ծանեց հիերոգլիֆները: XIX դ. կեսին ըս–
կըսվեցին Հ. Ա–ի հնավայրերի պեղումնե–
րը: Ֆրանսիացի Պ. Բոտտան, անգլիացի
Օ. Լայարդը և ուրիշները պ եղեցին Ասո–
րեստանի երեք մայրաքաղաք: Նինվեի
պեղումների ժամանակ, Քույունջիք բլրի
վրա, բացվեց սեպագիր աղյուսակների
մի հսկայական գրադարան: Այնուհետև
պեղվեցին Շումերի հնագույն քաղաքնե–
րը, Ուրարւոուի, Խեթական պետության,
Հին Պարսկաստանի, էլամի, Միտաննիի
հնավայրերը: Ստեղծված ասոէրագիտու՜
թյան մեջ առաջացան նոր ճյուղեր՝ խեթա–
գիտություն , ուրարտագիտություն, խու–
ռիագիտություն ևն:tXXtդ. 2-րդ կեսին
առաջացավ մի նոր ճյուղ՝ «էբլայագիտու–
թյուն»՝ Հս. Սիրիայի Թել–Մարդիխ վայ–
րում հայտնաբերված, մ. թ. ա. III հազա–
րամյակում ծաղկած էբլա քաղաքի անու–
նով, որի պեղումներով արդեն հայտնա–
բերվել է շուրջ 15 հզ. սեպագիր աղյու–
սակ, գրված մասամբ շումերերեն, մա–
սամբ էլ, հավանաբար, քանաներեն:
Հ. Ա–ի պատմության ու մշակույթի տար–
բեր հարցերին նվիրված մասնավոր
ուսումնասիրություններին հաջորդեցին
ընդհանրացնող աշխատություններ: Առա–
ջին լուրջ գիտական հետազոտությունը
Գ.Մասպերոյի «Դասական Արևելքի ժո–
ղովուրդների հին պատմություն» (1895–
1899) գործն էր: Դերմ. պատմաբան է. Մե–
յերը փորձել է Հ. Ա–ի պատմությունը շա–
րադրել իր ստեղծած հետադիմական ցիկ–
լիկ տեսությամբ («Հին աշխարհի պատմու–
թյուն», 1884–1902): Ռուսաստանում
Հ. Ա–ի պատմության վերաբերյալ առաջին
հաջողված աշխատությունը Բ. Ա. Տուրաևի
«Հին Արևելքի պատմությունն» է (1911):
Մարքսիստական, հատկապես սովետա–
կան պատմագրությունը ուսումնասիրու–
թյան առարկա է դարձրել Հ. Ա–ի երկրների
սոցիալ–տնտ. կացութաձևի և հարաբերու–
թյունների հարցերը: Ի հակադրություն
բուրժ. պատմագրության մեջ ընդունված
տեսակետի, թե Արևելքի ժողովուրդներն
ընդունակ չեն պատմական զարգացման,
ինքնուրույն առաջընթացի (որը դիտում
են իբրև արևմաաեվրոպական ժողովուրդ–
ների մենաշնորհ), սովետական պատմա–
գրությունը ցույց է տալիս, որ Արևելքն ու
Արևմուտքը զարգացել են պատմական
միևնույն հիմնական օրինաչափություննե–
րով: 1930-ականներին ընդունվեց ակադ.
Վ. Վ. Մտրուվեի առաջադրւսծ տեսակե–
տը, որ Հ. Ա–ի ժողովուրդները ևս անցել
են ստրկատիրական արտադրաեղանակի
փուլով: Նրա տեսության հակառակորդ–
ները (որոնք հետագայում մեծ մասամբ
հարեցին Վ. Վ, Ստրուվեին) պնդում էին,
թե Արևելքին հատուկ է եղել կամ յուրա–
հատուկ «ասիական արտադրաեղանակ»,
որի հատկանիշներն են բռնատիրությու–
նը, համայնքային սկզբունքի գերակշսու–
թյունը և հողի նկատմամբ մասնավոր սե–
փականության բացակայությունը, և կամ՝
«մշտնջենական ֆեոդալիզմը»: Հ. Ա–ում
ստրկատիրական հասարակարգի տեսու–
թյունը ոչ միայն ամրապնդվել է մի շարք
հետազոաողների նոր ուսումնասիրու–
թյուններով (հիմնականում՝ Ի. Մ. Դյակո–
նով), այլև որոշակի ազդեցություն է գոր–
ծել արտասահմանյան պատմագրության
առաջադեմ ներկայացուցիչների վրա: Աա–
կայն դեռևս առանձին սովետական պատ–
մաբաններ փորձում են այս կամ այն
ձևով վերակենդանացնել «ասիական ար–
տադրաեղանակի» թեզը:
Հ. Ա–ի պատմության նյութերը լայնորեն
օգտագործել են Կ. Մարքսը, Ֆ. էնգելսը,
Վ. Ի. Լենինը իրենց տեսությունները
փաստարկելու նպատակով:
Հին Հայաստանի պատմության սո–
ցիալ–տնտ. խնդիրները ուսումնասիրվում
են Հ. Ա–ի պատմության համապատաս–
խան խնդիրների հետ կապակցված: Հա–
յերը այն եզակի ժողովուրդներից են,
որոնք սկիզբ առնելով Հ. Ա–ի պատմու–
թյան հնագույն ժամանակներում, հարա–
տևել են ցայսօր:
Գ/j^f.Macnepo T., ^peBHHH hctophji
HapofloB BocTOKa, 2 ա#., M., 1911; Typaes
JB. A., Hctophh ^peBHero BocxoKa, t. 1–2, JI.,
1936; CTpyse B.B., Hctophh flpeBHero
BocTOKa, M., 1941; flbHKOHOB H.M.,
IIpo6jieMbi cotfcTBeHHocTH. O cTpyKType o6-
mecTBa BjiH>KHero BocTOKa flo cepeflUHbi 11 thc .
