հեւոեանքյով գյուղում ամրացան բուրժ. տարրերը, արագացավ գյուղացիության շերտավորումը: Հ–ի տնտեսության մեջ ձևավորվեց պետ. սեկտորը: Ընդունվեցին տնտ. զարգացման հնգամյա պլաններ: Կոմունիստների և նրանց աջակցող ուժերի ճնշման տակ ՀԱԿ–ը 1955-ին ընդունեց «սոցիալիստա– կան ձևի հասարակարգ կառուցելու» ծրա– գիր, որը, սակայն, մասնավոր սեփակա– նության վերացման խնդիր չէր դնում: Արտաքին քաղաքականության ասպարե– զում Ջ. Ներուի կառավարությունը վարում էր ռազմ, խմբավորումներին չմիանալու կուրս, հանդես գալիս հանուն խաղա– ղության, ընդդեմ գաղութատիրության, ԱՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկըր– ների հետ բարեկամական, տնտ. և քաղ. հարաբերություններ հաստատելու օգտին: 1961-ին հնդ. զորքերը պորտուգ. տի– րապետությունից ազատագրեցին Դոան, Դաման և Դիուն, ֆրանս. տիրապետու– թյունից՝ Պոնդիշերին, Ցանաոնը, Կարի– կալը, Մահեն: 1962-JT հնդկա–չինական և 1965-ի հնդկա–պակիստանյան զինված ընդհարումները ծանրացրին երկրի տնտ. և քաղ. դրությունը: ՍՍՀՄ–ի նախաձեռնու– թյամբ 1966-ին Տաշքենդում Հ–ի և Պակիս– տանի միջև ստորագրվեց դեկլարացիա՝ վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու վերաբերյալ: 1966-ին պրեմիեր մինիստր Լ. Բ. Շաստ– րիի մահից հետո պրեմիեր մինիստր դարձավ Ջ. Ներուի դուստր Ի. 9անդին, որը շարունակեց չեզոքության քաղաքա– կանությունը: 1960-ական թթ. տեղի ունե– ցան դասակարգային, կրոնական, ազգա– յին և կաստայական շարժումներ, ուժեղա– ցավ ազգային Փոքրամասնությունների պայքարն ինքնավարության համար: Այդ պայմաններում պառակտվեցին ՀԿԿ–ն (1964-ին առաջացավ Հ–ի զուգահեռ կոմ– կուսը) և ՀԱԿ–ը: 1969-իև կառավարությունն ազգայնաց– րեց 14 խոշոր բանկ, աջակցեց առաջադեմ ուժերի ներկայացուցիչ Վ. Դիրիի պրեզի– դենտ ընտրվելուն, 1970-ին օրենք ընդու– նեց մոնոպոլիաների նկատմամբ հսկո– ղությունը ուժեղացնելու վերաբերյալ: 1971-ի օգոստ. 9-ին ՄՄՀՄ–ի և Հ–ի միջև կնքվեց խաղաղության, բարեկամության և համագործակցության պայմանագիր (ՍՍՀՄ–ի օգնությամբ Հ–ում կառուցվել և կառուցվում են գործարաններ, էլեկտրա– կայաններ ևն): ՍՍՀՄ–ի տնտ. և տեխ. օգ– նությունը Հ–ին կարևոր ներդրում է տնտ. անկախության համար հնդիկ ժողովրդի մղած պայքարում: 1971-ին Պակիստանի իշխանություննե– րի հալածանքը Արևելյան Պակիստանի բնակչության նկատմամբ և դրա հետևան– քով փախստականների հոսքը Հ. սրեցին հնդկա–պակիստանյան հակասություննե– րը: 1971-ի դեկտ. Յ–ին Հ–ի վրա Պակիս– տանի ավիացիայի հարձակումով սկսվեց հնդկա–պակիստանյան պատերազմ, որի ընթացքում (երկու շաբաթ) հնդ. զինված ուժերը և բենգալացի պարտիզաններն ազատագրեցին Արևելյան Բենգալիայի տարածքը, որտեղ ստեղծվեց Բանգչադեշ պետությունը: 1969–71-ին Հ–ի կառավարության