Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով զարկերակային ճըն– շումը մինչև 140/90 մմ սնղ. ս. համարվում է բնականոն, մինչև 159/94 մմՀ «վտանգա– վոր գոտի», դրանից բարձրը՝ հիվանդա– գին: ԱՄՆ–ում 18–70 տարեկան անձանց մոտ կատարված հետազոտությունները, զարկերակային արյան ճնշման բարձրա– ցում են արձանագրել տղամարդկանց 12,8%–ի և կանանց 15,3%-ի մոտ: Հ. հ. առավելապես հանդիպում է 40–60 տարե– կանում: Ուսումնասիրելով Մոսկվայի ազ– գաբնակչության տղամարդկանց որոշ մասի զարկերակային ճնշումը (Վ. Ի. Մե– տելիցա U համահեղինակներ, 1976)՝ պար– զել են, որ Հ. հ. ունեն 40–49 տարեկան անձանց 13,6%-ը, 50–54-ի՝ 18,0%–ը և 50–59-ի՝ 25,4% –ը: Տ. հ. քիչ է տարածված գյուղական վայրերում՝ կապված աշխա– տանքի պսիխոէմոցիոնալ ավելի պակաս լարվածության հետ: Տ. հ–յան զարգաց– մանը նպաստում են նաև ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց կյանքը, ծխելը, կերակրի աղի, ալկոհոլի, սուրճի, թեյի ոչ չաՓավոր օգտագործումը ևն: Ա. Լ. Մյասնիկովը Հ. հ–յան ընթացքը բաժանել է երեք շրջանի (երկու ենթա– շրջանով): Առաջին կամ սկզբնական շրջանը բնորոշվում է արյան ճնշման ժա– մանակավոր բարձրացմամբ, որի պատ– ճառները կարող են նկատելի լինել կամ ոչ: Այս շրջանում հիվանդների մոտ 1/3-ը գանգատներ չեն ունենում: Մյուսները գանգատվում են գլխացավերից, գլխում ծանրության զգացումից, մտավոր աշխա– տունակության անկումից, դյուրագրգռու– թյունից, քնի խանգարումից ևն: Սրտի և մյուս օրգան–համակարգերի օրգ. փոփո– խությունները բնորոշ չեն: Երկրորդ կամ զարգացած շրջանում հիվանդները, բացի վերոհիշյալ նշաններից, գանգատ– վում են գլխապտույտից, սրտի շրջանում անախորժ զգացումներից, վերջույթների թմրածությունից ևն: Զարկերակային ար– յան ճնշումը, որպես կանոն, մնում է բարձր, տատանվելով տարբեր օրերի ըն– թացքում: Այս շրջանին բնորոշ են հի– պերտոնիկ կրիզները, որոնց ժամանակ արյան ճնշումը շեշտակի բարձ– րանում է կարճատև (մի քանի ժամ) կամ համեմատաբար երկարատև (2–3 օր) ն առաջացնում սրտի, ուղեղի և մյուս օր– գանների գործունեության խանգարում– ներ: Երրորդ կամ սկլերոտիկ շրջա– նում հանդես են գալիս արյան անոթների կարծրացման, իսկ համապատասխան օր– գաններում, որոնց սնուցումը երկարատև խանգարված էր, ֆիբրոզի–սկլերոզի նշան– ներ: Զարկերակային արյան ճնշումը դառ– նում է կայուն և մնում բարձր: Առաջանում են նաև ակնահատակի նյարդային և անո– թային կառուցվածքների խորը փոփոխու– թյուններ: Սկսած երկրորդ շրջանից և առավելա– պես երրորդում զարգանում են Հ. հ–յան բարդությունները՝ սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, ուղեղի կաթված, երիկամների կնճռոտում ևն: Տ. հ–յան ընթացքը կարող է տևել 35–40 տարի: Ըստ Ա. Լ. Մյասնիկովի հիվանդու– թյան առաջին շրջանում նկատվում են նաև