Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բեկարի սաներ: Հ–ի յուրաքանչյուր կետի՝ մոտակա կիզակետից և մոտակա դիրեկ– տրիսայից ունեցած հեռավորությունների հարաբերությունը հաստատուն է և հա– վասար էքսցենտրիսիտետին: x առանցքի հետ Հ–ի հատման Ai, A2 կետերը կոչվում են Հ–ի գագաթներ: Հ–ի ասիմպտոտներն են y= Tb/ax ուղիղները (նկ. 2-ում պատկեր– ված են ընդհատ գծերով): Տես նան Կո– նական հատույթներ:

ՀԻՊԵՐԲՈԼԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Ոչ–էվկչիղեսյան երկրաչափություն:

ՀԻՊԵՐԲՈԼԱԿԱՆ ՊԱՐԱԲՈԼՈԻԴ, տես Պարաբոչոքւղներ:

ՀԻՊԵՐԲՈԼԱԿԱՆ ՊԱՐՈՒՐԱԳԻԾ, տես Պարուրագծեր:

ՀԻՊԵՐԲՈԼԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, ֆունկ– ցիաներ, որոնք որոշվում են հետնյալ բանաձևերով. gX –0–x shx= շ (հիպերբոլական սինուս), ex+e x chx= շ (հիպերբոլական կոսի– նուս): Երբեմն դիտարկվում է նաև հիպերբոլա– կան տանգենսը՝ ex–e~x thx = –––_ • ՚ • ex+e x Հ. ֆ. միմյանց հետ կապված են հետևյալ առնչություններով. shx ch2x– sh2x= 1, thx= 1 sh(x ՜± y )= shxchy drchxshy, ch(xity)= chxchyztshxshy: Հ. ֆ. արտահայտվում են եռանկյունաչա– փական ֆունկցիաներով. shx= – /sin/x, chx=cos/x(i= |/–1): Երկ– րաչափորեն Հ. ֆ. ներկայացնում են X2– y2= 1 հիպերբոլի պարամետրական հավասարումներ. x=cht, y=sht: Հա– կադարձ Հ. ֆ. որոշվում են հետևյալ բա– նաձևերով. arshx= ln(x+ l/x2+1) (արեա–սինուս հի– պերբոլական),tarchx= ln(x+ l/x2– 1) (արեա–կոսինուս հիպերբոլական): Հ. ֆ–ի գրաֆիկները ունեն հետևյալ տեսքը՝

ՀԻՊԵՐԲՈԼՈԻԴ (հիպերբոչ և հուն, el- ծօգ – տեսք), երկրորդ կարգի կենտրո– նավոր մակերևույթ: Հ–ները լինում են միախոռոչ (նկ. 1) և երկխոռոչ (նկ. 2): Հ. ունի սիմետրիայի երեք փոխուղղահա– յաց հարթություն և սիմետրիայի երեք փոխուղղահայաց առանցք, որոնք անց– նում են նրա կենտրոնով: Եթե այդ առանցքները ընտրված են որպես դե– կարտյան կոորդինատների համակարգ, ապա Հ–ի հավասարումներն են. -–r+-ir--JF=1 (միախաւոչ), ^=–1 (հրկիոաոօ: Հ–ները բոլոր հնարավոր հարթություննե– րով հատելիս ստացվում են բոլոր կոնա– կան հատույթները (էւիպս, հիպերբոլ, պարաբոչ), ինչպես նաև ուղիղների զույգ՝ միախոռոչ Հ–ի դեպքում: Վերջինս գծավոր մակերևույթ է, որի յուրաքանչյուր կետով անցնում են իրեն պատկանող երկու ուղիղ: Նկ. 1. միախոռոչ հիպերբոլոիդ Նկ. 2. երկխոռոչ հիպերբոլոիդ Եթե a=b, ապա oz առանցքի շուրջը ցան– կացած պտույտի դեպքում Հ. փոխանց– վում է ինքն իրեն: Այսպիսի Հ. կոչվում է պտտման հիպերբոլոիդ:

ՀԻՊԵՐԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ (< հիպեր… և Yeveaic;– ծագում), միներալային նյութի քիմիական և ֆիզիկական վերափոխման պրոցեսներ երկրակեղևի վերին հորիզոն– ներում և մակերևույթում մթնոլորտի, ջրո– լորտի ու կենդանի օրգանիզմների ներգոր– ծության շնորհիվ ցածր ջերմաստիճանների դեպքում: Հ. պ. ընդգրկում են՝ քիմ. քայ– քայումն ու տարրալուծումը, հիդրոլիզը, հիդրատացումը, օքսիդացումը, կարբոնա– տացումը ևն: Հ. պ–ի ազդեցությամբ տեղի են ունենում հանքավայր հողմահար– ման կեղևի և օքսիդացման զոնայի առա– ջացումը, ստորերկրյա, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսի ջրերի բաղադրու– թյան ձևավորումը, քեմոգեն և բիոգեն նստվածքա գոյացումը, նստվածքների դիագենեզը և վաղ էպիգենեզը: Եթե ներ– քին պրոցեսների համար կարևոր ազդակ– ներ են ծառայում ջերմաստիճանը և ճըն– շումը, ապա Հ. պ–ի առաջատար գործոն– ներն են միջավայրի ալկալիականությու– նը կամ թթվայնությունը և օքսիդացման– վերականգնման պոտենցիալը: Մեծ դեր են խաղում նաև կենսաերկրաքիմիական պրոցեսները: Հ. պ–ի հետևանքով առա– ջանում են մի շարք արժեքավոր օգտակար հանածոների (նիկել, երկաթ, մագնեզիտ, բոքսիտ, կաոլին, ոսկու և պլատինի ցրո– նային) հանքավայրեր:

