Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. ա. ստացել են պատահական անվանումներ (CHCI3 –քլորոֆորմ, CH2=CCl–CH=CH2 -քլորոպրեն, CCI2F2- ֆրեոն ևն): Հագեցած միա– Հ. ա. կոչվում են նաև ալկիլհալոգենիդներ՝ R–X: Հ. ա. գազային, հեղուկ և պինդ նյութեր են: Լավ են լուծվում օրգ. լուծիչներում, ջրում չեն լուծվում: Ֆտոր պարունակող Հ. ա. ունեն ամենափոքր, իսկ յոդ պարունակողները՝ ամենամեծ տեսակարար կշիռը, ամենաբարձր եռման կետը և ռեակցունակությունը: Հալոգեն–ածխածին կապի էներգիան փոքրանում է հալոգենի ատոմական զանգվածի մեծացումով: Հ. ա. հեշտությամբ են մտնում տարբեր ռեակցիաների մեջ և առաջացնում բազմապիսի նյութեր: Բնութագրական են նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաները: Այսպես, ալկիլհալոգենիդները փոխազդում են ջրի, ամոնիակի, ալկոհոլատների, կարբոնաթթուների ու անօրգ. թթուների աղերի, մետաղների հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ սպիրտներ, ամիններ, եթերներ, էսթերներ, նիտրիլներ, թիոսպիրտներ (մերկապտան), ածխաջրածիններ, Գրինյարի ռեակտիվ: Այս ռեակցիաներում ալկիլհալոգենիդները ալկիլացնող միջոցներ են: Այն Հ. ա., որոնց հալոգեն ատոմը գտնվում է չհագեցած կապի մոտ, դժվարությամբ են տալիս վերոհիշյալ ռեակցիաները: Միտ–, երկ– և բազմա– Հ. ա. տալիս են նաև այլ ռեակցիաներ: Ածխաջրածնի և հալոգենի տեսակից, ինչպես նաև օգտագործվող հալոգենացող միջոցից կախված, Հ. ա. ստացումը խիստ բազմազան է: Հ. ա. կարելի է ստանալ ածխաջրածիններն ուղղակի հալոգենացնելով, չհագեցած ածխաջրածիններին հալոգեն կամ հալոգենաջրածին միացնելով, հիդրօքսիլ–խումբ պարունակող ածխաջրածինների վրա հալոգենաջրածին կամ ֆոսֆորի հա– լոգենիդներ, կարբոնիլ–խումբ (CO) պարունակող միացությունների վրա ֆոսֆորի պենտահալոգենիդ կամ ծծմբի տետրաֆտորիդ ազդելով, օլեֆինների և տետրաքլորածխածնի փոխազդմամբ (թելոմերացում) և այլ եղանակներով: Հ. ա. ունեն բազմազան կիրառություններ: Այսպես, դիքլորէթանը (CICH2CH2C), տետրաքլորածխածինը, քլորոֆորմը, տետրաքլորէթիլնեը (CCl2= CCI2), մեթիլենքլորիդը (CH2CI2), քլոր– և պարա–դիքլորբեն– զոլները լավ լուծիչներ են, ֆրեոնը (CCI2F2) սառեցնող միջոց է, քլորոֆորմը քնաբեր նյութ է, յոդոֆորմը (CH) հականեխիչ է, էթիլքլորիդը ((CH3CH2Cl) ցավազրկող է, ԴԴՏ–ն և հեքսաքլորցիկլոհեքսանը (C6H6Cl6) միջատասպաններ են են: Վինիլքլորիդից ստանում են պոլիվինիլ–քլորիդ (որից պատրաստում են արհեստական կաշի), քլորոպրենից՝ կաուչուկ (նա իրիտ), տետրաֆտորէթիլենից (CF2= CF2տևֆլոն, որը հայտնի է նաև որպես «օրգանական պլատին», ալիլ–քլորիդից՝ գլիցերին, քլորբենզոլից՝ ֆենոլ ևն:

