գծման փայերում հաաուկ խնդիրների լուծման համար: Իաշոր մասշտաբի Հ. հ–ի ընթացքում քարտեզագրվում են ջրատար հորիզոնները, զոնաները, շերտերը, ոսպ– նյակները: Միջին և խոշոր մասշտաբի հանույթը զուգակցվում է հորատման աշ– խատանքներով, աղբյուրների դեբիտի չա– փումներով, ստորերկրյա ջրերի մակար– դակի և քիմ. բաղադրության դիտարկում– ներով: Կիրառվում են նաև երկրաֆիզի– կական և աերոմեթոդներ:
ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՏԵձՆԵՐ, ստորերկրյա ջրերի տեղադրման և տեղա– բաշխման պայմաններն արտացոլող քար– տեզներ: Հ. ք. տվյալներ են պարունակում ջրաբեր հորիզոնների որակի և արտադրո– ղականության, ջրաճնշումային համակար– գերի հին հիմքի չափերի, ձևի, դիրքի, ինչպես նաև երկրաբանական ստրուկ– տուրայի, ռելիեֆի և ստորերկրյա ջրերի փոխհարաբերության մասին: Կազմվում են ըստ հիդրոերկրաբանական հանույթի արդյունքների՝ հաշվի առնելով երկրաբա– նական և տեկտոնական քարտեզները: Հ. ք–ի վրա ցույց են տրվում տարբեր ջրա– բեր հորիզոնների և նրանց համալիրնե– րի տեղաբաշխումը, աղբյուրները և նը– րանց դեբիտը, ջրհորները, հորատանցքե– րը, ջրաբեր հաստվածքի առաստաղը կամ հատակը, ստորերկրյա ջրերի տեղադըր– ման խորությունը և քիմ. բաղադրությունը: Հ. ք. ուղեկցվում են կտրվածքներով, որոնց վրա տրվում է շրջանի երկրաբանական կա– ռուցվածքը (ջրաբեր հորիզոնների լիթո– լոգիական բաղադրությունը, ֆացիալ Փո– փոխությունները, ջրակայուն հաստվածք– ները, ջրաբեր հորիզոնների տեղադրման խորությունը և ճնշման մեծությունը, ստոր– երկրյա ջրերի հանքայնացումը և դեբի– տը): Փոքր մասշտաբի Հ. ք–ի վրա (1:
- 500000-ից փոքր) տրվում են տարածքի
հիդրոերկրաբանական կառուցվածքի առավել կարևոր առանձնահատկություն– ները, հիդրոերկրաբանական ավազան– ների սահմանները, ստորերկրյա ջրերի սնման, ճնշման և բեռնաթափման մարզե– րը: Փոքր մասշտաբի Հ. ք. երբեմն կազմ– վում են գրականության և արխիվային տվյալներով, առանց հիդրոերկրաբանա– կան հանույթի: Միջին մասշտաբի Հ. ք. լրացուցիչ պարունակում են քանակա– կան ցուցանիշներ, որոնք բնութագրում են ստորերկրյա ջրերի վիճակը որոշակի ժա– մանակահատվածում: խոշոր մասշտաբի Հ. ք. (1:50000-ից խոշոր) կիրառվում են տեխ. և բանվորական նախագծման փու– լերում հատուկ խնդիրների լուծման (ջրա– բաշխման տեղամասերի ընտրման, ստոր– երկրյա ջրերի պաշարների բացահայտ– ման, հանքավայրի ջրառատության ուսում– նասիրման, տեղամասի չորացման կամ ոռոգման պայմանների որոշման) համար: Հ. ք. լինում են՝ 1. ընդհանուր, 2. հիմնա– կան ջրաբեր հորիզոնների և 3. հատուկ նպատակային նշանակության: Առանձին տիպ են կազմում հիդրոերկրաբանական շրջանացման, հիդրոքիմիական, ստոր– երկրյա ջրերի ռեսուրսների քարտեզները:
ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (< հիդրո… և երկրաբանություն), գիտություն ստոր– երկրյա ջրերի մասին: Ուսումնասիրում է դրանց բաղադրությունը և հատկանիշնե– րը, ծագումը, տարածման և շարժման օրի– նաչափությունները, ինչպես նաև Փոխազ– դեցությունը ապարների հետ: Հ. սերտո– րեն կապված է հիդրոլոգիայի, երկրաբա– նության (այդ թվում՝ ինժեներական երկ– րաբանության), օդերևութաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի և Երկրի մասին այլ գիտությունների հետ: Հենվե– լով մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիա– յի տվյալների վրա, լայնորեն կիրառում է դրանց հետազոտման մեթոդները: ժա– մանակակից Հ. ընդգրկում է երկրաբա– նական գիտելիքների մի լայն բնագավառ, որտեղ սկսել են զարգանալ բազմաթիվ ճյուղեր՝ ընդհանուր Հ., ստորերկրյա ջրե– րի դինամիկա, ստորերկրյա ջրերի ռեժի– մի և հաշվեկշռի մասին ուսմունք, հիդրո– երկրաքիմիա, հանքային, արդ. և թերմալ ջրերի մասին ուսմունք, ստորերկրյա ջրե– րի որոնումների և հետախուզության մա– սին ուսմունք, մելիորատիվ Հ., օգտակար հանածոների հանքավայրերի Հ., ռեգիո– նալ Հ.: Ընդհանուր Հ. ուսումնասիրում է ստորերկրյա ջրերի ծագումը, նրանց ֆի– զիկական և քիմ. հատկությունները, փո– խազդեցությունը ներՓակող ապարների հետ: Ստորերկրյա ջրերի դի– նամիկան հետազոտում է ստոր– երկրյա ջրերի շարժումը բնական և ար– հեստական գործոնների ազդեցությամբ, մշակում շահագործողական հորատանց– քերի արտադրողականության և ստոր– երկրյա ջրերի պաշարների քանակական գնահատման մեթոդներ: Սtտ ոtր եtր– կըրյա ջրերի ռեժիմի և հաշ– վեկշռի մասին ուսմունքը քննարկում է ստորերկրյա ջրերի այն Փո– փոխությունները, որոնք ընթանում են զա– նազան բնական գործոնների և մարդու գործունեության ազդեցությամբ: Հիդ– րոերկրաքիմիան ուսումնա– սիրում է ստորերկրյա ջրերի քիմ, բաղա– դրության ձևավորման պրոցեսները և այդ ջրերում քիմ. տարրերի միգրացիայի օրի– նաչափությունները: 1930-ական թթ. ինք– նուրույն նշանակություն է ձեռք բերում ռադիոհիդրոերկրաբանությունը, որն ըզ– բաղվում է ստորերկրյա ջրերում ռադիո– ակտիվ տարրերի միգրացիայի հարցերով: Հանքային, արդյունաբերա– կան ևթերմալջրերի մասին ու ս մ ու ն ք ը հետազոտում է հանքա– յին ջրերի քիմ. բաղադրությունը և ծա– գումը, նրանց դասակարգումը հիմնական գենետիկական տիպերի, պատկերացում է տալիս հանքային ջրերի հանքավայրերի ու ռեսուրսների մասին և լուծում դրանց գործնական կիրառման պրոբլեմները (հիմնականում առողջարանա–սա նեստո– րական բուժման համար): Տարբեր տար– րերի (յոդի, բրոմի, բորի, ստրոնցիումի, լիթիումի, ռադիումի) բարձր պարունա– կությամբ ջրերը, որոնք ստացել են արդ. անունը, ուսումնասիրվում են՝ դրանցից նշված տարրերը կորզելու նպատակով: Թերմալ և տաք ջրերի հանքավայրերի որոնումները, հետախուզությունը և հե– տազոտումը կատարվում է քաղաքների և բնակավայրերի ջերմաֆիկացման հա– մար: Ստորերկրյա ջրերի