քիչ հեռու գտնվող Անահիտի տաճարը և նույն վայրում հիմնել է Ս. Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց և հանձնել պատկերը. հիմնել է նաև Հ. վ.: Մոտակայքում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է տվել Ս. Սիոն եկեղեցին, ուր ըստ ավանդության ամՓոփված են Տրդատ Մեծ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ քրոջ աճյունները: IV դ. Հ. վ. դարձել է եպիսկոպոսանիստ: Թովմա Արծրունին այն հիշատակում է որպես Հոգևացվանք:XVII դ. այն հայտնի է դարձել որպես ձեռագրերի նկարազարդման կենտրոն (1669-ին, 1670-ին ծաղկված Ավետարանները, 1696-ի բժշկական ձեռնարկը են), ունեցել է հարուստ գրադարան: Հ. վ. վերակառուցվել է 1730–65-ին: Ավերվել է 1895-ին, վերանորոգվել 1904-ին ու լքվել 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ: Տ. վ. վանք–ամրոց է՝ պաշտպանված երկշարք պատերով, որոնցից արտաքինը քառանկյունի (46 մX43 մ), 7–8 մ բարձրությամբ, անկյուններում և արմ. պատի մեջտեղում կիսաբոլոր աշտարակներով, ունի մեկ դուռ հվ. կողմից: Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հս–արմ. հատվածում, ունի երկու բակ, մեկ աշտարակ՝ տեղադրված հվ–արլ. մասում: Երկու պատերի միջև արլ. կողմից կան օժանդակ սենյակներ: Վանքի սենյակները բացվում են մեկը մյուսի մեջ՝ լաբիրինթոսի նման դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր եկեղեցին՝ Մ. Աստվածածինը, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը: Եկեղեցին համալիրի հանդեպ առանցքով տեղադրված միանավ գմբեթավոր դահլիճ է, որի առջև բացվում է քառակուսի հատակագծով գմբեթածածկ ժամատունը և լայն կամարով հաղորդակից նույնանման դահլիճը, որը, ենթադրաբար, եղել է Ս. Սիոնի մատուռը: Հ. վ–ից քիչ հեռու Ս. Հովհաննես միանավ թաղածածկ եկեղեցին է: Գրկ. Ոսկյան Հ., Վասպուրական Վանի վանքերը, մաս 1–3, Վնն., 1940–47: Thierry J. – MMonasteres armeniens du Vaspurakan, in «Revue des etudes Armen- ienes», 1967, p. 167–68. Ա. Զարյան
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն մարդու գործունեության և կենդանու ակտիվության ընթացքում օբյեկտիվ իրականության հոգեկան արտացոլման մասին, ուսումնասիրում է մարդկային անձնավորության, ինչպես նաև կենդանիների հոգեկան դրսևորումները՝ ողջ բազմազանությամբ (բնազդ, զգայություն, ընկալում, մտապատկեր, հիշողություն, երևակայություն, զգացմունք, կամք, ուշադրություն, խառնվածք, բնավորություն, ընդունակություն) են:
Հիմնական պրոբլեմներն ու մեթոդները. մարդու կենսաբանական էվոլյուցիան նախադրյալներ է ստեղծել նրա բուն հոգեկան զարգացման համար: Մարդը ոչ թե պարզապես բնական էակ է, այլ մարդկային բնական էակ, ասում էր Կ. Մարքսը: Հասարակական հարաբերություններն են հանդիսանում մարդկության պատմական զարգացման շարժիչ ուժերը և մարդկային անձնավորության ձևավորման առանձնահատուկ պայմանները: Հասարակական Փորձի յուրացումը, նրա ընտրությունն ու գնահատումը կազմում են անձի հոգեկանի զարգացման կարևոր կողմը:
Անձի ձևավորումը կենսաբանական (հատկապես ժառանգական) և զարգացման սոցիալական պայմանների տևական փոխներգործությունների արդյունք է: Անձի զարգացման ընթացքում ժառանգական գործոնների դերն ուսումնասիրում է հոգեբանական գենետիկան (պսիխոգենետիկա):
Թեև Հ. ուսումնասիրում է հոգեկան արտացոլման ձևերի զարգացումը ինչպես ֆիլոգենետիկական, այնպես էլ օնտոգենետիկական առումով և կենդանիների, և՝ մարդկանց հոգեկան ակտիվությունը, այնուամենայնիվ այդ գիտության կարևորագույն խնդիրը մարդու բազմամակարդակ հոգեկան կյանքի, մասնավորապես նրա գիտակցության ուսումնասիրությունն է: Հոգեկան երևույթների գոյության գիտակ– ցական մակարդակի յուրահատկությունն այն է, որ մարդը ոչ միայն արտացոլում է, այլև գիտի, գիտակցում է, որ արտացոլում է, արտացոլվածն իր որոշակի մասով ստանում է խոսքային ձևակերպում և անձի առջև հառնում