զինվորական հաստատությունների պետերին, պետ. անվտանգության մար– միններին, ուղղիչ աշխատանքային հիմ– նարկների պետերին, պետ. հրշեջ հսկո– ղության մարմիններին:

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐԻ ՖԵԴԵՐԱԼ

ԲՅՈՒՐՈ (ՀՖԲ, Federal Bureau of Inves– tigation – FBI), ԱՄՆ–ի արդարադատու– թյան մինիստրության գերատեսչություն (հիմնվել է 1908-ին), որը պաշտոնապես կոչված է հետաքննելու ֆեդերալ օրենս– դրության խախտումներն ու ապահովելու ԱՄՆ–ի պետ. անվտանգությունը: ՀՖԲ–ի արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 մլն մարդու մատնահետքեր: ՀՖԲ, առաջին հերթին, հետապնդում է ԱՄՆ–ի կոմկու– սին, հակապատերազմական, երիտասար– դական, նեգրական և այլ առաջադիմա– կան կազմակերպությունների: Իր գործու– նեության մեջ ՀՖԲ օգտվում է այնպիսի մեթոդներից, ինչպես սպառնալիքը, զըր– պարտությունը ևն: Ունի 20 հզ. մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրտու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ–ի բոլոր նահանգնե– րում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում: ՀՖԲ–ի դիրեկտորին նշանակում է պրեզի– դենտը և հաստատում սենատը:

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ, առարկայի կամ երևույթի նկատմամբ վերաբերմունք (իմացական պահանջմունքի դրսևորում), խոսում է անձի համար երևույթի գրավչու– թյան և արժեքավորության մասին: Հ. անձի ակտիվության կարևորագույն դըր– դապատճառներից է, ձևավորվում է, երբ նյութական ու հոգևոր արժեքները անձի համար սուբյեկտիվ նշանակություն են ստանում, առաջացնում դրական հույզեր: Անձի զարգացման տարիքային բոլոր փուլերում Հ–ները կազմում են նրա մոտի– վացիոն հիերարխիայի կենտրոնական հա– մակարգերից մեկը և բնութագրում են մարդուն: Մշակութային արժեքների յու– րացմանն ու իմացական ոլորտի ընդլայն– մանը զուգընթաց անձի Հ–ները, որոնք սկզբում բնածին կողմնորոշման ռեֆլեքսի ինքնաբեր դրսևորումներ էին, դառնում են ավելի կայուն, գիտակցված ու կամա– ծին: Նախորդ վւուլերին հատուկ որոշ Հ–ներ անհետանում են, և առաջ են գալիս նորերը: Անձի հոգեկան հասունության նշաններից մեկը նրա հետաքրքրություն– ների հասարակական օգտակարությունն է, ստեղծագործական բնույթը և մանկա– կան սևեռումներից ազատ լինելը: Հ. ըն– կած է նպատակադրման կարևորագույն պրոցեսի հիմքում: Անձն իր նպատակներն ընտրում է այն առարկաների ու երևույթ– ների ոլորտից, որոնց նկատմամբ Հ. է հանդես բերում: Հ. ակտիվացնում է անձի ուշադրությունն ու իմացական պրոցես– ները (ընկալում, հիշողություն, մտածո– ղություն և երևակայություն), ընդլայնում և խորացնում է աշխարհի մասին նրա գի– տելիքները: Հ–յան բավարարումը սովո– րաբար չի հանգեցնում նրա չքացմանը, այլ խորացնում ու առաջացնում է նոր Հ–ներ, որոնք, որպես դրդապատճառներ, է՝լ ավելի են ակտիվացնում անձին: Անձի Հ–ների բովանդակությունն արտա– ցոլում է այն սոցիալ–մշակութային միջա– վայրի արժեքները, որում նա ձևավորվել և գործում է: Միաժամանակ անձի անհա– տականությունը առավել լրիվ ու յուրօրի– նակ է դրսևորվում հենց իր Հ–ների հա– մակարգում: Կայուն Հ–ները նաև համա– պատասխան ընդունակությունների ան– առկայության նշաններ են: Ա. Նաղչաշյան

