Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լեց կղերա–ֆեոդալական գաղափարախո– սության դեմ: Հասարակության վերաբեր– յալ հայացքներում Տ. իդեալիստ էր. գըա– նում էր, որ հասարակության ծագման հիմ– քը հասարակական դաշինքն է, որ «կար– ծիքներն են կառավարում աշխարհը*: Մարդկության ազատագրության ուղին նա տեսնում էր լուսավորության մեջ, այդ պատճառով պատմության մեջ վճռական դեր էր հատկացնում օրենսդիրների, լու– սավորյալ միապետների գործունեությա– նը: Քննադատելով ֆեոդալիզմը՝ Տ. գա– լիք հասարակությունն ըմբռնում էր իբրև բանականության թագավորություն զերծ ֆեոդալիզմի սոցիալ–տնտեսական և հո– գևոր բարոյական արատներից: Տելվե– ցիուսի հետ Տ. որոշակի դեր է կատարել ուտոպիական սոցիալիզմի գաղափարա– կան նախապատրաստման համար: XIX դ. հայ առաջադեմ մտածողները հաճախ ան– դրադարձել են Տ–ի փիլիսոփայությանը՝ այն դարձնելով առաջադիմական–լուսա– վորական գաղափարների մշակման նա– խադրյալ: Երկ. Systeme Social, vol. 1–3, Լ.# 1773, Tex- tes Choisis, v. 1-–, P., 1957–; CucTeMa npn- poflbi, M., 1963; KtedpaHHwe aHTnpejranio3Hue npoi*3BefleHHH, t. 1, M., 1934; VLaSp. npon3- BefleHHJi, t. 1–2, M., 1963. Գրկ. MapKC K. h 9Hre jibc Փ., Coh., 2 H3«., t. 3f c. 409–12; Ajifiiep H, M.f ՓւաօշօՓււ» Iojibdaxa, M., 1925; K o- q a p a h M. T., IoJib6ax, M., 1978; N o v i 1- le P., D’ Holbach et la philosophic scienti- fique au XYIII-eme siecle, P., 1967. Մ. ՔոչարյաԱ

ՀՈԼԲԱՅՆ (Holbein) Տանս Կրտսեր (մոտ 1497–98, Աուգսբուրգ –1543, Լոն– դոն), գերմանացի նկարիչ: Վերածննդի դարաշրջանի խոշորագույն ներկայացու– ցիչ: Սովորել է հոր՝ նկարիչ Տանս Տ. Ավագի (մոտ 1465-1524) մոտ: 1515–26-ին աշխատել է Բազելում, ստեղ– ծել կրոնական թեմաներով նկարներ («Մե– ռած Քրիստոսը», 1521, Տանրային գեղար– վեստական հավաքածու, Բազել, «Քաղա– քագլուխ Մեյերի Տիրամայրը», 1525–26, Տ.Տոլբայն Կրտսեր. «Ֆրանսիայի դեսպաններ ժ. դե Դինտեվիլլը և ժ. դե Սելվը» (1533, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) 1526-իև կատարել է «Մահվաև պատկեր– ներ» զծանկարաշարը (հայտնի է «Մահ– վան պար» անունով, 1538-ին հրատարակ– վել է Տ. Լյուտցելբուրգերի փայտագրու– թյուններով), որն այլաբանորեն ներ– կայացնում է Գյուղացիական մեծ պատե– Տ. Տոլբայն Կրտսեր. Տեն– րի YIII-ի դիմա– նկարը (1539–40, Ազգային պատ– կերասրահ, Տռոմ) Պալատական թանգարան, Դարմշտադ), ներքին արժանապատվությամբ ու եռան– դով առլեցուն բյուրգերների, ինչպես և հո– գևոր ուժերի զսպվածությամբ բնորոշվող հումանիստների դիմանկարներ («էրազմ Ռոտերդամցի», 1523, Լուվր, Փարիզ), դե– կորատիվ–զեղանկարչական (Բազելի «Պա– րերի տան» որմնանկարները չեն պահ– պանվել), գրաֆիկական (գծանկարներ, գրքի գրաֆիկա) աշխատանքներ: 1524– Տ. Տոլբայն Կրտսեր. Ինք– նանկար (գծանը– կար, 1543, Ուֆֆի– ցի պատկերա– սրահ, Ֆլորենցիա) րազմի ժամանակաշրջանի գերմ. իրա– կանությունը: 1526-ին էրազմ Ռոտեր– դամցու հանձնարարական նամակով մեկնել է Անգլիա՝ հանդիպելու անգ– լիացի հումանիստներին: Տեղում ստեղ– ծած դիմանկարներում («Աստղագետ Նի– կոլաս Կրատցերը», 1528, Լուվր, Փարիզ) Տ. հասել է բնորդի սոցիալական և հոգե– բանական բնութագրումների արտասո– վոր ճշգրտության (հատկապես գծանկար– ներում՝ «Թ. Մոր», արծաթամատիա, ածուխ, սանգինա, 1527, Վինձորի դղյակ): 1528–32-ին Բազելում ստեղծել է Աստ– վածաշնչի գծանկար պատկերազարդում– ներ: 1532-ին Տ. վերադարձել է Անգլիա (1536-ից՝ Տենրի VI II-ի պալատական նկարիչ), ուր նկարել է մի շարք հանրա– հայտ երփնագիր դիմանկարներ (գերմա– նացի վաճառական Գ. Գիսցե, 1532, Պատ– կերասրահ, Բեռլին– Դալեմ, Անգլիայի թագուհի Ջեյն Աեյմուր, 1536, Գեղարվես– տապատմակաև թանգարան, Վիեննա): Պատկերազարդումը տես 329-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. [H e m h ji օ b A.], r. FonbdeHH Mjiafl- nrafi. [AjibdoM], M.–JI., 1962.

