Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

V. Քաղաքական բաժանումը Անգլիական գաղութների ազատագրա– կան պայքարի ընթացքում (տես Անկա– խության պատերազմ Հյուսիսային Ամե– րիկայով 1775–1783), 1776-ին կազմա– վորվեց Տ. Ա–ի առաշին անկախ պետու– թյունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգնե– րը: XIX դ. 1-ին քառորդում անկախություն ձեռք բերեցին նախկին իսպանական գա– ղութներ Մեքսիկան, Գվատեմալան, Հոն– ղուրասը, Կոստա Ռիկան, Նիկարագուան, Սալվէսդորը, Դոմինիկյան հանրապետու– թյունը (հայիթի կղզու արլ. մասում) ն ֆրանս. գաղութ Հայիթին (համանուն կղզու արմ. մասը): 1867-ին Բրիտանական կայսրության կազմում ղոմինիոնի ստա– տուս ձեռք բերեց Կանադան (այժմ՝ ան– կախ պետություն բրիտ. համագործակցու– թյան շրշանակներում. 1949-ին Կանադա– յին միացվեց նաև Նյուֆաունդլենդը), ԱՄՆ–ը ցարական Ռուսաստանից գնեց Ալյասկան և Ալեութ յան կղզիները: 1898-ին անկախ հանրապետություն հռչակվեց Կու– բան, 1903-ին՝ Պանաման, որոնք Փաստա– կան կախման մեջ մնացին ԱՄՆ–ից: 1959-ի հեղափոխության հաղթանակից հետո Կու– բան դարձավ Ամերիկայի առաշին սո– ցիալիստական պետությունը: Մինչև 1974-ը անկախություն ձեռք բերեցին նախ– կին անգլ. գաղութներ ճամայկան, Տրի– նիդադ ն Տոբագոն, Բարբադոսը, Բա– համյան կղզիները, ՝Գրենադան, 1978-ին՝ Դոմինիկա կղզին: Հ. Ա–ի շատ տերիտո– րիաներ դեռևս գաղութային կախման մեշ են կապիտալիստական որոշ պետություն– ներից: Պատկերազարդումը տես 304–305-րդ Էշերի միշև՝ ներդիրում, աղյուսակ VI: Գրկ. B օ ռ h A., CeBepHaa AMepmca, nep* c (frpaHn;., M., 1948; HrHaxseB I M., CeBepHaji AMepmca. <£>H3HqecicaH reorpacfma, M,, 1965.

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՐէՎԷՌ, Երկրի պտտման երևակայական առանցքի և Երկրի մա– կերևույթի հատման կետը հյուսիսային կիսագնդում: Հ. բ–ի նկատմամբ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ գըտ– նըվում է հվ. ուղղությամբ: Դտնվում Է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտ– րոնական մասում, որտեղ օվկիանոսի խո– րությունը 4000 մ է էլ ավելի: Զմռանն օդի միշին շերմաստիճանը մոտ –40°C Է, ամռան ամիսներին՝ մոտ 0°C և միայն առանձին օրերին բարձրանում է մինչև 1– 2°C: Բևեռային ցերեկը տևում է 186 օր 10 ժ (լուսաբեկման հետևանքով, մոտ 193 օր), իսկ բևեռային գիշերը՝ 178 օր 14 ժ (լուսաբեկման հետևանքով, մոտ 172 օր): Հ. բ. առաշինը հասել է ամերի– կացի Ռ. Պիրին (1909-ի ապրիլի 6-ին): 1979-ի հունիսի 1~ին Տ. բ. է հասել «Կոմ– սոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրու– թյան կազմակերպած արշավախումբը՝ Դ. Շպարոյի ղեկավարությամբ:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՈ–» («ՀՐ»), դրեյ– ֆող գիտահետազոտական կայան, սովետական գիտական դի– տարան, Հյուսիսային սառուցյալ օվկիա– նոսի դրեյֆող սառույցի վրա: Դրեյֆող կայանի գաղաՓարն առաշին անգամ տվել Է,Ֆ. Նանսենը: Կայանի նպատակն Է հետազոտ ել