Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(ռագա) հիման վրա: Ռագան հնդ. երաժըշաական գեղագիտության ամենահիմնական հասկացություններից է, կրում է որոշակի գեղարվեստական կերպար: Ռագա–վասանտան, օրինակ, խորհրդանշում է գարուն, ռագա–կամալան՝ լոտոս, ռագամեգհան՝ անձրևաբեր ամպ ևն: Ռագայի կատարումը հարմարեցվում է աարվա որոշակի եղանակների կամ օրվա որոշակի ժամերի (աոավոավա, երեկոյի, կեսօրյա Ն. Բ ո ս. «Կին երաժիշտը» (1922, մասնավոր հավաքածու) մեղեդիներ): Դասական երաժշտության կոմպոզիցիան եռմասանի է: Այն սկսվում է ալապայով՝ թեմայի դանդաղ, հուզիչ շարադրանքով, ապա նրան փոխարինում են հարվածային գործիքների նվագակցությամբ ուղեկցվող մեղեդիական–ռիթմական բարդ վարիացիաները և ավարտվում գատայով՝ թեմայի բարդ, նրբաէ հնչյուն մեղեդիական տարբերակներով: Այսպիսի կոմպոզիցիայով ստեղծված երկի կատարումը տևում է ժամեր: Հնդ. երաժըշտությունը միաձայն է, նրա առավել ցայտուն տարրերից է ռիթմը, ուստի և այն հատուկ կարևորություն ունի երաժշտական կերպարի ստեղծման և զարգացմանհամար: Հ–ում մահմեդականների հաստատմանը (XIII դարից) զուգընթաց հնդ. երաժշտական մշակույթը սկսել է սերտորեն հաղորդակցվել մահմեդական Արևելքի երաժշտական ժառանգությանը: Առաջացել է երաժշտական նոր ոճ, որում միահյուսվել է հինդուսների և մահմեդականների ավանդական արվեստը: Վոկալոճերից առավել ճանաչված են դհուրուպադը (սկզբնավորվել է հին տաճարային երգեցողությունից) և կհիյալը (ծագել է ավելի ուշ, դհուրուպադի և պարսկ. երաժըշտության միահյուսումից): Լայնորեն տարածված է նաև թհումրին՝ երկրային սերը գովերգող նրբագեղ քնարական երգը ևն: Թեև պրոֆեսիոնալ երաժշտության ակունքները բխում են բանահյուսությունից, դասական և ժող. երաժշտության ժանրերը էապես տարբերվում են (վերջինն ունի տեղային առանձնահատկություններ): XX դ. սկգբներից, ազգային–ազատագրական պայքարի ազդեցությամբ, հնդիկ երաժիշտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ազգային բանահյուսության նկատմամբ, որն առավել դրսևորվել է Ռ. Թագորի արվեստում: Հ–ի անկախությունից (1947) հետո նոր հնարավորություններ ստեղծվեցին երաժշտական մշակույթի զարգացման համար: Հիմնադրվեցին Երաժշտության, պարի և դրամայի ակադեմիան («Սանգիտ նատակ ակադեմիա, 1953), Համահնդկաստանյան ռադիոյի ազգային նվագախումբը (1952), Դելիի, Բոմբեյի և այլ քաղաքների ռադիոկենտրոններին կից երգչախմբային կոլեկտիվներ, 1954-ից անց են կացվում հնդ. երգի կոնֆերանսներ («Սանգիտ սամելյան»): Հնդ. կինոյի երաժշտությունը ժամանակակից Հ–ի երաժշտական մշակույթի նորագույն երևույթներից է (կոմպոզիտորներից են Ա. Բիսվասը, Ն. Ալին): Հնդ. երաժշտական թատրոնը, որը գոություն ունի հնագույն ժամանակներից, ներկայանում է սինթետիկ բնույթի այլազան ձևերով (ջատրա, թամաշա, յակշագաևա ևն) և ընդգրկում է, բացի երաժըշտական արտահայտչամիջոցներից, պարը, մնջախաղը և խոսքը: 1950–70-ական թթ. փորձեր են արվել գտնելու ազգային երաժըշտական թատրոնի նոր ձևեր: Նրա երկացանկը համալրվել է կոմպոզիտորներ Ա. Բիսվասի, Շ. Վատսի, Ռ. Շանկարի և այլոց նոր ստեղծագործություններով: XVI. Թատրոնը Հ–ի՝ խոր անցյալում ծնունդ առած ժող. թատերական ներկայացումների բազմաթիվ ձևեր հասել են մինչև մեր ժամանակները: Դրանց մեծ մասի հիմքը «Ռամայանա» և «Մահաբհարատա» էպիկական պոեմների բեմական մարմնավորումն է: Ավանդական թատրոնի ամենավառ արտահայտչամիջոցներից են պարի բազմաթիվ ոճերը և տեղական տարատեսակները, որոնք ձևավորել են ազգային խորեոգրաֆիայի դասական դպրոցները (բհարատ–նատյամ, կատհակալի՝ երկրի հվ–ում, կատհակ, մանիպուրի՝ հս–ում): Չնայած յուրաքանչյուր դասական դպրոցի ոճի, կառուցվածքի առանձնահատկության տարբերություններին, հնդ. խորեոգրաֆիային հատուկ է պարի ու երգի զուգակցումը, բարձր տեխնիկայով կատարվող մնջախաղը, զարգացած