Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Բյուրեղանում է ծովային ջրից՝ ծովալճակներում և չորացող մնացորդային լճերում: Հանքավայրերի կարևոր տիպերն են՝ ա․ քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում, բ․ ժամանակակից լճերի նստվածքային աղեր, գ․ աղային աղբյուրներ: ՀՍՍՀ–ում տարածված է Ավանի աղահանքում:

ՀԱԼԻՖԱՔՍ (Halifax) էդուարդ Ֆրեդերիկ Լինդլի Վուդ (1881—1959), անգլիական պետական գործիչ և դիվանագետ, լորդ: 1922—25 թվականներին զբաղեցրել է մինիստրական պաշտոններ: 1926—31 թվականներին եղել է Հնդկաստանի փոխարքա, 1938–40 թվականներին՝ արտաքին գործերի մինիստր, 1941—1946 թվականներին՝ դեսպան ԱՄՆ–ում: 1937 թվականիի նոյեմբերին բանակցություններ է վարել Հիտլերի հետ՝ շարադրելով անգլո–գերմանական համաձայնագրի նախագիծը, որը հակասովետական բնույթ ուներ: 1957 թվականին հրապարակել է հուշագրություններ, որտեղ փորձել է արդարացնել «ագրեսորին խաղաղեցնելու» մյունխենյան քաղաքականությունը:

ՀԱԼԼԵՅ, Հալլի (Halley), էդմունդ (1656–1742), անգլիացի աստղագետ և գեոֆիզիկոս: Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1678): Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1703): Սովորել է Օքսֆորդի համալսարանում: 1720 թվականից Գրինվիչի աստղադիտարանի դիրեկտոր: 1676—1678 թվականին կազմել է հվ. երկնքի 341 աստղերի հեռադիտական առաջին կատալոգը: 1682 թվականին հայտնաբերել է առաջին պարբերական գիսավորը (Հալլեյի գիսավոր): ՍեՓական միջոցներով հրատարակել է Ի. Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» և արաբերենից թարգմանել ու հրատարակել Ապոլոնիուս Պերգացու մաթեմատիկական աշխատանքները:

ՀԱԼԿՈԳԵՆՆԵՐ (< հուն․ χαλχός- պղինձ, այստեղ՝ հանք և γεννάω– ծնում եմ), ծծմբի, սելենի և տելուրի ընդհանուր անվանումը: Հաճախ հալկոգեն են անվանում նաև թթվածինը: Հալկոգենների ատոմները էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 6-ական էլեկտրոն: Ատոմում կա 2 չզույգված էլեկտրոն, այդ պատճառով հալկոգենների մեծ մասամբ երկարժեք են: Սովորական պայմաններում քիմիապես պասսիվ են, տաքացնելիս՝ ակտիվ: Կարգահամարի աճմանը զուգընթաց, ծծմբից տելուր հատկությունները փոխվում են օրինաչափորեն՝ նվազում են օքսիդացնող և ոչ մետաղական հատկությունները: Վ. Մ. Գոլդշմիդտի դասակարգմամբ հալկոգեններիտնում են հալկոֆիլային տարրերի մեջ: Վերջիններս բնական սուլֆիդներ, սելենիդներ ու տելուրիդներ առաշացնելու հակում ունեն և երբեմն հանդիպում են բնածին վիճակով (Au, Ag, Hg, Bi, As և այլն):

Հատկությունները Թթվածին՝ O Ծծումբ՝ S Սելեն՝ Se Տելուր՝ Te
Կարգահամարը 8 16 34 52
Ատոմական զանգվածը 15,9994 32,06 78,96 127,60
Հալման ջերմաստիճանը (°C) -218,97 112,8 219±1 449,5
Եռման ջերմաստիճանը (°C) -182,97 444,6 685 990±2
Պարունակությունը երկրակեղևում (զանգված %) 47,0 5·10-2 8·10-5 10-7


ՀԱԼՄԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է հաղորդել բյուրեղային (պինդ) նյութին՝ հավասարակշիռ իզոբար–իզոթերմ պրոցեսում այն հեղուկի վերածելու համար (ջերմության նույնպիսի քանակ անջատվում է նյութի բյուրեղացման ժամանակ): Տարբերում են

Նյութ t °C հալման ջերմություն L հալման ջերմություն,

կկալ/կգ

L ջ/կգ

հալման ջերմություն,

Ածխածին -259,1 13,89 58200
Ազոտ -209,86 6.09 25500
Սնդիկ -38,89 2.82 11800
Սառույց 0 79,4 333000
Անագ 231,9 14,4 60300
Կապար 327,4 5,89 24700
Պղինձ 1083 48,9 205000
Երկաթ 1539 65 272000

տեսակարար հալման ջերմություն (չափվում Է ջ/կգ–ով կամ կկալ/կգ–ով) և մոլային հալման ջերմություն (չափվում է ջ/մոլ–ով): Աղյուսակում բերված են որոշ նյութերի տեսակարար հալման ջերմության (Լհալ.) արժեքները հալման ջերմաստիճանում (thալ.) և մթնոլորտային ճնշման պայմաններում:

ՀԱԼՇՏԱՅՆԻ ԴՈԿՏՐԻՆԱ, ԳՖՀ արտաքին քաղաքականության դոկտրինա, որն ընդունվել է ԳՖՀ դեսպանների խորհրդակցությունում, 1955 թվականի դեկտեմբերին, Բոննում: Նպատակն էր սահմանափակել ԳԴՀ սուվերեն իրավունքները, ենթարկել դիվանագիտական բլոկադայի: Հալշտայնի դոկտրինան (ԳՖՀ արտաքին գործերի մինիստրության պետ. քարտուղար Վ. Հալշտայնի անունով) նախատեսում էր դիվանագիտական հարաբերությունների պահպանում այն պետությունների հետ, որոնք չունեին նման հարաբերություններ ԳԴՀ հետ: 1967 թվականին ԳՖՀ կառավարությունը ստիպված էր հրաժարվել Հալշտայնի դոկտրինայի կիրառումից սոցիալիստական երկրների նկատմամբ: Իսկ 1960-ական թվականների վերջից, ԳԴՀ–ի դիվանագիտական լայն ճանաչման պայմաններում, ԳՖՀ 1970 թվականին հայտարարեց Հալշտայնի դոկտրինայի վերացման մասին: 1972 թվականին ԳՖՀ պայմանագիր կնքեց ԳԴՀ–ի հետ գերմանական երկու պետությունների միջև հարաբերությունների հիմունքների վերաբերյալ: 1973 թվականին ԳԴՀ դարձավ ՄԱԿ–ի անդամ:

ՀԱԼՇՏԱՏՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, վաղ երկաթի դարի (մ. թ. ա. մոտ 900–400) հնագիտական մշակույթ Միջին Եվրոպայի հարավում: Անվանումն ստացել է Ավստրիայի Հալշտատ (Hallstatt) քաղաքի մոտակա դամբարանադաշտից: Պայմանականորեն բաժանվում է տարածման արևելյան (Ավստրիա, Հարավսլավիա, Ալբանիա, մասամբ՝ Չեխոսլովակիա) և արևմտյան (ԳԴՀ, ԳՖՀ հարավային շրջանները, Ֆրանսիայի մերձհռենոսյան դեպարտամենտները) շրջանների: Հայտնի է նաև Պո գետի (Իտալիա) արևելյան հովտում: Օդեր և Վիսլա գետերի ավազաններում հալշտատյան մշակույթին է պատկանում ուշ շրջանի լուժեցյան ցեղերի մշակույթը: Հալշտատյան մշակույթի տարածման սկզբնական շրջանում բրոնզի փոխարեն աստիճանաբար տիրապետող է դառնում երկաթը, տնտեսության մեջ գերակշռում է հողագործությունը, քայքայվում են տոհմատիրական կարգերը, և ձևավորվում դասակարգային հարաբերությունները: Հալշտատյան մշակույթին բնորոշ են զանգակաձև կամ աղեղնաձև բռնակներով բրոնզե ու երկաթե սրերը, բրոնզե կոնաձև սաղավարտները, դաշույնները, կացնակները, դանակները, նիզակների երկաթե և պղնձե սայրերը, բրոնզե թիթեղներից (կաշվի վրա կարված) զրահները, անթափանց ապակուց դեղին ուլունքները՝ կապույտ ակներով, բրոնզե, ոսկե, ապակե, ոսկրե տարատեսակ զարդերը, գազանների պատկերներով ճարմանդները, բազմագույն, դեղին և կարմիր, փորագիր ու չափածո նախշերով խեցեղենը և այլն: Կավամանների, բրոնզե գոտիների և այլնի երիզների վրա պատկերված են խնջույքների, տոնակատարությունների, որսի, կրոնական ծիսակատարությունների և այլ տեսարաններ: Արևմտյան շրջաններում հալշտատյան մշակույթին աստիճանաբար փոխարինել է լատենյան մշակույթը:

ՀԱԼՈԳԵՆ ԱՊԱՐՆԵՐ (< հուն. ᾶλς — աղ և γεννάω — ծնել), նստվածքային ապարներ, որոնք առաջանում են լուծույթներից՝ բյուրեղացման ճանապարհով՝ հալոգենեզի ընթացքում: Հալոգեն ապարներ, լայնորեն տարածված են և նստվածքային ապարների հիմնական տիպերից են: Հալոգեն ապարների գլխավոր բաղադրամասերն են՝ մեկ կամ մի քանի հեշտ լուծվող աղեր ա ուտի գեն դժվար լուծվող միներալների (կարբոնատների և այլն) և տերիգեն նյութի խառնուրդներով: Հալոգեն ապարներ են հալիտային (կազմված են հալիտից), սիլվինիտային (հալիտի հետ առկա է սիլվին), կառնալիտային (կառնալիտ, հալիտ), գիպսային (գիպս), բազմամիներալային (լանգբեյնիտ, կաինիտ, սիլվին, հալիտ) ապարները: Հալոգեն ապարներ աչքի են ընկնում արտաքին ազդակների, հատկապես ջրի նկատմամբ նվազ կայունությամբ, հեշտությամբ լուծվում են և քայքայվում: Հալոգեն ապարներ երբեմն անվանում են նաև աղային ապարներ:

ՀԱԼՈԳԵՆԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ, օրգանական միացությունների դաս: Պարունակում են հալոգենների ատոմներ, որոնք կապված են տարբեր տեսակի ածխաջրածնային ռադիկալների հետ: Ըստ ռադիկալի բնույթի տարբերում են առաջնային, երկրորդային և երրորդային, իսկ ըստ հալոգենի թվի՝ ածխաջրածինների միա–, երկ–, եռ– և բազմա– հալոգենածանցյալներ: Ճարպային շարքի ածխաջրածինների հալոգենածանցյալներ անվանվում են համապատասխան ածխաջրածնի ռադիկալին հալոգենիդ բառը ավելացնելով (CH3I-մեթիլյոդիդ, CH2= CHCl-վինիլքլորիդ և այլն), իսկ ժնևյան անվանակարգմամբ նշում են հալոգենի տեղը թվանշանով կամ տառով, նրա տեսակը և համապատասխան ածխաջրածնի անվանումը (CH3CHBrCH3 —2-բրոմպրոպան, մ—C6H4Cl2–մետա-դիքլորբենզոլ, C10H7Br— α- կամ β-բրոմնավթալին և այլն): Շատ