կավարել են Վ. Պրոնչիշչևը, Խ. Լապտեը, Պ. Լասինիուսը, Դ. Լապաեը: Հ. մ. ա–ում աշխատել են նան Ս. Չելյուսկինը, Ս. Կրա– շենիկովը և այլք: Մեկ այլ ջոկատ էլ պետք է քարտեզի վրա նշեր Կուրիլյան կղզինե– րը և կապ հաստատեր ճապոնիայի հետ: Հ. մ. ա. հայտնագործեց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մերձափնյա գո– ւռ ու շատ հատվածներ, մի շարք կղզիներ, հրվանդաններ, ծովեր, ծոցեր և ավարտեց քարտեզագրումը, նկարագրեց այդ օվկիա– նոսի ավազանին պատկանող (մինչե Կո– լիմա) սիբիրյան մեծ գետերի ստորին, երբեմն էլ միջին հոսանքների առանձին հատվածները: Արշավախմբի խաղաղօվ– կիանոսյան ջոկատները հայտնագործե– ցին և առաջին անգամ նկարագրեցին Ամերիկայի հս–արմ. ափի առանձին հատ– վածները, մի շարք կղզիներ, քարտեզա– գրեցին Կուրիլյան կղզիները:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄ, ՍՍՀՄ ռազ– մածովային նավատորմի բաղկացուցիչ մասը: Ստեղծվել է 1933-ին՝ սովետական Անդրբեեռը պաշտպանելու նպատակով: Դեռես 1916-ին հիմնադրվել էր Հյուսի– սային սառուցյալ օվկիանոսի նավատոր– միղը: 1920-ին Արխանգելսկում ձևավոր– վեց Բելոմորսկի ռազմ, նավատորմիղը, որը շուտով վերանվանվեց Հյուսիսային ծովի ծովային ուժեր (ցրվել է 1923-ին): Հ. ն–ի ձևավորման համար Բալթիկ ծո– վից հս. տեղափոխվեց մի նավաջոկատ, որը Կրոնշտադից ժամանեց Մուրմանսկ, որտեղ և 1933-ի հունիսի 1-ին ձևավորվեց Հյուսիսային ռազմ. նավատորմիղը: 1933-ին Սպիտակ ծով ժամանեց 2-րդ նա– վաջոկատը: 1935-ից նավատորմիղի գըլ– խավոր բազան դարձավ Պոլյարնոյեն: 1937-ից Հյուսիսային ռազմ, նավատորմի– ղը վերանվանվեց Հ. ն., համալրվեց նոր նավերով: Հ. ն. մասնակցեց սովետա– ֆիննական պատերազմին (1939–40): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) Հ. ն. պաշտպանում էր հյուսի– սային ծովաՓը, ապահովում ներքին և արտաքին Փոխադրումները: Պատերազմի ընթացքում նավատորմը համալրվեց նոր նավերով և ավիացիայով: Ռազմ, հմուտ գործողությունների համար Հ. ն–ի շատ միա վորումներ, դիվիզիաներ, սուզանա– վեր արժանացան գվարդիական կոչման, պարգևատրվեցին շքանշաններով, 85 ծո– վայիններ դարձան Սովետական Միու– թյան հերոս: Ետպատերազմյան շրջանում Հ. ն. համալրվել է տարբեր տեսակի ժամա– նակակից մարտական նավերով, այդ թվում՝ ատոմային սուզանավեր, ստրատե– գիական հրթիռակիր նավեր, հեռավոր գործողության ինքնաթիռներ են: Նավա– տորմը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1965): 1972-ից Հ. ն–ի հրամա– նատարն է նավատորմի ծովակալ Դ. Եգո– րովը: Հ. ն–ում սուզանավի հրամանատար է եղել հայազգի դերծովակալ Զ. Արվանո– վը: Գրկ. K Օ 3 X Օ B H. A., niJIOMSIH B.C., CeBepHMH Փ–flOT, M., 1966.