է որպես աշխարհի պատկեր, որի մեջ մտնում են նաև անձի մարմնի պատկերը, նրա մտավոր ու առարկայական գործողությունների արտացոլումները: Սակայն միջավայրի արտացոլումն ու հիշողության մեջ ինֆորմացիայի կուտակումը, դրդապատճառների գործողությունն ու ներհոգեկան այլ պրոցեսների ծավալումը կարող են լինել նաև չգիտակցված: ժամանակակից Հ–յան կարևորագույն խնդիրներից է նաև ենթագիտակցական հոգեկան կյանքի և հոգեկան բովանդակությունների գիտակցման օրինաչափությունների ուսումնասիրությունը: Ուսումնասիրելով հոգեկան երևույթներն ու պրոցեսները՝ ժամանակակից Հ. ելնում է այն բանից, որ մարդու և կենդանի– ների ներքին ակտիվությունը անբաժանելի է արտաքին ակտիվությունից: Այդ կապը իրագործվում է երկու հիմնական մեխանիզմների՝ ինտերիորիզացիայի (ներքնացման) և էքստերիորիզացիայի (արտաքևացման) օգնությամբ: Օնտոգենեզում մտավոր գործողությունների ձևավորման պրոցեսի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտաքին և ներհոգեկան գործողությունները գենետիկական կապերի մեջ են գտնվում, դրանք ունեն կառուցվածքային ընդհանրություններ, ինտերիորիզացիայի միջոցով արտաքին գործողությունները ձևաֆոխվում են ներքին, մտավոր գործողությունների, իսկ էքստերիորիզացիայի միջոցով ներհոգեկան ակտիվությունը դրսևորվում է առարկայական գործողություններում, խոսքում և արաահայաիչ շարժումներում (էքսպրեսիա):
Հ. լուրջ հաջողությունների է հասել իմացական պրոցեսների (զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն) ուսումնասիրության գործում: Իմացական պրոցեսները դիտվում են որպես հատուկ տեսակի գործողություևներ (մտավոր օպերացիաներ), որոնց ծագումը պայմանավորված է արտաքին առարկայական գործողություններով: Հոգեկան յուրաքանչյուր գործողություն ունի բարդ համակարգային բնույթ և իրագործվում է ավելի պարզ հոգեկան (զգայական, շարժողական, հիշողության) պրոցեսների մի ամբողջ համույթի կողմից: Հ. ապացուցեց ընկալումների և մտապատկերների կարևոր դերը մտածողության պրոցեսներում, մտածողության պայմանավորվածությունը զգայական իմացությամբ և վերջինիս վրա նրա ունեցած հետադարձ ազդեցության փաստը: Ընկալման, ընկալված առարկաների դասակարգման, հասկացությունների ստեղծման և դատողությունների ու մտահանգումների կատարման, մտածողության ընթացքի, այդ ընթացքի և նրա արդյունքների վերբալիզացման, ընկալված ինֆորմացիայի հասկացման, ինտուիցիայի և բազմաթիվ այլ երևույթների ուսումնասիրությունը ժամանակակից Հ–յան կենտրոնական խնդիրն է:
Հոգեբանական հետազոտություններում կենտրոնական տեղ է գրավում նաև մոտիվացիայի (այսինքն՝ մարդու ակտիվության դրդապատճառների, նրա պատճառական պայմանավորվածության) պրոբլեմը: Դրդապատճառների աշխա տանքի հետ սերտորեն կապված են անհատի հուզական–կամային դրսևորումները:
Հ–յան համար կարևորագույն նշանակություն ունի ուսումնասիրության մեթոդների հարցը: ժամանակակից Հ. ունի մի շարք օբյեկտիվ մեթոդներ, լայնորեն օգտվում է գիտափորձից (էքսպերիմենտ), սակայն չի հրաժարվում նաև ինքնադիտումից: Անժխտելի է, որ մարդու ներքին կյանքին վերաբերող որոշ Փաստեր կարելի է ստանալ միայն ինքնադիտման օգնությամբ: Մյուս մեթոդներից կարևոր են օբյեկտիվ դիտումը, զրույցը, պրոյեկտիվ մեթոդները, թեստերը, ֆիզիոլոգիական որոշ մեթոդներ: Հոգեբանական ուսումնասիրությունների տվյալները մշակելու համար ավելի լայևորեն են օգտագործվում մաթեմատիկական (մասնավորապես՝ վիճակագրակաև) մեթոդևեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ:
Հոգեբանական գիտություններ. Հ–յան արագ զարգացման հետևաևքներից մեկը նրա նորանոր բաժինների առաջացումն է: Դեռևս XIX դ. 2-րդ կեսին սկսեց ձևավորվել պսիխոֆիզիոլոգիան (ֆիզիոլոգիական Հ.), որն ուսումնասիրում է հոգեկան երևույթների ու պրոցեսների հիմքում ընկած ֆիզիոլոգիական մեխանիզմները (զգայարանների, նեյրոնների և ուղեղային կենտրոնների աշխատանքը):