Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԻՎՐՈՒԴ ՆԵՐՔԻՆ, գյոսլ Արևմտյան Հա– յաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Ապարկերտի գավառակում: 1909-ին ուներ 19 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ U անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԻՎՐՈԻԴ ՎԵՐԻՆ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Ապարկերտի գավառակում: 1909-ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ. Վ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԻՏԼԵՐ (Hitler) (իսկական ազգանունը՝ Շփ Կ լ գ ր ու բ և ր) Ադոլֆ (1889– 1945), գերմանական ֆաշիստական (նացիոնալ– սոցիալիստական) կուսակցության պա– րագլուխ, գերմանական ֆաշիստական պե– տության ղեկավար (1933–45), պատերազ– մական գլխ. հանցագործ: 1913-ից՝ գերմ. բանակի եֆրեյտոր, 1920-ից՝ Գերմանիա– յի նացիոնալ–սոցիալիստական բանվորա– կան կուսակցության ղեկավար (ֆյուրեր): Պայքարելով 1919-ի Վերսալյան պայմա– նագրի դեմ՝ Հ–ին և նրա գործակիցներին հաջողվեց երկրում հրահրել շովինիզմ և մասսայական հենարան ստեղծել բնակչու– թյան մեջ: 1933-ի հունվ. 30-ին Հ. հռչակ– վեց ռայխսկանցլեր, իսկ պրեզիդենտ Հին– դենբուրգի մահից հետո իր ձեռքում կենտ– րոնացրեց ամբողջ իշխանությունը՝ միա– վորելով պրեզիդենտի և ռայխսկանցլերի պաշտոնները (1934-ի օգոստոս): 1936– 1939-ին ֆաշիստական Գերմանիան Հ–ի գլխավորությամբ զինված ինտերվենցիա ձեռնարկեց Իսպանական Հանրապետու– թյան դեմ, զավթեց Ավստրիան, Չեխոս– լովակիան (1938–39), սանձազերծեց երկ– րորդ համաշխարհային պատերազմը և 1941-ի հունիսի 22-ին հարձակվեց ԱԱՀՄ–ի վրա: 1941-ի դեկտեմբերին Հ. դարձավ գերմ. զինված ուժերի հրամանատար: Հ. օկուպացրած երկրներում խաղաղ բնակ– չության և ռազմագերիների զանգվածա– յին ոչնչացման ոգեշնչողն ու գւխավոր կազմակերպիչներից էր: Ինքնասպանու– թյուն է գործել պաշարված Բեռլինում, կայսերական գրասենյակի գետնահար– կում:

ՀԻՐԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում: 1909-ին ուներ 22 տուն խառը (7-ը՝ հայ, 15-ը՝ թուրք) բնակչություն: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նը– րանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԻՐԻԿ (Iris), զամբեղ, հիրիկազգի– ների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմա– մյա, կոճղարմատավոր խոտաբույս է: Տերևները թրաձև են, երկար: Ծաղիկները խոշոր են, մեկական, կապույտ, մանուշա– կագույն, սպիտակ կամ դեղին: Պտուղը եռաբուն, բազմասերմ տուՓԻԿ է: Հայտնի է մոտ 200 տեսակ, տարածված Հյուսի– սային կիսագնդում, ՄՄՀՄ–ում՝ 60, ՀՄԱՀ–ում՝ 14 տեսակ: Աճում է մարգագե– տիններում, տաՓասաաններում, չոր, քար– քարոտ վայրերում: Շատ տեսակներ դե– կորատիվ նշանակություն ունեն և վաղուց մտցված են մշակության մեջ: Առանձին տեսակների տերևներից կոպիտ թել են ստանում, որոշ տեսակների արմատներից՝ եթերային յուղեր: ՀԱԱՀ–ում տարածված Հ–ի տեսակները գրանցված են ՀԱԱՀ «Կարմիր գրքում»: ՀԻՐՃ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 155 (30 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Հ–ի հա– յերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին:

ՀԻՐՈՀԻՏՌ (ծն. 1901), ձապոնիայի կայսր 1926-ից: Հաջորդել է հորը՝ Իոսիհիտոյին:

