նող թաղանթի (ծննդաբերությունից
հետո անջատվում և արտամղվում է ար–
գանդից): Արգանդի մկաններում զարգա–
նում են նոր մկանաթելեր: Ցուրաքանչյուր
մկանաթել մեծանում է երկարությամբ 10
անգամ, լայնությամբ՝ 4: Բարձրանում է
մկանների կծկողական հատկությունը:
Արգանդի ծավալը մեծանում է 500, կշիռը՝
25 անգամ: Արգանդի անոթները մեծանում
են ըստ երկարության ն լայնության, առա–
ջանում են նոր անոթներ, դեպի արգանդ
հոսող արյան քանակությունը միավոր ժա–
մանակամիջոցում մեծանում է 5–6 ան–
գամ: Հ–յան ընթացքում ինտենսիվանում է
սիրտ–անոթային համակարգի գործու–
նեությունը: Հիպոֆիզի հորմոնների ազ–
դեցության տակ կարող է բարձրանալ ար–
յան ճնշումը (զարկերակային): Արտի գեր–
ծանրաբեռնվածության հետեանքով զար–
գանում է ձախ փորոքի հիպերտրոֆիա:
Երակների պատերի փոփոխության հետե–
վանքով կարող է առաջանալ երակների
հանգուցավոր լայնացում՝ հաճախ ստո–
րին վերջույթների: Արյան քանակությունն
ավելանում է 400–500 Աչ–ոՎ: խթանվում է
արյունաստեղծ օրգանների ֆունկցիան,
ավելանում է լեյկոցիտների, էրիթրոցիտ–
ների, հեմոգլոբինի քանակությունը: Զգա–
լի փոփոխությունների է ենթարկվում նյու–
թափոխանակությունը. ֆերմենտային
պրոցեսներն արագանում են, օքսիդաց–
մանը՝ դանդաղում: Սպիտակուցային և ճարպային փոխանակությունն իջնում, իսկ
ածխաջրատային և ջրա–աղային փոխա–
նակությունը բարձրանում է: Ավելանում է
ջրի պահանջը, ուժեղանում հանքային
աղերի փոխանակությունը: Պտղի զարգաց–
ման համար անհրաժեշտ վիտամինները
(A, B, C, D, E) անցնում են մոր արյան
միջոցով: Հ–յան ընթացքում կնոջ մարմնի
կշիռը ավելանում է 10–11 կգ–ով: Հ–յան
սկզբում կարող են լինել սրտխառնոց,
փսխում; համի զգացողության փոփոխու–
թյուն (տհաճություն որոշ սննդամթերքնե–
րի նկատմամբ), հղին հաճախ զգում է սուր և թթու սննդի կարիք: Երբեմն առաջանում
է ուտելու համար ոչ պիտանի նյութերի
(կավիճ, կավ, ավազ) օգտագործման պա–
հանջ, որը կապված է ստամոքսի հյութա–
զատիչ գործունեության և նյութափոխա–
նակության փոՓոխության հետ: Հ–յան
առաջին ամիսներին փոՓոխվում է նաե
կնոջ հոգեկան աշխարհը, դառնում է զգա–
յուն, բարձրանում է գրգռողականությու–
նը, նկատվում է քնի խանգարում: Պտղի
զարգացման հետ հղին աստիճանաբար
դառնում է հավասարակշռված: Հատկա–
պես մեծ Փոփոխություններ են լինում
Հ–յան երկրորդ կեսում: Արգանդի աճի
հետ միաժամանակ, կնոջ ողնաշարը և ուսերը մի Փոքր ետ են թեքվում, որը նը–
րան տալիս է ավելի կայուն դիրք: Փոխ–
վում է քայլվածքը («հպարտ» քայլվածք):
Ստոծանու բարձր դիրքի հետևանք ով կըրծ–
քի վանդակը լայնանում է: Որովայնի
պատը լարվում է: Որոշ կանանց մոտ,
հատկապես առաջնածինների և բազմա–
