Բոլշևիկների ազգային ծրագիրն ամեն մի ժողովրդի վերապահում էր ազատ ինք– նորոշման իրավունք, որը, Լենինի արտա– հայտությամբ, պետք է կիրառվեր նաև «ամբողջ Հայաստանի նկատմամբ» (Երկ., հ. 26, էջ 58): Կոմունիստական կուսակցու– թյունը Վ. Ի. Լենինի ղեկավարությամբ Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին տա– նում էր ազատագրության ուղիով: Դա խո– րապես արդարացի ուղի էր, սոցիալիստա– կան հեղափոխության հաղթանակի ուղի, որի համար մարտնչում էին նաև հայ բոլ– շևիկները, աշխատավորները: Ականավոր լենինյան Ա. Շահումյանը ղեկավար մաս– նակցություն ունեցավ հոկտեմբերյան հե– ղափոխության նախապատրաստմանը: Նա 1917-ի հունիսի 12-ին Պետրոգրադում Սովետների համառուսաստանյան 1-ին համագումարում բոլշևիկյան ֆրակցիայի անունից հռչակեց «Առանց անեքսիաների հաշտության մասին» բանաձևի նախա– գիծը, որով ժողովուրդներին կոչ էր ար– վում պատերազմից դուրս գալ հեղավւո– խական պայքարով ու կնքել արդարացի, դեմոկրատական հաշտություն: ՌՍԴԲ(բ)Կ 6-րդ համագումարում Ա. Շահումյանը ըն– տըրվեց կուսակցության Կենտկոմի ան– դամ, իսկ 1917-ի սեպտ. 15-ին Կենտկո– մի նիստում նա լիովին պաշտպանեց Վ. Ի. Լենինի հայտնի նամակները զին– ված ապստամբության մասին: Շահում– յանն անդուլ պայքար ծավալեց սոցիա– լիստական հեղափոխության համար մաս– նավորապես Անդրկովկասում: հոկտեմբերյան հեղափոխության բա– րիկադների վրա անձնուրացաբար էին մարտնչում հայ ժողովրդի արժանավոր զավակները: Նրանք գործում էին Պետրո– գրադում (Լ. Կարախան, Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ, Ս*. Տեր–Հարությունյանց, Պեարոպավլովս– ԿԻ Բերդի կոմիսար, Տ. Իսակով, որը մարտնչում էր Ցենտրոբալթում, Մ. Մար– տիրոսյան, Տ. Ալեքսանյան, Ա. Վեր միշև, Գ. Խախանյան, Ա. Բաբախանյան և ուրիշ– ներ, որոնք մասնակցել են Ձմեռային պա– լատի գրոհին), Մոսկվայում (Ռ. Քաթան– յան, Լ. Լիսինյան, Ն. Բարգամյան, Պ. կա– րություն յա նց և ուրիշներ), Բելոռուսիա– յում (Ա. Մյասնիկյան, Հ. Ալիբեգյան և ուրիշներ), Ուկրաինայում (Ա. Ալեքսան– դըրյան և ուրիշներ) և այ լուր: Հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակի լուրը ցնծությամբ ընդունեցին Անդրկովկասի ժողովուրդները: Բոլշևիկ– ների ղեկավարությամբ Հայաստանում ևս տեղի ունեցան բազմամարդ միտինգներ, ուր ընդունվում էին հեղափոխական բա– նաձևեր: Ալեքսանդրապոլի ցուցարարներն ազդարարեցին. «1. Մեծ բավականության և ոգևորության զգացումով մենք ողջու– նում ենք Պետրոգրադի մեր ընկերներին, որոնք տապալել են Կերենսկու հակա– հեղափոխական կառավարությունը… 2. Մենք երդվում ենք զենքը ձեռքին պաշտ– պանել նոր բանվորա–գյուղացիական կա– ռավարությունը և պատրաստ ենք վճռա– կան հակահարված տալ հակահեղափո– խական տարրերին, եթե փորձեն սովե– տական իշխանության դեմ գնալ: 3. Ողջու– նում ենք համաշխարհային–պրոլետարա– կան