ՀԱԼՈԳԵՆԱՆՀԻԴՐԻԴՆԵՐ թթուների, թթուների ածանցյալներ, որոնցում հիդրօքսիլ–խմբերը տեղակալված են հալոգենների ատոմներով: Օրինակ, սուլֆուրիլ– քլորիդ՝ ՏՕ2CI2 (ծծմբական թթվի Հ.), թիոնիլքլորիդ՝ SOCI2 (ծծմբային թթվի Հ.), ացետիլքլորիդ՝ CH3COCI (քացախաթթվի Հ.) ևն: Հ. օժտված են մեծ ռեակցունակությամբ. հալոգենի ատոմը կարող է հեշտությամբ տեղակալվել այլ խմբերով, օրինակ,–OH, –OR, –NH2, –SH,–CN: Խոնավ օդում քլորանհիդրիդները հիդրոլիզվում են՝ առաջացնելով ցնդող քլորաջրածին («ծխում են»): Օրգ. սինթեզում օրգ. թթուների Հ. օգտագործում են որևէ միացության մոլեկուլում ացիլխումբ՝ RCO ներմուծելու համար (տես Ացիլում): Այդ նպատակի համար ամենից հաճախ օգտագործում են թթուների քլորանհիդրիդները, որոնք ստացվում են անօրգ. թթուների քլորանհիդրիդները կարբոնաթթուների հետ փոխազդելիս: Անօրգ. թթուների մեծ մասի Հ., ինչպես նաև ալիֆատիկ շարքի ցածր կարբոնաթթուների քլորանհիդրիդները խիստ սուր հոտով հեղուկներ են:

ՀԱԼՈԳԵՆԱՑՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, օրգանական միացություններում ջրածնի ատոմները հալոգենների ատոմներով տեղակալելու ռեակցիա: Որպես հալոգենացնող նյութեր օգտագործվում են հալոգենները, ազատ հալոգենի գեներատորները (SՕ2CI2, COF3), դրական լիցքավորված հալոգենի ատոմ պարունակող նյութերը (հիպոքլորիտներ, N-բրոմսուկցինիմիդ) ևն: Կիրառական նշանակություն ունի քլորացումը:

ՀԱԼՈԳԵՆՆԵՐ (< հուն. ἄλς – աղ և Υεννάω– ծնել), աղածիններ, պարբերական համակարգի YII խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ և աստատին: Հ–ի ատոմներն էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 7-ական էլեկտրոն (կառուցվածքը՝ s2p5 է): Միացություններ առաջացնելիս Հ–ի ատոմներն ավելի հեշտ վերցնում են (քան տալիս) մեկական էլեկտրոն և, սովորաբար, ձեռք բերում –1 օքսիդացման աստիճան: Քիմիապես ակտիվ են, անմիջականորեն միանում են քիմ. տարրերի մեծ մասի հետ: Օքսիդիչներ են. օքսիդացնում են մետաղները, ջրածինը և շատ ոչ մետաղներ: Հ–ի ջրածնական միացություններն անգույն գազեր են, ջրային լուծույթները՝ թթուներ: Հայտնի են Հ–ի օքսիդները և համապատասխան թթվածնավոր թթուները, որտեղ Հ. ունեն դրական օքսիդացման աստիճան (բացառությամբ ֆտորի): Ատոմական շառավղի մեծացմանը զուգընթաց Հ–ի հատկություններն օրինաչափորեն փոխվում են՝ ֆտորից յոդ նվազում են քիմ. ակտիվությունը, օքսիդացնող հատկությունը, մոլեկուլի կայունությունը ևն: Սովորական պայմաններում ֆտորն ու քլորը գազերն են, բրոմը՝ հեղուկ, յոդն ու աստատինը՝ պինդ նյութեր: Աստատինը ռադիոակտիվ տարր է, քիչ է ուսումնասիրված: Հ–ի մոլեկուլները երկատոմ են:

