ՀԱԹԵՐՔ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարաակերաի շրջանում, Թարթառ գետի ձախ ափին: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, հիվանդանոց, մանկապարտեզ, կինո, պետ. անտառտնտեսություն, սղոցարան: Հ–ի շրջակայքում պահպանվել են Մուղդուսի հին գերեզմանոցը, Քարահունջ (եկեղեցիով և գերեզմանատնով), Շուքավանք (եկեղեցիով, գերեզմանատնով), Մռին, Խոտորաշեն, Ծոս գյուղատեղիները, Մասիս կամ Մսիս պարսպապատ եկեղեցին, Ականա սյունազարդ դահլիճով եկեղեցին, խաչքարեր, Հավաքախաղաց (Լեռնաբերդ) և Բերդաքար բերդերի ավերակները: ՀԱԹԵՐՔ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում՝ միջնադարյան Խաչենի իշխանության կենտրոնական մասում: Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում, ընդգրկելով ձախափնյակը՝ Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արմ. կողմի ձորը: Կոչվել է իշխանանիստ Հաթերը բերդավանի անունով: XII–XIII դդ. Հ. եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը: XII դ. I-ին կեսին երեք ճյուղի բաժանված Խաչենի իշխանության գահերեց Հասան Ա մոտ 1142-ին հաջորդելով հորը՝ Վախթանգ–Մակառին, հաջողությամբ պայքարել է Հայաստանի հս–արլ. նահանգներն ասպատակող սելջուկյան թուրքերի դեմ և պահպանել անկախությունը: 1182-ին Հասանը, իշխանական գահը հանձնելով վեց որդիներից ավագին՝ Վախթանգին, ինքը կնոջ՝ Մամայի (Կյուրիկե Բագրատունի թագավորի դուստր) հետ մտել է Դադիվանք՝ իր եղբայր և վանահայր Գրիգորիսի մոտ կրոնավորելու: Հ–ի իշխանությունն առավելագույն ծաղկում ու հզորացում է ապրել Վախթանգի գահակալման տարիներին (1182–1214): Հ. քաղ. ու տնտ. աշխույժ կապեր է ունեցել շրջակա իշխանությունների ու երկրների, հատկապես Վրաց Բագրատունիների թագավորության հետ: Վախթանգը հովանավորել ու մեծարել է Մխիթար Գոշին, ինչպես նաև հայ մշակույթի ուրիշ գործիչների: Նրա ավագ որդի Հասանը զոհվել է թուրքերի դեմ կռիվներից մեկում, կրտսեր որդի Գրիգորը մահացել է վաղ հասակում: Այդ ժառանգներից զրկված Վախթանգի մահից հետո Զաքարյանները Հ–ի իշխանությունը բաժանել են իրենց փեսաների՝ Հասանի (ԴոՓի ամուսինը) և Ներ– քին Խաչենի տեր Վախթանգի (Խորիշահի ամուսինը) ժառանգներին: Գրկ. Ուլուբարյան Բ., Խաչենի իշխանությունը X–XI դարերում, Ե., 1975:
ՀԱԹԵՐՔ, Հայթերք, Խաթերք, բերդավան միջնադարյան խաչենի իշխանության Հաթերք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին (այժմյան Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակետի շրջանի Հաթերք գյուղի մոտակայքում): XII–XIII դդ. եղել է Հաթերքի իշխանության կենտրոնը: Ավերվել է XV– XVI դդ.՝ ակկոյունլու և կարա–կոյունլութուրքերի ասպատակությունների հետևանքով: XVI դ. վերջին, Հ–ի ավերակներից ոչ հեռու, նրա բնակիչները հիմնեցին նույնանուն գյուղը: Մխիթար Գոշն իր «Գիրք Դատաստանի» ավարտել է Հ–ում՝ Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում:
ՀԱԹԹԸ ՀՈՒՄԱՅՈՒՆ (hatt-i hmayun–կայսերական գիր), 1856-ի փետրվարի 18-ին սուլթան Աբդուլ Մեջիդի ստորագրած հրովարտակը Օսմանյան կայսրության ոչ–մահմեդական ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ: Հրապարակվել է 1853–56-ի Ղրիմի պատերազմից հետո, Անգլիայի և Ֆրանսիայի ճնշմամբ, որոնք ուզում էին կանխել Փարիզի հաշտության բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը՝ Թուրքիայում ապրող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության առիթով: Հ. հ. կրկնում էր Հաթթը շերիֆը՝ միայն ավելի ընդարձակ և մանրամասնված: Հ. հ. առանձին փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի բռնակալական վարչակարգի էության մեջ, պահպանվում էր ոչ-մահմեդական բնակչության իրավազրկությունը: Ազգային փոքրամասնություններին շնորհած հրամանագրերից առանձին սահմանափակումներով և խոչընդոտներով իրականացվեցին միայն կրոնական համայնքներին վերաբերող կանոնադրությունները (տես Ազգային սահմանադրություն), քրիստոնեաբնակ առանձին նահանգներին տրված ներքին ինքնավարության արտոնությունները (Կրետե կղզի, «Լիբանան լեռ», Սամոս կղզի, Աֆոնի լեռ են):
