արտադրամասեր, էլեկտրաէներգիայի ար–
տադրությունն ավելացել է 2,13 անգամ:
Մեքենաշինության, քիմ. արդյունաբերու–
թյան և գունավոր մետալուրգիայի զար–
գացմանը զուգընթաց հանրապետությու–
նում ստեղծվելն զարգանում էին էլեկտրո–
նային և ռադիոտեխնիկական արդյունա–
բերության նոր ճյուղեր, աճել էր թեթև,
սննդի (կաթնեղեն, մսեղեն), տեղական
արդյունաբերության արտադրանքի ծա–
վալը: Կենտկոմի հաշվետվության վերա–
բերյալ ընդունած բանաձնում համագու–
մարը պարտավորեցրեց կուսակցական,
սովետական և տնտ. կազմակերպություն–
ներին բարելավել արդ. ձեռնարկություն–
ների, տրանսպորտի և կապի ղեկավարու–
մը, ուժեղացնել տնտ. ազդակների դերը
ձեռնարկություններում: խնդիր դրվեց նոր
հնգամյակում ապահովել արտադրության
աճի արագ տեմպերը, հատուկ ուշադրու–
թյուն դարձնել էներգետիկ բազայի, գու–
նավոր մետալուրգիայի, շինանյութերի,
թեթև, սննդի և տեղական արդյունաբերու–
թյան հետագա զարգացմանը: Նշելով հան–
րապետության գյուղատնտեսության բնա–
գավառում ձեռք բերված հաջողություն–
ները (ոռոգելի հողերի ընդարձակումը
34 հզ. հա–ով, գյուղատնտ. արտադրանքի
աճը 20% -ով են)՝ համագումարը պահան–
ջեց բարելավել կադրերի, հատկապես
մասնագետների ընտրության, տեղաբաշխ–
ման U դաստիարակման գործը, 1971–
1975-ին ապահովել անասնապահական
մթերքների, խաղողի, պտուղ–բանջարե–
ղենի, ծխախոտի, եթերայուղային կուլ–
տուրաների արտադրության հետագա ավե–
լացումը, ոռոգելի դարձնել 50 հզ. հա,
ջրարբիացնել 130 հզ. հա հողատարածու–
թյուն: «Աշխատավորների նյութական բա–
րեկեցության բարձրացումը,– նշում էր
համագումարը,– մեր կուսակցության
ամենաառաջնահերթ խնդիրն է»: Նախորդ
հնգամյակի տարիներին հանրապետու–
թյունում ազգային եկամուտն ավելացել
էր 1,5 անգամ, բարձրացել էր բանվորնե–
րի և ծառայողների միջին աշխատավարձը:
Զգալիորեն աճել էին սոցիալական ապա–
հովության միջոցները, ընդլայնվել՝ բնա–
կարանային ն բուժսպասարկման պայ–
մանները: համագումարն ընտրեց ՀԿԿ ղե–
կավար մարմիններ:
Գրկ. Հայաստանի կոմունիստական կու–
սակցության Կենտկոմի հաշվեաո1 զեկուցու–
մը ՀԿԿ XXV համագումարին, Ե., 1971: Հայ–
կոմկուսի Կենտկոմի հաշվետվության առթիվ
ՀԿԿ XXV համագումարի բանաձևը, Ե,, 1971:
ՀԿԿ XXVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաս–
տանի կոմունիստական կու–
սակցության քսանվեցերորդ
համագումար, տեղի է ունե–
ցել 1976 թվականի հունվարի 20–22-ը,
Երևանում: Լսվել և քննարկվել են Հա–
յաստանի կոմունիստական կուսակցու–
թյան Կենտկոմի և վերստուգիչ հանձ–
նաժողովի հաշվետվությունները, ՍՍՀՄ
ժողտնտեսության 1976–1980-ի զարգաց–
ման ուղղությունների մասին ՍՍԿԿ Կենտ–
կովի նախագիծը: Հաշվետու ժամանակա–
շրջանում հանրապետության կուսակ–
ցական կազմակերպությունները քաղա–
քական–կազմակերպչական լայն աշխա–
տանք են տարել հասարակական կյան–
քի բոլոր բնագավառներում, գլխավորել