որո– նում ն և ր ի և հ և տ ա խ ու զ ու– թյան մասին ուսմունքը մշա– կում է ջրամատակարարման, ոռոգման և այլ նպատակների համար անհրաժեշտ ստորերկրյա ջրերի հանքավայրերի հայտ– նաբերման եղանակներ, տալիս այդ հան– քավայրերի քանակական և որակական գնահատականը ևն: Մելիորատիվ Հ. մշակում է ոռոգելի և չորացվող տա– րածքների հիդրոերկրաբանական պայ– մանների բարելավման մեթոդներ դրանց առավել ռացիոնալ գյուղատնտ. յուրաց– ման նպատակով: Օգտակար հա– նածոների հանքավայրերի Հ. զբաղվում է ստորերկրյա ջրերի ուսում– նասիրությամբ հանքավայրերի երկրա– բանա–արդյունաբերական գնահատման, նրանց յուրացման և մշակման խնդիրների տեսանկյունից: Զարգանում են երկու ուղ– ղություն. կարծր օգտակար հանածոների հանքավայրերի Հ. և նավթագազաբեր հանքավայրերի Հ., որը բացատրվում է այդ օգտակար հանածոների հետախուզու– թյան, յուրացման և արդյունահանման յու– րահատկությամբ: Առանձնացվում է հ ա ն– ք ա յ ի ն Հ., որը միջոցառումներ է մշա– կում ստորերկրյա ջրերի դեմ պայքարելու համար: Ռեգիոնալ Հ. հետազոտում է տարբեր բնական պայմաններում ստոր– երկրյա ջրերի տեղաբաշխման օրինաչա– փությունները: ՀՍՍՀ–ում հիդրոերկրա– բանական հետազոտություններ են կա– տարվում ԳԱ համակարգում, հանրապե– տության ՄԻ* երկրաբանական վարչու– թյունում, Երևանի համալսարանի երկրա– բանական ֆակուլտետում, մի շարք նա– խագծային և գիտահետազոտական ինստ–ներում: Գրկ .CaBapeHCKHH Փ.Ո., Ihapo- reojionui, 2 H3£., M.–JI., 1935; O b դ h h h h- kob A.M., 06m,afl ra/jporeojiorHH, 2 H3«., M., 1954; JI a h r e O.K., THflporeojioriDi, M., 1969.
ՀԻԴՐՈ&ՈԱՆԵՐ (Hydrozoa), հիդրո– ի դ ն և ր, աղեխորշավորների տիպի ջրա– յին անողնաշարավոր կենդանիների դաս: Մեծ մասին բնորոշ է սերունդների հաջոր– դականությունը. անսեռ սերունդը՝ պո– լիպը, փոխարինվում է սեռական սերուն– դով՝ մեդուզայով: Պոլիպներն առաջաց– նում են գաղութներ, որոնք հիմքով միա– նում են սուբստրատին: Մեդուզաները բաժանասեռ են, հաճախ պոկվում են գա– ղութից և ազատ լողում: Բեղմնավորված ձվաբջջից զարգանում է լողացող երկշերտ թրթուրը՝ պլանուլան: Հ–ի որոշ տեսակնե– րի թաղանթում կրային աղեր կուտակվե– լով առաջացնում են մեծ խութեր: Հ. սըն– վում են կենդանական կերով, շոշավւուկ– ների միջոցով որսում են պլանկտոնային խեցգետնիկներ, միջատներ, ձկների թըր– թուրներ: Հայտնի է ավելի քան 2500 տե– սակ, որից 300-ը՝ նաև ՄՍՀՄ ծովերում: Բրածո վիճակում հայտնի են կավճի շըր– ջանից:
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ (ՀԷԿ), ջրի հոս– քի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների և սարքա– վորումների համալիր: Բաղկացած է հիդ– րոտեխնիկական կառույցներից, որոնք ապահովում են ջրի հոսքի անհրաժեշտ հա– մակենտրոնացումն ու ճնշման ստեղծումը, և էներգետիկական սարքավորումներից,