Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանր հողօգւոագործումը: Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշա– կությամբ, խաղողագործությամբ, գինե– գործությամբ, ոչխարաբուծությամբ և կաթ– նամսատու անասնապահությամբ: Արդյու– նահանում են երկաթի և ցինկի հանքա– քար, նավթ, քարածուխ: Մշակող արդյու– նաբերության ճյուղերից են մետալուր– գիան, մեքենաշինությունը, մետաղամշա– կությունը, սննդի և քիմ. արդյունաբերու– թյունը: 1971-ին արտադրվել է 3,5 մլրդ կվւո–ժ էլեկտրաէներգիա: Ծովային նա– վահանգիստը Սանտանդերն է:

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ, Հին ուխտ, Աստ– վածաշնչի սկզբնամասը՝ հուդայական սրբազան գրքերի ժողովածու: Եկեղեցին այդ գրքերն անվանել է Հ. կ.՝ ի զանազա– նություն զուտ քրիստոնեական սրբազան գրքերի՝ Նոր կտակարանի: Հ. կ–ի հնա– գույն մասը՝ Դեբորայի երգը (Դատավո– րաց գիրք, գլ. Ե), ստեղծվել է մ. թ. ա. XII դ.: Դարերի ընթացքում լրացվել և ենթարկվել է փոփոխությունների: Հ. կ–ի առաջին խմբագրությունը բաղկացած է երեք բաժնից և 39 ստեղծագործությունից: Առաջին բաժինը կոչվում է Հնգամատյան կամ Օրենք, որը պարունակում է Մովսեսի 5 գիրքը (Ծննդոց, Ելից, Ղետացվոց, Թվոց, Երկրորդ օրինաց), երկրորդ բաժինը՝ Մարգարեք (Հեսու, Դատվորաց, Սամուե– լի Ա, Բ, Թագավորաց Ա,Բ, Եսայի, Երե– միա, Եզեկիել, 12 «փոքր» մարգարեներ), երրորդ բաժինը՝ Սուրբ Մատյանք (Սաղ– մոսք, Առակք, Հոբ, Երգ երգոց, Հռութ, Ողբք Երեմյա, ժողովող, Եսթեր, Դանիել, Եզրաս, Նեեմիա, Մնացորդաց Ա, Բ): Աստ– վածաշնչի Ցոթանասնից թարգմանությու– նը Հ. կ–ի մեջ է մտցրել նաև Տովբիտը, Հուդիթը, Սողոմոնի և Սիրաքի որդի Հի– սուսի իմաստությունները, Վարուքան, Եզրասի Բ, Դ, Մակաբաեցվոց երեք գըր– քերը: Հ. կ–ի գրքերը բազմաբնույթ ու բազմա– բովանդակ են (հնավանդ ժամանակագրու– թյուններ, պատմ. զրույցներ, ասքեր, առասպելներ, զանազան ձոներ, աղոթա– երգեր, ծիսական մաքրագործումների ու զոհաբերումների մասին կանոններ, կրո– նափիլիսոփայական քննախոսություն– ներ, սիրավեպեր): Հուդայական ուսմուն– քում Հ. կ–ի վերջնական օրենսկարգումը VII– IX դդ. կատարել են մասորաները (հրեա հեղինակներ):

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆ, տես Գրաբար:

«ՀԻՆ ՁԵՒԵՐ» (պաշտոնական անվանումը՝ Չեխական ազգային կուսակ– ց ու թ յ ու ն), չեխական բուրժուա–պահ– պանողական կուսակցություն 1860– 1918-ին: «Հ. չ.» անվանումը կուսակցու– թյունն ստացել է 1874-ին, երբ նրանից առանձնացել են երիտչեխերը (բուրժուա– լիբերալներ): Գաղափարախոսներն ու պարագլուխներն էին Ֆ. Պալացկին, Ֆ. Ռի– գերը, Կ. Մատուշը և ուրիշներ: Հանդես էին գալիս հանուն Հաբսբուրգների միա– պետության պահպանման, այսպես կոչ– ված, չեխական պետ. իրավունքի իրակա– նացման (չեխական գահի հողերի ինքնա– վարություն՝ Հաբսբուրգների կայսրու– թյան սահմաններում), դեմ էին բուրժուա– դեմոկրատական բարեփոխումների: Մին– չե 1879-ը փորձել են խոչընդոտել ավստ. ռայխսրատի գործունեությանը, այնու– հետև մտել են նրա կազմի մեջ՝ որդեգրե– լով ծայրահեղ աջ դիրքորոշում: 1891-ի ընտրություններում պարտվելուց հետո, կորցրել են քաղ. ազդեցությունը: 1918-ին մտել են Չեխական պետական–իրավա– կան դեմոկրատիա (1919–34-ին՝ նացիո– նալ–դեմոկրատական) կուսակցության մեջ: ՀԻՆ ՍԼԱՎՈՆԵՐԵՆ, սլավոնական ամե– նահին գրական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավո– նական ճյուղի հվ. խմբին (մեռած): Նա– խապես Հ. ս. եղել է մակեդոնական մի խոսվածք (բարբառ), որի համար գիր է ստեղծվել IX դ,: Իբրև գրավոր լեզու մշակ– վել ու հարստացել է շնորհիվ թարգմանա– կան գրականության: Միջէթնիկական լեզ– վի դեր է կատարել նախ արմ., ապա հվ. և արլ. սլավոնների համար: Սկսած XI դա– րից Հ. ս. հիմք է դարձել եկեղեցասլավո– նական լեզվատարբերակների գոյացման համար: Կառուցվածքով թեքական է: Հըն– չյունական համակարգի բնորոշ գծերից են՝ թուլացած ձայնավորների գործածու– թյունը, անլիաձայնությունը (օրինակ՝ 6pafla, rjiaBa, հմմտ. ռուս. 6opo/ia, ro- jiOBa), երկար ու կարճ, նաև ռնգային ձայ– նավորների, փափուկ ու կոշտ բաղաձայն– ների առկայությունը ևն: Գերակշռել են բաց վանկերը: Ունեցել է սեռի (արակաէւ, իգական, չեզոք), թվի (եզակի, երկակի, հոգնակի), հոլովի կարգեր, անվանական և դերանվանական հոլովումներ, դիմա– վոր (եղանակա–ժամանակային) և անդեմ ձևեր: Գրավոր աղբյուրներն ավանդվել են կիրիլիցա և գլագոլիցա գրատեսակ– ներով: ՀԻՆ ՏՈՄԱՐ, տես Օրացույց: ՀԻՆԱ, կարմրադեղին ներկ: Ստանում են լավսոնիայի (հինայի ծառ) թփուտի տե– րևներից: Օգտագործում են գործվածքներ (բրդյա, մետաքսյա), մազեր ու եղունգ– ներ ներկելու համար: Երբեմն Հ. են ան– վանում բույսը (անփուշ լավսոնիա), որից ստանում են ներկը:

