Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԵՏԱԳԻԾ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ: Եթե Հ. ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հա– կառակ դեպքում՝ կորագիծ: Ազատ նյու– թական կետի Հ–ի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնա– կան պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկ– վում է շարժումը, կապերի առկայության (տեէւ Կապեր մեխանիկական) դեպքում՝ դրանց բնույթից: Օրինակ, ազաւռ անկման դեպքում նյութական կետի Հ. Երկրի նը– կատմամբ (եթե անտեսենք օրական պտույտը) կլինի ուղիղ գիծ, իսկ եթե կե– տին հաղորդվի ուղղաձիգի ուղղությունից տարբեր ուղղություն ունեցող սկզբնական արագություն, ապա Հ. կունենա պարա– բոլի տեսք (օդի դիմադրության անտես– ման դեպքում): Ձգողության կենտրոնա– կան դաշտում շարժվող կետի Տ., սկըզբ– նական արագության մեծությունից կախ– ված, կարող է լինել Էլիպս, պարաբոլ, հի– պերբոլ (մասնավոր դեպքում՝ ուղիղ գիծ կամ շրջանագիծ): Օրինակ, Երկրի ձգո– ղության դաշտում հորիզոնական ուղղու– թյամբ սկզբնական արագություն ստացած կետի Հ. կլինի շրջանագիծ՝ եթե v0= = ]ք gRj^7,9 կէէ/վրկ (առաջին տիեզերա– կան արագություն), Էլիպս՝ եթե 2gR> պարաբոլ՝ եթե v0= Y 28R ^11,2 կմ/վրկ (երկրորդ տիեզերական արագություն), և հիպերբոլ՝ եթե v0> > ՜ք2gR (նկ.): Այստեղ R-ը Երկրի շա– ռավիղն է (մարմնին արագություն Է հաղորդվում Երկրի մակերևույթից ոչ հե– ռու), g-ն՝ ազատ անկման արագացումը, ընդ որում շարժումը դիտարկվում է Երկ– րի կենտրոնի հետ աստղերի նկատմամբ համընթաց շարժվող հաշվարկման համա– կարգում: Եթե v.-ի ուղղությունը չի համ– ընկնում հորիզոնականի կամ ուղղաձիգի հետ, ապա Vocj/^gR դեպքում կետի Հ. կունենա Երկրի մակերևույթը հատող Էլիպսային աղեղի տեսք: Այդպիսին է բալիստիկ հրթիռների ծանրության կենտ– րոնի Հ.: Պինդ մարմնի կետերի Հ–երը կախված են մարմնի շարժման բնույթից: էլիպս Տեսագծերի տեսքը Երկրի ձգողության դաշ– տում Համընթաց շարժման դեպքում բոլոր կե– տերը գծում են նույնատեսակ Հ–եր, մնա– ցած դեպքերում՝ տարբեր: Օրինակ, ճա– նապարհի ուղղագիծ հատվածով շարժվող ավտոմեքենայի անվագոտու բոլոր կե– տերի Հ–երը ճանապարհի նկատմամբ կու– նենան ցիկլոիդի տեսք, իսկ անվի կենտ– րոնի Հ. կլինի ուղիղ գիծ: Մեքենայի թավւ– քի նկատմամբ անվագոտու կետերի Հ–երը կլինեն շրջանագծեր, իսկ անվի կենտրոնը կմնա անշարժ: Հ–ի որոշումը կարևոր է ինչպես տեսա– կան հետազոտությունների, այնպես էլ գործնական խնդիրների լուծման համար:

ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋ, Ո և գ ր և U UI- յին հայց, քաղաքացիական իրա– վունքում պարտապանի կամ այլ անձի Փոխարեն դրամական պարտավորություն կատարած քաղաքացու կամ կազմակեր– պության ներկայացրած պահանջը դա– տարանին կամ իրավարարությանը: Օրի– նակ, սոցիալական ապահովության մար– մինները պարտավոր են Հ. պ. ներկայաց– նել դատարան՝ տուժողին, իսկ նրա մահ– վան դեպքում՝ օրենքում մատնանշված անձանց վճարած նպաստի կամ կենսա– թոշակի գումարը գանձելու այն անձից, որի մեղքով պատճառվել է վնասը: Հ. պ, ներկայացվում է վնասի հատուցման չա– փով, եթե օրենքում կամ պայմանագրում այլ բան չի ասվում: Հ. պ–ի իրավունքից չեն օգտվում այն ծնողները (խնամակալ– ները, հոգաբարձուները), որոնք հատու– ցում են անչափահաս երեխայի կամ ան– գործունակի պատճառած վնասը (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 459): Հ. պ. կարող է առաջանալ նաև աշ– խատանքային իրավահարաբերություն– ներում: Այսպես, եթե աշխատողին ազա– տել են աշխատանքից կամ իջեցրել ցածր վարձատրվող աշխատանքի, դատարանը նրան պատճառած վնասը ձեռնարկության հաշվին վերականգնելու մասին որոշում կայացնելուց հետո գումարը վերականգ– նում է այն պաշտոնատար անձի հաշվին, որի մեղքով առաջացել է հարկադիր պա– րապուրդ կամ աշխատողն իջեցվել է ցածր վարձատրվող աշխատանքի (ՀՍՍՀ աշ– խատանքային օրենսգիրք, հոդված 242): գ. Ղարախանյան

