Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀԻՄՆԱՇՐՋՈՒՄ, պլանտաժ (ֆրանս. Plantage, լատ. Planto– տնկում եմ), հա– տուկ գութաններով հողի խորը, մինչե 75 սմկ ավելի, մշակում: Կիրառվում է խա– ղողի և պտղատու այգիների, տնկարան– ների, անտառաշերտ երի ստեղծման ժա– մանակ: Ըստ գործածվող գութանների բնույթի և աշխատանքի տեխնոլոգիայի տարբերում են Հ–ման հետնյալ ձեերը. միաշերտ (օգտագործվում է սովորական գութան), երկ– կամ եռշերտ (կիրառվում են հողսփւորիչներով և կտրտված իրան– ներով գութաններ): Երկրորդ դեպքում հողի խորը մշակումը չի զուգակցվում առանձին շերտերի վերադասավորմամբ, քանի որ խոփի կտրած ու փխրեցրած ստո– րին շերտը illmuf է ակոսի հատակին, իսկ վերինը շրջվում և նորից ծածկում է այն: Հողի շերտերի փոխադարձ վերադասա– վորումն իրագործվում է տարբեր հար– թությունների վրա տեղակայված հարկա– յին (Հ–ման) գութաններով: Հ–ման ժա– մանակ հողը մաքրվում է քարերից, կոճ– ղերից, հնարավորություն է ստեղծվում ամբողջ խորությամբ հիմնաշրջված հող մտցնել օրգ. և հանդային պարարտանյու– թեր:

ՀԻՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, բազոֆիլիա, հիմնային ներկերով՝ պիրոնինով, մեթի– լեն կապույտով, ազուրով, թիոնինով են բջջային կառուցվածքների ներկվելու ըն– դունակությունը: Հ. պայմանավորված է բջիջներում նուկլեինային թթուների (ՌՆԹ, ԴՆԹ) թթվային մնացորդների, բջջապլազ– մայում՝ թթու մուկոբազմաշաքարների, սպիտակուցների առկայությամբ: Սովորա– բար բարձր Հ–յամբ օժտված են ակտիվո– րեն սպիտակուց սինթեզող և շատ ՌՆԹ պարունակող բջիջները, օրինակ, աճող և կիսվող (սաղմնային, ուռուցքային, ար– յունաստեղծ հյուսվածքի բջիջներ), սպի– տակուցային հյութ արտադրող (ենթա– ստամոքսային գեղձի, լյարդի բջիջներ), սեփական սպիտակուցը ինտենսիվ նորո– գող (նյարդային բջիջներ): Հ–յան փոփո– խությամբ կարելի է դատել բջջում սպի– տակուցի կենսասինթեզի ինտենսիվու– թյան փոփոխության մասին: Բջջային կա– ռուցվածքներին բնորոշ Հ. և թթվասիրու– թյունը օգտագործվում են արյան բջիջնե– րի զանազանման, հիպոֆիզի առջեի բլթի, կղզյակային հյուսվածքի, ենթաստամոք– սային գեղձի բջիջների անալիզի համար:

ՀԻՄՆԱՏԱԿ կառույցների, կառույ– ցի բեռնվածքներն անմիջականորեն կրող ապարների զանգված: Հ. կարող է լինել բնական, եթե հիմքի հատակը հենվում է նախապես չամրացված բնական գրունտի վրա, և արհեստական, երբ թույլ գրունտի դեպքում վերջինս ինչ–որ եղանակով ամ– րացվում կամ խտացվում է: Հ–ի նկատմամբ հիմնական պահանջ է՝ երկրաբանական պրոցեսների և սեյսմիկ ներգործություն– ների նկատմամբ գրունտի զանգվածի ընդ– հանուր կայունության ապահովումը: Հ–ի հնարավոր դեֆորմացիան չպետք է գե– րազանցի կառույցի ընդունված կոնս– տրուկցիայի համար թույլատրելի դեֆոր– մացիան և դրա շահագործման պայման– ները: ՀԻՄՔ, շենքի (կառույցի) ստորգետնյա կամ ստորջրյա մաս, որի միջոցով բեռնը– վածքը Փոխանցվում է հիմնատակի