մասսաների աշխատանքային վերելքը,
սոցիալիստական մրցության ծավալու–
մը: Ձեռք են բերվել ակնառու նվաճում–
ներ, մեծացել են քանակական ու որա–
կական ցուցանիշները տնտեսության ու
մշակույթի ասպարեզում: Արդյունաբե–
րությունը ժամկետից շուտ էր կատարել
արտադրանքի իրացման ծավալի
ու կարևորագույն շատ արտադրատեսակ–
ների թողարկման իններորդ հնգամյա–
կի պլանները: Առաջնակարգ նշանակու–
թյուն էին ստացել էլեկտրոնային, ռադիո–
տեխնիկական և սարքաշինական արդյու–
նաբերության ճյուղերը: Կապիտալ ներ–
դրումների ծավալը արդյունաբերության
մեջ կազմել էր 4,5 մլրդ ռ.: Գործարկվել
էին 45 խոշոր ձեռնարկություններ, մոտ
50 նոր արտադրություններ ն արտադրա–
մասեր: Շահագործման էին հանձնվել
4,5 մլն մ2 մակերեսով բնակտարածու–
թյուն, դպրոցներ ու նախադպրոցական
հիմնարկներ, հիվանդանոցներ ու պոլի–
կլինիկաներ, գիտական ու կուլտուր–կեն–
ցաղային օբյեկտներ: Անդրադառնալով
1976–80 թթ. հնգամյա պլանի դիրեկտիվ–
ներին, համագումարը նշեց, որ նոր հըն–
գամյա պլանով արդ. արտադրանքի ծա–
վալը պետք է ավելանա 43–47 %-ով,
շարունակվելու է արդյունաբերության
ճյուղային կառուցվածքի կատարելագոր–
ծումը, մեքենաշինության ոչ մետաղատար
ճյուղերի, հաստոցագործիքաշինական և
սարքաշինական արդյունաբերության
զարգացումը: Նախատեսվում է ավելի շատ
ձեռնարկություններ տեղաբաշխել միջին
և ոչ մեծ քաղաքներում, ավարտել ատո–
մային էլեկտրակայանի, երկաթգծի Մա–
սիս–Նուռնուս հատվածի կառուցումը:
Նախորդ հնգամյակի սարիներին հան–
րապետության կուսակցական և սովետա–
կան մարմիններն զգալի աշխատանք էին
տարել կուսակցության ագրարային քա–
ղաքականության կենսագործման ուղղու–
թյամբ: Գյուղատնտ եսության մեջ պետ.
կապիտալ ներդրումների ծավալը հասել էր
736 մլն ռ., ոռոգելի հողատարածություն–
ներն ավելացել էին 49 հզ. հա–ով, ջրար–
բիացվել էր 126 հզ. հա մարգագետին U
արոտավայր: Որոշ զարգացում էր ստացել
արդ. հիմունքներով անասնապահական
մթերքների արտադրությունը: Կատարվել
էին պետությանը հացահատիկի, շաքարի
ճակնդեղի, բանջարեղենի, մսի, կաթի,
բրդի և գյուղատնտ. այլ մթերքների վա–
ճառքի պլանները: Համագումարը կու–
սակցական ղեկավար մարմինների առաջ
խնդիր դրեց ապահովել գյուղատնտեսու–
թյան զարգացման ավելի արագ տեմպեր,
ընդլայնել խաղողի, պտղատու այգիների,
բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատի–
կային և տեխ., հատկապես եթերայուղա–
յին կուլտուրաների ցանքատարածություն–
ները, բարձրացնել դրանց բերքատվու–
թյունը: Մսի արտադրության հետագա
աճի համար խնդիր դրվեց ամրապնդել
անասնապահության արտադրա–տեխնի–
կական բազան, կաւոարելագործել անա–
սունների ցեղաբուծական գործի դրված–
քը, ավելացնել ոռոգելի կուլտուրական
արոտավայրերի տարածությունները ևն:
Նշվեց, որ գրեթե մեկ քառորդով ավելա–
ցել են բնակչության մեկ շնչին ընկնող
եկամուտները: Բարելավվել են մոտ
