որոնք ճնշման տակ շարժվող ջրի էներ–
գիան Փոխակերպում են պտտման մե–
խանիկական էներգիայի (տես Հիդրավփ–
կական տուրբին), որն էլ իր հերթին փո–
խակերպվում է էլեկտրական էներգիայի
(տես Հիդրոգեներատոր): ՏԷԿ–ի ճնշումն
առաջանում է օգտագործվող հատվածում
պատվարով (նկ. 1) կամ դերիվացիայով
Նկ. 1.պատվարով գետի անկման
համակենտրոնացման սխեմա.
ՎԲ–վերին բիեֆ, ՍԲ–ստորին բիեֆ, ճբ–
բրուտտո ճնշումը
Նկ. 2. դ էրիվացիայով գետի անկ–
մ ա ն համակենտրոնացման
սխեմա. ՎԲ–վերին բիեֆ, UP––ստորին
բիեֆ, ճ.բ–բրուտտո ճնշումը
Նկ. 3. պատվարով U դերիվացիա–
յով գետի անկման համակենտ–
րոնացման խառը սխեմա. ՎԲ –
ւ]Եբին բիեֆ, ՍԲ–ստորին բիեֆ, <1բ–բրուտտո
ճնշումը
(նկ. 2), կամ էլ թե" մեկով, թե՝ մյուսով
(նկ. 3), գետի անկման համակենտրոնա–
ցումով: ՏԷԿ–ի հիմնական էներգետիկա–
կան սարքավորումները տեղադրվում են
ՏԷԿ–ի շենքում, մեքենայական սրահում՝
հիդրոագրեգատները, օժանդակ սարքա–
վորումները, ավտոմատ կառավարման և
վերահսկման հարմարանքները, կառա–
վարման կենտրոնական սրահում՝ օպե–
րա տոր–դիսպետչերի վահանը կամ ՏԷԿ–ի
ավտոօպերատորը: Տրանսֆորմատորա–
յին ենթակայանը տեղադրվում է ինչպես
^ԷԿ–ի շենքում, այնպես էլ առանձին շեն–
քերում կամ բացօդյա: Ըստ տեղակայված
հզորության՝ ՏԷԿ–երը լինում են խոշոր
(250 Մվտ–ի ց բարձր), միշին (մինչն
25 Մվւռ) և փոքր (մինչև 5 Մվա): ՀԷԿ–ի
հզորությունը կախված է ջրի անկումից
առաջացած ճնշումից, ջրի ծախսից և հիդ–
րոագրեգատների օ. գ. գ–ից: Տարբերում
են ՀԷԿ–երի աշխատանքի տարեկան, շա–
բաթական և օրական կարգավորման ռե–
ժիմներ: Ըստ ջրային ռեսուրսների օգտա–
գործման սխեմայի և ճնշումների համա–
կենտրոնացման, ՏԷԿ–երը լինում են՝ գե–
տահունային, պատվարամերձ, դերիվա–
ցիոն, պատվարա–դերիվացիոն, հիդրո–
կուտակիչ և մակընթացային: Գետա–
հուն ա յ ի ն և պատվարամերձ
ՏԷԿ–երը կառուցում են հարթավայրային
ջրառատ, լեռնային և հատկապես նեղ
գետահովիտներ ունեցող լեռնային ջըր–
հոսքերի վրա: Այս ՏԷԿ–երի համար բնո–
րոշ են 30– 40 մ ճնշումները: XX համա–
գումարի անվ. Վոլգայի ՀԷԿ–ը գետահու–
նային տիպի առավել խոշոր կայաններից
է: Դերիվացիոն ՏԷԿ–ում գետի
անկման համակենտրոնացումը ստեղծ–
վում է դերիվացիայի միջոցով: Այս
ՀԷԿ–երը կառուցում են լեռնային պայման–
ներում, գետի բնական մեծ թեքություննե–
րի դեպքում: ՀԷԿ–երի շարքում հատուկ
տեղ են գրավում հիդրոկուտակի–
չային (ՏԿԷԿ) (ջրակուտակիչ) և մակ–
ընթացային Էլեկտրակայանները (ՄԷԿ):
ՀԿԷԿ–եր կառուցում են հզոր էներգահա–