գրուն– տին: Հ–երը լինում են ցցային (տես Ցցա– յին հիմք), սուզարկղերի ձևով, իջուցիկ հորերի, խորը տեղադրման հենարանների ձեով և սովորական: Սովորական Հ–երը գլխավորապես պատրաստում են երկաթ– բետոնից, բետոնից, խամքարից և լինում են ժապավենային (պատերի և սյուների տակ), անջատ (սյունաձե և սալաձև), հոծ՝ սալերի կամ զանգվածների ձեով, ճկուն և կոշտ, միաձույլ և հավաքովի: Հ–ի վերին հարթությունը կոչվում է շ ու ր թ (Հ. կառույցից բաժանող), իսկ ստորին հարթությունը՝ հատակ (բեռնվածքը հիմնատակին փոխանցող): Հ–ի տեսակի ընտրությունը որոշվում է շինհրապարակի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմա Աներով, կառուցվող շենքի (կա– ռույցի) բնույթով և նշանակությամբ, գոր– ծող բէռնվածքների արժեքներով: ՀԻՄՔ, քերականորեն ձեավորված բառի այն մսաը, որը մնում է նրանից մեկ ձևա– կազմական (քերականական) մասնիկ՝ վերջավորություն, միջմասնիկ, նախամաս– նիկ, անջատելուց հետո: Նավակում, նա– վակներ ձեերում Հ. է նավակ, իսկ ում, ներ ձևակազմական մասնիկներ են (վեր– ջավորււթյուններ): Այն Հ., որը չունի այլ ձևակա զմական մասնիկ (մասնիկներ), կոչ– վում է պարզ (ձի պարզ Հ. է ձիու ձևի մեջ), այն Հ. որն ունի ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում է ձևավոր (նավակ– ներիցս դեպքում ս մասնիկի ձևավոր Հ. Է նավակ հերից, որ արդեն ունի ներ և ից ձևակազմական մասնիկները): Ձևակազ– մական միջմասնիկի Հ. քերականորեն ձևավորված բառն Է՝ առանց այդ մասնիկի [հաղթվեց–ի մեջ վ ձևակազմական մաս– նիկի Հ. է (ձևավոր) հադթեց–ը]: Որոշ ւեզ– վաբանեեր ընդունում են նաև բառակազ– մական Հ.: Ռ. Իշխանյան

ՀԻՄՔԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, մագմատիկ ապարէ եր, որոնք համեմատաբար աղքատ են սիլյւկահողով (45–55%) և հարուստ մագնեզիումով ու կալցիումով: Հ. ա–ի միներալոգիական կազմին բնորոշ են հիմքային պլագիոկլազները (լաբրադոր, բիտովնիտ), մասնակցում են նաև սիլի– կահողով չհագեցած միներալներ՝ օլիվին ևն: Հ. ս. կարող են լինել ինչպես ինտրու– զիվ (գաբբրո, նորիտ), այնպես էլ Էֆու– զիվ (բազալտ): Տես Ապարներ:

ՀԻՄՔԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, հիմքի պարունա– կության քանակական որոշման մեթոդ: Տես Չեզոքացման եղանակներ: ՀԻՄՔէՐ, քիմիական նյութեր, որոնք թթու– ների հ ւտ առաջացնում են աղեր: Մեծ մա– սամբ մետաղների հիդրօքսիդներ են: Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդ– րօքսիլ իոններ՝ OH~: Ըստ դիսոցման աստիճանի (a) մեծության լինում են ուժեղ (a>30%), միջին (a=3-^-30%) և թույլ (a<3%) Հ.: Ուժեղ Հ. են աչկաւիները: Հ–ի լւսծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7: Ըստ մոլեկուլում պարունակած OH~ իոնների թվի լինում են միաթթու (NaOH ևն), երկթթու [Ca(OH)2 են] ևն Հ.: Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսու– թյան համաձայն Հ. են պրոտոն միաց– նելու ււնակ բոլոր մոլեկուլներն ու