Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Handbook oft he Middle Byzantine Musical Notation, Copenhague, 1935; Wellesr E., Eastern Elements in Wester^ Shant, Boston, 1947; At a i a n R., Armenische cha3en, <Beitage zeur Tusinwisslenschaft», B., 1968; H. 1–2; Tahmizian N., Les anciens manuscrits musicaux armeniens…, «Revue des Etudes Armeniennes:*, P., 1970, է. VII.

ՀՆԱՍԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, պալեոա– սիական լեզ ու ներ, Հյուսիսա– յին և Հյուսի ս–Արեելյան Սիբիրի, Հյուսի– սային Ամերիկայի փոքրաթիվ ժողովուրդ– ների ծննդաբանորեն տարբեր լեզուների պւլւյմանական անվանումը: Հ. լ–ի մեշ առկա են 4 ծննդաբանական ընդհանրու– թյուններ՝ չուկոաա–կամչատյան (չուկո– տերեն, կորյակերեն, ալյուտորերեն, կե– րեկերեն, իտելմեներեն), էսկիմոսա–ալեու– թյան (էսկիմոսերեն և .ալեութերեն), յուկագիրա–չուվանյան (յուկագիրերեն և մեռած չուվաներեն), ենիսեյան (կետերեն և մեռած կոտերեն, արիներեն, ասանե– րեն են): Հ. լ–ի մեջ է մտնում նաև ծննդա՛– բանորեն մեկուսացած նիվխերենը: Հ. լ. ունեն տիպաբանական տարբերություն– ներ. բոլորն էլ կցական են, բայց մի մասի կցականությունը վերշածանցային է, մյուս մասինը՝ վերշածանցային–նախածանցա– յին, մնացածներինը՝ նաև միշածանցա– յին: Հ. լ–ից մի քանիսը ներմարմնավորյալ են, մի մասն էլ ունի էրգատիվ կառուց– վածք: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ հնարավոր է Հ. լ. կապ ունեն ուրալ– ալթայան լեզուների հետ (ենիսեյան լե– զուները երբեմն կապում են չին–տիբե– թականի հետ): Գրկ. Ila^[eoa3HaTCKHe յւՅաա, b c6.: H3mkh HapoflOB CCCP, t. 5, JI., 1968.

ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔ, մինչե 1800-ը տպագրված գրքերի անվանումը: Հ. զ–երը բազմաբո– վանդակ են, բայց գերակշռում են կրոնա– բարոյական բնույթի երկերը: Հրատարակ– վել են նվազագույն տպաքանակով, թղթի, քիչ դեպքերում՝ մագաղաթի վրա: 1520- ական թթ–ից սովորական են դարձել անվանաթերթերը, որոնք մեծ մասամբ եր– կարաշունչ են, ծանրաբեռնված: Այնտեղ նշվել են հեղինակի անունը (միշին մասե– րում), գրքի հրատարակման վայրը, թվա– կանը, տպարանը, տպագրության վերա– բերյալ արտոնությունը ևն: Չնայած XV դ. վերշերից մինչև XVI դ. 20-ական թթ. ընկած ժամանակաշրշանում տպագիր գրքի ձևա– վորման մեջ կատարված փոփոխություն– ներին՝ շատ կողմերով պահպանվել են XV դ. ավանդները (հիշատակարաններ, պարտադիր զարդագրեր գրքի գլուխների կամ բաժինների սկզբներում, գլխազար– դեր, վերշազարդեր, լուսանցագարդեր ևն): Գրքերը կազմվել են և մեծ մասամբ դրվել տախտակե կաշեպատ զարդարուն կազ– մեր: Հ. գ–երի մի մասը, նրանց նախ– նական տեսակը ինկունաբուլաներն են: Ռուսաստանում հնատիպ են կոչվում մինչե Պետրոս I-ի կողմից 1708-ին քաղա– քացիական տառատեսակ մտցնելը լույս տեսած գրքերը: ՍՍՀՄ ժողովուրդների մեշ հնագույնը հայկ. տպագրությունն է: Հայերեն Հ. գ–երի թիվը անցնում է 1000-ից: Հայոց բանասիրության ավան– դույթով հնատիպ են համարվում մինչև 1800-ի դեկտ. 31-ը (ոմանց կարծիքով՝ մինչե 1825-ը) տպագրված հայատառ գըր– քերը: Տես նաև Հայկական տպագրություն: Գրկ. Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ 1912: նեոնյան Գ., Տայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: "տայ հնատիպ գրքի մա– տենագիտական ցուցակ 1512–1800, Ե., 19 63:

ՀՆԱՐԱԿԵՐՏ, Հունարակերտ, բեր– դաքաղաք Մեծ Հայքի Ուտիք և Դուգարք նահանգների սահմանների հատման կե– տում, Կուր և Խրամ գետերի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա (այժմ՝ ավերակ): Զվանշեր պատմիչը Հ. անվա– նում է Կուրի բերդ, վրացիները՝ Խունանի, երբեմն՝ Խան–ցիխե (Խան գետանունով): Հ–ով Մեծ Հայքը սահմանակից էր հս– արմ–իցՀ Վրաց, հս–արլ–ից՝ Աղվանից թա– գա վորություններին: Մովսես Խորենա– ցին Հ. անվանում է Աիսակյան Առանի ժա– ռանգության հս–արմ. սահմանագլուխ: Հայ Արշակունիների ժամանակ (I–V դդ.) Հ. եղել է Մեծ Հայքի հս. սահմանակալ բերդերից մեկը: V–VII^. Սասանյաննե– րը Հ. Դուգարքի հետ միացրել են Վրաց մարզպանությանը: Սակայն այն մնացել է հայ եպիսկոպոսանիստ կենտրոն (Դվի– նի 502-ի հակաքաղկեդոնական ժողովի մասնակիցներից հիշատակվում է Հ–ի Իսա– հակ եպիսկոպոսը): Արաբ, տիրապետու– թյան քայքայումից հետո Հ. վերամիավոր– վել է Բագրատունյաց Հայաստանի հետ: XIII դ. սկզբին Իվանե և Սմբատ Օրբել– յանները Հ. ազատագրել են սելշուկյան թուրքերից և միացրել վրաց Բագրատունի– ների թագավորությանը: Հավանաբար ավերվել է թաթար–մոնղոլների արշա– վանքներից հետո: Հ. ունեցել է հաշորդաբար կառուցված երեք ամրոց, որոնք միմյանցից բաժանվել են Կուրից մինչև Խրամ փորված խոր և լայն խրամներով: Պարիսպներն ամրաց– վել են հզոր աշտարակներով: Ենթադըր– վում է, որ «Հ.» անունն առաշացել է իր հնարիմաց ճարտարությամբ կառուցված ամրություններից: Հ–ի ավերակները (տեղի թաթարներն անվանել են Դյավուր–կալա– սի) նկարագրել են Ս. Զալալյանցը և Ս. Բարխուդարյանցը: Տակավին պահպան– վում են Հ–ի շինությունների մնացորդնե– րը՝ կիսավեր աշտարակները, պարիսպ– ների, գերեզմանատան (Խրամ գետի հին կամ «Կոտրած կամրշից» մինչև Կուր) հետքերը: Գրկ. Ջալալյանց Ս., ձանապարհոր– դութիւն ի Մեծն ’’տայաստան, մաս 2, Տփխիս, 1858: Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895: Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց^-ի, Ե., 1963: "Հովհան– նիսյան Մ., ՝՛Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: Հ. Սվազյան

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տարրական (անվերշ փոքր) տեղափոխու– թյուններ, որոնք կարող են կատարել մե– խանիկական համակարգի կետերը ժամա– նակի տվյալ պահին զբաղեցրած դիրքրց՝ առանց խախտելու համակարգին կիրառ– ված կապերը (տես Կապեր մեխանիկա– կան): Հ. տ. զուտ երկրաչափական հաս– կացություններ են, կախված չեն ազդող ուժերից և որոշվում են միայն համակար– գին կիրառված կապերով: Հ. տ. մտցվում են որպես այդ կապերի բնութագրեր և ցույց են տալիս, թե կիրառված կապերի առկայությամբ համակարգի կետերի որ տեղափոխություններն են հնարավոր: Օրինակ, եթե կետի համար կապը որևէ մակերևույթ է, և կետը ժամանակի տվյալ պահին գտնվում է այդ մակերևույթի վրա՝ M դիրքում (տես նկ.), ապա կետի Հ. տ. այդ պահին կլինեն ds երկարության տար– րական հատվածները (վեկտորները), որոնք ուղղված են M կետից մակերևույ– թին տարված շոշավւողներով: Ցանկացած այլ ուղղությամբ տեղափոխությունները Հ. տ. չեն լինի, քանի որ այդ դեպքում կապը կխախտվի (կետը չի մնա մակերե– վույթի վրա): Եթե կապը ժամանակի ըն– թացքում չի փուիոխվում, ապա M դիրքից շարժվող կետի ds իրական տարրական տեղափոխությունը համընկնում է Հ. տ–ից որևէ մեկի հետ: Հ. տ. հասկացությունից օգտվում են մեխանիկական համակարգի հավասարա– կշռության պայմանները և շարժման հա– վասարումները որոշելու (տես Հնարավոր աեդափոխությունների սկզբունք, դ’ Աչաւէ– բեր–Լագրանժի սկզբունք), ինչպես նաե համակարգի ազատության աստիճանների թիվը գտնելու համար:

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՍԿԶԲՈՒՆՔ, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի նյութական մար– մինների մեխանիկական համակարգի հավասարակշռության համար անհրա– ժեշտ է և բավարար, որ ցանկացած հնա– րավոր տեղափոխության դեպքում համա– կարգին կիրառված բոլոր ակտիվ ուժերի կատարած 6Ai աշխատանքների գումարը հավասար լինի զրոյի: Մաթեմատիկորեն Հ. տ. ս. արտահայտվում է 28Ai=2Fj6si. coscfi= 0 բանաձևով, որտեղ Fi-երը ազդող ակտիվ ուժերն են, Ցտւ–երը՝ այդ ուժերի կիրառման կետերի հնարավոր տեղափո– խությունների մեծությունները, cci-երը՝ ուժերի և հնարավոր տեղափոխություն– ների ուղղություններով կազմված անկյուն– ները: Հ. տ. ս. թույլ է տալիս, առանց կապերի անհայտ հակազդումները մտցնելու, գտնել համակարգի հավասարակշռության պայ– մանները, որն էապես պարզեցնում է լու– ծումը և ընդարձակում լուծելի խնդիրնե– րի դասը:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, փիլիսոփայական կատեգորիա– ներ, որոնք մատերիալիստական դիալեկ– տիկայի մեջ օգտագործվում են զարգա– ցումը նկարագրելիս: Իրականա– թ յ ու ն ն առարկաների առկա գոյու– թյունն է՝ ժամանակի և տարածության որո– շակի պայմաններում, իրենց ներքին կա– ռուցվածքով, օրինաչափ (էությամբ) և բոլոր դրսևորումներով (երևույթներով) հանդերձ, իսկ հնարավորությունը՝ առար– կաներին ներհատուկ զարգացման մի– տումը: Ըստ դիալեկտիկայի, զարգաց– ման գաղաՓարն ինքնին ենթադրում է, որ առարկաները նույնքան օբյեկտիվո– րեն պարունակում են իրենց հետագա