ՀԵՏԵՎԱ&ՈՐ, ցամաքային զորքերի տե– սակ: Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախելու և նրա տերիտորիան գրավելու համար: Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տար– վա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում: Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացման զուգ– ընթաց էական փոփոխություններ է կրել: Ստրկատիրական պետություններում (Եգիպտոս, Հունաստան, Հռոմ ևն) Հ. եղել է գլխավոր զորատեսակ: Ֆեոդալա– կան ասպետության և թաթար–մոնղ. հե– ծն չազորի տիրապետության շրջանում Հ–ի նշանակությունը նվազել է և վերստին ուժե– ղացել հրազենի առաջացման ու զարգաց– ման համեմատ: Տարբերվում էր ծանր և թեթև Հ., -XX դ. սկզբին նման բաժանումը վերացվել է: Հ–ի կազմակերպական միա– վորներից են եղել չեգեոնը, այնուհետև վաշտը, գումարտակը, գունդը, հետևակա– յին բրիգադները, դիվիզիան, կորպուսը: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) սկզբին առավել խոշոր պե– տությունների զինված ուժերում դիվիզիա– ները հաշվվում էին 16–21 հզ. մարդ և բացի Հ–ից ընդգրկում հրետանի, հեծելա– զոր և սակրավորների ստորաբաժանում– ներ: Ռազմ, գործողություններում Հ. հիմ– նական զորատեսակն էր. տանկերի, ավիացիայի, քիմ. զորքերի երևան գա– լով, ինչպես նաև մարտում հրետանու, ինժեներական և կապի զորքերի քանա– կի ու նշանակության մեծացման հետևան– քով պատերազմող կողմերի բանակնե– րում Հ–ի քանակը կրճատվեց մինչև 40– 50% (1918-ին): Մոտորացման համեմատ աճեց Հ–ի շարժունակությունը: 1918–20-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում կարմիր բանակը հիմնականում կազմված էր ^՜ից* 1918-ից կարմիր բանակում հետե– վակային ստորաբաժանումներն սկսեցին կոչվել հրաձգային, սակայն Հ. անվա– նումը որպես զորատեսակի պահպանվեց: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում Հ. հագեցվում էր մարտական տեխնիկա– յով, շարունակվում էր նրա մեքենայացու– մը: Երկրորդ համաշխարհային պատերազ– մում (1939–45) Հ. բոլոր բանակներում մնում էր որպես հիմնական զորատեսակ: Ներկայումս զարգացած և հզոր պետու– թյունների բանակները իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային, օդա– դեսանտային հետևակային զորամիավո– րումներ, որոնք հագեցած են ժամանակա– կից զենքով ու մարտական մեքենաներով: Հետևակային զինվորը մարտադաշտում գործում է ինչպես հետիոտն, այնպես և ռազմամեքենայի վրայից: Հ. դարձել է հուժկու, կործանիչ և շարժունակ զորա– տեսակ: Գրկ. CTpOKOBa A.A., HCTOpHJI BoeH- Horo HCKyccTBa, t. 1–3, M., 1955–67. Հ. ԳրիգորյաԱ

ՀԵՏԵՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ավտոմատ կա– ռավարման համակարգ, որն իր ելքում որոշակի ճշգրտությամբ և մասշտաբով վերարտադրում է մուտքին տրվող կամա– յական ազդանշանը: Կազմված է համե– մատման սարքից, ուժեղացուցիչից և գոր– ծադիր սարքից: Իր մեջ պարուևակում է նաև գլխավոր բացասական հետադարձ կապ, միաժամանակ կարող է ունենալ նաև ինչպես դրական, այնպես էլ բացասական ներքին հետադարձ կապեր: Գլխավոր հետադարձ կապի միջոցով ելքի մեծու– թյունը տրվում է համեմատման սարքին, որի ելքում ստացվող մուտքի և ելքի մե– ծությունների տարբերությունն էլ Հ. հ–ի օղակներում գործող ինֆորմացիան է: Հ. հ–երը լինում են՝ էլեկտրական, մեխա– նիկական, հիդրավլիկական ևն: Ըստ օգ– տագործվող ինֆորմացիայի բնույթի լի– նում է՝ անընդհատ և ընդհատ գործողու– թյան: Գրկ. B e c e k e p c k h Ց B.A., Ո o n o b E. IT., TeopHH cHdeM aBToMaTH^ecKoro pe- ryjrapoBamm, M#l 1975.

ՀԵՏԵՐԱ (<հուն. txaipa– ընկերուհի, սի– րուհի), Հին Հունաստանում կրթված, չա– մուսնացած, ազատ ապրելակերպ ունե– ցող կին: Որոշ Հ–ներ նշանակալի դեր են խաղացել հասարակական կյանքում: Նը– րանց տներում հավաքվել են հին հուն, ականավոր քաղ. գործիչներ, բանաստեղծ– ներ, արվեստագետներ: Հ–ների մասին գրել են թատերգություններ, նրանց պատ– վին կանգնեցրել ոսկե արձաններ: Շատ Հ–ներ հեղինակել են էպիգրամներ (մա– կագիր): Հ. են անվանել նաև անբարոյա– կան կանանց:

ՀԵՏԵՐԻ&Ս (<hnLh.£taipa– ընկերուհի, սիրուհի), հասկացություն, որ պնհաջող կերպով գիտության մեջ է մտցրել Ի. 6ա. Բախոֆենը՝ սեռերի միջև նախնական հա– մակեցության ձևը, չկարգավորված սեռա– կան հարաբերություններն ու դրան փո– խարինող խմբամուսնությունը բնորոշե– լու համար (ժամանակակից գիտության մեջ օգտագործվում է խառնամուսնություն հասկացությունը): Հ. այժմ գործածվում է միայն որոշ ժո– ղովուրդների մեջ պահպանված խմբամուս– նության վերապրուկներ արտահայտելու համար (կնոջ ամուսնությունից առաջ նրա