ՀՈԼԲԵՐԳ (Holberg) Լյուդվիգ (1684– 1754), դանիական գրող, ծագումով նոր– վեգացի: Սկանդինավյան լուսավորակա– նության ականավոր գործիչ: 1719–20-ին հրատարակել է «Պետեր Պորս» (հ. 1–4) հեգնակատակերգական պոեմը: Հ. ծաղ– րել է ազնվականության ամբարտավանու– թյունը («Դոն Ռանուդո դե Կոլիբրադոս», 1723), ընչաքաղցությունը («Հունիսի 11-ը», 1723), պարծենկոտ ռազմիկներին («Ցա– կոբ ֆոն Տիբոե», 1723): Ողբերգական հըն– չեղություն ունի «էրազմ Մոնտանուս» (1723) կատակերգությունը: Հ–ի սոցիալ– քաղաքական հայացքներն ունեն դասա– յին բնույթ («Անագագործ–քաղաքագետը», մոտ 1722): Գրել է պատմական և փիլ. աշխատություններ («Դանիական պետու– թյան պատմությունը», հ. 1–3, 1732–35): Նրա դրամատուրգիան, որն այժմ էլ դա– նիական և նորվ. թատրոնների դասական խաղացանկի հիմքն է, ներգործել է սկան– դինավյան ռեալիստական գրականու– թյան ձևավորման վրա: ՀՈԼԻ ԷՖԵԿՏ, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդիչում կամ կիսահաղորդիչում լայնական էլեկտրա– կան դաշտի առաջացումը: Լայնական գաչվանէսմագնիսական երևույթներից է. հայտնաբերել է ամերիկացի ֆիզիկոս է. Հոլը (E. Hall, 1855-1938) 1879-ին: Իզոտրոպ հաղորդչի կամ կիսահաղորդչի համար էլեկտրական դաշտի լարվածու– թյունը՝ Eh=R[H,J], որտեղ H-ը մագ– նիսական դաշտի լարվածությունն է, J-ն՝ հոսանքի խտությունը, իսկ R-ը՝ Հոլի հաստատունը: Հ. է. պայմանավոր– ված է մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող Լո– րենցի ուժով: Վերջինիս առկայությամբ լիցքերը շեղվում են իրենց շարժման հե– տագծից (նկ.): Հաղորդչի հանդիպակաց կողմնային նիստերի վյւա լիցքերի կու– տակումը շարունակվում է այնքան, մինչև որ ծագած ey լայնական էլեկտրական դաշտը հավասարակշռում է մագնիսական ուժը: R-ի արժեքը ընդհանուր դեպքում կախված է լիցքակիրների խտությունից, դրանց ցրման մեխանիզմից, իսկ նշանը՝ հաղորդականության տեսակից (օրինակ, կիսահաղորդչի էլեկտրոնային հաղորդա– կանության դեպքում R<0, իսկ խոռո– չային հաղորդականության դեպքում R>0): Հ. է–ի Փորձնական ուսումնասի– րությունը կարևոր տեղեկություններ է տա– լիս պինդ մարմինների և հատկապես կի– սահաղորդիչների պարամետրերի մա– սին: Այսպես, R-ի նշանով որոշվում է 1]ւցքի նշանը, իսկ մեծությամբ՝ լիցքակիր– ների խտությունը: Իմանալով հաղորդչի էլեկտրահաղորդականությունը և R-ը, կա– րելի է որոշել լիցքակիրների շարժունու– թյունը: R-ի ջերմաստիճանային կախման Փորձնական կորերի իմանալը հնարավո– րություն է ընձեռում որոշել կիսահաղորդ– չի արգելված գոտու մեծությունը սեփական