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1700–1721, Ռուսաստանի պատերազմը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար: Ռուսաստանի դաշնակիցներն էին՝ Ռեչ Պոսպոլիտան, Մաքսոնիան, Պրուսիան, Դանիան են: Երկարատև դիվանագիտա– կան նախապատրաստությունից հետո ռուս, զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700-ի օգոստ. 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային: Շվեդ, բանակը Կարլ XII-ի գլխավորու– թյամբ 1700-ի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից: Պարտություն կրեցին նաև սաքսոն, զորքերը լեհ. թագավոր Ավգուստ II-ի հրամանատարությամբ: 1700-ի նո– յեմբերին Կարլ XII-ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատ– րաստ ռուս, զորքերին, դադարեցրին ռազմ, գործողությունները Ռուսաստանի դեմ և գլխավոր հարվածն ուղղեցին Ռեչ Պոսպոլիտային; Ռուսաստանը ձեռնա– մուխ եղավ մշտական բանակի կազմա– կերպման, նավատորմի շինարարության, զարկ տրվեց արդյունաբերության զար– գացմանը: Պետրոս I առաջ քաշեց ռուս տա– ղանդավոր զորավարների՝ Ա. Մենշիկով, Բ. Շերեմետև և ուրիշներ: 1701-ին վերըս– կըսվեցին ռուս, զորքերի ակտիվ գործո– ղությունները Մերձբալթիկայում: 1702-ին նրանք գրավեցին Նոտեբուրգ ամրոցը, որը վերանվանվեց Շլիսելբուրգ (այժմ՝* Պետրոկրեպոստ): 1703-ին, Նեայի գե– տաբերանում, շվեդ. Նիենշանց ամրոցի գրավումից հետո, հիմնադրվեց Մանկտ Պետերբուրգ քաղաքը, որը 1712-ին դար– ձավ Ռուսաստանի մայրաքաղաքը: 1704-ին ռուսները գրավեցին Դերպտը (Դորպատ), Նարվան և Իվանգորոդը, որով և Ռուսաս– տանն ամրացավ Բալթիկ ծովի ափերին: Դաշնակիցներին հարած Ռեչ Պոսպոլի– տան նոր պարտություններ կրեց Շվեդիա– յից: 1706-ին Ավգուստ II ստիպված հաշ– տություն կնքեց Կարլ XII-ի հետ և հրա– ժարվեց լեհական գահից: 1708-ի ամռանը շվեդ, բանակը ներխուժեց Ռուսաստանի սահմանները՝ նպատակ ունենալով Սմո– լենսկով հասնել Մոսկվա: Աակայն, հան– դիպելով ռուս, զորքերի դիմադրությանը, Կարլ XII շարժվեց դեպի Ուկրաինա՝ հույս ունենալով օգնություն ստանալ հետման Ի. Մազեպայից: 1708-ին ռուս, զորքերը Լեսնոյեի մոտ պարտության մատնեցին շվեդ, զորքերին: 1709-ի ապրիլին Կարլ XII պաշարեց Պոլտավան: Հունիսի 27*-ին տեղի ունեցավ ճակատամարտ (տես Պոէ– ւոավայի ճակաաամարա 7709), որտեղ ռուս, զորքերը Պետրոս I-ի հրամանատա– րությամբ գլխովին ջախջախեցին շվեդ, բանակը: Այս ճակատամարտից հետո Ավ– գուստ II վերստացավ կորցրած լեհական գահը և պատերազմ հայտարարեց Շվե– դիային: Դանիան նորից դաշն կնքեց Ռու– սաստանի հետ: 1710-ին ռուս, զորքերը գրավեցին Ռիգան, Ռեելը (Տալլին), Վի– բորգը, Կեկսհոլմը: Պոլաավայի ճակատա– մարտից հետո Թուրքիա փախած Կարլ XII Թուրքիային համոզեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ (1710-ի նոյեմբ. 20-ին): Աակայն Պետրոս I, Թուրքիային վերա– դարձնելով Ազովը, կարողացավ հաշտու– թյուն կնքել և շարունակել ռազմ, ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում: 1714-ին ռոա. նավատորմը Պետրոս 1-ի հրամանատարությամբ Դանգուտի մոտ պարտության մատնեց շվեդ, նավատոր– մին: Ռոա. բանակը մոտեցավ Ստոկհոլ– մին: 1720-ին շվեդ, նավատորմը պարտու– թյուն կրեց Դրենգամի մոտ: 1721-ին հաշ– տություն կնքվեց (տես Նիշւոաղյան հաշ– տության պայմանագիր 1721), որով ավարտվեց Հ. պ.: Այդ հաղթանակը, որը ցույց տվեց ռուս, բանակի և նրա զորավարների ռազմ, բարձր արվեստը, եզրաւիակեց Ռուսաս– տանի դարավոր պայքարը Բալթիկ ծով ելք ունենալու համար և Պետրոս I-ի անց– կացրած նշանակալի ներքին բարեփոխում– ների հետ միասին նպաստեց Ռուսաստա– նը Եվրոպայի խոշոր տերություններից մեկը դառնալու գործին: Գրկ, Tapae E. B., CesepHaa Bofina h nmeflcKoe HamecTBHe Ha Poccmo, M., 1958; UlyToii B.E., CeBepHaa BOHHa (1700– 1721 J, M., 1970.