flOH.3„ «BecxHHKapeBHeiiHCTopjffl», 1967, N° 4;
Նույնի, IIpodjieMbi 3kohomhkh o cTpyic-
Type odmecTBa Bjmamero BocTOKa rq cepe-
flHHW II B . AO H . 3., «BeCTHHK ApeBHCH HCTOpHH>,
1968, No 3, 4. Գ. Սարգպան
ՀԻՆ ԳԵՏԻԿ, IX–XII դարերի հայկական
ճարտարապետական հուշարձանախումբ
ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանի Մար–
տունի գյուղի մոտ, Դետիկ գետի ձախ
ափին, Նոր Գետիկից (Գոշավանք) ավելի
քան 15 կՎ հեռավորության վրա: Հյուսի–
սային Հայաստանի հոգևոր ու մշակութա–
յին նշանավոր կենտրոն Հ. Դ. վանքի
կյանքում կարևոր դեր է ունեցել Մխիթար
Գոշը: Երկրաշարժից Դետիկ վանքը կոր–
ծանվելուց հետո Մխիթար Դոշը դիմել է
Զաքարե և Իվանե իշխաններին՝ խնդրե–
լով նոր տեղ վանքի կառուցման համար,
քանի որ հինը վերականգնելն անհնար էր:
Զաքարյան իշխանները հատկացրել են
Տանձուտի ձորը, ուր կառուցվել է Նոր
Դետիկը: Հ. Դ. 1979-ից պեղվում է: Հու–
շարձանախումբը, որ վարդագույն քարից
կառուցված լինելու համար հայտնի է
եղել Կարմիր եղցի անունով, բաղ–
կացած է եկեղեցիներից, ժամատնից, միա–
Հին Գետիկի հուշարձանախմբի գլխավոր եկե–
ղեցու արևելյան պատը
Հին Գետիկի հուշարձանախմբի ճարտարապե–
տական մանր ամսաներից
բանության շենքերից և այլ կառույցնե–
րից: Համալիրում հնագույն շինությունը
խաչաձև հատակագծով, չորս ավանդա–
տներով, կոպտատաշ քարով շարված գրե–
թե կանգուն եկեղեցին է (IX– X դդ.):
XII դ. սկզբներին կառուցված գլխավոր
եկեղեցին երկաստիճան գետնախարսխի
վրա հաստատված, չորս անկյուններում
կրկնահարկ ավանդատներով զմբեթա–
սրահ է (12 t/X 17 մ)ճ երեսապատված
բազմագույն սրբատաշ քարերով: Պեղում–
ներով բացվեւ են երկու մուտքերը՝ հս. և
արմ.: Հս. ճակատը մշակված է հովհարա–
ձև ավարտով պսակված եռանկյունաձև
երկու խորշով, որոնց միջև բացվող մուտ–
քը կենտրոնից քիչ արմ. է՝ երիզված է
երկրաչափական նախշերով քանդակա–
զարդ շրջանակով: Արտակարգ շքեղու–
թյամբ առավել ուշագրավ է եկեղեցու
արմ. մուտքը, որի միակտուր քարից կո–
ղերի և դրանց հաջորդող դեկորատիվ
զույգ որմնասյուների միջև որմի մակերե–
սը մշակված է շեղանկյուն քարե սալիկնե–
րով: Եկեղեցուն արմ–ից կից է կոպտա–
տաշ քարից մի շինություն, հավանաբար՝
ժամատուն: Հայտնաբերվել են եկեղեցու
արտաքին և ներքին հարդարանքի բազ–
մաթիվ բեկորներ, շինարարական և նվի–
րատվական արձանագրությունների մա–
սեր, X– XIII դդ. գեղաքանդակ խաչքա–
րեր: Եկեղեցու մի քանի քարերի վրա փո–
րագրված է քարգործ վարպետի անվան
Խ սկզբնատառը: Հ. գ–ի ճարտարապետն
է ՀովսաաՓը:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի,
Պատմություն հայոց, Ե., 1961: Դիվան հայ վի–
մագրության, պրակ 6, Ե., 1977:
Գ. Կաբախանյան
ՀԻՆ ԹԱԴԼԱՐ, գյուղ Լեռնային Ղարաբա–
ղի Ինքնավար Մարգի Հադրութի շրջա–
նում, շրջկենտրոնից 40 կՎ արևմուտք:
Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա–
պահությամբ, դաշտավարությամբ: Ունի
միջնակարգ դպրոց, գրադարան, հիվան–
դանոց, կինո, փոստ: Հ. Թ–ի մոտ է Կա–
տարո վանքը:
ՀԻՆ ԿԱՍՏԻԼԻԱ (Castilla la Vieja), պատ–
մական մարզ Իսպանիայոսք, մեծ մասամբ՝
Կասաիսան սարահարթում (Մեսետա–
յում): Ընդգրկում է Սանտանդեր, Պալեն–
սիա, Բուրգոս, Լոզրոնիո, Վալյադոլիդ,
Սորիա, Սեգովիա, Ավիլա նահանգները:
Տարածությունը 66,1 հզ. կմ2 է, բն. 2,2 մլն
(1971): Գլխավոր քաղաքը՝ Բուրգոս: Հ. Կ.
ագրարային–ինդուստրիալ մարզ է: Տի–
րապետում է խոշոր հողատիրությունը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/410
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