հեղափոխության առաջնորդ ընկեր Լենինին, որպես քաղաքի ու գյուղի չքա– վորության Փորձված պաշտպանի» («Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյու– ցիան և սովետական իշխանության հաղ– թանակը Հայաստանում: Փաստաթղթերի ու նյութերի ժողովածու», Ե., I960, էջ 78): Սովետական իշխանության հռչակումը նշանավորվեց ,նաև «Ռուսաստանի ժողո– վուրդների իրավունքների դեկւարա– ցիա>-ով, որն ընդունվեց 1917-ի նոյեմբ. 2(15)-ին: Այն ամբողջությամբ տարածվում էր հայ ժողովրդի վրա, բայց սովետական իշխանության բարիքներից Անդրկովկասի ժողովուրդները լրիվ օգտվեցին վւոքր–ինչ ուշ: Դա բացատրվում է նրանով, որ այս– տեղ միառժամանակ ձգձգվեց սոցիալիս– տական հեղափոխության հաղթանակը: Մեծ Հոկտեմբերից հետո Անդրկովկասում իշխանությունը ժամանակավորապես ան– ցավ բուրժուա–ազգայնական կուսակցու– թյուններից կազմված հակասովետական բլոկի ձեռքը, ապա այն տրոհվեց օտար– երկրյա իմպերիալիստներից կախված մեն– շևիկյան Վրաստանի, մուսավաթական Ադրբեջանի ու դաշնակցական Հայաստա– նի, որոնց կառավարողների ռեակցիոն քաղաքականությունը երկրամասի ժողո– վուրդներին կանգնեցրեց ահավոր աղետի առաջ: Այդ ծանր ժամանակ Աովետական Ռու– սաստանը պարզեց իր փրկարար ձեռքը և պատրաստակամություն հայտնեց օգնե– լու Անդրկովկասի ժողովուրդների ազա– տագրմանը: 1917-ի դեկտեմբերին Կով– կասի գործերի արտակարգ կոմիսար նշա– նակվեց ականավոր լենինյան Ս. Շա– հումյանը, որը կոչ արեց երկրամասի բան– վորներին, գյուղացիներին ու զինվորնե– րին՝ հաստատելու սովետական իշխանու– թյուն: Նրա գլխավորությամբ էր, որ հետո ստեղծվեց Բաքվի կոմունան: Կոմունիստական կուսակցությունը մե– ծագույն հոգատարությամբ էր լցված նաև դեպի հայ ժողովուրդն ու նրա արևմ՞տյան հատվածը, որի բռնագաղթն ու կոտորածն առաջին աշխարհամարտի ժամանակ դա~ տապարտեցին բոլշևիկները: Բնորոշ է, որ հեղափոխությունից հետո անմիջապես սովետական պետ. ապարատում ստեղծ– վեց Հայկական գործերի կոմիսարիատ՝ ականավոր լենինյան Վ. Ավանեսովի գըլ– խավորությամբ, իսկ նրա տեղակալ նշա– նակվեց բոլշևիկ–բանաստեղծ Վ. Տերյա– նը: Կազմակերպվեց մեծ օգնություն սո– ված ու անօթևան հայ գաղթականությա– նը: Կոմիսարիատի կոչերում շեշտվում էր, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը «իր նմանը չունի համաշխարհային պատ– մության մեջ», և անլուր զրկանքների մատնված հայ գաղթականներն իրենց փըր– կությունը կգտնեն սովետական իշխանու– թյան մեջ: 1917-ի դեկտ. 29-ին ՌՍՖՍՀ ժողկոմխորհը՝ վ. Ի. Լենինի նախագա– հությամբ ընդունեց Դեկրետ «Թուրքահա– յաստանի» մասին, որով արևմտահայու– թյանը տրվում էր իր հայրենիքը վերա– դառնալու և ազատորեն ինքնորոշվելու իրավունք: Բայց սովետական իշխանու– թյան արտաքին ու ներքին թշնամիների հանցանքով ոչ միայն չիրականացվեց այդ դեկրետը, այլև Անդրկովկասի ժողո– վուրդները կանգնեցին կործանման վտան– գի առաջ: Դաշնակցական Հայաստանը 1918–20-ին վերածվեց օտարերկրյա իմ– պերիալիստների գաղութի, մաուզերիստ– ների վայրի կամայականության ու տեռո– րի, ավերակների ու մահվան երկրի: Թուրք զավթիչները մահ էին սփռում չորս կողմը: Հայ բանվորն ու գյուղացին, Հայաստա– նի բոլոր աշխատավորները չէին կարող հաշտվել դաշնակցության ու նրա օտար– երկրյա տերերի արյունոտ լծի հետ: Նը– րանք մղեցին ազատագրական, հեղափո– խական պայքար (Սարդարապատի ճա– կատամարտ 1918, Մայիսյան ապստամբու– թյուն 1920 և այլն), իսկ 1920-ի նոյեմբ. 29-ին հաստատեցին սովետական կար– գեր: Դա կատարվեց կոմունիստական կու– սակցության ղեկավարությամբ և ռուս մեծ ժողովրդի օգնությամբ: Սկսվեց հայ ժողովրդի պատմության նոր դարագլուխը: Լենինն անմիջապես ողջունեց «իմպերիա– լիզմի ճնշումից ազատագրված աշխատա– վորական Սովետական Հայաստանին» և ցանկացավ նրան շուտավւույթ ապաքի– նում ու բարգավաճում: Սովետական Հայաստանը Հոկտեմբերի ծնունդն է, նրա զավակը: Սովետական Ռուսաստանը զորավիգ եղավ հայ ժողո– ՎևՐԴԻ գոյության պահպանմանն ու զար– գացմանը: Սովետական իշխանությունը փրկարար նշանակություն ունեցավ հայ ժողոփւդի համար: Նա ազատվեց լիակա– տար բնաջնջման վտանգից և ապահովեց իր գոյությունը: Նոր կարգերում հայ ժո– ղովուրդը ձեռք բերեց իսկական ազատու– թյուն, խաղաղություն, ապրեց ազգային վերածնունդ, հաստատեց սեփական պե– տականություն և դարձավ սովետական ժողովուրդների միասնական ու անխախտ ընտանիքի իրավահավասար անդամը: Պատմության մեջ առաջին անգամ հայ բանվորներն ու գյուղացիները բարձրա– ցան երկիր կառավարողների աստիճանի և կերտեցին նոր կյանք: Կոմունիստական կուսակցության լենինյան ազգային քա– ղաքականության շնորհիվ երբեմնի հե– տամնաց ու տրորված Հայաստանը կարճ ժամանակամիջոցում դարձավ բարձր զար– գացած տնտեսության ու մշակույթի ծաղ– կուն երկիր, որը ՍՍՀՄ կազմում հաստա– տակամորեն գնում է դեպի կոմունիզմ: Սովետական Հայաստանը միաժամա– նակ դարձել է սփյուռքահայ աշխատա– վորության մայր հայրենիքը, հայ ժողո– վըրդի ազգային կոնսոլիդացիայի հաստա– տուն կենտրոնը: Աշխարհով մեկ ցրված հայերի քարավանները մշտապես հանգըր– վանում են այստեղ և ակտիվորեն մասնակ– ցում նոր կյանքի կառուցմանը: Աովետա– կան Հայաստանի գոյությունն ու ծաղկու– մը ոչ միայն նրան դարձրել է ձգողության կենտրոն սփյուռքահայության համար, այլև կասեցնում է «սպիտակ ջարդը», այ– սինքն՝ նրա ասիմիլյացումը կապիտալի աշխարհում: Վերջապես, սոցիալիստա– կան ապրելակերպի ու մտածելակերպի բարերար ազդեցությունը նրա վրա ունի հեղափոխականացնող նշանակություն իմ– պերիալիզմի դեմ մղվող պայքարում: Սփյուռքահայության հիմնական մասը, հակահարված տալով ազգադավ դաշ– նակցականներին, մասնակցում է հին աշ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/522
Արտաքին տեսք