սո– ցիալ–տնտեսական քաղաքականությունը, հնդկա–պակիստանյան պատերազմում հաղթանակը բարձրացրին ՀԱԿ–ի և Ի. Դանդիի հեղինակությունը: Հետադի– մականների ակտիվ գործողություններին հակահարված տալու նպատակով 1975-ի հունիսին երկրում մտցվեց արտակարգ դրություն: 1975-ին սկսեց իրագործվել Ի. Դանդիի հռչակած «20 կետի» ծրագիրը, որը նախատեսում էր աշխատավորական լայն զանգվածների դրության բարելա– վում: 1976-ին Հ–ի սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, որով Հ. հըռ– չակվեց «ինքնիշխան, սոցիալիստական, աշխարհիկ, դեմոկրատական հանրապե– տություն», թեև այդ ձևակերպումը չէր համապատասխանում երկրում տիրող հա– սարակական–տնտեսական կարգին: Հա– սարակական–տնտեսական վերափոխում– ների դանդաղ իրականացումը, արտա– կարգ դրության պայմաններում ծայրա– հեղ միջոցների կիրառումը, ՀԿԿ–ի դեմ պայքարը գցեցին ՀԱԿ–ի հեղինակությու– նը: 1977-ի մարտին տեղի ունեցած ընտ– րություններում հաղթանակ տարավ Ջա– նաթա կուսակցությունը: Մարտի 22-ին Ի. Դանդին հրաժարական տվեց՝ նախ– օրոք վերացնելով արտակարգ դրու– թյունը: Մարտի 24-ին Ջանաթա կուսակ– ցության և պառլամենտի ժող. պալատի ֆրակցիայի առաջնորդ Մ. Դեսաին դար– ձավ պրեմիեր մինիստր: Հուլիսին պրե– զիդենտ հռչակվեց Ն. Ռեդդին: Մ. Դե– սաիի կառավարությունը հայտարարեց գյուղատնտեսությունը զարգացնելու քա– ղաքականություն: Արտաքին ասպարե– զում նոր կառավարությունը վարեց չմիաց– ման, բոլոր երկրների հետ իրավահավա– սար համագործակցության, հակա գաղու– թատիրական քաղաքականություն: 1978-ի հունվարին ՀԱԿ–ը դարձյալ պառակտվեց, կազմվեց ՀԱԿ [Ի (Ինդիրայի)]՝ Ի. Դանդիի գլխավորությամբ: 1979-ի հուլիսի 28-ին պրեմիեր մինիստր դարձավ Չ. Սինգհը: 1980-ի հունվարին ընտրություններում հաղթանակ տարած ՀԱԿ(Ի)-ի ղեկավար Ի. Դանդին դարձավ պրեմիեր մինիստր: VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և այլ հասարա– կական կազմակերպություններ Հնդկական ազգային կոնգ– րես (Ի) [ՀԱԿ (Ի)], 1980-ից կառավարող կուսակցություն, ստեղծվել է 1978-ի հուն– վարին ՀԱԿ–ի պառակտման հետևանքով, նախագահն է Ի. Դանդին: Զ ա ն ա թ ա կուսակցություն (ԶԿ), 1977– 1979-ին կառավարող կուսակցությունն էր, կազմավորվել է 1977-ի հունվար–մայի– սին, մինչ այդ գոյություն է ունեցել (1957-ից) որպես օպոզիցիոն կուսակցու– թյունների բլոկ: Հնդկական ազ– գային կոնգրես (ՀԱԿ), հիմնա– դրվել է 1885-ին (1947–77-ին՝ կառավա– րող կուսակցություն): Աննա դրավի– դա մ ու ն և տ ր ա կազագամ (Տա– միլնադ նահանգում) և Ակալիդալ (Փենջաբ նահանգում)՝ Հ–ի 17 ռեգիոնալ կուսակցություններից խոշորները: Հնդկաստանի կոմունիս– տ ա կ ա ն կու սակցություն (ՀԿԿ), հիմնվել է 1925-ին, ունի 546 հզ. անդամ (1978-ի ապրիլ): Հնդկաստանի զուգահեռ կոմունիստական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՀԶԿԿ), ստեղծել եև ՀԿԿ–ի «ձախ» գործիչները 1964-ին: Արհմիությունների հնդկա– կան ազգային կոնգրես, ստեղծվել է 1947-ին: Ա ր հ մ ի ու թ յ ու ն– ների համահնդկական կոնգ– րես (ԱՀԿ), ստեղծվել է 1920-ին, աշ– խատում է ՀԿԿ ղեկավարությամբ, մըտ– նում է ԱՀՖ–ի մեջ: Հնդկական բան– վորների միություն, ստեղծվել է 1948-ին, գտնվում է սոցիալիստների ազ– դեցության տակ, մտնում է ԱԱՄԿ–ի մեջ: Հնդկական ա ր հ մ ի ու թ յ ու ն– ների կենտրոն, ստեղծվել է 1970-ին, գտնվում է ՀԶԿԿ–ի ազդեցության տակ: Միացյալ ա ր հ մ ի ու թ յ ու ն– ների կոնգրես, ստեղծվել է 1949-ին, գտնվում է մի շարք առաջադի– մական կազմակերպությունների ազդեցու– թյան տակ: Աշխատանքի ազգա– յին կազմակերպություն, հիմնվել է 1971-ին: Հնդկաստանի բանվորների միություն, ըս– տեղծվել է 1954-ին: Խաղաղ ու թյան և համերաշխության համա– հնդկական կազմակերպ ու– թ յ ու ն: Հtն դtկ ա–ս ովետական մշակ ու թային ընկեր ու թյ ու ն: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Հ. ագրարային–ինդուստրիալ երկիր է: Անգլ. գաղութատիրության շրջանում, ի տարբերություն գաղութային մյուս երկըր– ների, Հ–ում կային ֆաբրիկա–գործարա– նային համեմատաբար զարգացած առան– ձին ճյուղեր (բամբակեղենի ու ջուտեղենի, շաքարի, թեյի, ծխախոտի արտադրու– թյուն, սննդի, լեռնահանքային արդյունա– բերություն ևն), բայց խիստ կարիք էր զգացվում մետալուրգիայի, մեքենաշի– նության, քիմ. և նավթային արդյունաբե– րության, էլեկտրաէներգետիկայի: Արտա– դրության միջոցների ներմուծումը Հ–ին խիստ կախման մեջ էր դրել օտար երկօր– ներից , գլխավորապես Մեծ Բրիտանիա– յից: Դյուղատնտեսության մեջ իշխում էին շահագործման ֆեոդալական և կապիտա– լիստական ձևերը: Ազգային եկամտի մա– կարդակը ծայր աստիճան ցածր էր: Հ–ի էկոնոմիկային բնորոշ էին տարբեր տըն– տեսաձևերն ու ազգային խոշոր կապի– տալի առկայությունը: 1947-ին անկախու– թյուն ձեռք բերելուց հետո Հ–ի կառավա– րությունը ձեռնարկեց հասարակական ար– տադրության նոր ճյուղեր ստեղծելու, գյուղատնտեսությունը զարգացնելու և պարենի հարցը լուծելու, արտադրողա– կան ուժերը ռացիոնալ կերպով տեղա– բաշխելու միջոցառումներ: 1950-ական թթ. 2-րդ կեսից սկսվեց ծանր արդյունաբերու– թյան զարգացումը, որում մեծ դեր ունի պետ. սեկտորը: Այժմ պետությանն է պատ– կանում երկաթուղային և ավիացիոն տրանսպորտի, կապի, պաշտպանության ու ատոմային արդյունաբերության, ոսկու արդյունահանության, մարդատար վա– գոնների, շոգեքարշերի և էլեկտրաքար– շերի, հեռագրական և հեռախոսայիև սար– քավորումների արտադրության, նավաշի– նության մենաշնորհը: 1960-ական թթ.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/480
Արտաքին տեսք