Փոխարկումների հնարավորությունը, որ– քանով որ այդ փոխարկումները պայմանա– վորված են նրանց ներքին օրինաչափու– թյուններով: Սակայն անցումը հնարավո– րությունից իրականության դրանով իսկ ի սկզբանե կանխորոշված և միագիծ չէ: Ամեն առարկա միաժամանակ ներկայաց– նում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրականություն դառնալ դրանցից յուրաքանչյուրի համար որոշա– կի պայմաններում: հնարավորությունը կոչվում է ռեալ (կոնկրետ), երբ կան նրա իրականացման համար անհրաժեշտ ներ– քին ն արտաքին պայմանները, և ձևական (վերացական), քանի դեռ այդ պայմաննե– րը չեն որոշակիացել: Տ–յան և ի–յան դիա– լեկտիկական ըմբռնումը հակադրվում է մետաֆիզիկական–մեխանիստական այն տեսություններին, որոնք զարգացումը դի– տում են իբրև հնարավորությունների պարզ ծավալում՝ անտեսելով իրական կեցության որակական տարբերությունը հնարավոր կեցությունից (օրինակ, պրե– ֆորմիզմ, գիտության կումուլյատիվ զար– գացման տեսություն ևն), կամ էլ իրար հաջորդող որակական կացությունները չեն բխեցնում միմյանցից՝ չնկատելով զարգացման անընդհատությունը (օրի– նակ, «աղետների տեսություն», մշակույթի ցիկլային տեսություն, «գիտական հեղա– փոխությունների» տեսություն ևն): Իմա– ցաբանական առումով Տ. և ի. կատեգո– րիաները կապվում են ճշմարտության կոնկրետության դրույթի հետ, երբ խոսքը զարգացող առարկայի մասին է. հատկա– պես հասարակության ճանաչողությունը, նրա զարգացման ընթացքի կանխատեսու– մը և հաս. գործունեությունը ենթադրում են այն որոշակի պայմանների հաշվառու– մը, որոնք պայմանավորում են ռեալ հնա– րավորությունների իրականացումը միան– գամայն անհատական, անկրկնելի ձևով: Տ. և ի. կատեգորիաների հետ է կապված քվանտային մեխանիկայի մեկնաբանու– թյուններից մեկը. Վ. Ա. Ֆոկը և Վ. Տայ– զենբերգը գտնում են, որ քվանտային մեխանիկայի հավանականային օրենքնե– րը վերաբերում են ոչ թե փաստորեն տեղի ունեցածին՝ «իրականացածին», այլ «պո– տենցիալ հնարավորին»: Գրկ* Լենին Վ. Ի., Երկրորդ ինտերնա– ցիոնալի կրախը, Երկ., հ. 21: Ա ն ա ն ի կ– յ ա ն Կ. Գ., Տնարավորության և իրականու– թյան դիալեկտիկան, Ե., 1960: M a p k c K. h 3Hrejii>c Փ., Co**., 2-e H3A.; ApH- CTOTejii», MeTa<j)H3HKa, kh. 9, Coh., t. 1, M., 1976: T e r e ռ b I, Hayxa jiormcH, t. 2, pa3aeji 3, M., 1971; refi3eH6epr B., Pa3BHTHe HHTepnpeianiHH KBaHTOBOH TeOpHH, b c6.: Hmibc Bop h pa3BHrae վաՅաա, M., 1958; Ն ու յ ն ի, OTKpw-rae njiamca h ocHOBHwe ՓաւօշօՓ<^ււ6 bohpocm yqeHna o6 aTOMax, <Bonpocw ՓաւօօօՓ™», 1958, JMe 11; Փ o k B. A., 06 HHTepnpeTaniHH KBamoBofi MexaHH- KH, B C6.: OHJIOCC^CKHe BOnpOCM COBpeMeH- Hoii Փ^Յաա, M., 1959; ApyxiOHOB B. X., O KaTeropHflx bo3mojkhocth h aeficTBHTejii>- hocth h hx 3HaneHHH fljifl coBpeMeHHoro eCTeCT- B03HaHH«, KneB, 1967.tS. 9եորգյան
ՀՆԱՑՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ծ և ր ա ց ու մ մետաղների, մետաղների և համա– ձուլվածքների կազմության և հատկու– թյունների փոփոխություն, որն ընթա– նում է կամ ինքնաբերաբար, սենյակի ջեր– մաստիճանում երկարատև պահելու պրո– ցեսում (բնական Տ. մ.), կամ տաքաց– նելիս (արհեստական Տ. մ.):. Սո– վորաբար հնացումը բերում է մետաղների ամրության և կարծրության մեծացման՝ միաժամանակ փոքրացնելով պլաստիկու– թյունն ու հարվածային ճլությունը: Տնաց– մաև ենթարկում են մետաղական այն դետալներն ու շինվածքները, որոնք շա– հագործման պրոցեսում չպետք է փոխեն իրենց ձևն ու չափերը (հաստոցների հե– նոցներ, չաՓիչ սարքերի հիմքեր) ևն: հնացումը կիրառում են մետաղական հա– մաձուլվածքների ամրության կրակաամ– րության բարձրացման համար:
ՀՆԱՔԱՂԱՔՆԵՐ, մ. թ. ա. IV–II հազա– րամյակներին պատկանող, հաճախ մեկ կամ մի քանի պարիսպներով շրջափակ– ված բնակատեղիների պայմանական ան– վանումը հնագիտության մեջ: Տ–ին զու– գահեռ գործածվում է նաև բերդշեն հասկա– ցությունը: Կառուցման համար կիրառվել է հիմնականում քար կամ կավ: Հայաստա– նի տարածքում Տ–ի ցայտուն տիպ է Շեն– գավիթը:
ՀՆԳԱԳԻԾ (<իտալ. pentagramma), հըն– չյուևների բարձրության գրառմանը հատ– կացված հորիզոնական հինգ գծերի համա– կարգ: Նոտաները գրվում են գծերի վրա և գծամիջերում, որոնք, Տ–ի սկզբում դրվող բանաչուն համապատասխան, ստանում են հնչյունների որոշակի բարձրություն դրսե– վորելու նշանակություն: Կիրառվում են նաև լրացուցիչ՝ «օժաևդակ» գծեր (տես նաև Նոտագրություն):
ՀՆԳԱՄԱՏՅԱՆ (եբր. անվանումը՝ Tora–– օրենք), Հին կտակարանի առաջին հինգ գրքերը: Աստվածաշնչական ավանդությու– նը վերագրում է Մովսես մարգարեին: Իրականում տարբեր ավանդությունների հավաքածու է՝ ստեղծված մ. թ. ա. IX– VI11 դդ. (խմբագրել և վերջնական տեքստի է բերել կրոնա–քաղաքական բարեփոխիչ, Եզրասը մ. թ. ա. V դ.): Ընդգրկում է Ծննդոց, Ղևտացվոց, Ելից, Թվոց, Երկ– րորդ օրինաց գրքերը: Ծննդոց գիրքը բովանդակում է աշխարհի ու մարդկության ստեղծման, աստծո դեմ մարդկանց մե– ղանչման և դրա ծանր հետևանքների (ջըր– հեղեղ ևն) մասին առասպելները: Ելից և Թվոց գրքերում պատմվում է հրեա ժո– ղովրդի դիցաբանական անցյալը (եգիպ– տական փարավոնին գերի ընկնելը, Մով– սեսին Սինա լեռան վրա Եհովա աստծո հայտևությունն ու տաս պատվիրանների շնորհումը, Եգիպտոսից հեռանալը և թա– փառումներն անապատում): Ղևտացվոց գրքում շարադրված են հրնա ժողովրդի պաշտամունքային, իրավական և բարոյա– կան հնավանդ նորմերը (զոհ մատուցելու եղանակները, ծիսակատարությունները, հոգևորակաևների իրավունքները ևն); Երկրորդ օրինացը առաջին չորս գրքերի ամփոփումն է, Մովսեսի ճառերն ու պատ– վիրանները: Գիտությունը, ժխտելով Տ–ի «աստվա– ծային բնույթը», ընդունում է այն որպես գրական հուշարձան և պատմական սկըզբ– նաղբյուր (տես նաև Աստվածաշունչ):