ՀԱԹԹԸ ՇԵՐԻՖ (hatt-i serif–սրբազան գիր), Գյուլհանեի հաթթը շերիֆ (Gulhane hatt-i serif), 1839-ի նոյեմբերի 3-ին Կ. Պոլսում, սուլթանական պալատի Գյուլհանե կոչված պարտեզում հրապարակված կայսերական հրովարտակը: Հ. շ. սկզբնավորել է Թանզիմաթի ժամանակաշրջանը: Հրապարակվել է քաղ., տնտ. և ֆինանսական ճգնաժամից դուրս գալու և հատկապես Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները կանխելու նկատառումներով: Հ. շ–ի հեղինակը Մուստաֆա Ռեշիդ փաշան էր: Նա և նրա կողմնակիցները այս հրովարտակով ձգտում էին շահել եվրոպական պետությունների վստահությունը և թույլ չտալ նրանց միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Հ. շ–ով թուրք, կառավարությունը խոստանում էր Օսմանյան կայսրության բոլոր հպատակների կյանքի, պատվի և ունեցվածքի ապահովություն, հարկերի արդարացի բաշխում և գանձում, կապալային համակարգի վերացում, զինծառայության ժամկետի, դատական գործի, ժառանգության հարցերի կանոնավորում, կաշառակերության, չարաշահումների վերացում են: Հ. շ–ի և հետագայում նրա վրա հիմնված մի շարք օրենքների հրապարակումը էական փոփոխություններ չմտցրին երկրի տնտ. և սոցիալական կյանքում, չվերացրին մահմեդականների և ոչ-մահմեդականների անհավասարությունը:
ՀԱԺԴԵՈՒ (Hasdeu) Ալեքսանդրու Թադեի (1811–1874), մոլդավացի գրող և գիտնական: Գրել է ռուսերեն: Ավարտել է Խարկովի, Լվովի և Մյունխենի համալսարանները: Ռումինական ակադեմիայի անդամ (1866): Մոլդավական ֆոլկլորագիտության հիմնադիրը: Հեղինակ է գրականագիտական հոդվածների («Բեսարաբական գրողներ», 1835 և այլն): Հ–ի բանաստեղծություններից աչքի է ընկնում «Մոլդավական սոնետներ» (1837) շարքը: Գրել է «Դուկան» (1830) պատմ. վիպակը և «Առնաուտի իշխանությունը» (1872) պատմական նովելը, որի հերոսներից շատերը հայեր են: Նովելը պատմում է ժողովրդական ապստամբությանը հայերի մասնակցության, պարտությունից հետո 3 հազար հայ ընտանիքի Մոլդավիայից Տրանսիլվանիա գաղթելու (1672), այնտեղ հայաքաղաքներ և այլ կենտրոններ հիմնելու մասին:
ՀԱԼ, Հուլլ (Hull, Kingston upon Hull), քաղաք Մեծ Բրիտանիայում, Համբերսայդ կոմսությունում: 303 հզ. բն. (1978): Նավահանգիստ է Հյուսիսային ծովում, Համբերի էստուարի ափին: Կա ձկնորսություն, մեքենաշինություն, քիմ., սննդհամի, փայտամշակման արդյունաբերություն: Ունի համալսարան: ՀԱԼԱԲԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի առավել բարձր լեռնաշղթաներից մեկը Հայկական ՍՍՀ հյուսիս–արեելքում, Գուգարաց լեռնաշղթայի հարավում: Ջրբաժան է Փամբակ և Աղստև գետերի միջև: Տարածվում է աղեղնաձև, ուռուցիկ մասով դեպի հվ.: Երկրաբանական և մորֆոլոգիական առումով Բազումի լեռնաշղթայի շարունակությունն է (վերջինից բաժանվում է Գայլաձոր կիրճով): Հ. լ–ին բնորոշ են բացարձակ (ավելի քան 3000 մ) և հարաբերական (մինչե 1000 մ) մեծ բարձրությունները, խիստ մասնատված էրոզիոն-ստրուկտուրային ռելիեֆը, բեկորային բարձրացումները, շրջված սինկլինալային և անհամաչափ կառուցվածքը, դժվարամատչելիությունը: Միջին բարձրությունը 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Հալաբ լեռ): Կազմված է էոցենի հրաբխա–նստվածքային ապարներից և գրանոդիորիտային ներժայթուկներից: Հս. անտառապատ (հաճարենի, կաղնի, բոխի) լանջերը մեղմ թեքությամբ իջնում են Լոռվա իջվածքը և մասնատված են Ալարեքս, Մարց ու Հաղպատ գետերի V-աձև հովիտներով: Հվ. անտառազուրկ լանջերը զառիթափ են, ժայռոտ, մասնատված սելավաբեր հովիտներով, ձորակներով և ջրահավաք ձագարներով:
ՀԱԼԱԲՅԱՆ Կարո Սիմոնի լ 14(26).7.1897, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)– 5.1.1959, Մոսկվա], հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1940), ճարտ. դոկտոր (1948): ՍՍՀՍ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, փոխպրեզիդենտ (1949–53), Պրոլետարական ճարտարապետների համառուսաստանյան ընկերության (ՎՕՊՐԱ) հիմնադիր (1929), Սովետական ճարտարապետների միություն