պտուղ Հ–յան ժամանակ, որովայնի մաշկի և ազդրերի վրա ի հայտ են գալիս կարմրա–
վարդագույն զոլեր, որոնք ծննդաբերու–
թյունից հետո դառնում են ավելի բաց
գույնի: Որովայնի սպիտակ գիծը, արտա–
քին սեռական օրգանները, շուրջպտկա–
յին շրջանակները դառնում են ավելի
մուգ, դեմքի վրա հաճախ ի հայտ են գա–
լիս մուգ բծեր: Հ–յան 4-րդ ամսից ավելա–
նում է սեռական հորմոնների արտադրու–
մը, հատկապես ընկերքում արտադրվող՝
էստրիոլ, պրոգեստերոն: Մի շարք գոր–
ծոնների ազդեցության տակ Հ. կարող է
բարդանալ (հղիության թունավորումներ,
որոշ հիվանդությունների բարդացում են),
ուստի կինը պետք է գտնվի կանանց կոն–
սուլտացիայի հսկողության տակ: Հ–յան
նշանները կարող են լինել սուբյեկտիվ՝
սրտխառնոց, փսխում, համի զգացության
Փոփոխություններ, գրգռվածություն են:
Հավանական նշաններն են՝ սեռական օր–
գաններում (արգանդի չափերի մեծացում,
կոնսիստենցիայի Փոփոխություն, դաշտա–
նի դադարում) և կաթնագեղձերում տեղի
ունեցող փոփոխությունները, իսկ ստույգ
կամ անկասկած նշաններն են՝ պտղի
շարժումը, սրտի բաբախումների լսումը
կամ գրառումը հատուկ սարքավորումների
օգնությամբ, պտղի մասերի (գլուխ, իրան,
ոտքեր) շոշափումը, կմախքի ռենտգեն–
յան հետազոտումը: Արգանդում պտուղը
տեղավորված է պտղապարկի խոռոչում,
որը կազմված է պտղաթաղանթներից:
Ներքին, ջրային թաղանթը լցված է շուրջ–
պտղային հեղուկով, որն ապահովում է
պտղի ազատ շարժումը, նրան պահպա–
նում արտաքին ցնցումներից, պորտա–
լարի սեղմումից, պտղի մաշկի և ջրային
թաղանթների միջե կպումներից են: Հ–յան
վերջում, ծննդաբերությունից մոտավորա–
պես 1–2 ամիս առաջ, պտուղն արգան–
դում ընդունում է երկարաձիգ դրություն,
ըստ որում (96%) նա լինում է գլխային
առաջադրությամբ (գլուխը ցած), 3,5%
կոնքային առաջադրությամբ (կոնքը ցած) և 0,5% ախտաբանական՝ միջաձիգ կամ
թեք դրությամբ, որի ժամանակ ծննդաբե–
րությունն ավարտելու համար պահանջ–
վում է մանկաբարձական օգնություն կամ
վիրահատություն: Հ–յան տևողությունը
հաշվվում է վերջին դաշտանի առաջին
օրից: Տարբերում են հ ա ս ու ն՝ ժամ–
կետային Հ. (հասուն պտղով), որը տևում
է 37 լրիվ շաբաթից մինչև 42 շաբաթից
պակաս (259–293 օր), անավարտ
Հ. (անհաս պտղով)՝ 28 լրիվ շաբաթից
մինչե 37 շաբաթից պակաս (196–258 օր),
ժամկետանց Հ. (գերհասուն
պտղով)՝ 42 լրիվ շաբաթից ավելի: Հ–յան
վերջին շրջանում, ՍՍՀՄ–ում աշխատող
կանանց, տրվում է արձակուրդ 56 օր՝
մինչե ծննդաբերությունը և 56 օր՝ ծննդա–
բերությունից հետո:
Գրկ.Մարգարյան Պ. Հ., Մանկա–
բարձություն, Ե., 1960: 2KopflaHHJI H. Փ.,
y^e6HHK aKyinepcTBa, M., 1959; T o b o p-
Ka 3., ILiaijeHTa TOJioBeKa, BapmaBa, 1970;
BoflHKHHa B.H., iHaKEH K.H.,
yqedHHK aicymepcTBa, M., 1970.