ՀՆԳԱՄԱՐՏ ժ ամանակակից, մար– զական համալիր, ընդգրկում են ձիավա– րությունը՝ խոչընդոտների հաղթահար– մամբ (կոնկուր), սուսերամարտը, հրա– ձգությունը, լողը և վազքը (կրոս): Մրցում– ները տևում եև 5 օր (օրական 1 մարզա– ձևից): Մրցակիցևերի տեղերը որոշվում են յուրաքանչյուր մարզաձևից ստացված միավորների գումարով: XIX դ. 2-րդ կեսին Շվեդիայում, հետագայում նաև այլ երկըր– ներում սկսեցին անցկացնել մրցումներ սպայական Տ–ից, որը 1912-ին ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում: Մինչև 1948-ը մրցումներին թույլատրվում էր մաս– նակցել միայն մարզիկ սպաևերին: ժա– մանակակից "v տերմինը ծագել է 1948-ին, երբ Լոնդոնում հիմնվեց ժամանակակից Տ–ի և բիաթչոնի միջազգային միությունը (ՈւՊՄԲ): 1949-ից կազմակերպվում է աշ– խարհի ամենամյա առաջնություն (բացի օլիմպիական խաղերի տարվանից), 1965-ից՝ նաև պատանիների միջև: ՍՍՏՄ–ում Տ–ի առաջին մրցումները կա– յացել են 1947-ին, իսկ 1953-ից տեղի է ունենում երկրի ամենամյա առաջնություն: 1952-ից Տ. ընդգրկված է Տամամիութենա– կան միասնական մարզական դասակարգ– ման մեջ: 1952-ին ստեղծվել է ժամանակա– կից ^-Ի ՍՍՏՄ ֆեդերացիա, որը նույն թվին ընդգրկվել է ՈւԻՊՄԲ–ի մեջ: ՍՍՏՄ հնգամարտիկներից հայտնի են աշխարհի չեմպիոններ Ի. Ա. Նովիկովը, Կ. Պ. Սալ– նիկովը, է. Ս. Սդոբնիկովը, Բ. Գ. Օնիշ– չենկոն, Պ. Ս. Լեդնյովը: Տայաստանում ժամանակակից Տ. արմատավորվել է 50-ական թթ.: 1956-ին Տայաստանի հա– վաքականը մասնակցել է ՍՍՏՄ ժողո– վուրդների առաջին սպարտակիադային և արժանացել չեմպիոնի կոչման: Տանրա– պետությունում ամեն տարի խաղարկվում է ՏՍՍՏ Մինիստրների խորհրդի մրցանակ: ՏՍՍՏ–ում 1952-ին բացվել է ժամանակա– կից ^՜Ի մասնագիտացված մարզադպրոց, ուր պատրաստվել են ՍՍՏՄ ավելի քան 30 և միջազգային սպորտի 3 (էդվարդ Բարո– յան, Վիկաոր Զախարենկո և Վյաչեսլավ Բելով) վարպետ:
ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆՆԵՐ ՀՍԱՀ ԺՕՂՈՎԸՐ–
ԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, Տայկական ՍՍՏ սոցիալ–տնտ եսական զարգացման պլանավորման հիմնական ձևը, կազմվում եև՝ ելնելով ՍՍՏՄ ժողո– վրդական տնտեսության զարգացման միասնական պլանից (տես Հնգամյա պրսններ ՍՍՀՄ ժողովրդական տնտե– սության զարգացման): Սովետական իշ– խանության առաջին տարիներին հիմնա– կան ուշադրությունը հատկացվում էր տնտ. կյանքի նորմալացմանը, սոցիալիստական արտադրահարաբերությունների ձևավոր– մանը: 1924-ի հոկտ. 22-ին ստեղծված ընդ– հանուր պլանավորման պետ. հանձնա– ժողովը (տես Պետական պչանային կո– միտե ՀՍՍՀ) ըստ ժամանակահատված– ների մշակում էր տնտ. և ֆինանսական ծրագրեր, հսկում դրանց կատարումը, ուսումնասիրում սոցիալ–տնտ եսական վի– ճակը, տնտ. ժողկոմատների կանխագծում– ները փոխհամաձայնեցնում հանրապետու– թյան տնտ. զարգացման ընդհանուր ծրա– գրի հետ: Կառավարող ու պլանավորող մարմինները նէպի տարիներին զբաղվում էին միայն ձեռնարկությունների, տրեստ– ների ու սինդիկատների փոխհարաբերու– թյունների, ֆինանսական գործառնու–