ինքնառողջացման դեպքեր: Բ ու ժ ու մ ը խիստ անհատական է, կախված է հիվանդության շրջանից և նյարդային համակարգի առանձնահատ– կություններից: Զարկերակային արյան ճնշումն իջեցնող (հիպոտենզիվ) դեղա– նյութեր, հանգուցամեկուսիչներ (գանգ– լիոբլոկատորներ), կենտրոնական նյար– դային համակարգը հանգստացնող–սեդա– տիվ միջոցներ, նեյրոլեպտիկներ կամ մեծ տրանկվիլիզատորներ, ատարակտիկ– ներ կամ Փոքր տրանկվիլիզատորներ, կրիզների դեպքում արդյունավետ է կա– տապրեսանը (հեմիտոն), երկարատև կրի– զի ժամանակ՝ ալֆա–մեթիլդոֆան (դո– պեգիտ): էնցեֆալոպաթիայի և գլխուղեղի այտուցների դեպքում՝ մագնեզիումի սուլ– ֆատ, միզամուղներ ևն: հիվանդի նյար– դային համակարգի վրա ներգործելու առավել արդյունավետ միջոցներից են մի– ջավայրի առողջացումը տանը և աշխա– տանքում, ռացիոնալ պսիխոթերապիան: Կանխարգել ու մը. աշխատան– քի, հանգստի և կենցաղի պայմանների ճիշտ կազմակերպում, բուժական ֆիզ– կուլտուրա, բժշկ. մշպական հսկողություն, կասկածելի դեպքերի ժամանակին դիս– պանսերացում և համապատասխան մի– ջոցների կիրառում: Գրկ. JI a h r r. Փ., rnnepTOHMHecKaH 6օ– jre3Hb, JI., 1950; Mhchhkob A.JI., Ih- nepTOHHqecKaH 6oJie3Hb, M., 1954; Նույնի, runepTOHiraecKafl 6ojie3Hb h aTepocKJiepo3, M., 1965; 3 p h h a E. B., Jleqemie ranepxoHH- necKoS 6oJie3HH, M„, 1973; Page L. B., S i d d F. F., Medical management of primary hypertension, Boston, 1973. Ռ. Մամիկոնյան

ՀԻՊԷՐՏՐԻՒՌ& (< հիպեր.., և հուն. xpi%6գ – մազ), մարդու մազածածկույթ– ների չաՓից ավեւի զարգացումը մարմնի այն մասերում, ուր սովորաբար աճում են միայն աղվամազեր: Տարբերում են Հ–ի մի քանի տեսակ՝ հետերոգենի ա, կնոջ կամ աղջիկների մոտ բեղերի, մո– րուքի ի հայտ գալը, U մազերի աճումը տղամարդու տիպի՝ վիրիլիզացում (լատ. virilis– արական): Մազերի աճումը ուժե– ղանում է սեռական հասունացման շրջա– նում, մինչև կլիմաքսը և կլիմաքսի ըն– թացքում: Հետերոխրոնիա, ժա– մանակից շուտ մազերի ի հայտ գալը՝ որպես երկրորդային սեռական հատկանիշ (երեխաների ցայլքի մազակալումը, բե– ղերի, մորուքի առաջանալը): Պատճառը օրգանիզմի զարգացման արատներն են կամ ներքին սեկրեցիայի գեղձերի հի– վանդությունները: Տետերոտիպիա, մազերի աճումը մարմնի ոչ սովորական մասերում (օրինակ, գոտկատեղում): Հ. կարող է լինել մասնակի, տեղական կամ ամբողջ մարմնի վրա տարածված: Սահ– մանափակ նկարող է լինել ժառանգական, կամ առաջանալ մեխանիկական, քիմ., ջերմային և ֆիզիկական գրգռիչների ազ– դեցությունից: Կանանց դեմքի, վերջույթ– ների վրա աղվամազերի ավելցուկային աճումը կատարվում է սաՓրվելու, յուղա– յին քսուքների գործածման, մազահան– ման հետևանքով, որի դեպքում մազերը հաստանում են, կոշտանում և աճում սո– վորականից ավելի արագ: Դեմքի մազերի գունաթափումը ջրածնի պերօքսիդի 10– 15%-անոց լուծույթով մազերը դարձնում է աննկատ, սակայն աճումը չի դադարեց– նում: Դեպիլյատորները (միջոցներ, որոնք լուծում են մազի առանցքը, չվնասելով պտկիկները) կարելի է օգտագործել ծայ– րահեղ դեպքերում և մարմնի միայն ծածկ– վող մասերում: Նպատակահարմար է էլեկ– տրոէպիլյացիայի մեթոդով բուժումը՝ էլեկտրոլիզի, ՈւԲՀ–ի և դիաթերմիայի օգ– նությամբ: Տես նաև Մազահանում:

ՀԻՊԷՐՏՐՈՖԻԱ (< հիպեր… և հուն. xpo<pil~- սնուցում, սնունդ), օրգանի կամ նրա առանձին մասի ծավալի մեծացում: Մարդու կամ կենդանիների մոտ Տ. կա– րող է առաջանալ օրգանի բաղադրիչ տար– րերի (բջիջներ, հյուսվածքներ) ծավալի մեծացման կամ թվի ավելացման (հիպեր– պլազիա) հետևանքով:

ՀԻՊՆՕՊԷԴԻԱ (հուն, rtvog -*– քուն և jtaiSeCa – ուսուցում, դաստիարակու– թյուն), ուսուցում բնական քնի ժամանակ: Հիպնոսի կամ արհեստական քնի (էլեկ– տրաքուն, դեղորայքային քուն) ընթաց– քում գիտելիքներ ձեռք բերելը Հ. չի հա– մարվում, քանի որ ուսուցման պրոցեսը կրում է հիպնոաիկ ներշնչման բնույթ: Գիտելիքներ ձեռք բերելու նպատակով քնի (բնական կամ արհեստական) օգ– տագործումը կիրառվել է դեռևս հին ժա– մանակներում (բուդդայական լուսավո– րիչները Չինաստանում, ֆակիրներն ու յոգերը՝ Հնդկաստանում ևն): Նորագույն շրջանում Տ– կիրառելու աոաջին փորձը կատարել է Դ. Ա. Ֆիննեյը (ԱՄՆ): ՄՄՀՄ–ում նման Փորձ ձեռնարկել է Ա. Մ. Սվյադոշչը (1936-ին): Հ–ի նկատմամբ հե– տաքրքրությունը և այն տեսականորեն հիմնավորելու ձգտումը վերսկսվել են XX դ. 50– 60-ական թթ. սկզբին: Արտա– սահմանյան Հ–ի վրա զգալի ազդեցություն ունի իդեալիստական, գւխավորապես, ֆրեյդիստական ըմբռնումը (տես Ֆրեի դիզմ): Սովետական գիտնականները (Լ. Ա. Բլիզնիչենկո, Վ. Պ. Զուխար և ուրիշներ) Հ–ի հնարավորությունը բացատրում են քնի ժամանակ գլխուղեղի մեծ կիսագըն– դերի կեղևում պահակային կետերի առ– կայության վերաբերյալ պավլոփան ուս– մունքով: Փորձառական տվյալները վկա– յում են, որ հիպնոպեդիկ ճանապարհով մատուցված ինֆորմացիայի յուրացումը կախված է հիշողության բնույթից, սովո– րողի տարիքից, սեանսների քանակից ու ծրագրի ծավալից, խոսքի արտասանական երանգավորման (ինտոնացիոն) բնութա– գրից: Հ–ի շատ տեսական և գործնական պրոբլեմներ (աշխատունակություն, Հ–ի երկարատև կիրառման հետևանքով առա– ջացած հոգնածություն, Հ–ի սիստեմատիկ օգտագործումից նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի փաիոիսէւթյուն ևն) մինչև վերջ պարզ չեն: Ակներև է, որ Հ. չի կարող փոխարինել մանկավարժական պրոցեսին, այն կարող է օգտակար լինել հիշողության մեջ ամրապնդելու միայն մի քանի տեսակ ինֆորմացիաներ (օտար բառեր, հեռագրային այբուբեն, բանաձև– վեր , աղյուսակներ):

ՀԻՊՆՈՍ, քնի աստվածը հին հունական դիցաբանությունում: Նյուկտեի (Գիշեր) զավակը, Թանատոսի (Մահ) եղբայրը: Հին հույների պատկերացմամբ բնակվել