Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՈԺԱՐԱԳԻՐ, ակցեպտ (< լաա. acceptus– ընդունված), 1. քաղաքա– ցիական իրավունքում պայմանագիր կըն– քելու առաջարկությանը (օֆերտ) մյուս կողմի համաձայնությունը, որն առաջաց– նում է իրավական հետևանքներ: Կարող է արտահայտվել գրավոր, բանավոր կամ պայմանադիր կողմի համաձայնությունն արտահայտող այլ գործողությամբ: Օրի– նակ, պատասխանի փոխարեն առաջար– կություն ստացած կողմն առանց պատաս– խանի ուղարկում է պահանջված ապրան– քը: Առաջարկություն ստացած կողմի հո– ժարագրում արտահայտած լրացուցիչ պայմանը համարվում է նոր առաջարկու– թյուն: Համաձայնությունը Հ. է համար– վում, եթե այն կողմին է ուղարկվել առա– ջարկությամբ սահմանված ժամկետում կամ անհապաղ (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 165): Բուրժ. որոշ երկրներում (ԳՖՀ, Ֆրանսիա, Իտալիա) պայմանագիրը կնքված է համարվում հո– ժարագրի ստացման պահից, որոշ երկըր– ներում (ԱՄՆ, Անգլիա, ձԼապոնիա) Հ. ուղարկելու պահից: Սոցիալիստական երկրներում, այդ թվում՝ ՍՍՀՄ–ում, Հ. է համարվում պայմանագրի նախագծի ըն– դունումը: Ըստ որում տնտ. պայմանագիր կնքելու առաջարկի հոժարագրումը պար– տադիր է, եթե առաջարկությունն արված է պլանային ակտի կամ իրավազոր մարմնի կարգադրության հիման վրա: Այս դեպ– քում պայմանագրի պայմանների չընդու– նումը առաջացնում է ոչ թե հրաժարում պայմանագրից, այլ նախապայմանագրա– յին վեճ: ԱԱՀՄ օրենսդրությամբ նախա– տեսված կարգով, եթե 10 օրվա ընթաց– քում (ՀԺՀ–ում՝ 15 օր, ԳԴՀ–ում՝ 2–3 շա– բաթ, ՉԱՄՀ–ում՝ 1 ամիս) Հ. չի ստացվում, առաջարկություն անողն իրավունք ունի կամ հրաժարվել նրանից, կամ իրավա– րարության միջոցով պարտադրել պայ– մանագրի կնքումով: 2. Անկանխիկ հաշ– վարկի ձև սոցիալիստական կազմակեր– պությունների միջև: գ. Ղարախանյան

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՏԱՎԱՐ, կաթնատու ցեղ: Բուծվել է Հոլանդիայում: Անցյալում Հ. տ. ուներ ֆրիզլանդական (սև խայտաճա– մուկ), ռեյնիգելյան (կարմիր խայտաճա– մուկ) և գրոնինգենյան (սպիտակագլուխ կարմիր և սև գւԱյնի) երեք եկթացեղ: Հոլանդական տավար XIX դ. դրանք ձևավորվել են որպես առանձին ցեղեր: Սև խայտաճամուկ ցեղի կենդանիների իրանը լայն է, խոր, վեր– ջին հատվածը լավ զարգացած: Ցուլերի կենդանի զանգվածը՝ 900–1000, կովերի– նը 550–600 կգ է: Տարեկան միջին կաթ– նատվությունը 4500 կգ է (ռեկորդայինը՝ 13000 կգ): Կաթի միջին յուղայնությունը 3,9–*4,0% է: Տարածված է Նիդերլանդ– ներում (երկրի տավարի գլխաքանակի 70%–ը), ԳՖՀ–ում, ԱՄՆ–ում, Մեծ Բրիտա– նիայում, Շվեդիայում, Իտալիայում, Հա– րավսլավիայում ևն: ՍՍՀՄ–ում Հ. տ. օգ– տագործվել է խոլմոգորյան, սև խայտա– ճամուկ, տա գի լյան, աուլիէատինյան, բես– տուժևյան և այլ ցեղեր բուծելիս:

ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐ, ազգ, Նիդերլանդների հիմնական բնակչությունը (12,5 մլն, 1975): Մոտ 1 մլն Հ. բնակվում են ԱՄՆ–ում, Կա– նադայում, Վեստ Ինդիայում, Ինդոնե– զիայում և այլ երկրներում: Խոսում են հոչանղերհն: Հավատացյալների մեծ մասը բողոքականներ են (կալվինականներ ևն), կան կաթոլիկներ, բապտիստներ ևն: XIV– XV դդ. ձևավորված հոլանդական ազգու– թյան միջուկը կազմել են գերմ. ցեղերը (ֆրիզներ, բատավներ, սաքսեր և ֆրանկ– ներ), որոնք միասերվելեն կելտերի հետ: XVI դ. Նիդերլանդական բուրժուական հե– ղափոխությունը և ազգայիե–ազատագրա - կան պայքարն Իսպանիայի դեմ նպաստե– ցին Հ–ի ազգային համախմբմանը: Հ–ի մեծ մասն աշխատում է արդյունաբերու– թյան մեջ, համեմատաբար փոքր մասը կազմում է գյուղական բնակչությունը (զբաղվում են անասնապահությամբ, բան– ջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ): Լեզվով, ծագմամբ և մշակույթով Հ–ին շատ մոտ են երկրի հվ–ում բնակվող ֆչա– մանդացիները: Տնտեսության, մշակույթի և պատմության վերաբերյալ տես Նիդեր– չանդներ հոդվածում:

ՀՈԼԱՆԴԷՐԷՆ, նիդերլանդերեն, հուանդացիների լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմ. ճյուղի արևմտագերմանական խմբին: Հո– լանդիայի (Նիդերլանդների) պետ. լե– զուն, Բելգիայի երկու պետ. լեզուներից մեկը: Խոսվում է նաև ԱՄՆ–ում, Վեստ Ին– դիայում: Խոսողների թիվը՝ մոտ 14 մլն (1970): Տրոհված է մի շարք բարբառա– խմբերի: Հնչյունական համակարգին բնո– րոշ է P, T, K խուլ պայթական բաղաձայն– ների, մեծ թվով երկբարբառների առկա– յությունը: Ուժգնության շեշտը սովորաբար ընկնում է արմատի վրա: "Վերլուծական լեզու է: Գոյականն ունի ընդհանուր և ստացական, անձնական դերանունները՝ ուղղական և օբյեկտային հոլովներ: Արա– կան և իգական սեռերի հիման վրա ձևա– վորվել է ընդհանուր սեռը, որը հակա– դրվում է չեզոք սեռին: Ածականները չեն հոլովվում: Բայն ունի 2 պարզ և 6 բա– ղադրյալ ժամանակաձև, 2 սեռ, 3 եղա– նակ: Միասնական գրական նորման ձևա– վորվել է XVII դ.: Գրի հիմքում ընկած է լատ. այբուբենը:

ՀՈԼԱՆԴԻԱ (Holland), Նիդերչանդների թագավորության ոչ պաշտոնական անվա– նումը:

ՀՈԼԲԱԻ (Holbach) Պոլ Հանրի (1723– 1789), ֆրանսիական մատերիալիստ փի– լիսոփա, աթեիստ, ֆրանսիական հեղա– փոխական բուրժուազիայի գաղափարա– խոս: Ծագումով՝ գերմանացի: 12 տարե– Պ. Հոլբախ կան հասակում փոխադրվել է Փարիզ և դաստիարակվել քեռու ընտանիքում՝ նրա– նից ժառանգելով մեծ հարստություն և բարոնի տիտղոս: Բարձրագույն կրթու– թյունն ստացել է Լեյդենի (Հոլանդիա) հա– մալսարանում: Դ. Դիդրոյի և ժ. դ’Ալամ– բերի հետ կազմակերպել է «Հանրագիտա– րանի* հրատարակությունը, խմբագրել քիմիայի, դեղաբանության, ֆիզիոլոգիա– յի, բժշկության բաժինները: Թարգմանել է գերմ. և շվեդ, բնագետների, անգլ. մատերիալիստների աշխատությունները, հրատարակել է XVIII դ. 1-ին կեսի դեիստ– ների անանուն ձեռագրերը և իր աշխատու– թյունները (մոտ 60 հատոր): XVIII ղ. ամենանշանավոր Փիլ. սալոնը Հ–ինն էր, ուր հաճախում էին Դ. Դիդրոն, Կ. Ա. Հել– վեցիուսը, ժ. դ’Ալամբերը, ժ. Լ, Բյու– ֆոնը, ժ. Ա. Նեժոնը, Բ. Ֆրանկլինը, Դ. Հյումը, Ա. Մմիթը և ուրիշներ: Հ. փի– լիսոփայության պատմության մեջ հայտ– նի է «Բնության համակարգը» (հրտ. 1770) աշխատությամբ: Այդ աշխատության մեջ նա ի մի բերեց և համակարգեց ֆրանս. մատերիալիստների Փիլ., աթեիստական, բարոյագիտական և սոցիալ–քաղաքա– կան հայացքները: Հ. հանդես եկավ կրոնի և իդեալիստական Փիլիսոփայության, հատկապես Թովմա Աքվինացու, Մալ– բրանշի, Բերկլիի ուսմունքների քննադա– տությամբ, դրանք համարեց պատրանք, որը հակասում է առողջ բանականությա– նը: Նա իր մատերիալիզմը մշակեց դարի բնական գիտությունների զարգացման մա– կարդակով: Մատերիան, ըստ նրա, մըշ– տապես գոյություն ունեցող միակ նախա– հիմքն է, բնության երևույթների բազմա– զանության պատճառը: Նա ընդհուպ մո– տեցավ մատերիայի Փիլ. ըմբռնմանը, գտնելով, որ «Մատերիան այն ամենն է, ինչ որևէ ձևով ներգործում է մեր զգայա– րանների վրա», գոյություն ունենալով օբյեկտիվորեն: Շարժումը, ժամանակը և տարածությունը նրա գոյության օբյեկ– տիվ ձևերն են: Մարդը, ըստ Հ–ի, բնու– թյան մի մասն է և ենթակա է նրա օրենք– ներին: Հ. պաշտպանում էր դետերմինիզմը, սակայն պատճառականությունն ըմբըռ– նում էր մեխանիստորեն և ժխտում էր պատահականությունների օբյեկտիվ բնույթը: Իմացաբանության մեջ Հ. հարում էր սենսուաւիզմին, հանդես գալիս ագնոս– տիցիզմի դեմ: Հ. աստվածաբանության անողոք քննադատն էր: Մարտնչող աթեիս– տական հետևություններ անելով մատե– րիալիզմից՝ նա առողջ բանականության դատին հանձնեց կրոնի գրեթե բոլոր դոգմաները և վճռական պայքար ծավա–