ՀԻՐՈՍԻԴԵ Անդո (կեղծանունը՝ Ու տ ա– գավա Հ ի ր ո ս ի գ ե, 1797– 1858), ճապոնացի նկարիչ: Դեմոկրատական մի– տումների արտահայտիչ Ուկիյյո–է դպրո– ցի ներկայացուցիչ: Հաճախ ճամՓորդել և ստեղծել է «Արևելյան մայրաքաղաքի (Տոկիոյի) 10 տեսարան» (1827), «Տոկայ– դոյի ճանապարհի 53 կայարանները» (1833–34), «Գավառների ավելի քան 60 տեսարան» (1853–56), «Ֆուձի լեռան 36 տեսարան» (1854–58), «էդոյի 100 տեսա– րան» (1856–58) և այլ՝ գունավոր փայտա– գրության տեխնիկայով կատարված բնա– նկարաշարեր: Կերպարների նրբագեղու– Հիրոսիգհ. բնանկար «Տոկայդոյի ճա– նապարհի 53 կայարանները» նկարաշարից, գունավոր փայտագրություն (1833–34) թյամբ ու քնարականությամբ բնորոշվող Հ–ի բնանկարներում պատկերված են նաև առօրյա աշխատանքով զբաղված մարդիկ: Տարածությունը հաղորդելու նպատակով հաճախ ընդգծել է առաջին պլանի շեշտ– ված որևէ մանրամաս՝ մեղմորեն կերպա– վորելով ետին պլանները, դիմել է նաև գծային հեռանկարին: Հ–ի արվեստը ազ– դել է իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիո– նիզմի շրշանի եվրոպական բնանկար– չության վրա:

ՀԻՐՈՍԻՄԱ, քաղաք ճ.ապոնիայում, Հոն– սյու կղզու հարավ–արևմուտքում: Հիրո– սիմա պրեֆեկտուրայի վարչական կենտ– րոնն է: 832 հզ. բն. (1975): Կա մեքենա– շինական (այդ թվում՝ նավաշինություն, նավանորոգում), հաստոցա գործիքային, տեքստիլ, ոետինատեխ., Փայտամշակ– ման, թղթի, սննդհամի արդյունաբերու– թյուն: 1945-ի օգոստոսի 6-ին առաջին ատոմային ռումբը ԱՄՆ–ի կողմից գցվել է Հ–ի վրա. զոհվել է 140 հզ. մարդ, և ավեր– վել քաղաքի զգալի մասը: 1959-ից քաղա– քում տեղի են ունենում խաղաղության ամենամյա Փառատոներ: ժամանակա– կից արվեստի կարևորագույն կոթողնե– րից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան–թանգարանը: ՀԻՐՏ (HIrt) Հերման (1865-1936), գեր– մանացի լեզվաբան: Մովորել է Լայպցիգի և Ֆրայբուրգի համալսարաններում: Լայպցիգի (1896-ից) և Գիսենի (1912-36) համալսարանների պրոֆեսոր: Հիմնա– կան աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզվաբանությանը, մաս– նավորապես՝ հնդեվրոպական շեշտին, աբլաուտին: Արժեքավոր է Հ–ի «Հնդգեր– մանական քերականություն»-ը (հ. 1^-7, 1921–37): Զբաղվել է հնդեվրոպական ժո– ղովուրդների նախահայրենիքի և մշակույ– թի խնդիրներով: Հ–ի աշխատանքները պա– րունակում են վիճելի գաղաՓարներ (օրի– նակ, նրա աբլաուտի տեսությունը, արմա– տի կառուցվածքը ևն): Երկ. Der indogermanische Akzent, Strass- burg, 1895; Der indogermanische Ablaut, Strassburg, 1900; Die indogermanen, Bd 1– 2, Strassburg, 1905–07.

ՀԻՐՈՒԴԻՆ (լատ. hirudo–տզրուկ), ար– յան մակարդումը դանդաղեցնող նյութ: Արտադրվում է բժշկ. տզրուկների (Hirudo medicinalis) թքագեղձերից: Պոլիպեպտիդ է, մոլ. զանգվածը՝ մոտ 20 000: Արյան ֆերմենտի՝ թրոմբինի հետ Հ. առաջաց– նում է միացություն և կանխում ֆիբրինի գոյացումը: Կիրառվում է կենդանիների վրա կատարվող ֆիզիոլոգիական Փորձե– րում:

ՀԻՖԵՐ (< հուն. Հ>փ^ – հյուսվածք), սըն– կերի պարզ կամ առատ ճյուղավորված մանրադիտակային թելիկներ, որոնցից գո– յանում են վեգետատիվ օրգանները (սըն– կամարմին կամ միցելիում) ու պտղամար– մինները: Ունեն գագաթնային աճ, սպորա– կիր օրգանների առաջացման ժամանակ հաճախ թելիկները խիտ միահյուսվում են և գոյացնում կեղծ հյուսվածք կամ պլեկ– տենքիմ:

ՀԼԿԵՄ, տես Հայաստանի չենինյան կո– մունիստական երիտասարդական միու– թյան:

ՀԼՈԴԻՆՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մասունի գա– վառի Տալվորիկի գավառակում: 1909-ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց զգալի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկված– ները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԿԿ, տես Հայաստանի կոմոմւիստական կուսակցություն: ՀԿ(բ)Կ I ՀԱՄԱԳՈԻՄԱՐ, Հայաստա– նի կոմունիստական (բոլշե– վիկների) կուսակցության առաջին համագումար, տեղի է ունեցել 1922 թվականի հունվարի 26– 29-ը, Երևանում: Համագումարի նախօրյա– կին Հայկոմկուսի շարքերում կային 6012