700 հզ. քաղաքացիների բնակարանային
պայմանները: Ընդլայնվել է բժշկ., սանա–
տորա–կուրորտային օբյեկտների ցանցը,
բարձրացել նրանց սպասարկման մակար–
դակը: Հետագա զարգացում են ստացել
ժողկրթության սիստեմը, գիտությունը,
արվեստն ու գրականությունը: Ակտիվա–
ցել է կուսակցական գաղափարական աշ–
խատանքը, մասսաների կոմունիստական
դաստիարակությունը: համագումարը
խնդիր դրեց ավելի բարձրացնել կուսակ–
ցական ղեկավարության մակարդակը տ ըն–
տելական ու կուլտուրական շինարարու–
թյան մեջ, լայն թափ հաղորդել մասսայա–
կան սոցիալիստական մրցության ծավալ–
մանը, գիտատեխնիկական նվաճումների
արմատավորմանը արտադրության մեջ:
Համագումարն ընտրեց ՀԿԿ ԿԿ–ի և վեր–
ստուգիչ հանձնաժողովի նոր կազմեր:
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ըն–
տրվեց Կ. Ս. Դեմիրճյանըւ
Գրկ . Հայաստանի կոմունիստական կու–
սակցության Կենտրոնական կոմիտեի հաշ–
վետվությունը ՀԿԿ XXVI համագումարին, Ե.,
1976: Հայաստանի կոմկուսակցության Կենտ–
կոմի ՀԿԿ XXVI համագումարին տրված
հաշվետվության բանաձևը, Ե., 1976:
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ մ ա ր դ ու, ֆիզիոլոգիա– կան պրոցես (կամ վիճակ), որի դեպ– քում կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից զարգանում է պւոուղը և ավարտ– վում երեխայի ծնվելով: Հ. սկսվում է բեղմ– նավորման (ձվաբջիջը սպերմատոզոիդի հետ միաձուլվելու) պահից, որը տեղի է ունենում արգանդափողում: Բեղմնավոր– ված ձվաբջիջը (պտղաձու) արգանդափողի մկանային կծկումների և թարթիչավոր էպիթելի թավիկների շարժումների շնոր– հիվ սկսում է առաջ շարժվել և, 7–8 օրում հասնելով արգանդի խոռոչ, պատվաստ– վում է լորձաթաղանթի վրա: Երբեմն պաղաձուն պատվաստվում է արգանդից դուրս՝ փողում, ձվարաններում, որովայնի խոռոչում (տես Արտարգանդային հղիու– թյուն), որի դեպքում անհրաժեշտ է կատա– րել վիրահատություն: Հ. ֆիզիոլոգիական պրոցես է, որը կնոջ օրգանիզմի վրա ունե– նում է բարերար ազդեցություն: Սակայն զարգացող պտղի պահանջների հետևան– քով կնոջ բոլոր օրգաններն ու հյուսվածք– ները գտնվում են բարձր ծանրաբեռնվա– ծության տակ: Հ–յան առաջին օրերից ձվա– րանում գործում է ձվազատման ժամանակ առաջացած դեղին մարմինը (ներքին սեկ– րեցիայի գեղձ, որն արտադրում է պրո– գեստերոն): Ձվարաններում արտադրվող հորմոնների (պրոգեստերոն և ֆոլիկու– լին) ազդեցության տակ տեղի են ունե– նում մի շարք փոփոխություններ: Ձվա– րաններում դադարում են հասունանալ գրաֆյան բշտերը: Հիպոֆիզը մեծանում է 3 անգամ, հատկապես նրա առջևի բիլթը, որը պայմանավորված է գեղձի ֆունկցիա– յի բարձրացմամբ: Հիպոֆիզի ազդեցու– թյան ներքո կաթնագեղձերը ծավալով մեծանում են, դառնում ավելի առաձգա– կան, կրծքապտուկներից կարող է ար– տադրվել խիժ: Արգանդի լորձաթաղան– թը ենթարկվում է հիպերտրոֆիայի: Այն վերափոխվում է, այսպես կոչված, ընկ–