Լ. Գրիգորյան

ՀԱԼՈՖԻՏՆԵՐ (< հուն. ἄλς – աղ և Φuιόν– բույս), աղաբույսեր, խիաո աղակալած հողերում և ծովափերում աճող բույսեր, որոնք օժտված են մեծ քանակությամբ աղեր կլանելու (մի մասը նաև կուտակելու) ունակությամբ: Հ–ի ծիլերն սկըզբում ունենում են ցածր աղադիմացկունություն, սակայն արագ կարողանում են հարմարվել հողի աղակալման ավելացմանը: Նշված հատկությունը ժառանգական է և առաջացել է էվոլյուցիայի ընթացքում: Մշակովի բույսերի մեծ մասը չի կարող աճել աղուտներում, և Հ. դրանցից տարբերվում են անատոմիական ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Աղուտներում Հ. գտնում են նաև բավարար քանակությամբ ջուր, հյուսվածքների բարձր օսմոտիկական ճնշումն առաջացնում է մեծ ծծող ուժ, և ուժեղ զարգացած արմատային համակարգը նպաստում է մեծ քանակությամբ ջուր կլանելուն: Հ. բաժանվում են 3 խմբի. է ու հալոֆիտներ կամ օշաններ, որոնք ունակ են դիմանալու իրենց հյուսվածքներում աղերի կուտակմանը, և արմատներն ունեն բարձր թափանցելիություն աղերի (հատկապես NaCI-ի, Na2SO4-ի) նկատմամբ: Օշանները կարող են աճել նաև չաղակալված հողերում, սակայն այս դեպքում կորցնում են ցողուններին և տերևներին բնորոշ մսալիությունը: Դրանցից են բալախը (Salicornia), սվեդան (Suaeda) ևն: Կրինոհալոֆիտները օշանների նման հողից հեշտությամբ կլանում են աղի խիտ լուծույթը, սակայն աղերը ոչ թե կուտակում են, այլ հատուկ գեղձերով արտամղում: Շոգ եղանակին այդ բույսերի ցողունների և տերևների մակերևույթը պատվում է սպիտակ աղային փառով, որը լվացվում է անձրևներից կամ թափվում քամու միջոցով: Այս խմբի բույսերից են փշաքեղը (Statice), կարմրանը (Tamarix) են: Գլյուկոհալոֆիտներից են օշինդրները (Astecmisia), որոնց արմատներն աղերի նկատմամբ ունեն ցածր թափանցելիություն և աճում են քիչ աղոտ, հիմնականում ալկալի հողերում: Գյուղատնտեսական կուլտուրաներից շատերը (օրինակ, բամբակենին, առվույտը, ճակնդեղը» ձմերուկը ևն) Հ. չեն, սակայն հեշտությամբ դիմանում են աղերի կուտակմանը և լավ աճում են թույլ աղուտներում: Ներկայումս մշակվում են տարբեր միջոցառումներ գյուղատնտեսական կուլտուրաների աղադիմացկունությունը բարձրացնելու համար: ՀԱԼՍ (Hals) Ֆրանս (1581-ի և 1585-ի միջև – 1666), հոլանդացի գեղանկարիչ, ռեալիստական դիմանկարչության խոշորագույն

Հատկությունները Ֆտոր՝ F Քլոր՝ Cl Բրոմ՝ Br Յոդ՝ I
Կարգահամարը 9 17 35 53
Ատոմական զանգվածը 18,9984 35,453 79,904 126,9045
Հալ.ջերմաստիճանը(C) -218 -101,6 -7,2 113,5
Եռ. ջերմաստիճանը -187,99 -34,6 58,78 184,35
Պարունակությունը երկրակեղևում(զանգվ. % 6,6*10-2 1,7*10-3 2,1*10-4 4*10-5