Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հոգեբուժության, պսիխոհիգիենայի, բժշկական դեօնտոլոգիայի և նեյրոհոգեբանության հարցերը: Լայն հետազոտություններ են կատարվում տարիքային Հ–յան և մանկավարժական Հ–յան բնագավառներում: Աշխատանքային պրոցեսների կատարելագործման և նորագույն տեխնիկայի յուրացման պահանջը հանգեցրեց աշխատանքային Հ–յան և ինժեներական Հ–յան ստեղծմանը: Տիեզերական թռիչքների նախապատրաստման և թռիչքի ընթացքում մարդկանց հոգեկան կյանքը ուսումնասիրող գիտությունը ստացավ տիեզերական (կոսմիկական) հոգեբանություն անունը: էրգոնոմիկան մարդու աշխատանքային գործունեությունն ուսումնասիրող կոմպլեքսային գիտություն է: Սպորտի հոգեբանությունն ուսումնասիրում է մարզական գործունեության հոգեբանական առանձնահատկությունները: ժամանակակից Հ–յան կարեորագույն ուղղություններից է ացիաւական հոգեբանությունը, որի հետ սերտ կապի մեջ է անձի հոգեբանությունը, որն ուսումնասիրում է առնվազն երեք մեծ խումբ հարցեր, ա. անձի ձևավորման օնտոգենետիկական օրինաչափությունները, բ. անձի ընդհանուր հոգեբանական կառուցվածքն ու նրա մեջ մտնող հատկությունները (խառնվածքի գծեր, բնավորություն, դրդապատճառներ, ինքնագիտակցություն են), գ. մարդկանց անհատական հոգեբանական տարբերություններն ու տիպերը: Լեզվի յուրացման հոգեբանական մեխանիզմների և խոսքային հաղորդակցման հարցերի ուսումնասիրությունը պսիխոլինգվիստի-կայի (հոգեբանական լեզվագիտության) խնդիրն է: էթնիկական Հ. ուսումնասի– րում է տարբեր մշակութային միջավայ– րերում ապրող մարդկանց հոգեբանական տարբերությունները: Առանձին ճյուղն է կենդանիների հոգեբանությունը (զոո– պսիխոլոգիա): Ընդհանուր Հ., հենվելով մնացյալ բա– ժինների տվյալների վրա և ընդհանրաց– նելով դրանք, փորձում է ձեակերպել հո– գեկան կյանքի ընդհանուր օրինաչափու– թյունները, Հ–յան մեթոդոլոգիական դիր– քորոշումները, զբաղվում է Հ–յան մեթոդ– ների զարգացմամբ: Իմացական պրոցես– ների ուսումնասիրությունը ես ավանդա– բար ընդհանուր Հ–յան իրավասությանն է վերագրվում, թեև աստիճանաբար ձևա– վորվում են ինքնուրույն բաժիններ (մտա– ծողության Հ., հիշողության Հ., ստեղծա– գործության Հ.: Ձևավորվում են նաե Հ–յան նոր բաժիններ՝ ռազմական Հ., իրավաբանական Հ. ևն: Պատմական ակնարկ, հոգեկանի վե– րաբերյալ առաջին գիտական պատկերա– ցումները սկսել են առաջ գալ դեռես Հին աշխարհում (Հնդկաստան, Չինաստան, Հունաստան են): Հին Հունաստանի բժիշկ Հիպոկրատը պարզեց, որ հոգեկանի օր– գանը ուղեղն է: Նա զարգացրեց նաե խառնվածքի մասին տեսություն, որի որոշ դրույթներ մինչև այժմ էլ պահպանել են իրենց նշանակությունը: Հոգեկանի վե– րաբերյալ իդեալիստական տեսակետը (որը նույնպես առաջացավ Հին աշխար– հում) նյութական մարմնին հակադրում էր անմահ հոգին (պյութազորականներ, Պլատոն, նեոպլատոնիզմ): Հին աշխար– հում Հ–յան զարգացման բարձրագույն արդյունքները շարադրված են Արիստո– տելի «Հոգու մասին* աշխատության մեջ, որտեղ առաջին անգամ առաջադրվում էր հոգեբանական հասկացությունների որո– շակի համակարգ: Միջին դարերում Հ–յան զարգացումը ըստ էության կանգ առավ: Միայն սկսած XVII դարից բնական գիտությունների (հատկապես ֆիզիկայի) զարգացման հետ միասին ակտիվացավ նաև հետաքրքրու– թյունը հոգեկան կյանքի նկատմամբ: Ռ. Դեկարտը մտցրեց ռեֆլեքսի գաղաՓա– րը, իսկ հոգու մասին պատկերացումը փոխարինվեց գիտակցության մասին պատկերացմամբ՝ առաջ քաշվեցին զուգոր– դությունների (Ռ. Դեկարտ, Թ. Հոբս), աֆեկտների (Բ. Սպինոգա), ապերցեպ– ցիայի և անգիտակցականի (Գ. Լայբնից), զգայական փորձի հիման վրա գիտելիքնե– րի առաջացման (Ջ. Լոկ) մասին պատկե– րացումները: XIX դ. 2–րդ կեսին հիմք դրվեց ժամա– նակակից Փորձարարական Հ–յան: Ըս– տեղծվեցին չաՓման պսիխոֆիզիկական մեթոդներ, ձևակերպվեց Վեբեր–Ֆեխների օրենքը («Զգայության ուժը հավասար է գրգռիչի ուժի լոգարիթմին»), ընկալման պրոցեսում «չգիտակցվող մտահանգում– ների» մասնակցության գաղափարը (Հ. Հելմհոլց), օրգանիզմների ինքնակա– ռավարման պրոցեսում հոգեկան ֆունկ– ցիաների հատուկ դերի մասին պատկե– րացումը (Չ. Դարվին): XIX դ. 70– 80-ական թթ. ձևավորվում է Հ–յան յուրահատուկ հասկացությունների, մեթոդների և կատեգորիաների համա– կարգը և ակնհայտ է դառնում, որ Հ. պետք է զարգանա ֆիզիոլոգիայից և փիլիսո– փայությունից անկախ, որպես ինքնու– րույն գիտություն: Առաջին փորձարարա– կան լաբորատորիան ստեղծում է Վ. Վունդ– տը Լայպցիգում (1879): Լայն փորձա– րարական աշխատանքներ են ծավալվում Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիա– յում, ԱՄՆ–ում և Ռուսաստանում (Ի. Մ. Սեչենով): Սկզբնական շրջանում հիմնա– կանում ուսումնասիրվում էին զգայու– թյունները, հակազդման տևողությունը և զուգորդությունները: Գերմանացի հոգե– բան Հ. էբինգհաուգը հիմք դրեց (1885) հիշողության պրոցեսների Փորձարարա– կան հետազոտությանը: ԱՄՆ–ում մեծ տարածում ստացավ ուշադրության ծավա– լի և հմտությունների ուսումնասիրությու– նը: Չ. Դարվինի, Վ. Վագների և ուրիշ– ների ջանքերով սկսվեց համեմատական Հ–յան զարգացումը: Անձի, հիշողության և հույզերի ուսումնասիրության ասպարե– զում շոշափելի ներդրում կատարեցին Ու. Ջեյմսը (ԱՄՆ), Թ. Ռիբոն (Ֆրանսիա), Գ. Լանգեն (Դանիա) և ուրիշներ: Մարդ– կանց անհատական տարբերությունների (դիֆերենցիալ հոգեբանության) ուսում– նասիրության գործում լուրջ աշխատանք կատարեցին Ֆ. Գալտոնը (Անգլիա), Ա. Բինեն (Ֆրանսիա), Վ. Շտեռնը (Գեր– մանիա), Ա. Ֆ. Լազուրսկին (Ռուսաս– տան): Այս ուղղության ներկայացուցիչ– ները օգտագործում էին հոգեբանական թեստեր: XX դ* սկզբին Հ–յան մեջ ձևավորվում են նոր ուղղություններ: Րիհեիորիզմի հիմնադիրները (է. Թորնդայկ, Ջ. Ուոտ– սըն) գտնում էին, որ Հ. պետք է ուսում– նասիրի գրգռիչների նկատմամբ օրգա– նիզմների արտաքին, մարմնային հակազ– դումները: Բիհեիորիզմը զգալի չավւով նպաստեց ուսուցման պրոցեսի մեխանիզմ– ների բացահայտմանը, նպաստեց Հ–յան բնագավառում օբյեկտիվ մեթոդների տա– րածմանը: Նեոբիհեիորիստական ուղ– ղություններում մեծ տեղ են գրավում գրգռիչների ազդեցությամբ առաջացող շարժողական հակազդումները միջնոր– դոզ ներքին, միջանկյալ Փոփոխական– ները կամ «կենտրոնական» (ուղեղային) պրոցեսները: Նեոբիհևիորիստները վար– քի կառուցվածքի մեջ են մտցնում ոչ միայն նեյրոֆիգիոլոգիական մեխանիզմները, այլև հոգեկան պատկերները, որոնք այլևս չեն հանգեցվում շարժումներին: XX դ. հոգեբանական մյուս ազդեցիկ ուղղությունը գեշաաչա հոգեբանությունն է (Մ. Վերթհայմեր, Վ. Քյոլեր, Կ. Լևին, Կ. Կոֆկա), որը ծագեց Գերմանիայում: XIX դ. U XX դ. սահմանագւխին ձևա– վորվեց նաև հոգեվերլուծությանը (տես Պսիխոանափվ), որի հիմնադիրը ավստ– րիացի հոգեբույժ Զ. Ֆրեյդն էր: Հենվե– լով ֆրանսիացի հետազոաալներ Ա. Լիե– բոյի, Ի. Բեռնհեյմի և ժ. Շարկոյի հոգե– բանական տվյալների, ինչպես նաև սե– փական կլինիկական հետազոտություն– ների վրա* Ֆրեյդը զարգացրեց անգիտակ– ցական հոգեկան երևույթների (հատկա– պես դրդապատճառների) վերաբերյալ իր տեսությունը: Նա ստեղծեց մարդու ուսում– նասիրության և բուժման հոգեվերլուծա– կան մեթոդը: Ֆրեյդը անձի զարգացման և առօրյա կյանքի պրոցեսները վերլու– ծելիս չաՓից ավելի մեծ նշանակություն էր վերագրում սեռական հակման եռան– դին (լիբիդո): Ներկայումս հոգեվերլու– ծության վերանայման ու վերակառուց– ման հիման վրա ստեղծվել է նոր ուղղու– թյուն՝ նեոֆրեյդիզմը, որի ներկայացու– ցիչները (Կ. Հոռնի, Հ. Սալիվեն, է • Ֆրոմմ և ուրիշներ) հոգեկանի (այդ թվում և չգիտակցվող դրդապատճառների) ձևավո– րումը կապում են սոցիալ–մշակութային գործոնների հետ և Փորձում են հոգեվեր– լուծական մեթոդը կիրառել ոչ միայն հի– վանդներին բուժելու, այլև նորմալ մարդ– կանց անբավարարվածության, սարսա– փի և անօգնականության վիճակներից ազատելու համար: էկզիստենցիալիզմի ազդեցությունը ավելի ակնառու է «մար– դասիրական» կամ էկզիստենցիալիստա– կան Հ–յան վրա (Կ. Ռոջերս, Ա. Մասլոու, Գ. Օլպորտ և ուրիշներ), ըստ որի անձին օբյեկտիվ մեթոդներով ուսումնասիրե– լիս և նրա կյանքը գիտական հասկացու– թյուններով բացատրելիս հոգեբանը տրո– հում է նրա ամբողջականությունն ու կորց– նում է էտանում բուն մարդկային (ինքնա– հաստատման, ինքնաիրականացման) ձգտումները ճիշտ ընկալելու հնարավորու– թյունը: Աովետական Հ–յան մեթոդոլոգիական հիմքը մարքսիզմն Է: 1920-ական թթ. ծա– վալված ակտիվ բանավեճերի ընթացքում մարքսիստական Հ–յան ստեղծման գա–