դրամատիկական արվեստը: ժող. թատրոնի ձևերը մեծապես ազդել են հնդ. դասական թատրոնի վրա, որը ձևավորվել է մ. թ. ա. V–I դդ.: «Նատյաշաստրա» հին հնդ. տրակտատում (մ. թ. I դ.) մանրամասնորեն մշակված են դրամատուրգիայի, դերասանական արվեստի, թատերական շենքերի ճարտ–յան հարցերը: Դասական թատրոնի գեղագիտության հիմքը ուսմունքն է հույզի (ռասա) և նրա բեմական մարմնավորման (բհավա) մասին: Դասական դրամայի բովանդակությունը կապված է ժող. դիցաբանի գանձարանին: IV–VI դդ. հնդ. դասական դրամայի և թատրոնի զարգացումը պայմանավորված է Բհասայի, Կալիդասայի, Շուդրակի ստեղծագործությամբ: Մահմեդական դինաստիաների տիրակալության (XIII դարից) շրջանում հնդ. թատերական արվեստի ավանդույթները շարունակել են զարգանալ ժող. ստեղծագործության մեջ: XIX դ. 2-րդ կեսին ազգային–ազատագրական շարժումը կյանքի է կոչել թատրոնի եվրոպական տեսակը: Առաջիններից էր բենգալացի արտիստների թատերախումբը (ստեղծել է ռուս գիտնական Դ. Ս. Լեբեդևը 1795-ին, Կալկաթայում): 1872-ին բենգալացի դրամատուրգ Դ. Դհոշը հիմնադրել է Ազգային թատրոնը: XX դ. 40-ական թթ. Տ–ի թատերական կյանքը զգալիորեն աշխուժացել է, հանդես են եկել սիրողական և պրոֆեսիոնալ թատերախմբեր: 1950-ական թթ. սկզբին մեծ ճանաչում ուներ պարող և խորեոգրաֆ Ու. Շանկարի «Փոքր բալետ» թատերախումբ (կազմակերպել է Շ. Բարդհանը, 1952-ին): Անկախություն ձեռք բերելուց հետո Հ–ում վերածնվել է ազգային մշակույթը, այդ թվում և թատերարվեստը: Երկրի առավել հայտնի թատրոնևերը («Բահու–րուպի», «Սիներվա», «Աթար», «Ռանգմա–հալ» ևն), ինչպես և Թատերական կենտրոնը գտնվում են Կալկաթայում: Մշտական թատրոններ կան նաև Դելիում, Իլլահաբադում, Մադրասում և այլուր: 1960-ակաև թթ. Հ–ում գործել է 30-ից ավելի պրոֆեսիոնալ թատերախումբ: 1970-ական թթ. թատերարվեստին բնորոշ է ավանդական ժող. և արևմտա–եվրոպական թատրոնների ձևերի և մեթոդների համադրումը, ինչպես և ևոր պրոֆեսիոնալ թատերախմբերի ստեղծումը: Նոր ստեղծված թատրոններից են՝ Նոր թատրոնը (Դելի), «Տարոլն օպերա» (Կալկաթա), «Դրամատիկ Վինտ» (Բոմբեյ) ևն: Հ–ի տիկնիկային թատրոնը թատերական ներկայացման ամենահին տեսակներից է: Լայն մասսայականություն են վայելում ստվերների, ձեռնոցավոր տիկնիկների թատրոնները: XVII. Կինոն Հ–ում կինոարտադրությունն սկսվել է 1913-ին: 1931-ին նկարահանվել է առաջին «Ալամ Արա» (ռեժիսոր՝ Ա. Իրանի) հնչուև ֆիլմը: 1930-ական թթ. թողարկվել են սոցիալական առաջադեմ միտումներ արտացոլող ֆիլմեր՝ «Դևդաս» (1935, ռեժիսոր՝ Պ. Ա. Բարուա), «Հարևաններ» (1939, ռեժիսոր՝ Վ. Շանտարամ) ևն: Անկախություև ձեռք բերելուց (1947) հետո Հ. հևարավորություն է ստացել ստեղծելու իր ազգային կինեմատոգրաֆիան: Երևաև են եկել ժողովրդի կյանքը պատկերող՝ «Հողի զավակները» (1946, ռեժիսոր՝ Հ. Ա. Աբբաս), «Ընչազուրկները» (1949, ռեժիսոր՝ Ն. Դհոշ), սոցիալական հարցեր շոշափող՝ «Երկու բիգհ հող» (1953, ռեժիսոր՝ Բ. Ռոյ), «Թավւառաշրջիկը» (1951, ռեժիսոր՝ Ռ. Կապուր) և այլ ռեալիստական ֆիլմեր: 1959-ին թողարկվել է առաջին պանորամային ֆիլմը՝ «Թղթե ծաղիկներ» (ռեժիսոր՝ Դ. Դատ): Սոցիալական տարբեր հարցեր են շոշափել 1960– 1970-ական թթ. թողարկված ֆիլմերը՝ «Չեմմին» (1966, ռեժիսոր՝ Ռ. Կորիատ), «Կանկու» (1969, ռեժիսոր՝ Կ. Ռատոդ), «Սագինա Մահատո» (1970, ռեժիսոր՝ Տ. Սինհ) ևն: Հ–ի կինոարտադրությունում մեծ տեղ ունեն երաժշտական ֆիլմերը: Թողարկվում են վավերագրական ֆիլմեր: 1960-ին Պունայում բացվել է Կինեմատոգրաֆիայի ինստ., 1964-ին ստեղծվել է ազգային կինոարխիվ: Տարեկան թողարկվում է ավելի քան 400 ֆիլմ (1971): ճանաչված կինոդերասաններից են՝ Բ. Սահնին, Դ. Անանդը, Դ. Կումարը, Ռ. Կապարը, Նարգիսը, Բ. Ռանը, Վ. Ռահմանը և ուրիշներ: XVIII. Հայերը Հնդկաստանում Հայ–հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան դեռևս Քսե–