ՀԻՊԵՐԳԼԻԿԵՄԻԱ, գերշաքարարյու– նություն, արյան մեջ շաքարի պարու– նակության ավելացումը 120 մգ%-ւզ բար– ձըր: Առողջ մարդկանց մոտ ժամանակա– վոր Հ. կարող է առաջանալ մեծ քանակու– թյամբ շաքար ընդունելուց (սննդային Հ.), ուժեղ ցավերից, հոգեկան գերլարումնե– րից: Կայուն Հ. հանդիպում է շաքարային հիվանդության, ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների, C և Bi խմբի վիտա– մինների անբավարարության, տենդի և հիպօքսիայի դեպքերում:

ՀԻՊԵՐԵՐԿՐԱՁԱՓԱԿԱՆ ՇԱՐՔ, F(a, թ, Y, X)=1+Ji ,+*±ՋՋ£ճ,,+ > 1 .Yt1 .2 -Y (Y + 1) a(a + !)(« + 2)P(P + 1X3 + 2) 3+ 1* 2* 3* Y(Y + l)(Y + 2) տեսքի շարք, երկրաչափական պրո– գրեսիայի ընդհանրացումն է: Հ. շ. իմաստ ունի, երբ Y-ն զրո կամ բացասա– կան ամբողջ թիվ չէ: Հ. շ. զուգամետ է |x|< 1 դեպքում, իսկ եթե նաև՝ Y>a+P. ապա զուգամետ է նաև x= 1 դեպքում և տեղի ունի Գա ու սի բանաձևը՝ ■cy օ _. 1Հ_ r(Y)r(Y–ց–Յ) P, 7. 1)tr(Y-a)r(7–p) ’ որտեղ T(x)-i գամմա ֆունկցիան է: |x| < 1 դեպքում Հ. շ–ով որոշվող անալի– տիկ ֆունկցիան կոչվում էհիպերերկ– րաչափական ֆունկցիա, որը կարևոր դեր է խաղում դիֆերենցիալ հա– վասարումների տեսությունում: Հ. շ. առա– ջին անգամ ուսումնասիրել է Լ. էյչերը (1778), ապա, ավելի հանգամանորեն, Կ. Գաուսը (1813):

ՀԻՊԵՐԹԵՐՍԻԱ (< հիպեր… և հուն. -OepnTi– ջերմություն), գ և ր ջ և ր մ ու– թ յ ու ն, մարդու և կենդանիների օրգա– նիզմում ավելցուկային ջերմության կու– տակումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը: Իրականանում է ջերմատ– վությունը դժվարացնող կամ արտաքին միջավայրից դեպի օրգանիզմ ջերմության անցումն ուժեղացնող գործոնների ազդե– ցության հետևանքով: Հ. առաջանում է ջերմակարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմների (քրտնարտադրություն, մաշկային արյան անոթների լայնացում ևն) առավելագույն լարվածության հետե– վանքովև, եթե ժամանակին պատճառները չվերացվեն, պրոցեսը կարող է հարաճել և 41–42°Շ–ում ավարտվել ջերմային հարվածով: Հ. ուղեկցվում է նյու– թափոխանակության արագացմամբ և որակական փոփոխություններով, ջրի ու աղերի կորստով, արյան շրջանառության և ուղեղի թթվածնամատակարարման խանգարմամբ, որը հանգեցնում է գրգըռ– վածության, երբեմն՝ ջղաձգությունների և ուշագնացությունների: Հ–ի զարգացմանը նպաստում են ջերմարտադրության բարձ– րացումը (մկանային աշխատանքի դեպ– քում), ջերմակարգավորման մեխանիզմ– ների խանգարումները (նարկոզ, հարբա– ծություն, որոշ հիվանդություններ), ջեր– մակարգավորման տարիքային թուլու– թյունը (երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին): Արհեստական Հ. կիրառ– վում է նյարդային և դանդաղ ընթացող քրոնիկական որոշ հիվանդությունների բուժման նպատակով:

ՀԻՊԵՐԼԻՑՔ (< հիպեր… և լիցք), ուժեղ փոխազդող տարրական մասնիկների՝ հադրոնների բնութագրերից մեկը, որ հավասար է բարիոնային լից– քի և տարօրինակության գումարին:

ՀԻՊԵՐԿՈԱՊԼԵ2Ս ԹՎԵՐ, կոմպփքս թվե– րի ընդհանրացում: Իմաստն այն է, որ Հ. թ–ի նկատմամբ սովորական թվաբա–