ՀԻՆԱԼ, Հինալդաղ, լեռնագագաթ Փոքր Կովկասի լեռնային համակարգում, Սևանի և Մռավդաղի լեռնաշղթաների հատման վայրում: Բարձրությունը 3367 մ Է: Կազմված է վերին կավճի նստվածքա– յին ապարներից: Գագաթը և վերին լան– ջերը զառիթափ են, ժայռոտ: Ստորին լանջերին կան ալպյան մարգագետիններ: Զարգացած են ծանրահակ պրոցեսները:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐ–

ԳԱՑՄԱՆ (1951–55), տես Հնգամյա պւան– ներ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐ–

ԳԱՑՄԱՆ (1951–55), տես Հնգամյա սվան– ներ ԱԱՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ», գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումը, որը գործել է Հանրապետական Իսպա– նիայում, 1936–39-ի Ազգային–հեղափո– խական պատերազմի ժամանակ: «Հ. շ.» տերմինն առաջացել է 1936-ի հոկտեմբե– րին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում էր քաղաքում), վճռական պահին պետք Է հարվածեր թիկունքից: «Հ. շ.» շփոթու– թյուն էր տարածում, զբաղվում սաբոտա– ժով, լրտեսությամբ ու դիվերսիայով: 1939–45-ի երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ «Հ. շ.» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստա– կան գործակալությունները, որոնք օգնում էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները: Պ. Հինդեմիթ

ՀԻՆԴԵՄԻԹ (Hindemith) Պաուլ (1895– 1963), գերմանական կոմպոզիտոր, երա– ժըշտության տեսաբան, դիրիժոր: Սովո– րել է Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվա– տորիայում (կոմպոզիցիա և ջութակ): 1915–23-ին նույն քաղաքի օպերային խմբի կոնցերտմայստեր, 1921–29-ին Լ. Ամար–Պ. Հինդեմիթ լարային կվար– տետի ալտահար (1927–29-ին ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում): 1927–37-ին Բեռ– լինի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր: Հ–ի հարուստ ստեղծագործա– կան ժառանգությունն ընդգրկում է գրեթե բոլոր ժանրերը: Վաղ շրջանի օպերանե– րում («Մարդասպան, կանանց ապավեն», 1919, «Կարդիլյակ», 1926, նոր խմբ.՝ 1952, «Օրվա նորություններ», 1929, նոր խմբ.՝ 1953 ևն) ի հայտ են եկել ուրբանիզմի և Էքսպրեսիոնիզմի միտումներ: Վոկալ և գործիքային երկերում («Վարք Մարիամի» երգաշար, «1922» դաշնամուրային սյուիտ, «Կամերմուզիկ» շարք տարբեր մենակա– տարների և կամերային նվագախմբի հա– մար, լարային կվարտետներ են) կիրառել է նյութի կազմակերպման կոնստրուկ– տիվ միջոցներ, գծատարած (լինեար) պո– լիֆոնիայի հնարներ: Նրա հասուն շրջա– նի երկերում հաստատվել է հավասարա– կշիռ–ռացիոնալ պոլիֆոնիկ ոճ, իրակա– նության արտացոլման օբյեկտիվ–տրամա– բանական եղանակը ստացել է նոր երանգ– ներ (քնարականություն, հուզական լիցք են): Հ. ձգտել է վերածնել Բախի, Բեթհո– վենի, Բրուքների ավանդույթները: Իր արվեստում հաստատել է գեղագիտական բարձր սկզբունքներ, իրեն մշտապես հու– զող «արվեստագետ–հասարակություն» թեման մարմնավորել «Նկարիչ Մատիսը» (1934, բեմ.՝ 1938) և «Աշխարհի հարմո– նիան» (1957) օպերաներում, որոնց երա– ժըշտական նյութը օգտագործել է համա– նուն սիմֆոնիաներում: Հ. երաժշտական կյանքի եռանդուն կազմակերպիչներից Էր, 1920-ական թթ. Գերմանիայում «Geb- rauchsmusik» («կենցաղի երաժշտություն») շարժման ոգեշնչողներից (նպատակն Էր նոր երաժշտության տարածումը երաժըշ–