իոն– ները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Էյուիսի՝ Հ. են չօգտագործված Էլեկտրոնային զույգ պարունակող (Էլեկտրոնային զույգի դո– նոր) բոլոր նյութերը (տես ևաե Թթուներ): ՀԻՆ ԱԳԱՐԱԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, խարբերդի վիլայեթի համանուն դաշտում: 1914-ին ուներ 225 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկե– ղեցի և դպրոց: Հ. Ա–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանցից շատերը զոհվել են բռնագաղթի ճանապարհին և Դեյր Էզ–Զոր անապատում: ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔ, Մերձավոր և Միջին Արե– վելքի, Հարավային և Արևելյան Ասիայի, Հյուսիսային և Հյուսիս–Արևելյան Աֆրի– կայի երկրների ընդհանուր անվանումը, որը վերաբերում է ստրկատիրության ծագ– ման ու գոյության շրջանին (մ. թ. ա. IV–I հազարամյակներ): Նախասովե– տական և բուրժ. պատմնւգրության մեջ Հ. Ա. հասկացությունից բացառվել են Հնդկաստանն ու Չինաստանը: Հ. Ա–ի հնագույն հասարակությունները սկզբնավորվել են մ. թ. ա. V–IV հազա– րամյակներում Նեղոսի հովտում (Եգիպ– տոս) և Եփրատի ու Տիգրիսի միջագետ– քում (Շումեր և Աքքադ), ուր առաջացել են մարդկության պատմության մեջ առա– ջին պետություններն ու ստեղծվել հնա– գույն գրերը: Եգիպտոսում մշակվել է հիե– րոգլիֆ (մեհենագիր) գիրը, շումերները ստեղծել են սեպագիրը, նրանցից փոխա– ռել են արլ. սեմական ցեղերը՝ աքքադացի– ները, որը հետագայում զարգացրել են Բա– բելոնում և Ասորեստանում: Նույն սեպա– գիրն իրենց լեզուներին են հարմարեցրել խեթերը, խուռիները, էլամցիները և ուրար– տացիները, օգտվել են նաև քանանացինե– րը, ուգարիթի քաղաքացիները: Ուգարիթ– ցիները մշակել են հնագույն տառային գրությունը, որն ընդունել են արամեացի– ները, եբրայեցիները և այլ ժողովուրդներ: Սեպագիրն օգտագործել են նաև հին պար– սիկները: Մ. թ. ա. II–I հազարամյակ– ներում քաղաքակրթության բարձր մա– կարդակի են հասել նաև Հնդկաստանի՝ Ինդոս–Գանգեսի ավազանի և Չինաստա– նի՝ Իաւանխե–Ցանցզի ավազանի ժողո– վուրդները: Մինչև հիերոգլիֆների և սեպագրերի վերծանումը (XIX դ.) Հ. Ա–ի մասին պատ– կերացումները հիմնված էին գերազան– ցապես Աստվածաշնչի, մասամբ էլ հին հուն, պատմագրության՝ առասպելական և խիստ թերի տվյալների վրա: Անհայտ էին մնում Հ. Ա–ի հիմնական հասարակու– թյունները, նրպնց պատմությունն ու մշա– կույթը: Ուշ միջնադարից սկսած Եվրոպա են թափանցել ճանապարհորդների հա– ղորդած հատուկենտ տեղեկություններ Արևելքի հին մշակույթի կոթողների մա– սին, սեպագիր արձանագրությունների պատճեններ ևն: 1802-ին գերմ. լեզվաբան Գ. Ֆ. Գրոաեֆենդը պարսից Աքեմենյան արքաների եռալեզու (հին պարսկ.-բա– բելերեն–էլամերեն) արձանագրություն– ների հին պարսկ. տարբերակների հիման վրա գտավ սեպագրի վերծանման բանա– լին: Նրա գործը շարունակեց և բաբելե– րեն տեքստերը ես ընդգրկեց Հ. Ռոաւին– սոնը: 1822-ին ժ. Ֆ. Շամպոչյոնը վեր–