վածքները կազմում են պլատֆորմի եզրա– յին ծածկոցը: Կավճի–էոցենի բազալտների (տրապների) հզոր շերտերը (ավելի քան 2000 մ հաստությամբ) առաջացնում են Դեկանի սարահարթը: Նեոգենի մեծ հզո– րության մայրցամաքային նստվածքնե– րով են լցված Հիմալայների նախալեռնա– յին խոր իջվածքները: Երկրաբանական կառուցվածքում մեծ դեր են խաղացել նաև խոշոր վրաշարժերը: Կան երկաթի (Բիհար, Օրիսա, Կառնատակա), քրոմի– տի, մանգանի, պղնձի (Սինգհբհում), ոս– կու (Կոլար), ասբեստի, փայլարի, հազ– վագյուտ և թանկարժեք քարերի, ալմաս– տի, քարածխի (Ռանիգանջ, Ջհարիա), բոքսիտների, նավթի ու գազի հանքա– վայրեր: Կլիման մերձհասարակածային մուսսոնային է, հս–ում՝ արևադարձային: Առանձնացվում են կլիմայական 3 սեզոն– ներ՝ 1. շոգ, խոնավ, հվ–արմ. մուսսոննե– րի գերակշռությամբ, 2. չորային, համե– մատաբար զով, հս–արլ. պասսատների գերակշռությամբ, 3. խիստ շոգ, չորային, անցումնային: Խոնավ սեզոնին միջին հաշվով թափվում է տարեկան տեղումնե– րի 80% –ը: Առավել խոնավ են Արևմտյան Դաթերի և Հիմալայների հողմակողմ լան– ջերը (տարեկան 5–6 հզ. ւէմ): Երկրագնդի առավել անձրևոտ շրջանը Շիլոնգ զանգ– վածի լանջերն են (մոտ 12 հզ. ւէմ): Հ–ի առավել չորային շրջաններն են Ինդոս– Գանգեսյան հարթավայրի հս–արմ. մասը (տեղ–տեղ՝ lOOt/ /–ից էլ պակաս) և Հնդըս– տան թերակղզու կենտրոնական մասը (300–500 մմ): Հունվարի միջին ջերմաս– տիճանը հս. հարթավայրում մոտ 15°C է, հվ–ում՝ մինչև 27°C, մայիսին՝ ամենուրեք 28–35°C, երբեմն՝ մինչև 45–47°C: Խո– նավ ժամանակաշրջանում Հ–ի տարածքի մեծ մասում ջերմաստիճանը 27–28°C է: Լեռներում, 1500 մ բարձրության վրա, հունվարին – 1°C է, հուլիսին՝ 23°C, 3500 մ բարձրության վրա, համապատաս– խանաբար, – 8°C և 18°C: Հավերժական ձյունն (ձյան սահմանի միջին բարձրու– թյունը՝ 4500–5300 մ) ու սառցադաշտերը զբաղեցնում են մոտ 40 հզ. կմ2: Սառցա– դաշտերի հիմնական կենտրոններն են Կարակորումը և Հիմալայների Զասկար լեռնաշղթայի հվ. լանջերը (խոշոր սառ– ցադաշտերն են Աիաչենը՝ 75 կմ, Բալտո– րոն՝ 62 կմ, Հիսպարը՝ 53 կմ, Բիաֆոն՝ 68 կմ): Ներքին ջրերը: Սնման բնույթով Հ–ի գետերը բաժանվում են՝ «հիմալայան» (ձնասառցադաշտային և անձրևային խառը սնումով, շուրջտարյա ջրառատությամբ) և «Դեկանի» (գերազանցապես անձրևա– յին ու մուսսոնային սնումով, հոսքի տա– տանումներով, վարարումը՝ հունիս– հոկ– տեմբերին) տիպերի: Մեծ գետերն են Վարչատերիւոորիալ բաժան ու մը Տարածությունը, հզ. կմ2 Բնակչությունը, մլն մարդ (1971) Վարչական կենտրոնը Նահանգներ Անդհրա Պրադեշ 277 43,4 Հայդարաբադ Ասսամ 100 14,9 Դիսպուր Արևմտյան Բենգալ 88 44,4 Կալկաթա Բիհար 174 56,3 Պատնա Գուշարաթ 196 26,7 Գանդինագար Կառնատակա 192 29,3 Բենգալուրու Կերալա 39 21,3 Տիրուվանանտապու– րամ ^տարյանա 44 10,0 Ձանդիգարհ "՝տիմաչալ Պրադնշ 56 3,4 Շիմլա Մադհյա Պրադեշ 444 41,6 Բհոպալ Մանիպուր 22,4 1.1 Իմւիհալ Մահար աշարա 308 50,3 Բոմբեյ Մեգհալայա 22 0,98 Շիլոնգ Նագա Պրադեշ 17 0,5 Կոհիմա Ջամմու և Քաշմիր 222 4,6 Մրինագար Ռաջասաան 342 25,7 Ջայպուր Սիկկիմ Տամիլնադ (մինչե 1969-ը՝ 7,3 208.6 Գանգտոկ Մադրաս) 130 41,1 Մադրաս Տրիպուրա 10,4 1.5 Ագարտալա Ուա ար Պրադնշ 294 88,4 Լակհնաու Փենշաբ 50 13,5 Ձանդիգարհ Օրիսա Միութենական