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ռազմական, թշնամու զորքերի վիճակի, գործողու– թյունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմ. իրադրության ևնի մասին տվյալներ հա– վաքելու միջոցառումների ամբողջություն, որն անհրաժեշտ է հակառակորդին բազ– մակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու* համար: Կազմակեր– պում է ցամաքային, ռազմաօդային, ռազ– մածովային և հակաօդային պաշտպանու– թյան զորատեսակների հրամանատարու– թյունը: Հ–յան միջոցների և ձևերի զարգացումը սերտորեն կապված է պատերազմավարու– թյան միջոցների և ռազմ, գործողություն– ների Փոփոխման հետ: Դրանց կատարե– լագործման համեմատ Հ–յան նշանակու– թյունը անընդհատ մեծացել է: ժամանա– կակից Հ. լինում է ռազմավարական, օպերատիվ, մարտավարական: Ռազ– մավարական Հ. տարվում է ան– ընդհատ, խաղաղ և պատերազմական ժա– մանակներում, թշնամու ռազմա–տնտ. հզո– րության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով: Օպերատիվ Հ–յան նպատակն է թշնամու և ռագմաբե– մերի վերաբերյալ տվյալների ձեռք բե– րումը: Մարտավարական Հ. կա– տարվում է ճիշտ պլանավորելու և մարտը հաջող վարելու նպատակով: Տիեզերական Հ, արտասահման– յան բանակներում իրականացվում է երկ– րի արհեստական արբանյակների (հե– տախուզական և օդերևութաբանական) մի– ջոցով և համարվում է Հ–յան ռազմավարա– կան և օպերատիվ մասշտաբի միջոց: Օդային Հ. իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով: Նավային Հ. կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկա– կան միջոցներով: Զորային Հ. իրա– կանացվում է ցամաքային զորքերի (հե– տևակային, տանկային, հրետանային, ինչպես նաև ինժեներական և քիմ.) ուժե– րով: Այն լայնորեն օգտագործում է էլեկ– տրաօպտիկական, ձայնային, ռադիոտեխ– նիկական և այլ միջոցներ: Հ–յան խնդիրների հաջող կատարումը կախված է բոլոր միջոցների սերտ համա– գործակցությունից և նրա լավ կազմա– կերպումից: Թշնամու Հ–յան դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն: Մ. Կաոաւսեէաան

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ քրեական, ՍՍՀՄ–ում քննիչի, հետաքննության մարմ– նի, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիայի և ներքին գործերի մինիստրության այլ մարմինների ձեռնար– կած միջոցառումները՝ քննությունից և դատից խուսափող մեղադրյալների, դա– տավճռով սահմանված պատիժը կրելուց խուսափող և կալանավայրերից վաւխած դատապարտյալների, ինչպես նաև ան– հայտ կորած անձանց տեղը որոշելու նպա– տակով: Լինում է տեղական և միութենա– կան: Հ. կատարելիս օգտագործում են հանցագործի, հանցագործության հետքե– րի, դրանց բացահայտման միջոցների ու մեթոդների մասին քրեական ցուցակագըր– ման տվյալները:

ՀԵՏԱՀԱՐ Ս՜ՈՒՐՃ, հարվածային գործո– ղության ձեռքի թեթե մեքենա: Մեծ տա– րածում ունի խտացված օղով (4–5 կգխմ2 ճնշմամբ) աշխատող Հ. մ. (նկ.): Աշխա– տանքի սկզբունքն այն է, որ մխոց–զար– կանը կատարելով ետադարձ–համընթաց Տետահար մուրճ շարժում՝ մեկ ր–ում 1300–1500 հարված է հասցնում տեգին, ստիպելով նրան խըր– վել ապարի մեջ և քայքայել այն: Տարբե– րում են թեթև (5–7 կգ), միջին (7–10 կգ) և ծանր (10–13 կգ) Հ. մ–եր: 9-. Խաչատրյան

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, հանցագործություն– ների քննության ձև, որն իրականացնում են հետաքննության մարմինները: Սովե– տական քրեական դատավարությամբ նա– խատեսված կարգով Հ. կատարվում է ինչպես նախաքննությունը պարտադիր համարվող գործերով, այնպես և այն գոր– ծերով, որոնցով նախաքննությունը պար–