(անդհրաներ), թամիլներ, կանարաներ
(կաննադաներ), մալայալիներ են: Լեռ–
նային շրջաններում բնակվող ժողովուրդ–
ներն ու ցեղերը պատկանում են հիմնա–
կանում մունդա և տիբ եթա–բիրմայական
լեզվաընտանիքին: Պետ. լեզուն հինդին է
և անգլերենը (ժամանակավորապես): Հա–
վատացյալների 83%-ը դավանում է հըն–
դուիզմ, 10% –ը՝ մահմեդականություն,
մնացյալը՝ քրիստոնեություն, բուդդայա–
կանություն ևն: Գործում են Սակայի
թվարկությամբ հնդ. ազգային և գրիգոր–
յան տոմարները: Բնակչության միջին տա–
րեկան աճը 2,5% է, միջին խտությունը
1 կմ2 վրա՝ 192,8 մարդ (1978), տնտեսա–
պես ակտիվ բնակչությունը՝ 33,5%, քա–
ղաքային բնակչությունը՝ 20,6% (1971):
Ւփա են բնակեցված երկրի մերձաՓնյա
դաշտավայրերն ու Ինդոս– Գանգեսյան
հարթավայրը: 1971-ին Հ–ում հաշվվում
էր 2900 քաղաք, որից 1900-ը՝ 20 հզ–ից
պակաս և 142-ը՝ 100 հզ–ից ավելի բնակ–
չությամբ: խոշոր քաղաքներն են Կալ–
կաթան, Բոմբեյը, Դելին, Մադրասը, Հայ–
դարաբադը, Բենգալուրուն, Կան պարը,
Պունան, Ահմադաբադը:
V. Պատմական ակնարկ
Հ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս
քարի դարում: Մ. թ. ա. Ill հազարամյակի
2-րդ կեսին – II հազարամյակի 1-ին կե–
սին Ինդոսի հովտում գոյություն է ունե–
ցել հնագույն դասակարգային հասարա–
կություն, որի կենտրոններից էր Հարապ–
պա քաղաքատեղին (տես խարաւկպայի
քաղաքակրթության): Մ. թ. ա. II հազա–
րամյակի 2-րդ կեսին հս–արմ–ից Հ. ներ–
թափանցեցին արիները, որոնց կենցաղի
վերաբերյալ տեղեկություններ կան վե–
դաներում: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին
կեսին Հյուսիսային Հ–ում առաջացել են
ստրկատիրական պետություններ (Անգա,
Մա գա դհա, Գանդհարա, Ավանտի, Կաշի,
Կոշալա ևն), որոնց ազատ բնակչությունը
բաժանված էր 4 դասի (Վաոնաների)՝
բրահմաններ և կշաարիներ (արտոնյալ),
վայշիներ, շուդրաներ: Մ. թ. ա. VI– IV դդ.
տնտ. առաջընթացը, հասարակության շեր–
տավորումը և սոցիալական հակասություն–
ների սրումը առաջ են բերել կրոնաաղան–
դավորական շարժում, որից առանձնա–
ցել են բուդդայականությունը և ջայնակա–
նությունը (տես Ջաքսիզմ): Մ. թ. ա. VI դ.
2-րդ կեսին Ինդոսի հովտի մի մասը գրա–
վեցին Աքեմենյանները: Մ. թ. ա. 327–
325-ին Հ. ներխուժեցին Ալեքսանդր Մա–
կեդոնացու զորքերը: Հիշատակված հնդ.
պետություններից ուժեղագույնը Մագադ–
հան էր, որի տիրապետության տակ մ. թ.
ա. IV դ. գտնվում էր Գանգեսի գրեթե ամ–
բողջ հովիտը: Մա գա դհա ն առավել հզո–
րացավ Մաուրյաների դինաստիայի (հիմ–
նադիր՝ Չանդրագուպտա) ժամանակ (տես
Մաուրյաների պետության): Մ. թ. ա.
II– մ. թ. I դդ. Հյուսիսային Հ–ի արմ.
մասում տիրել են հունա–բակտրիացիների,
պարթևների և սակերի բազմաթիվ դի–
նաստիաներ: Մոտավորապես նույն ժա–
մանակ Դեկանում սկսեց ուժեղանալ Մա–
տավահանների պետությունը: Մ. թ. I դ.
Հյուսիսային Հ–ի մեծ մասն ընկավ Քուշա–
նական թագավորության տիրապետու–
թյան տակ, որի տրոհումից հետո վերս–
տին ուժեղացավ Մագադհան: Ենթադըր–
վում է, որ II–IV դդ. ստրկատիրական
կարգը սկսել է քայքայվել: Պետ. և մաս–
նավոր ստրուկներն ստացել են հողա–
կտորներ՝ հողատիրոջը վճարելով բերքի
մի մասը: Գյուղական համայնքի անդամ–
ների մեջ ուժեղացել է շերտավորումը:
Հ–ում աստիճանաբար սկսել են ձևավոր–
վել ֆեոդալական հարաբերությունները:
Մեծացել է կաստաների թիվը, որոնք դար–
ձել են ֆեոդալական հասարակության
հիերարխիկ կառուցվածքի հիմքը: VI–
XII դդ. Հ–ում եղել են բազմաթիվ պետու–
թյուններ (Պալերի, Գուրջարա–Պրատի–
հարների ևն), որոնց միջև անընդհատ պա–
տերազմներ են մղվել:tVIIItդ. սկզբին
արաբները նվաճել են Սինդը (Ինդոսի
հովտում): XI դ. սկզբին բազմիցս Հյու–
սիսային Հ. է արշավել Ղազնևիների պե–
տության տիրակալ Մահմուդ Ղազնևին:
XII դ. վերջին – XIII դ. սկզբին Ղորիների
պետության (ժամանակակից Աֆղանստա–
նի տարածքում) ղեկավար Մուհամմեդ
Ղորին նվաճել է Հյուսիսային Հ.: Մուհամ–
մեդի մահից (1206) հետո Հյուսիսային
Հ–ի նրա Փոխարքան Գանգեսի հովտում
հիմնել է Դելիի սուլթանությունը: Այս
ժամանակաշրջանից Հ–ում ուժեղացել է
մահմեդականության տարածումը, որն
իրագործում էին Մերձավոր և Միջին
Արևելքի՝ Հ. նվաճող մահմեդական տի–
րակալները: Դելիի սուլթանության գո–
յության ընթացքում զարգացել են արտա–
դրողական ուժերը, արհեստներն ու ներ–
քին և արտաքին առևտուրը: Հողատի–
րության հիմնական ձևը իքտան էր, որը
XIV դ. 2-րդ կեսին դարձել է ժառանգական :
1398-ին պարտվելով Լենկթեմուրից՝ սուլ–
թանությունը անկում է ապրել: Լոդիների
աֆղանական դինաստիայի ժամանակա–
շրջանում (1451–1526) սուլթանությանն է
միացվել Գանգեսի հովտի մեծ մասը:
XIV դ.*–XVII դ. սկզբին, Դելիի սուլթա–
նությանը զուգընթաց, գոյություն են ունե–
ցել բազմաթիվ անկախ այլ պետություն–
ներ (Ռաջաստհան, Դուջարաթ, Բենգալիա,
Բահմանյան սուլթանություն, Վիջայանա–
գար են): XV դ. վերջից Հ–ում երևացել են
առաջին գաղութարարները՝ պորտուգա–
լացիները, որոնք XVI դ. 1-ին կեսին զավ–
թել են առափնյա մի քանի շրջաններ
(Գոան, Դամանը և Դիուն ևն), իրենց ձեռ–
քը վերցրել Հ–ի ծովային առևտուրը: Մե–
ծացել է Իրանի և Աֆղանստանի վրայով
կատարվող առևտրի նշանակությունը:
Առևտրական ուղիների անվտանգության
ապահովումը, ներքին շուկայի զարգաց–
ման, կենտրոնացված ուժեղ պետություն.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/478
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