մակարգերում լարվածապահային բեռն–
վածությունները ծածկելու համար:
՝՝տԿԷԿ–ի առանձնահատկությունը՝ կուտա–
կել էներգիան, հիմնված է այն բանի վրա,
որ էներգահամակարգում ջերմաէլեկտրա–
կայանի նվազագույն բեռնվածքի ժամա–
նակահատվածում էլեկտրաէներգիան օգ–
տագործվում է ՏԿԷԿ–ի ագրեգատների
կողմից, որոնք, պոմպային ռեժիմով աշ–
խատելով, ջուրը ջրամբարից մղում են
վերին կուտակման ավազան: Այս եղանա–
կով կուտակված էներգիան լարվածա–
պահային բեռնվածության ժամանակ վե–
րադարձվում է էներգահամակարգ, որով
ՏԿԷԿ–ը հարթում է ջերմաէլեկտրակայան–
ների աշխատանքի ռեժիմը, բարելավում
գեն հրացվող հզորությունների կազմու–
թյունը, որն էլ հանգեցնում է վառելի–
քի տնտեսմանը էներգահամակարգում:
ՀԿԷԿ–ը տարբերվում է սովորական ՏԷԿ–ից
նրանով, որ այն ընդունակ է գործելու և
որպես պոմպակայան: Այս նպատակով
ՏԿԷԿ–ը սարքավորվում է դարձունակ
հիդրոմեքենաներով:
Նկ. 4. Տաթեի հիդրոէլեկտրակայանի ընդհա–
նուր տեսքը
Նկ. 5. Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի ընդ–
հանուր տեսքը
Առանձին ՏԷԿ–եր կամ ^ԷԿ–երի կաս–
կադներ, որպես կանոն, համակարգում
աշխատում են կոնդենսացիոն էլեկտրա–
կայանների , ջերմաէլեկտրակենտրոննե–
րի, ատոմային էլեկտրակայանների, գա–
զատուրբինային տեղակայանքների հետ
համատեղ:
Առաջին հիդրոէլեկտրական տեղակա–
յանքները (հզորությունը ընդամենը մի
քանի 100 վա) կառուցվել են Գերմանիա–
յում և Անգլիայում (1876–81): Ռուսաս–
տանում առաջին արդյունաբերական
ՀԷԿ–ը (270 կվա հզորությամբ) գործարկ–
վեց 1895–96-ին, Պետերբուրգում: Առաջին
էլեկտրական լամպերը Տայաստանում
վառվել են 1903-ին, Դիլիջանում: Աղ աո և
գետից առբերվող ջրով պտտվող անիվը
աշխատեցնում էր Փայտասղոցարանի շըր–
ջանաձև սղոցը: Անվի մեխանիկական
էներգիան հաղորդելով 10 կվա հզորու–
թյան և 230 վ լարվածության հաստատուն
ՀՍՄՀ հիդրոէլեկտրակայանների բաժինը հզորություննե–
րի U էլեկտրաէներգիայի հաշվեկշոում
1913
1928
1935
1940
1953
1963
1966
1971
1977
էլեկտրակայանների
սահմանված հզո–
րությունը, Մվա
ՏԷԿ–երի բաժինը հաշ–
վեկշռում, %
3,16
70
7,0
100
29,0
100
113,1
100
391,1
100
771,5
80
1270,5
49
2075,3
37
2701,0
34
էլեկտրաէներգիայի
արտադրությունը,
մլն կվւո.ժ
ՏԷԿ–երի բաժինը հաշ–
վեկշռում, %
5,5
58
20,6
100
120,3
100
395,3
100
2028,3
100
2713,1
91
3606,1
36
7284,6
18
10011,4
12
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/394
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
