Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԻՍԱՐՅԱՆ ՈՉԽԱՐ, կոպտաբուրդ, դմա կավոր, մսա՜ճարպատու ցեղ: Բուծվել է Տաջիկստանում՝ ժող. սելեկցիայով: Խոյե րի մնդավի բարձրությունը՝ 80–85, իսկ մաքիներինը 75–80 սմ է: Մարմնակազմ– վածքն ամուր է, իրանը՝ համեմատաբար երկար, կուրծքը՝ լայն և խոր, ոտքերը՝ ամուր ու բարձր, մեջքը՝ ուղիղ, մնդավը և գավակը՝ լայն: Գլուխը խոշոր է, սապա տավոր: Մաքիներն անեղջյուր են, խո յերը հաճախ ունեն Փոքր եղջյուրներ: Սրբոսկրների հատվածում տեղադրված է մեծ դմակ (18–20 կգ): Խոյերի միշին կենդանի զանգվածը 130– 1Հ0 կգ է (առա վելագույնը՝ 190), մաքիներինը՝ 80–90 (առավելագույնը՝ 150): Վաղահաս են, 6 ամսական խոյիկների կենդանի զանգվա ծը մոտ 60 կգ է: Սպանդային ելքը՝ 58– 60% : Գույնը հիմնականում գորշ է: Խո յերի բրդատվությունը՝ 1,3–1,6, իսկ մա քիներինը 1,0–1,4 կգ է: Պտղատվությու նը՝ 115– 120% : Բուծվում է Տաջիկական և Ուզբեկական ՍՍՀ–ներում: Հարմարված է լեռնային արոտային պայմաններին:


ՀԻՍՏԵՐԻԱ (< հուն, vaxipa – արգանդ, հին հույները համարում էին արգանդի ախ տահարման հետևանք), ներողների խմբի հիվանդություն, բնորոշվում է հոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգա ցողության և ներքին օրգանների գործու նեության բազմատեսակ խանգարումնե րով: Ըստ Ի. Պավլովի Հ. զարգանում է, երբ կենտրոնական նյարդային համա կարգում դրդման պրոցեսները գերակըշ– ռում են արգելակման պրոցեսներին: Գըլ– խուղեղի կեղևի թուլությամբ և առաջին ազդանշանային համակարգի գերակշռու թյամբ է պայմանավորված ռեակցիաների քաոսայնությունը, դյուրագրգռությունը, իմպուլսիվությունը ևն: Հ. դրսևորվում է հիստերիկ բնավորությամբ, հիստերիկ նո պաներով, գիտակցության հիստերիկ և ներքին օրգանների ֆունկցիաների խան գարումներով: Հիճտերիկ բնավո– Ր ու թ յ ա մ բ անձանց հատուկ է հոգե կան ոլորտի անկայունությունը, քմահա ճությունը, Փոփոխական հակումները, հու զականությունը, հակասական արարքնե րը, սեթևեթանքը, սեփական ոչ լիարժե քության զգացումը, ուշադրություն գրա վելու և շրջապատում որևէ դեր խաղալու ձգտումը, մտացածինը որպես իրականու թյուն ըմբռնելը, բանականությունը և կամ քը աֆեկտիվ (գերհուզիչ,. գերզգայական) գրգիռներին ենթարկելը, շրջապատի հան դեպ դյուրաՓովւոխ վերաբերմունքը, հա մակրանքի և հակակրանքի ակնթարթա յին հերթափոխությունը: Հոգեկան գոր ծունեության խանգարումներն արտա հայտվում են պսիխոտիկ երևույթներով, առաջանում է գերգրգռվածություն, ընկըճ– վածություն, անշարժություն, շրջապատի հանդեպ անտարբերություն, կամային խանգարումներ: Հաճախ առաջանում են պարոքսիզմային և հիստերիկ նոպաներ, որոնք սովորաբար սկսվում են որևէ գըր– գըռող առիթից: Հիստերիկ մեծ նոպայի դեպքում հիվանդը նախօրոք Փնտրելով հարմար տեղ (իրեն չվնասե– լու համար)՝ ճչոցով վայր է ընկնում, ուժեղ սեղմում կոպերը (բիբերի ռեակցիան լույ սի հանդեպ պահպանվում է), պոկում է մազերը, լաց է լինում, դեմքի մկանները և ձեռքերը ցնցվում են: Առաջանում են գիտակցության խանգարման արտաքին նշաններ կամ լրիվ կորուստ: Երբեմն Հ–ի նոպան կարող են համարել էպիլեպտիկ նոպա (տես էւցիւեպսիա): Սակայն Հ–ի նոպաները երբեք չեն հանգեցնում –մարմ նական ծանր վնասվածքների: Զգացողու թյան խանգարումներն ընդգրկում են մարմնի կեսը, երբեմն աոանձին վերջույթ ներ կամ դեմքը: Նկատվում են շարժողու թյան, խոսքի ֆունկցիոնալ Փոֆոխու– թյուններ, ժամանակավոր կուրություն և համրություն, ստամոքս–աղիքային, սիրտ– անոթային, շնչառական և միզասեռական համակարգերի խանգարումներ: Ծանր դեպքերում առաջանում է գիտակցության մթագնում, որն ուղեկցվում է տեսողական վառ հալուցինացիաներով, զառանցանք ներով: Կանխարգել ու մը. ճիշտ դաս տիարակություն ընտանիքում, դպրոցում և հասարակական կազմակերպություննե րում: Բ ու ժ ու մ ը. պսիխոթերապիա, աշ խատանքային թերապիա, մտավոր–կա– մային մարզում, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, ֆիզիոթերա– պևտիկ պրոցեդուրներ: Հ–ի դեպքում, որ պես կանոն, աշխատունակությունը պահ պանվում է:


ՀԻՍՏԱՄԻՆ, P-իմիդազոլիլ –4 (5)–էթի– լամին, C5H9N3, հյուսվածքային հորմոն: Առաջանում է հիսաիդինից՝ դեկարբօքսի– լացման միջոցով: Ոչ ակտիվ, կապված վիճակում մեծ քանակությամբ պարունակ վում է մարդու և կենդանիների լյարդում, թոքերում, մաշկում, թրոմբոցիտներում ու լեյկոցիտներում: Ազատ ձևի է անցնում անաֆիլակտիկ շոկի, բորբոքային, ալեր գիկ ռեակցիաների ժամանակ (տես Աչեր– գիա): Հ. բարձրացնում է մազանոթների թափանցելիությունը, սեղմում խոշոր անոթները, խիստ ուժեղացնում է ստա մոքսում աղաթթվի արտազատումը շրջա դիր բջիջներից: Ազատ վիճակի անցնելիս Հ. առաջացնում է մաշկի կարմրություն, քոր, այրոց, բուշտեր ևն: Հ. քայքայվում է հիստամինազ ֆերմենտով՝ հիմնակա նում աղիքներում ու երիկամներում:


ՀԻՍՏԵՐԵ&ԻՍ (< հուն. ձԾէտբԽ– ուշա նալ, ետ մնալ), մարմնի վիճակը բնութա գրող ֆիզիկական մեծության ոչ միարժեք կախումը արտաքին ներգործությունից, պայմանավորված է նախորդող նույնպիսի ներգործության առկայությամբ: Լինում են մագնիսական, դիէլեկտրական, առաձգա կան, ջերմամագնիսական, մագնիսամե– խանիկական, մագնիսաստրիկցիոն Հ. ևն: Մագնիսական Հ. ֆեռոմագնիսա– կան նյութի մագնիսացվածության Փոփոխ ման ետ ընկնելն է արտաքին մագնիսա կան դաշտի լարվածությունից՝ պայմանա վորված մագնիսացվածության նախնա կան արժեքով: Արտաքին դաշտի H լար վածության մեծացման հետ լրիվ ապա մագնիսացված ֆեռոմագնիսի I մագնի սացումն աճում է ըստ I կորի (նկ.): H= = Hm արժեքին համապատասխանում է հագեցած մագնիսացվածության վիճակը: Այնուհետև I-ի կախումը H-ից նկարագըր– վում է II կորով (H-ը Փոքրանում է Hm-jig մինչև–Hm): H= 0 դեպքում 1= IR արժեքը կոչվում է մնացորդային մագ– նի սացվածություն: Մագնիսա կան դաշտի լարվածության այն արժեքը (H= – Hc), որի դեպքում մագնիսացվա– ծությունը դառնում է զրո, կոչվում է կոհր– ցիաիվ ուժ: H-ի հետագա Փոփոխման դեպ քում I-ի ՓոՓոխությունը նկարագրվում է Ֆեռոմագնիսի մագ նիսացման հիմնա կան կորը (I) և հիաոերեգիսի օղա– ԿԸ (II–III) III կորով: II U III կորերը կազմում են մագնիսական հիստերեզիսի փակ օղակը: Վերջինիս մակերեսը համե մատական է ջերմության այն քանակու թյանը, որն անջատվում է ֆեռոմագնիսի միավոր ծավալում վերամագնիսացման մի ցիկլի ընթացքում: Դիէլեկտրական Հ. էլեկտրա կան դաշտի միևնույն լարվածության դեպ քում սեգնետոէլեկտրիկի բևեռացման ար ժեքների տարբերությունն է՝ կախված սկզբնական բևեռացման արժեքից: Առաձգական Հ. մեխանիկական միևնույն լարման դեպքում մարմնի դե– ֆորմացիայի մեծությունների տարբերու թյունն է կախված սկզբնական դեֆոր– մացիայի մեծությունից: Ա– ԹուԱանյան.


ՀԻՍՏԻԴԻՆ, a-ui մ ի ն ա – P-ի մ ի դ ա– օուհւաոոահոնաԹԹու, հիմնային հատկություններով օժտված ամինաթթու: Կենդանիների մեծ մասի հա մար անփոխարինելի է, մարդու օրգանիզ մում սինթեզվում է սահմանափակ քանա կությամբ: Մտնում է մի շարք ֆերմենտնե րի, մասնավորապես ռիբոնուկլեագների, տրանսկետոլազների ակտիվ կենտրոն ների կազմի մեջ: Հ–ի դեզամինացման ռեակցիան դարձելի չէ, կատալիզվում է հիստիդին–ամոնիակ–լիազ ֆերմեն տով, որը հայտնաբերված է բակտերիա ներում և կենդանիների լյարդում: Հ–ի ան բավարարությունը հանգեցնում է նյութա փոխանակության խանգարումների, այդ թվում և հեմոգւոբինի սինթեզի արգելակ ման:


ՀԻՍՏՈՆՆԵՐ, թույլ հիմնային հատկու թյուններով օժտված պարզ սպիտակուց ների խումբ: Մոլ. զանգվածը՝ 5.000-ից մինչև 37.000: Պարունակվում են կենդանիների բջիջ ների մեծ մասում, հատկապես էրիթրո ցիտներում ու վահանագեղձում: Հիմնա յին հատկությունները պայմանավորված են հիսաիդին, փղին և արգինին ամինա թթուների առկայությամբ: Բջիջների կո րիզներում Հ. դեզօքսիռիբոնուկլեինա– թթուների (ԴՆԹ) հետ կազմում են նուկ– լեոհիստոն համալիր: Ենթադրում են, որ