արկտիկայի բնությունը: Սո– վետական առաշին դրեյֆող կայանը հիմ– նըվել է 1937-ին: Հետագայում՝ մինչև 1978-ը, գործել են 23 կայաններ, որոնք կատարել են գիտական կոմպլեքսային հետա զոտ ություններ օվկիանոսագիտու– թյան, օդերևութաբանության, աերոլո– գիայի, սառցահիդրոլոգիայի, գեոֆիզի– կայի և հիդրոկենսաբանության բնագա– վառներում: 1978-ից սկսել է գործել «ՀԲ– 24» կայանը: Դրեյֆող կայանները սառույց– ների հետ շարժվում են դեպի արմ. հա– զարավոր կիլոմետրեր: Նրանց շարժումը պայմանավորված է օվկիանոսի շրի վե– րին շերտի հոսանքներով:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲՈՌՆԵՈ, Մալայգիայի մաս, տես Սաբահ:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱԿՈԹԱ (North Dakota), նահանգ ԱՄՆ–ի հյուսիսում; Սահմանակից է Կանադային: Տարածությունը 183 հզ. կմ.2 է, բնակչությունը՝ 618 հզ. (1970), վարչա– կան կենտրոնը՝ Բիսմարկ: Մակերևույթը գետերով կտրտված, թեք հարթություն է: Հունվարի միշին շերմաստիճանը –19°Շ–ից -22°Ctէ, հուլիսինը՝ 20- 23°C, տարեկան տեղումները՝ 400–500 մմ: Գլխավոր գետը Միսսուրին է: Տարածված են գորշանտառային և սևահողանման հո– ղերը: Տնտեսության հիմքը գյուղատնտե– սությունն է, գլխավոր կուլտուրան՝ գար– նանացան ցորենը (որի բերքահավաքով Հ. Դ. գրավում է երկրորդ տեղը երկրում, Կանզասից հետո): Մշակում են նաև վար– սակ, գարի, տարեկան, եգիպտացորեն, գպնգրաթել վուշ: Զբաղվում են անասնա– պահությամբ: Զարգացած է սննդի ար– դյունաբերությունը: Արդյունահանվում է նավթ, գազ, գորշ ածուխ:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՈՆԵՑ, գետ ՌՍՖՍՀ–ում և ՕւՍՍՀ–ում. տես Սեերսկի Դոնեց:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴՎԻՆՍ, գետ ՍՍՀՄ եվրո պական մասի հյուսիսում: Կազմվում է Սուխոնա և Ցուգ գետերի միախառնումից, թաՓվում է Սպիտակ ծովի Դվինայի խոր– շը: Երկարությունը 744 կմ է, ավազանը՝ 357 հզ. կմ2: Մինչև Վագա գետը հոսում է թեք, երբեմն զառիթավւ ւանշերով, լայն հովտով: Շատ են ծանծաղուտներն ու կղզիները: Արխանգելսկից ներքև սկըս– վում է դելտան (մինչև 900 կմ2): Սնումը խառն է: Սառցակալում է հոկտեմբեր^ նո– յեմբերին, սառցազերծվում՝ ապրիլ–մա– յիսին: Գլխավոր վտակներն են Վիչեգ– դան, Պինեգան, Վազան: Հս. Դ–ում կա 30 տեսակ ձուկ: Սուխոնա գետով, Կուբենս– կոյե լճով, Շեկսնա գետով Հ. Դ. միաց– ված է Վոլգային: Նավարկելի է: Ափերին են Վելիկի Ուստյուգ, Կրասավինո, Կոա– լաս, Կրասնոբորսկ, Արխանգելսկ, Ւալ– մոգոր քաղաքները:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՐԿԻՐ, արշիպելագ Կա– բայի և Լապտևների ծովերի սահմանա– գծում, Թայմիր թերակղզուց հյուսիս, որից բաժանվում է Վիլկիցկու նեղու– ցով: Մտնում է ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգանո–Նենե– ցական) ինքնավար օկրուգի մեշ: Կազ– մըված է 4 խոշոր (Հոկտեմբերյան հեղա– փոխության, Բոլշևիկ, Կոմսոմոլեց և Պիո– ներ) և մի շարք մանր կղզիներից: Տարա– ծությունը մոտ 37 հզ. կմ2 է: Թայմիր–Հյու– սիսային երկիր ծալքավոր մարզի մի մասն Է: Ռելիեֆում գերակշռում են հար– թավայրերը: Սառցադաշտային գմբեթնե– րը հասնում են 965 մ բարձրության: Կլի– ման արկտիկական Է: Հունվարի միշին շերմաստիճանը – 28°Շ–ից մինչև–30°C Է, նվազագույնը՝ – 50°C, հուլիսինը՝ –0,5°C- ից մինչև – 1,6°C: Տարեկան տեղում– ները՝ 150–200 ւ/է/ (ծովում), 400–550 մմ (բարձրություններում): Սառցադաշտերը գրավում են 17472 կմ2 տարածություն: Հալոցքի շրևրով սնվում են կղզիների բազմաթիվ գետեր: Բնորոշ են արկտիկա– կան և անտարկտիկական անապատա– յին լանդշաֆտները: Հ. ե. հայտնաբերել է Բ. Վիլկիցկու արշավախամբը 1913-ին:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԹԱԳ (լատ. Corona Bo– realis), համաստեղություն երկնքի հյու– սիսային կիսագնդում՝ Օձ, Եզնարած, Հեր– կուլես համաստեղությունների միշև: Ամե– նապայծառ աստղը՝ Դեմման (a Հյուսի– ռային թագի), երկրորդ աստղային մեծու– թյան Է: Հս. միշին լայնություններից երե– վում է ամբողշ տարին:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ (Northern Ireland), Օլստեր (Ulster), Մեծ Բրիտա– նիայի Միացյալ Թագավորության և Հյու– սիսային Իռլանդիայի վարչա–քաղաքա– կան մասը: Գտնվում է Իռլանդիա կղզու հս–արլ. մասում: Տարածությունը 14,2 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ 1,5 մլն (1976): Գլխավոր քաղաքը Բելֆաստն Է: Վարչա– կանորեն բաժանվում է օկրուգների: Տըն– տեսության գլխավոր ճյուղը գյուղատնտե– սությունն Է, հատկապես անասնապահու– թյունը: Արդյունահանող արդյունաբերու– թյունը կապված է աղի, տորֆի, շինանյու– թերի վերամշակման հետ: Կա նավաշի– նություն, վուշի, սննդի, սինթետիկ ման– րաթելերի արտադրություն, Էլեկտրատեխ– նիկական, պոլիգրաֆ, թղթի արդյունաբե– րություն: Արդ. ձեռնարկությունները հիմ– նականում կենտրոնացած են արլ–ում: Զարգացած է թռչնաբուծությունը: Զբաղ– վում են կարտոֆիլ մշակությամբ, բան– ջարաբուծությամբ, այգեգործությամբ: Կան ֆերմերային մանր տնտեսություն– ներ: Պատմական տեղեկանք: Հ. Ի–ի պատմությունը մինչև XX դ. սկիզբը անքակտելի է Իոչանղիայի պատմությու– նից: 1919– 21-ին անգլ. իմպերիալիզմի դեմ իռլանդական ժողովրդի ազգային– ա զա տա գրական պայքարի հետևանքով 1921-ին կնքված անգլո–իռլանդական պայ– մանագրով Մեծ Բրիտանիան, համաձայ– նելով դոմինիոնի (1949-ից Իռլանդական Հանրապետություն) իրավունք տալ Իռլան– դիայի մեծ մասին, իր տիրապետությունը պահեց Հ. Ի–ում: Իռլանդիայից անշատված այս տարածքում կազմավորվեց ձևակա– նորեն ինքնավար մարզ (Հյուսիսային Իռլանդիա) Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իոլան– դիայի կազմում: Սակայն երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, ներառյալ օրենսդրականը, դուրս մնացին հս–իռլանդական պառլա– մենտի (սթորմոնտ) իրավասությունից, և նա իրավունք ստացավ քննելու միայն տեղական նշանակության հարցեր (առող– ջապահություն, լուսավորություն, տրանս– պորտ ևն): Հ. Ի–ի քաղ. կյանքում տիրա–