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ կենդանիների, էգի օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից պտղի առաջացման և հետագա զարգաց– ման ֆիզիոլոգիական պրոցես: Հատուկ է միայն կենդանածին օրգանիզմներին և բնականոն պայմաններում ավարտվում է ծինով: Կաթնասուն կենդանիների (բացառությամբ ձվածինների) Հ. էակա– նապես տարբերվում է որոշ կենդանածին ձկների (շնաձուկ, կատվաձուկ), սողուն– ների (իժ, կենդանածին մողես են) հա– մապատասխան վիճակից: Կաթնասուն– ների բեղմնավորված ձվաբջջի կամ զի– գոաի զարգացումն սկսվում է ձվատար խո– ղովակում, ապա անցնում է արգանդ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում ներ– պատվաստում (իմպլանտացիա), այսինքն՝ սաղմն ամրանում է արգանդի պատին: Զարգացող սաղմի և մայրական օրգանիզ– մի միջե կապ է ստեղծվում ընկերքի մի– ջոցով, և առաջանում են սաղմնային թեր– թիկները: Հղի էգի արգանդը ծավալով մեծանում է 10–15 անգամ: Տարբեր կեն– դանիների Հ. տևում է. մկներինը՝ մոտ 20 օր, ճագարինը՝ 29–33, շանը՝ 58–66, առյուծինը՝ 103–110, այծինը և ոչխարինը՝ 145–157, գորշ արջինը՝ մոտ 210, կովինը՝ 270–300, ձիունը՝ 320–355, փղինը՝ մին– չև 660 են: Սմբակավոր կենդանիների ձագերը ծնվում են լավ զարգացած և ան– միջապես կարող են ինքնուրույն շարժվել: Այդպիսի կենդանիների Հ. ավելի երկա– րատև է, քան գիշատիչներինը, որոնց ձա– գերը ծնվում են կույր, առանց ատամների և մայրական խնամք են պահանջում: Պարկավորների ձագերը ծնվում են թեր– զարգացած և զարգացումն ավարտում են մոր «պարկում»: Հ–յան տևողությունը միև– նույն տեսակի կենդանու մոտ կարող է փոփոխվել կախված տարվա եղանակից (ամռանը կարճ է, ձմռանն ավելի երկար), ձագի սեռից (էգ ձագերն ավելի շուտ են ծնվում), ձագերի քանակից: Կաթնասուն– ների տարբեր խմբեր մեկ ծինում ունե– նում են. գիշատիչները՝ 2–20, կրծողները՝ 2–10, սմբակավորները՝ 1–5, կնճիթավոր– ները՝ 1 ձագ:
ՀՂԿԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, գոր– ծիքներ, որոնք նախատեսված են մետա– ղից, ապակուց և այլ նյութերից պատ– րաստված շինվածքների մեխանիկական մշակման համար: Բաժանվում են 2 հիմ– նական տեսակի՛ կոշտ (հղկասկավառակ– ներ, հղկագլխիկներ, սեգմենտներ, չորս– վակներ, տես նկ.) և ճկուն (հղկաթուղթ և դրանից պատրաստված շինվածքներ՝ ժա– պավեններ, սկավառակներ են): Հ. գ–ի պատրաստման համար օգտագործում են հղկանյութեր (էլեկտրակորունդ, սիլի– ցիումի կարբիդ, սինթետիկ և բնական ալ– մաստներ): Հ. գ. թողարկվում են կերա– միկական, բակելիտային, վուլկանիտա– յին, սակավ՝ սիլիկատային կապակցա– նյութերով, որոնցով ամրանում են առան– ձին հղկահատիկները: Կոշտ հղկա– նյ ու թային գործիքներ. /. հղկասկավա– ոակ, 2. հղկագըլ– խիկ, 3. սեգմենտ, 4. չորսվակ Ստանդարտ Հ. գ–ի անվանացուցակը նախատեսում է շուրջ 750 տիպաչափեր, իսկ ընդամենը կա 12000 տարատեսակ :