տե– րիտորիաներ 156 21,9 Բհուբանեշվար Անդամանյան և Նիքոբարյան կղզիներ 8,3 0,11 Պորտ Բլեր Արունաչալ Պրադեշ 81,4 0,4 Ւտանագար Դոա, Դաման U Դիու 3,8 0,86 Պանաջի Դադրա և Նագարհավելի 0,5 0,07 Սիլվասա Դելի 1,5 4,0 Դելի Լաքշադվիպ 0,03 0,03 Կավարատի Միզորամ – – Աիշալ Պոնդիշերի (Պուտտաչչերի) 0,5 0,5 Պոնդիշերի Չանդիգար 0,1 0,26 Ձանդիգարհ Գանգեսը, Ինդոսը, Բրահմապուտրան, Գոդավարին, Կրիշնան, Նարմադան, Մա– հանադին, Կավերին: Գետերի մեծ մասն օգտագործվում է ոռոգման համար: խոշոր լիճը Վուլարն է: Հողերն ոլ բուսականությունը: Հ–ում տարածված են 4 հիմնական տիպի հողեր. բյուրեղային ապարների վրա, շուրջտար– յա թույլ խոնավության պայմաններում, զարգացել են կարմրահողերը, ամառա– յին խիստ խոնավության և ձմեռային չո– րության հերթագայման պայմաններում՝ քարքարոտ, նվազ բերքատու լատերիտ– ները, Դեկանի տրապների վրա՝ արևա– դարձային սևահողերը (ռեգուրները), Ին– դոս– Գանգեսյան հարթավայրում և մերձ– ծովյան դաշտավայրերում՝ ալյուվիալ հո– ղերը: Հիմալայներում տիրապետում է ուղղաձիգ գոտիականությունը՝ գորշան– տառային, պոդզոլային և լեռնամարգա– գետնային հողերով: Մարդու երկարատև գործունեության հետևանքով Հ–ի մեծ մա– սում բնական բուսականությունը խիստ փոփոխվել է, որոշ շրջաններում լրիվ ոչնչացել: Դեկանի սարահարթի ներքին չորային շրջաններում և Ինդոս–Գանգես– յան հարթավայրի արմ–ում բնական բու– սածածկույթից պահպանվել են անտառ– ներ, սավաննաներ և փշոտ մացառուտներ, Արևմտյան Գաթերի նողմակողմ լանջերին և Հիմալայների արլ. մասում մշտականաչ արևադարձային անտառներ են, Արևմըտ– յան Գաթերի հողմատակ լանջերին, Հըն– դըստան թերակղզու հս–արլ–ում և Ինդոս– Գանգեսյան հարթավայրում՝ մուսսո– նային (տերևաթափ) անտառներ: Հիմա– լայների, Արևմտյան Գաթերի, Նիլգիրի, Պալին և Անայմալայ լեռների մինչև 1000 մ բարձրության լանջերին տարածված են արևադարձային և մերձարևադարձային խառն անտառներ, Հիմալայներում և Կա– րակորումում, 1800– 3200 մ բարձրություն– ների վրա՝ բարեխառն գոտու անտառներ, 3200– 3800 մ բարձրությունների վրա՝ են– թալպյան թվւուտներ ու մարգագետիններ, 3800 t/–ից բարձր՝ ալպյան մարգագետին– ներ: Կենդանական աշխարհը: Պատկանում է Հնդկա–մալայան կենդանա–աշխարհա գրա– կան մարզին: Կաթնասուններից առավել բնորոշ են կապիկները, եղջերուները, ցու– լերը, այծքաղը, հնդ. փիղը, վագրը, հո– վազը, հիմալայան արջը ևն: Համարյա ամբողջությամբ ոչնչացվել են առյուծը, ընձառյուծը և քաշմիրյան եղջերուն: Շատ են թռչունները, սողուններն ու ձկները: Հ–ում ստեղծվել են 47 արգելավայր և ազ– գային պարկ: IV. Բնակչությունը Հ. աշխարհի ամենաբազմազգ երկըր– ներից է: Բնակվում են տարբեր լեզունե– րով խոսող մի քանի հարյուր ազգեր, ժո– ղովուրդներ և ցեղախմբեր (1951-ի մար– դահամարի ժամանակ առանձնացվել են 845 լեզու և բարբառ): Երկրի հս–ում և կենտրոնական շրջաններում ապրում են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատ– կանող ժողովուրդները (ամբողջ բնակչու– թյան 72% -ը)՝ հնդստանցիներ, մարատհ– ներ, բենգալացիներ, բիհարցիներ, գու– ջարաթցիներ և այլք, հվ–ում՝ դրավիդյան ժողովուրդները (24,6%)՝ թելուգուներ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/477
Արտաքին տեսք