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, Հյուսիսային բևեռային ծով, Հյուսիսային սառուցյալ ծով, Երկրի ամենափոքր օվկիանոսը, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև: Տարածությունը 13,1 մլն կմ2 է, ծավաա՝ մոտ 17 մլն կմ3: Որպես ինքնու– րույն օվկիանոս առանձնացվել է 1650-ին հոլանդացի աշխարհագրագետ Բ. Վարե– նիուսի կողմից, Հիպերբորեական (ծայր հյուսիսային) անվամբ, 1845-ին Լոնդոնի աշխարհագրական ընկերությունը անվա– նել է Հ. ս. օ.: Բաժանվում է 3 մասի՝ Հյուսիս–Եվրո– պական (Դրենլանդական, Նորվեգա– կան, Բարենցի, Սպիտակ ծովեր), Արկ– տիկական ավազանի և մերձաՓնյա ցա– մաքային ծանծաղուտային ծովերի (Կա– րայի, Լապտևների, Արևելա–Աիբիրական, Չակաոյան, Բոֆորտի, Բաֆինի ծովեր և Հուդզոնի ծոց): Կղզիների (Դրենլան– դիա, Իսլանդիա ևն) և արշիպելագների (Կանադական, Արկտիկական, Շպիցբեր– գեն ևն) քանակով խաղաղ օվկիանոսից հետո գրավում է II տեղը (ընդհանուր տա– րածությունը՝ մոա 4 մլն կմ2): Հ. ս. օ–ի հատակում կան մի շարք լեռնաշղթաներ՝ Լոմոնոսովի, Մենդելեեի, Հակկելի, Նան– սենի (խոչընդոտում են խորքային հո– սանքների շարժմանը), որոնց միջե առանձնանում են մի շարք գոգավորու– թյուններ, ամենախորը (5449 մ) Լիտկեի գոգավորությունն է Շպիցբերգենից հս.: Հ. ս. օ–ի կլիման արկտիկական է, նրա ձևավորման գործում կարևոր դեր են խա– ղում նաև Հյուսիս–Ատլանտյան և խաղաղ– օվկիանոսյան հոսանքները: Զմռանը օդի միջին ջերմաստիճանը տատանվում է – 2°Շ–ից մինչև–40°C, ամռանը՝ 0-6°C: Տարեկան տեղումները Արկտիկական ավազանում 150 մմ են, Հյուսիս–Եվրոպա– կան ավազանում՝ 250–300 մմ: Հ. ս. օ–ի ջրի մուտքի բաղադրիչներն են Ատլանտ– յան և խաղաղ օվկիանոսներից հոսող ջրերը, Եվրասիայի ու Հյուսիսային Ամե– րիկայի գետերի ջրերը և մթնոլորտային տեղումները՝ մինչև 250 հզ. կմ3, ելքինը՝ մերձհատակային, Արևելա–Դրենլանդա– կան և Լաբրադոր յան հոսանքներով դեպի Ատլանտյան օվկիանոս, Բերինգի նեղու– ցով՝ խաղաղ օվկիանոս հոսող ջրերը, սառույցները և գոլորշիացումը: Հ. ս. օ–ի մակերեութային ջրերի աղիությունը 30– 33°/00 է» մերձաՓնյա մասերում՝ մինչև